Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-508-Ն26 դեկտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 32-րդ հոդվածում` ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Հանձնաժողովն իրավունք ունի իր որոշմամբ հաշվետու թողարկողների համար սահմանել հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման պարտադիր պահանջներ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ձևերի և եղանակների լրացուցիչ պահանջներ:». բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը: Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կազմել և վարել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթեր և հաշվառման գրանցամատյաններ, կատարել գույքագրումներ:»: Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:»: Հոդված 4. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Հանձնաժողովը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-508-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-508-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.02.2003-29.02.2008) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.121 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.01.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.02.2003 Ուժը կորցրել է 29.02.2008 Հիմնական ակտ 26.12.2002, ՀՕ-508-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.07.2000, ՀՕ-82 06.07.2000, ՀՕ-82 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-508-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել