ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուն իսի 9 - ին «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» 2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) սույն օրենքով նախատեսված հանցանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 189-րդ հոդվածով, 210-րդ հոդվածի 3-4-րդ մասերով, 218-րդ հոդվածով, 219-րդ հոդվածով, 220-րդ հոդվածով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով, 267-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդվածով, 276-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 284-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 291-րդ հոդվածով, 296-րդ հոդվածով, 298-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 299-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 308-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 318-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածի 2-րդ մասով, 320-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 321-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 322-րդ հոդվածով, 323-րդ հոդվածով, 324-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով, 331-րդ հոդվածով, 335-րդ հոդվածի 3-րդ մասով, 340-րդ հոդվածով, 393-րդ հոդվածով, 394-րդ հոդվածով, 399-րդ հոդվածով, 435-րդ հոդվածով, 436-րդ հոդվածով, 437-րդ հոդվածով, 438-րդ հոդվածով, 439-րդ հոդվածով, 440-րդ հոդվածով, 441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 443-րդ հոդվածով, 444-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով, 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 486-րդ հոդվածի 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 482-րդ հոդվածով, 505-րդ հոդվածով կամ 549-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները.»: Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «սույն օրենքով նախատեսված հանցագործություններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սույն օրենքով նախատեսված հանցանքներ» բառերով։ Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 2-րդ կետի «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել» բառերով, իսկ «որ առկա է» բառերը՝ «որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով. ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, բ. անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, գ. անձը մահացել է, դ. անձն արարքի կատարման պահին չի հասել քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքին.».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «քրեական գործի» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով, իսկ «հարուցված քրեական գործով» բառերը՝ «նախաձեռնված քրեական վարույթով» բառերով: Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմողի՝ որպես մեղադրյալ ներգրավված լինելը» բառերը փոխարինել «դիմողի՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալը» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-159-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 8 հունիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-159-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.06.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.06.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2022 Հիմնական ակտ 09.06.2022, ՀՕ-159-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2020, ՀՕ-240-Ն 16.04.2020, ՀՕ-240-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-159-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
