Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բունարջյան — ՎԴ/2384/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Բունարջյան — ՎԴ/2384/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/2384/05/2011 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Իշխան Բունարջյանի ընդդեմ Կոմիտեի՝ Իշխան Բունարջյանի ն Վահագն Արսենյանի միջն 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը, կամ որ նույնն է՝ Իշխան Բունարջյանի ն Վահագն Արսենյանի միջն 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տար

Ամբողջ Տեքստ

2:97 24ՏՇԻ»:

228 88: (222114

2 ԳԱԱրայի

/ «1:82 Է: ՊԵՑ

Մ-Ն

) || թյ «8 ջ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2384/05/20

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2384/05/20

Նախագահող դատավոր՝ Լ. Հակոբյան

Դատավորներ՝ Է. Նահապետյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Իշխան Բունարջյանի ընդդեմ Կոմիտեի՝ Իշխան Բունարջյանի ն Վահագն Արսենյանի միջն 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը, կամ որ նույնն է՝ Իշխան Բունարջյանի ն Վահագն Արսենյանի միջն 06.03.2019 թվականին կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Իշխան Բունարջյանը պահանջել է ճանաչել 06.03.2019 թվականին իր Ան Վահագն Արսենյանի միջն կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը, կամ որ նույնն է՝ 06.03.2019 թվականին իր ն Վահագն Արսենյանի միջն կնքված անշարժ

2

գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային լարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ Դատարան) 09.08.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2022 թվականի որոշմամբ Իշխան Բունարջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09.08.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող հասարակական նշանակություն ունեցող գույք, որպիսի փաստը հաստատվում է հարկվող գործարքի հիման վրա գույքի պետական գրանցման վերաբերյալ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ստացված տեղեկությամբ, որի համաձայն՝ որպես գույքի՝ հողամասի, նպատակային նշանակություն նշված է «բնակավայրերի», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «հասարակական կառուցապատման», իսկ շինության նպատակային նշանակությունը՝ «հասարակական»:

Անշարժ գույքի օտարումը դիտվել է ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ անշարժ գույքի գործառնական նշանակությունը «հասարակական կառուցապատման» է:

Ըստ գործառնական նշանակության՝ «խառը կառուցապատման» հողը կարող է իր մեջ ներառել ԵԻհասարակական հողեր, այսինքն ըստ գործառնական :նշանակության՝ «հասարակական կառուցապատման» հողը կարող է «խառը կառուցապատման» հողի բաղադրիչ հանդիսանալ: Եվ ՀՀ հարկային օրենսգրքում «հասարակական նշանակության» գուք բառակապակցության փոխարեն «հասարակական կառուցապատման» գույք սահմանելու դեպքում՝ խառը կառուցապատման հողերում իրապես հասարակական նշանակություն ունեցող անշարժ գույքի օտարման արդյունքում առաջացող եկամուտն առհասարակ չէր հարկվի, ինչի արդյունքում անհավասար պայմաններ կստեղծվեին իրականում նույնանման գույքի օտարման գործարքների նկատմամբ:

Այսպիսով, «հասարակական կառուցապատման» գույքի օտարումը «հասարակական նշանակության» գույքի օտարում է, ե ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով հայցվորի կողմից օտարված գույքը համարվում է հասարակական նշանակության գույք, քանի որ հարկվող գործարքի հիմքում ընկած գույքի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը նշված է «հասարակական կառուցապատման»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցվորն օտարել է «հասարակական կառուցապատման» գույք, ինչը հասարակական նշանակության գույք է, ն որը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական

Յ

գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը եկամտային հարկով հարկման օբյեկտից ենթակա չէ նվազեցման ն ենթակա է հարկման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «(..) ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.06.2022 թվականի թիվ ՎԴ/2384/05/20 որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով ՀՀ վարչական դատարանի 09.08.2021 թվականի դատական ակտին, իսկ եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված ապա լրացուցիչ պատճառաբանել վարչական դատարանի դատական ակտը կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարել վճռաբեկ բողոքը' համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը' բեկանված մասով գործե ուղարկել համապատասխան դատարան' եոր քննության, ն սահմանել նոր քննության ծավալ»:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2006 թվականի թիվ 1995353 վկայականի համաձայն՝ ք. Երնան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասն ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն իսկ օգտագործման նպատակն է՝ «շինությամբ զբաղեցված հող»: Նույն վկայականում շինության օգտագործման նպատակը նշված է «ձուլարան» (հատոր 1-ին, գ.թ. 24-27):

2) «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 2015 թվականին կազմված Երնանի Կենտրոն համայնքի Արշակունյաց փողոցի թիվ 18/10 հասցեում գտնվող ձուլարանի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն՝ շենքի ն կցակառույցի տեխնիկական վիճակը, ընդհանուր առմամբ, գնահատվել է խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը, ըստ գործող շինարարական նորմերի ն հետազննության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվել է 4-րդ աստիճանի: Վերոնշյալ փորձաքննությամբ նշվել է նան, որ շենքը ենթակա է ապամոնտաժման (հատոր 1-ին, գ.թ. 41-46):

3) ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 15.10.2015 թվականի թիվ ԱՏ-13/10/2015-2-0053 գրության համաձայն ք. Երնան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող Իշխան Բունարջյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային արժեքը, հիմք ընդունելով «ՔԾՓԿ» ԲԲԸ-ի կողմից 09.10.2015 թվականին տրված շենքերի ն շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը (4-րդ կարգի վթարայնության աստիճան), կազմում է 0 ՀՀ դրամ, որը գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում 15.10.2015 թվականից մինչն 31.12.2016 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 33):

4) Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի 06.03.2019 թվականի պայմանագրով (գրանցված է նոտարի սեղանամատյանի թիվ 1878 համարի ներքո) Իշխան Բունարջյանը Վահագն Արսենյանին է վաճառել Երնան քաղաքի Արշակունյաց պողոտայի 18/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է սեփականության իրավունքով Իշխան Բունարջյանին պատկանող 0,243հա մակերեսով հողատարածքից ն 260քմ մակերեսով հասարակական տարածքից: Պայմանագրի գինը կազմել է 294.360.000 ՀՀ դրամ: Գնորդը պարտավորվել է այդ գումարից 49.060.000 ՀՀ դրամը վճարել երկու բանկային օրվա ընթացքում, իսկ մնացած գումարը վճարել հետնյալ կերպ` 10.04.2019-10.08.2019 թվականներին՝ յուրաքանչյուր ամիս 49.060.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 29-31):

5) Երնան համայնքի կողմից Վահագն Արսենյանին 10.05.2019 թվականին տրված թիվ 01/18-Պ-ն1182-40 քանդման թույլտվության համաձայն՝ կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա ձուլարան համարների տակ նշված ամբողջությամբ քանդման ենթակա

4

260,0քմ մակերեսով, ինչպես նան 35,0քմ ինքնակամ կիսաքանդ շինությունները ենթակա են քանդման բարեկարգման նպատակով երեք ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 36):

6) «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 22.07.2019 թվականի թիվ ԱՏ-18/07/2019-1-0298 տեղեկանքի համաձայն՝ ք. Երնան, Արշակունյաց 18/0 հասցեի հողամասի նպատակային նշանակությունն է՝ բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման (հատոր 1-ին, գ.թ. 86):

7) Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի՝ Իշխան Բունարջյանին հասցեագրված Վ1/5794/2019/ՓԾ ծանուցագրով հայտնվել է, որ ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Երնան, Կենտրոն Արշակունյաց պողոտա 18/10 հասցեի անշարժ գույքի 03.13.2019 թվականին օտարման գործարքից ստացված եկամտի առնչությամբ Իշխան Բունարջյանը ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածի ն 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հանդիսանում է եկամտային հարկ վճարող: Առաջարկվել է մինչն 20.04.2020 թվականը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ ն վճարել դրա արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների գումարը (հատոր 1-ին, գ.թ. 40):

8) Ի պատասխան Իշխան Բունարջյանի կողմից 19.07.2019 թվականին ներկայացված գրության՝ Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետը 31.07.2019 թվականի թիվ 518 գրությամբ հայտնել է հետնյալը. «(.) ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե լրացուցիչ կատարված հարցման ի պատասխան ստացված փաստաթղթերի ուսումեասիրությունից պարզվել է, որ Ձեր կողմից 13.03.2019 թվականին Երնան, Կենտրոն Արշակունյաց պողորա 18/0 հասցեում օտարված հողամասի գործառնական նշանակությունը եղել է հասարակական կառուցապատման, իսկ շինության եպատակային եշանակությունը' հասարակական» (հատոր 1-ին, գ.թ. 34-35):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին՝ 06.03.2019 թվականին, գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի խախտում թույլ տալու հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.

- արդյո՛ք կարող է սեփականատիրոջ կողմից տարաժամկետ վճարելու պայմանով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով անշարժ գույքի օտարումը ՀՀ հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվել ձեռնարկատիրական գործունեության առարկա գույքի օտարում ն դրա հիման վրա ծագել եկամտային հարկի վճարման գծով պարտականություն:

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային օրենսգիրքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) ն Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ՝ վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի

5

ն վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նան հարկային արտոնությունները:

Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա ն դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նան նույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով (այսուհետ` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ. 1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի. 2) «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 3) Հայաստանի Հանրապետության քրեական ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի. 4) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի. 5) «Հարկային ծառայության մասին» ն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների. 6) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ եկամտային հարկը Օրենսգրքի 141րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից 6ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի ն նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազա է համարվում ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:

Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում` սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի) օտարումից անհատ ձեռնարկատեր նե նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: (...):

Այսպես, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան

6

կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության ն բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)` հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) ն ձեռքբերումը, ն օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:

Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առնտրային ն հասարակական նշանակության գույքի, ներառյալ՝ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատե՝ նե նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման ենթակա չեն, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացվող եկամուտների, որպիսի գույքի բովանդակությունը հստակեցված է Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ն «բ» ենթակետերում:

Վճռաբեկ դատարանը, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» Ա «բ» ենթակետերի բովանդակության համեմատական վերլուծության արդյունքում, գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսնորել տարբեր նշանակության գույքերի, այդ թվում` շենքերի, շինություննեի ն հողերի առնչությամբ: (Մասնավորապես, եթե արտադրական, այլ առնտրային ն հասարակական նշանակության գույքը, ներառյալ շենքերը, շինությունները, արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողերն ինքնին՝ իրենց նշանակությամբ պայմանավորված, համարվում են ձեռնարկատիրական գործունեության առարկա գուք, նե դրանց օտարումից ստացված եկամուտը ենթակա է եկամտային հարկով հարկման, ապա բնակարանը, առանձնատունը, գյուղատնտեսական նշանակութան ն բնակավայրերի հողերը ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք են դիտարկվում, ն ըստ այդմ՝ դրանց օտարումից ստացված եկամուտները ենթակա են եկամտային հարկով հարկման, եթե բավարարված են Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմանները: Այսինքն, առկա է նույն հարկային տարվա ընթացքում վերը նշված գույքերի երկրորդ կամ ավելի թվով օտարման դեպքը, ն այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) ն' ձեռքբերումը, ն' օտարումը տեղի են ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:

Հարկ է նշել, որ օրենսդիրը համապատասխան իրավական ակտերով սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների, հողի դասակարգումը՝ ըստ նպատակային նշանակության: Միաժամանակ, օրենսդիրը, հաշվի առնելով անշարժ գույքի նպատակային նշանակությունը, սահմանել է նան գույքի օտարումից ստացված եկամտի հարկման ընթացակարգը, պայմանները ն կարգը: Այսինքն, ըստ էության, օրենսդրի կողմից օտարվող անշարժ գույքը դիտարկվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա, իսկ այդ գույքի օտարումից ստացված եկամուտը՝ հարկման ենթակա, ելնելով գույքի նպատակային նշանակությունից:

7

Այսպես, ՀՀ հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է՝

1) գյուղատնտեսական նշանակության.

2) բնակավայրերի.

3) արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության.

4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.

5) հատուկ պահպանվող տարածքների.

6) հատուկ նշանակության.

7) անտառային.

8) ջրային.

9) պահուստային հողերի:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր նպատակային նշանակության հող, ըստ օգտագործման բնույթի, դասակարգվում է հողատեսքերի կամ գործառնական նշանակության հողերի:

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման ն շահագործման պայմանների, հատկանիշների Ա առանձնահատկությունների համալիրն է:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով 66քաղաքաշինակցաան ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական ն նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործումների ն դրանց փոփոխությունների շրջանակը:

ՀՀ հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բնակավայրերի հողեր են համարվում բնակավայրերի զարգացման, կենսագործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման, կառուցապատման, բարեկարգման համար նախատեսված հողերը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են՝

1) բնակելի կառուցապատման.

2) հասարակական կառուցապատման.

3) խառը կառուցապատման.

4) ընդհանուր օգտագործման հողերի.

5) այլ հողերի:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հասարակական կառուցապատման հողեր են համարվում բնակչության սոցիալական սպասարկման, վարչական ու հասարակական կազմակերպությունների ն այլ հասարակական նշանակության շենքերի, շինությունների կառուցման ն սպասարկման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` խառը կառուցապատման հողեր են համարվում բնակելի, հասարակական կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի այնպիսի համադրությամբ կազմավորված տարածքները, որտեղ դրանցից որնէ մեկը գերակշիռ նշանակություն չունի:

ՀՀ հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման նե այ արտադրական նշանակության հողեր են համարվում արդյունաբերական, գյուղատնտեսական արտադրության, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմաններ ապահովող, պահեստարանների համար նախատեսված շենքերի ու շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նան ընդերքի օգտագործման համար տրամադրված կամ նախատեսված հողամասերը:

8

Արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են՝

1) արդյունաբերական օբյեկտների.

2) գյուղատնտեսական արտադրական օբյեկտների.

3) պահեստարանների.

4) ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի:

ՀՀ կառավարության 29.06.2017 թվականի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը հաստատելու մասին» թիվ 757-Ն որոշման (ուժի մեջ է մտել 01.09.2017 թվականին, ուժը կորցրել է 20.04.2021 թվականին) 1ին մասի 1ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերը, շինությունները դասակարգվում են բնակելի, հասարակական ն արտադրական նպատակային նշանակության:

Նշված որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետով սահմանված է՝ արտադրական՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման ն նրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շենքերը, շինությունները:

Նույն հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետով սահմանված է՝ արդյունաբերական, որոն. զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով ն ենթակայաններով, թափոնների վերամշակման ն վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով ն ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակջություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններվ, նախագծային ն կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական ն կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով ն այլնով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը տարբերակել է թե' հողերը ն թե' շենքերն ու շինություններն ըստ իրենց նպատակային նշանակության: Ըստ էության, գույքի, այդ թվում՝ հողի, շենքի, շինության նպատակային նշանակությունը կարելի է բնութագրել որպես դրա օգտագործման ն շահագործման պայմանների, հատկանիշների ու առանձնահատկությունների մեկ ամբողջություն, որն էլ հաշվի է առնվում գույքը քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, այն օգտագործելու ն/կամ օտարելու ժամանակ համապատասխան հարկեր վճարելու ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ հողը ծանրաբեռնված է որնէ շենքով կամ շինությամբ, ապա այն օտարելու արդյունքում դրանից ստացված եկամուտը հարկելու նպատակով հաշվի է առնվում ոչ միայն հողի, այլ նան դրա վրա առկա շենքի կամ շինության նպատակային նշանակությունը:

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլնի, եկամտային հարկ վճարողներ են համարվում նան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Ֆիզիկական անձանց համար հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, իսկ հարկման բազան որոշվում է տվյալ եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերությամբ: Օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ նվազեցվող եկամուտ է համարվում նան սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող գույքի օտարումից

9

անհատ ձեռնարկատե՝ ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: Միաժամանակ, օրենսդիրը նան բացառություն է սահմանել ընդհանուր կանոնից, որի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից ստացված եկամուտները չեն նվազեցվում եկամտային հարկով հարկման բազայից: Ուստի, այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումից անհատ ձեռնարկատեր ն նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտներն ստացվել են ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարումից, ապա նման եկամուտը ենթակա չէ նվազեցման, այսինքն՝ ենթակա է հարկման: Օրենսդիրը հստակ սահմանել է նան, թե որ դեպքում է գույքի, այդ թվում՝ հողի, շենքի կամ շինության, օտարումը համարվում ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում: Ըստ այդմ, ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում արտադրական, այլ առնտրային ն հասարակական նշանակության գույքի, ներառյալ՝ շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Իշխան Բունարջյանը պահանջել է ճանաչել 06.03.2019 թվականին իր ն Վահագն Արսենյանի միջն կնքված անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման իրավահարաբերության բացակայությունը կամ որ նույնն է՝ 06.03.2019 թվականին իր ն Վահագն Արսենյանի միջն կնքված անշարժ գույքի՝ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով ստացվող եկամտի հիման վրա եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ չառաջանալու իրավահարաբերության առկայությունը:

Դատարանը 09.08.2021 թվականի վճռով մերժել է Իշխան Բունարջյանի հայցն այն պատճառաբանությամբ, որ «(...) Գործում առկա ապացույցներով, մասնավորապես, գույքի նկատմամբ իրավունքեերի պետական գրաեցման 19.06.2006թ.-ի թիվ 1995353 վկայականով, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 22.07.2019թ-ի թիվ ԱՏ-8/07/2019-1-0298 տեղեկանքով ն Երնանի քաղաքապետարանի կողմից եերկայացված Երնան քաղաքի գլխավոր հատակագծից համապատասխան հատվածով հիմեավորվել է, որ հայցվորի օտարած գույքը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16-րդ մասի «բ» կետի իմաստով համարվւմ է ձեռեարկատիրական գործունեութան առարկա գույքի օտարում: Մասեավորապես, սեփականության վկայականի համաձայն պայմանագրի առարկա

ք. Երնան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասը թեն ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն, սակայն հողամասի օգտագործման եպատակե է «շինությամբ զբաղեցված հող», իսկ եույն վկայականում շինության օգտագործման եպատակը եշված է «ձուլարան»:

ՀՀ անշարժ գուքի կադաստրի կոմիտեի 22.07.2019թ.-ի թիվ ԱՏ-18/07/2019--0298 տեղեկանքի համաձայե' ք. Երնան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասի նպատակային եշանակությունն է «բնակավայրերի», իսկ գործառնական եշանակությունը' «հասարակական կառուցապաղմմած»: (...):

Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից օտարված ձուլարաեն իր նշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, որպիսի օբյեկտի օտարումը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Օտարված հողամասը թեն բեակավայրերի հողամաս է, սակայն գործառնական նշանակությամբ բնակելի չէ, այլ ունի հասարակական նշանակություն, գտնվում է խառը

10

կառուցապատման գոտու' հասարակական կառուցապատման հատվածում, որպիսի գույքի օտարումը նս ՀՀ հարկային օրենսգրքի 147րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վերոգրյալի հիման վրա Դատարանե արձանագրում է, որ հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը ենթակա չէ նվազեցման եկամտային հարկով հարկման օբյեկտից ն ենթակա է հարկման: Հետնաբար, Դատարանը եզրակացնում է, որ դրա արդյունքում առաջացել են եկամտային հարկի գծով հարկային իրավահարաբերություններ, ինչն էլ իր հերթին եշանակում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր չէ ն չի կարող բավարարվել»:

Վերաքննիչ դատարանը 28.06.2022 թվականի որոշմամբ Իշխան Բունարջյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.08.2021 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(..) Վերաքենիչ դատարանը գփտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի Էին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը կիրառելի չէ եշված հողատարածքի նկատմամբ' հաշվի առնելով, որ այդ ենթակետով ձեռնարկատիրական գործունեության առարկա են դիտարկվում միայն արդյունաբերության, ընդերքօգտագործման ն այլ արտադրական նշանակության հողերը:

Սույն դեպքում, խնդրո առարկա հողատարածքի նկատմամբ կիրառելի չէ նան ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «ա» ենթակետը" հաշվի առնելով, որ առկա չէ դրանով նախատեսված փաստակազմը:

Վերոհիշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 06.03.2019թ. կեքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ պտարաժամկեր վճարումով առուվաճառքի պայմանագրով' ՀՀ քաղաք Երնան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտեվող 0.243 հա հողատարածքի" որպես բնակավայրերի եպատակային եշանակության հողի օտարումից ստացված եկամուտը նվազեցման ենթակա եկամուտ է ն եկամտային հարկով հարկման ենթակա չէ:

Ինչ վերաբերում է վերը նշված հասցեում գտնվող շինությանը, ապա Դատարանը բողոքարկվող դատական ակտով, արձանագրելով որ հայցվորի կողմից օտարված շիեությունը ձուլարան է, ինչե իր եշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, գտել է, որ վերջիես ՀՀ հարկային օրենսգրի 147-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա: (...):

(։-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դեռես «Երնանի քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից 2015թ. կազմված Երնանի Կենտրոն համայեքի Արշակունյաց փողոցի թիվ 18/0 հասցեում գտեվող ձուլարանի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն շենքի ն կցակառույցի տեխեիկական վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ անբավարար ու վթարավտանգ, իսկ վեասվածության մակարդակը, ըստ գործող շինարարկան նորմերի ն հետազնեության մեթոդական ցուցումների չափորոշիչների, դասվել է 4-րդ աստիճանի: Վերոնշյալ փորձաքենությամբ եշվել է նան, որ շենքը ենթակա է ապամոնտաժման:

(..) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա շինությունը, թեն ՀՀ կադաստրի կոմիտեի 19.06.2006թ. 1995353 սեփականության իրավունքի վկայականում նշված է որպես ձուլարան, այնուամենայնիվ, այն չունի արտադրական նշանակության շինության վերը եշված որակական հատկանիշները. այն է' չի ապահովում անհրաժեշտ պայմաններ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման համար, չի ապահովում անհրաժեշտ պայմաններ' այդ շինության ներսում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար: Այլ կերպ" ձուլարան անվանումով շինությունը պիտանի չէ արտադրական եպատակային եշանակությամբ օգտագործվելու համար:

11

Վերոհիշյալի հիման վրա արձանագրելով, որ իր ֆիզիկական վիճակով պայմանավորված՝ ձուլարանը բովանդակային առումով չի կարող դիտարկվել որպես արտադրական նպատակային եշանակության շինություն Վերաքենիչ դատարանը գտնում է, որ 06.03.2019թ. կեքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով' ՀՀ քաղաք Երնան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող ձուլարանը նս չի կարող դիտարկվել որպես ձեռնարկատիրական գործունեության առարկա: Ըստ այդմ" դրա օտարումից ստացված եկամուտը նս նվազեցման ենթակա եկամուտ է ն եկամտային հարկով հարկման ենթակա չէ:

Ի ամփոփումն Վերաքննիչ դատարանը գտեում է, որ Իշխան Բունարջյանը չի կրում 06.03.2019թ. կեքված Պայմանագրով անշարժ գույքի օտարումից ստացված եկամտից եկամտային հարկ հաշվարկելու ու վճարելու պարտականություն»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

սույն գործի փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ 06.03.2019 թվականին կնքված Անշարժ գույքի /հասարակական տարածք/ տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագրով Իշխան Բունարջյանը Վահագն Արսենյանին է վաճառել ՀՀ քաղաք Երնան, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 0.243հա հողատարածքից ն 260քմ հասարակական տարածքից:

Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետի՝ Իշխան Բունարջյանին հասցեագրված Վ1/5794/2019/ՓԾ ծանուցագրով հայտնվել է, որ ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների՝ Երնան, Կենտրոն Արշակունյաց պողոտա 18/0 հասցեի անշարժ գույքի 13.03.2019 թվականի օտարման գործարքից ստացված եկամտի առնչությամբ Իշխան Բունարջյանը, ՀՀ հարկային օրենսգրքի 140-րդ հոդվածի ն 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, հանդիսանում է եկամտային հարկ վճարող: Առաջարկվել է մինչն 20.04.2020 թվականը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ ն վճարել դրա արդյունքում առաջացող հարկային պարտավորությունների գումարը:

Ի պատասխան Իշխան Բունարջյանի 19.07.2019 թվականի դիմումի՝ Կոմիտեի Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետը 31.07.2019 թվականի թիվ 518 գրությամբ հայտնել է, որ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե լրացուցիչ կատարված հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Իշխան Բունարջյանի կողմից 13.03.2019 թվականին Երնան, Կենտրոն, Արշակունյաց պողոտա 18/10 հասցեում օտարված հողամասի գործառնական նշանակությունը եղել է հասարակական կառուցապատման, իսկ շինության նպատակային նշանակությունը՝ հասարակական»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով վերը նշված փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.06.2006 թվականի թիվ 1995353 վկայականի համաձայն՝ պայմանագրի առարկա ք. Երնան, Արշակունյաց 18/10 հասցեի հողամասը թեն ունի «բնակավայրերի» նպատակային նշանակություն, սակայն հողամասի օգտագործման նպատակն է «շինությամբ զբաղեցված հող», իսկ նուն վկայականում շինության օգտագործման նպատակն է՝ «ձուլարան»:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվոր Իշխան Բունարջյանի կողմից օտարված ձուլարանն իր նշանակությամբ արտադրական նշանակության օբյեկտ է, որպիսի օբյեկտի օտարումը, Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ»

12

ենթակետի իմաստով, համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրավացիորեն է եկել այն եզրահանգման, որ օտարված հողամասը թեն բնակավայրերի հողամաս է, սակայն գործառնական նշանակությամբ բնակելի չէ, այլ ունի հասարակական նշանակություն, գտնվում է խառը կառուցապատման գոտու՝ հասարակական կառուցապատման հատվածում, որպիսի գույքի օտարումը նս Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետի իմաստով համարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկայի օտարում:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օտարել է ձեռնարկատիրական գործունեության առարկա գույք, որից ստացված եկամուտը ենթակա չէ նվազեցման եկամտային հարկով հարկման օբյեկտից ն ենթակա է հարկման: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրա արդյունքում առաջացել են եկամտային հարկի գծով հարկային պարտավորություններ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայցվորի պահանջը հիմնավոր չէ ն չի կարող բավարարվել:

Միննույն ժամանակ, անդրադառնալով նան հայցվորի այն փաստարկին, ըստ որի՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի 09.10.2015 թվականի փորձագիտական եզրակացության համաձայն` ք. Երնան, Արշակունյաց 18/10 հասցեի ձուլարանի շենքի վիճակն ընդհանուր առմամբ գնահատվել է խիստ անբավարար ն վթարավտանգ, իսկ վնասվածության մակարդակը՝ 4-րդ աստիճանի, Վճռաբեկ դատարանը, համակարծիք լինելով նշյալ շինության վերաբերյալ Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը, նս գտնում է, որ այդ հանգամանքը գործի լուծման համար նշանակություն չունի, քանի որ եկամտային հարկի առաջացման տեսանկյունից օրենսդիրը որոշիչ պայման է համարել գույքի նշանակությունը, այլ ոչ թե՝ դրա մաշվածության աստիճանը:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվոր Իշխան Բունարջյանը կրում է 06.03.2019 թվականին կնքված Անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/2384/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել