Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-316-Ն30 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հուլիսի 30 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 1) 137.1-ին հոդվածում՝ ա․ 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «4. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 5․ Միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:», բ․ 9-րդ մասի «և 5-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։ Հոդված 2. Օրենսգրքի 137.7-րդ հոդվածում՝ 1) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «5. Առանց թվային տախոգրաֆի քարտի, կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 6․ Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․ 2) 10-րդ մասի «և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։ Հոդված 3 ․ Օրենսգրքի 137.8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2. Առանց թվային տախոգրաֆի քարտի կամ ժամկետանց թվային տախոգրաֆի քարտով կամ թվային տախոգրաֆի քարտը տախոգրաֆում չտեղադրված վիճակում, կամ թվային տախոգրաֆի անսարքության կամ թվային տախոգրաֆն անջատած վիճակում Հայաստանի Հանրապետությունում միջպետական բեռնափոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: 3․ Միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրանսպորտային միջոցների թվային տախոգրաֆների արձանագրած տվյալների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրելը կամ միջպետական փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի կողմից ավտոտրանսպորտային միջոցը վարելու և հանգստի ժամանակահատվածների օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելը կամ թվային տախոգրաֆի արձանագրած ավտովարորդի քարտի վրա գրանցված տվյալները կեղծելը կամ թվային տախոգրաֆի շահագործման պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․ 2) 7-րդ մասի «և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով։ Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-316-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-316-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.08.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 30.07.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 05.08.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.08.2022 Հիմնական ակտ 30.07.2021, ՀՕ-316-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՀՕ-316-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել