Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/1951/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/1951/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/1951/05/209 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք ((Գոլդեն Փելիսե հյուրանոցե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), (Արդշինբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Երևան համայնքի՝ (Ազատության պողոտայում գտնվող (Հաղթանակե զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասինե 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը վերացնելու, 08.04.2008 թվականի (Ազատության պողոտայի 2/5 հասցեում կա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1951/05/20

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Վարչական գործ թիվ ՎԴ/1951/05/20

2021թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող և զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի նոյեմբերի 09-ին

գրավոր ընացակարգով քննելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ կառավարության, երրորդ անձինք ((Գոլդեն Փելիսե հյուրանոցե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), (Արդշինբանկե ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Երևան համայնքի՝ (Ազատության պողոտայում գտնվող (Հաղթանակե զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասինե 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը վերացնելու, 08.04.2008 թվականի (Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասինե թիվ 1619-Ա որոշումն ամբողջությամբ վերացնելու, որպես հետևանք՝ 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրն անվավեր ճանաչելու, 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումներն ամբողջությամբ վերացնելու, Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, 29.05.2005 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի)

2

թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.06.2020 թվականի որոշման դեմ Բանկի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է վերացնել (Ազատության պողոտայում գտնվող (Հաղթանակե զբոսայգու զբաղեցրած հողամասի մակերեսը վերաճշտելու և տարածքում առկա ինքնակամ կառուցված շինությունների նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ձևակերպելու մասինե 12.03.2008 թվականի թիվ 1004-Ա որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 08.04.2008 թվականի (Ազատության պողոտայի 2/5 հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասն օտարելու մասինե թիվ 1619-Ա որոշումը, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքված հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 4204 պայմանագիրը, ամբողջությամբ վերացնել 21.08.2008 թվականին Երևանի քաղաքապետի կողմից կայացված Երևանի քաղաքապետի 07.04.2008 թվականի թիվ 1619-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին թիվ 3759-Ա, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 19.09.2008 թվականի թիվ 4199-Ա որոշումները, անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2/5 հասցեում Ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը, 29.05.2005 թվականին Բանկի և Ընկերության միջև կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ BԳՊ15/172-01 պայմանագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև թիվ BԳՊ15/172-01 պայմանագրի հիման վրա 08.06.2015 թվականին կնքված BԳՊՀ715/103-01, 11.12.2015 թվականին կնքված AԳՊՀ15/219-01 և 23.03.2017 թվականին կնքված AԳՊՀ17/31-01 համաձայնագրերը:

Միևնույն ժամանակ Դատախազությունը միջնորդել է վերականգնել վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ (վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշմամբե: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հակոբյան) (այսուհետ՝ Դատարան) 01.04.2020 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասինե որոշմամբ բավարարվել է Դատախազության միջնորդությունը և վերականգնվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2020 թվականի որոշմամբ մերժվել է Բանկի վերաքննիչ բողոքը և Դատարանի 01.04.2020 թվականի (Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, նախնական նիստ հրավիրելու և ապացույց պահանջելու մասինե որոշումը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու բողոքարկված մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Հ. Անդրիասյան): Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Վ. Ալոյան), Դատախազությունը (ներկայացուցիչ՝ Ա. Մադոյան), Երևան համայնքը (ներկայացուցիչ՝ Ա. Գալստյան), ՀՀ կառավարությունը (ներկայացուցիչ՝ Լ. Փաշայան):

3

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 54-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Նախ՝ Դատախազությունը, որը ներկայացնում է պետության շահը և ըստ էության հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, դեռևս 2008 թվականին կայացված որոշումները վիճարկելու հայցը ներկայացրել է 25.03.2020 թվականին և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ հայտնել է, որ վարչական ակտի գոյության, ինչպես նաև դրա ոչ իրավաչափ լինելու հանգամանքը հայտնի է դարձել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.02.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշմամբ` որպես հիմնավորում ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշումը։

Հատկանշական է, որ Դատախազությունը հանդես չի գալիս իր անունից, այլ սույն գործով վերջինս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահը և հանդես է գալիս վերջինիս անունից, իսկ Հայաստանի Հանրապետությունը վիճարկվող որոշումների ոչ միայն գոյության, այլև դրանց հիման վրա կնքվող պայմանագրի մասին գիտեր դեռևս 2008 թվականից։ Մասնավորապես` վիճարկվող ակտերի մասին Դատախազությունը, որպես պետության ներկայացուցիչ, իմացել է կամ առավելագույնը կարող էր իմանալ դեռևս 29.05.2008 թվականից, երբ վիճարկվող որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ընկերության միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Այսինքն՝ ակնհայտ է, որ վիճարկվող որոշումների ընդունման օրվանից անցել է ավելի քան 10 տարի, հետևաբար նշված որոշումներն օրենքի ուժով դարձել են անվիճարկելի։ Ավելին՝ վիճարկվող որոշումներից՝ 08.04.2008 թվականին ընդունված թիվ 1619-Ա որոշումն իրեն արդեն (սպառել էե, քանի որ դրանով նախատեսված իրավունքն արդեն իսկ իրացվել է, մասնավորապես՝ 29.05.2008 թվականին Հայաստանի Հանրապետության և Ընկերության միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր։ Այսինքն՝ ըստ էության, նշված որոշումն այլևս չի կարող բողոքարկվել, առավելագույնը կարող է բողոքարկվել դրա հիման վրա կնքված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը, որն էլ վարչական դատավարության կարգով բողոքարկման առարկա չի հանդիսանում։

Երկրորդ՝ եթե անգամ եզրակացվի, որ ավելի քան 12 տարի Հայաստանի Հանրապետությունը չի իմացել իր իսկ կողմից կայացված և այժմ էլ վիճարկվող որոշումների գոյության մասին և տեղեկացել է միայն (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշմամբ, ապա այս դեպքում էլ հարկ է ընդգծել, որ այդ որոշումը կայացվել է ոչ թե 23.02.2020 թվականին, ինչպես նշել է Դատախազությունը, այլ 23.01.2020 թվականին: Այսինքն՝ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը այդ դեպքում լրանում է 24.03.2020 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 25.03.2020 թվականին։ Այսինքն՝ հայցադիմումը սահմանված ժամկետից մեկ օր ուշ է ներկայացվել և այդ մասով Դատախազության կողմից որևէ հիմնավորում Դատարանում չի ներկայացվել, մինչդեռ անհասկանալի պատճառաբանությամբ Դատարանը բավարար է համարել միջնորդությամբ ներկայացված հիմնավորումները, իսկ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը լրացել է մինչև 25.03.2020 թվականը և այն բաց է թողնվել հայցվորի կողմից, ըստ այդմ` երկամսյա ժամկետի պահպանումը 23.01.2020 թվականից հետո` վիճարկվող որոշումների գոյության ու իրավաչափության մասին իրազեկվելուց հետո, չի բխում գործող իրավակարգավորումներից: Ավելին, հայցվորը վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացրել է ապացույց առ այն, որ հայցադիմումը

4

կից փաստաթղթերով ուղարկել է Դատարան ԱԱԾ սուրհանդակային կապի վարչության միջոցով 24.03.2020 թվականին:

Ամբողջ վերոգրյալը վկայում է այն մասին, որ ստորադաս դատարանները հաշվի են առել բացառապես Դատախազության իրավունքները` անտեսելով իրավական որոշակիության սկզբունքը, վարչական ակտի անբողոքարկելի լինելու հանգամանքը, գործին մասնակցող այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, դրանով իսկ խախտելով նյութական և դատավարական նշված նորմերի պահանջները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է (բավարարել վճռաբեկ բողոքը և կայացնել նոր դատական ակտ, այն է` մերժել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացրած միջնորդությունըե: 2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները. Ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Դատախազությունը, ստանալով քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը, ակնհայտորեն իմացել է ոչ միայն քրեական գործ հարուցվելու և այն դեպքերի մասին, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործը, այլև իմացել է քրեական գործի նյութերի և բոլոր մանրամասնությունների մասին, քանի որ առանց դրանց հնարավոր չէր լինի իրականացնել մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը, հետևաբար դատարանի այն դատողությունը, որ հայցվորը միայն 23.01.2020 թվականին է իմացել վարչական ակտի մասին, չի կարող տեղավորվել որևէ ողջամիտ դատողության մեջ և անհիմն է: Նման պայմաններում միայն այն հանգամանքը, որ Դատախազությունն իրականացնում է հսկողություն հետաքննության և նախաքննության նկատմամբ, Դատարանի համար պետք է բավարար լիներ արձանագրելու այն փաստը, որ հայցվորն առնվազն քրեական գործը հարուցված լինելու պահից, այն է` 30.08.2019 թվականից իմացել է քրեական գործ հարուցվելու և այն դեպքերի մասին, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործը: Հատկանշական է, որ դեռևս 08.01.2018 թվականին հարուցվել է թիվ 62232418 քրեական գործը` Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ: Թիվ 62232418 քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա 30.08.2019 թվականին հարուցվել է թիվ 62223519 քրեական գործը: Ըստ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 23.01.2020 թվականի որոշման՝ 30.08.2019 թվականի նույն օրը հարուցված թիվ 62223519 քրեական գործը միացվել է թիվ 62232418 քրեական գործին:

Ընդամենը 28 օր անց

նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 27.09.2019 թվականին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին և նախկին ճարտարապես Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրվել: Բնականաբար, եթե քրեական հետապնդումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, ապա նշված բոլոր որոշումներն ուղարկվել են հսկող դատախազին հսկողություն իրականացնելու համար: Հետևաբար նման պայմաններում ակնհայտ է, որ Դատախազությունը, ի դեմս 62232418 և 62223519 քրեական գործերով հսկողություն իրականացնող դատախազի(ների), ի պաշտոնե իրավունք ուներ և պարտավոր էր տեղյակ լինել քրեական գործում առկա նյութերին և նշված անձը կամ անձինք, եթե անգամ պատշաճ կերպով չեն իրականացրել իրենց պարտականությունները, ապա դա դեռ չի նշանակում, որ առկա է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ պատճառ հայցադիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու համար:

ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշումից հետևում է, որ ՀՔԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել 24.09.2018 թվականին (www.hetq.amե լրատվական կայքում հրապարակված (Ընտրյալների թաղամասըե վերտառությամբ հոդվածը, այսինքն`

5

քրեական հետապնդման մարմինը մամուլից է իրազեկվել Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի և 08.04.2008 թվականի որոշումների մասին: Նշվածից ակնհայտ է դառնում, որ Դատախազությունը ևս իմացել է վերոնշյալի մասին, իսկ եթե ՀՔԾ-ն չանդրադառնար տվյալ հարցին, ապա դրան պետք է անդրադառնար Դատախազությունը և հարուցեր քրեական գործ կամ մերժեր քրեական գործի հարուցումը: Նման պայմաններում մամուլում դրա մասին հրապարակվելու փաստը ևս բավարար էր արձանագրելու այն փաստը, որ Դատախազությունը գիտեր Երևանի քաղաքապետի 12.03.2008 թվականի և 08.04.2008 թվականի որոշումների մասին: Վերոնշյալից բացի, Դատարանը պետք է հիմք ընդուներ ՀՀ, և ոչ թե ՀՀ անունից այս կամ այն մարմնի, առանձին ստորաբաժանման կամ ստորաբաժանման առանձին պաշտոնատար անձի իմանալու պահը, հակառակ պարագայում պետությունը կարող է իր մարմինների միջոցով անընդհատ վկայակոչել վարչական ակտի մասին չիմանալու մասին և վարչական ակտը վիճարկել ցմահ: Սույն դեպքում վարչական ակտը կայացվել է պետության կողմից և պետության անունից հանդես եկող անձի կողմից, հետևաբար պետությունը առնվազն 12.03.2008 թվականից և 08.04.2008 թվականից իրազեկված է եղել վիճարկվող վարչական ակտերի մասին, դրանից հետո իրականացվել է իրավունքի պետական գրանցում պետության համապատասխան մարմնում, հետո տարիներ շարունակ Ընկերությունը վճարել է հողի հարկ պետությանը և բարեկարգել է տարածքը, հետևաբար պետությունն անընդհատ իրազեկված է եղել վերոնշյալ վարչական ակտերի և դրանից բխող որոշակի իրավունքների իրացված լինելու մասին: Նշվածից հետևում է, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է և ենթակա էր մերժման:

2.2 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Դատախազության պատասխանի հիմնավորումները. Վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելու հանգամանքը և դրանով պայմանավորված վարչական ակտերը վիճարկելու անհրաժեշտության մասին հայցվորը տեղեկացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշմամբ։ Տվյալ դեպքում հայցվորը չի հանդիասանում վարչական ակտն ընդունած մարմին կամ վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս, ուստի (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը հայցվորի նկատմամբ չի կարող տարածվել, վերջինիս նկատմամբ կարող են տարածվել բացառապես դատավարական իրավունքի նորմերը։

Բողոքաբերի պնդումն առ այն, որ հայցադիմումը ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշման պահից հաշվարկված ավարտվում է 24.03.2020 թվականին, մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է 25.03.2020 թվականին, անհիմն է, քանի որ հայցադիմումը ՀՀ ԱԱԾ սուրհանդակային կապի վարչությանն է հանձնվել 24.03.2020 թվականին։

Դատախազությունը, ապրիորի՝ (a prioriե, չէր կարող տեղեկացված լինել այս կամ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կայացված բոլոր վարչական ակտերի գոյության մասին, առավել ևս գնահատել դրանց իրավաչափության հիմնահարցը։ Դատախազությունն առնչվել է սույն գործով վիճարկվող որոշումներին թիվ 62232418 քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս։ Ավելին, խնդրահարույց որոշումների գոյության մասին իրազեկվելն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ Դատախազության կողմից վարչական դատավարության կարգով հայցի հարուցման գործընթացը նախաձեռնելու համար, քանի որ անհրաժեշտ էին համապատասխան իրավական հիմքեր, որոնք ի հայտ են եկել միայն քրեական գործով վերջնական որոշման՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի կողմից 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշման ընդունմամբ, որով և հաստատվել է սույն գործով էական նշանակություն ունեցող որոշակի փաստերի առկայությունը։

6

Դատախազության ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։ 2.3. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Երևան համայնքի պատասխանի հիմնավորումները. Մինչդատական

վարույթը

հատուկ

սուբյեկտների

կողմից

իրականացվող

գործողությունների ընթացակարգ է, որը բաղկացած է մի շարք փուլերից՝ սկսած քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը։

Տվյալ պարագայում եթե անգամ պայմանականորեն ընդունվի, որ հայցվորը կարող էր և կամ պարտավոր էր իմանալ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտերի մասին, ապա անգամ այդ պարագայում հայցվորը, առանց գործի հանգամանքները քննելու իրավասու չէր գնահատել Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումների իրավաչափությունը, չէր կարող համոզմունք ձևավորել առ այն, որ Երևանի քաղաքապետի որոշումներով խախտվում է պետության շահը, քանի որ նման իրավիճակը կարող էր դիտարկվել ոչ այլ ինչ, քան մինչև գործի ըստ էության լուծումը (տվյալ դեպքում (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշում կայացնելը) տվյալ վարույթի շրջանակներում հարցի վերաբերյալ դատախազի սուբյեկտիվ դիրքորոշման արտահայտում, մինչդեռ դատարանում հայցը հարուցվում է ոչ թե վարչական ակտի մասին տեղեկացված լինելու փաստի ուժով, այլ դրա հիման վրա իրավունքի խախտման փաստի բացահայտման հիմքով։

Հետևաբար սույն վարչական գործով հայցադիմումը ներկայացվել է մինչդատական վարույթն ավարտելու, այն է՝ (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշման կայացման պահից օրենքով նախատեսված ժամկետների պահպանմամբ, հետևաբար վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներն անհիմն են, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։ 2.4. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կառավարության պատասխանի հիմնավորումները. Հայցվորը չի հանդիսանում վարչական ակտն ընդունած մարմին կամ վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս, ուստի (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը հայցվորի նկատմամբ չի կարող տարածվել, վերջինիս նկատմամբ կարող են տարածվել բացառապես դատավարական իրավունքի նորմերը։ Դատախազությունը տեղեկացել է վարչական ակտերի գոյության և դրանց ոչ իրավաչափ լինելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Մարգարյանի 23.01.2020 թվականի (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշումից, որպիսի պայմաններում դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը ենթակա էր բավարարման, հակառակ պարագայում Դատախազությունը կզրկվի իրավասու դատարանի կողմից պետական շահերի պաշտպանության հայցի՝ ըստ էության քննության հնարավորությունից։ Սույն գործով 23.01.2020 թվականին կայացված (Քրեական հետապնդումը դադարեցնելու մասինե որոշման օրինականության ստուգման պահից դատախազը կարող էր գնահատել հայց հարուցելու իրավական հիմքերի առկայությունը կամ բացակայությունը։ Վերոգրյալ հիմնավորումներով Կառավարության ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 72-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

7

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար կարող է հիմք ընդունվել նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատավարական ժամկետը

- ո՞ր պահից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների համար հոսում նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը։ Նախևառաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 28-րդ հոդվածներին համապատասխանության հարցի վերաբերյալ սույն գործով հիմնավոր կասկած ձևավորված լինելու հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 13.07.2021 թվականին որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին։

ՀՀ սահմանադրական դատարանը 05.08.2021 թվականի թիվ ՍԴԱՈ-175 որոշմամբ մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունն

այն

պատճառաբանությամբ,

որ

օրենքի

այս

կամ

այն

բացի

սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու հնարավորության հարցն առաջանում է այն դեպքում, երբ արձանագրվում է օրենսդրական բացի առկայությունը։ Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետ է սահմանում ոչ միայն վարչական վարույթի մասնակիցների, այլև դրա մասնակից չհանդիսացած անձանց, այդ թվում՝ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների համար։ Վերոնշյալից հետևում է, որ տվյալ դեպքում առկա է վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի վերաբերյալ օրենսդրական կարգավորում, որի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի գնահատելու կոնկրետ դեպքում նշված ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու և այն վերականգնելու հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությունը, որպիսի լիազորությունների իրականացումն էլ բացառապես Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իրացման տիրույթում է

(տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 05.08.2021 թվականի թիվ ՍԴԱՈ-175 որոշումը)։ Վերոգրյալի հաշվառմամբ սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցերին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

8

վարչական

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է

պատասխանատվության։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետ է սահմանել նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված սուբյեկտների համար, այդ հարցի լուծումը պայմանավորելով վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու հանգամանքով, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 59-60-րդ հոդվածներում ամրագրված կարգավորումներով օրենսդիրը պայմանավորել է ակտի ընդունման մասին վարույթի մասնակիցներին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:

(Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտները (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական վարույթի մասնակիցներ չեն կարող հանդիսանալ, ուստի վարչական ակտի ուժի մեջ մտնելու

9

կանոնը, հետևաբար և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ժամկետը նրանց համար կիրառելի չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով պետության իրավունքները խախտող վարչական ակտը վիճարկելու իրավունք վերապահելով այն պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց, որոնց վրա դրված է այդ իրավունքների պաշտպանության լիազորությունը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով չի սահմանել այն ժամկետները, որոնց ընթացքում նշված սուբյեկտները կարող են դիմել ՀՀ վարչական դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 08.04.2014 թվականի ՍԴՈ-1143 որոշմամբ նշել է. ((…) Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումըե:

Իր մեկ այլ՝ 05.02.2010 թվականի ՍԴՈ-864 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է. (իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: ՀՀ սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունքե:

Զարգացնելով հիշատակված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 14.09.2010 թվականի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. (օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս ՀՀ սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: … օրենսդրական բացը կարող է հանդիսանալ ՀՀ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման

բացի

սահմանադրականության

հարցը

ենթակա

չէ

ՀՀ

սահմանադրական դատարանի քննությանըե:

Տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրության մեջ առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման ժամկետային սահմանափակում, ուստի, որպես այդ բացը լրացնելու իրավական երաշխիք կարող է հանդիսանալ գործող իրավակարգավորումների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը։ Այսպես.

10

ՀՀ Սահմանդրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: Սույն դրույթով ամրագրված սեփականության տարբեր ձևերի հավասարաչափ ճանաչման և պաշտպանության սահմանադրական սկզբունքին համապատասխան, պետությունը պարտավոր է ապահովել հավասար պաշտպանության հնարավորություն բոլոր սեփականատերերի համար, հետևաբար պետական սեփականությունը սեփականության այլ ձևերի համեմատությամբ չի կարող ունենալ իրավական պաշտպանության ոչ մի առավելություն:

Սեփականության

բոլոր

ձևերի

հավասար

պաշտպանության

սահմանադրական սկզբունքը տարածվում է ոչ միայն սեփականության պաշտպանության ձևերի և եղանակների սահմանման, այլ նաև շահագրգիռ անձանց կողմից համապատասխան իրավունքների պաշտպանության պայմանների օրենսդրական ամրագրման վրա: Սեփականատիրոջը տրամադրվող իրավական պաշտպանության պայմաններից մեկը նրա կողմից իրավունքի պաշտպանության պահանջ ներկայացնելն է՝ օրենքով սահմանված նյութական և դատավարական ժամկետի սահմաններում: Հետևաբար, իրավունքների պաշտպանության ժամկետներ սահմանելիս օրենսդիրը նույնպես պետք է ելնի սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանության սահմանադրական սկզբունքից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նյութական և դատավարական ժամկետների նախատեսման նպատակն է ինչպես հանրային գործառույթների իրականացման արդյունավետության

ապահովումը,

այնպես

էլ

համապատասխան

իրավական

հարաբերությունների անհրաժեշտ կանխատեսելիության հուսալիության ու կայունության պահպանումը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ պետությունը կարող է իրականացնել հանրային գործառույթներ մասնավոր իրավական ոլորտում, սակայն պետական կառույցին պատկանելու փաստն ինքնին չի արդարացնում պետությանն արտոնությունների տրամադրումը հայցային վաղեմության ժամկետների կապակցությամբ։ Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ պետության շահագրգռվածությունն իր հանդեպ ունեցած պարտքի բռնագանձման հարցում կամ բյուջեի վրա չնախատեսված ծանրաբեռնվածությունը բացառելու անհրաժեշտությունն ինքնին չեն կարող դիտարկվել որպես հանրային կամ ընդհանուր շահ, որն արդարացնում է անհատական իրավունքներին միջամտությունը՝ պետության պահանջների նկատմամբ հայցային վաղեմության չափազանց երկար ժամկետ սահմանելու միջոցով: Արդյունքում Եվրոպական դատարանը հանգել է այն եզրակացության, որ պետության կողմից արտոնությունների տրամադրումը մասնավոր անձանց պահանջների համեմատ՝ օրենսդրությամբ հայցային վաղեմության ավելի երկար ժամկետներ ամրագրելու տեսքով, խախտում

է

վերջիններիս

գույքային

իրավունքները,

ինչպես

նաև

արդար

հավասարակշռությունը, որը պետք է սահմանվի գույքային իրավունքների պաշտպանության և հանրային շահի պահանջների միջև:

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ հայցային վաղեմության ժամկետի նման ամրագրումը օրենսդրության մեջ ոչ միայն նյութաիրավական, այլև դատավարական ասպեկտ ունի, քանի որ պետությանը տրվում է արտոնություն դատական քննության ժամանակ, որը մասնավոր անձանց համեմատ դնում է ավելի բարենպաստ դրության մեջ: Արդյունքում խախտվում է կողմերի դատավարական հնարավորությունների հավասարության սկզբունքը, ինչպես նաև դատարանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված իրենց իրավունքների դատական պաշտպանության մասնավոր անձանց երաշխիքները (տե՛ս Zouboulidis v. Greece (N 36963/06) գործով Եվրոպական դատարանի

25.06.2009 թվականի վճիռը, Varnima Corporation International S.A. v. Greece (№ 48906/06) գործով Եվրոպական դատարանի 28.05.2009 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրում է, որ Եվրոպական դատարանը հայցային վաղեմության ժամկետները դիտարկում է ոչ միայն նյութաիրավական, այլև դատավարական առումներով:

11

Մասնավորապես, դատավարական առումով հայցային վաղեմության ժամկետը համարժեք է դատարան դիմելու համար նախատեսված ժամկետային սահմանափակումներին, հետևաբար Եվրոպական դատարանի՝ վկայակոչված դիրքորոշումը հավասարապես կիրառելի է ինչպես նյութական

օրենսդրությամբ

սահմանված՝

հայցային

վաղեմության

ժամկետների

կապակցությամբ, այնպես էլ՝ դատավարական օրենսդրությամբ նախատեսված՝ դատարան դիմելու ժամկետային

սահմանափակումների նկատմամբ։ Վերոգրյալի հաշվառմամբ

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգամ հանրային շահի պաշտպանության պարագայում նման ժամկետների սահմանումն իրավական պետության կարևոր նախադրյալ է հանդիսանում, քանի որ ապահովում է հանրային և մասնավոր շահերի հավասակշռումը։ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները

սահմանափակելիս

օրենքները

պետք

է

սահմանեն

այդ

սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Իր բազմաթիվ որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-731, ՍԴՈ-753, ՍԴՈ-984, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 և այլն) Սահմանադրական դատարանն անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին` նշելով, մասնավորապես.

- (...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել (օրենքե, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծըե (ՍԴՈ-630),

- (Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել (օրենքե, եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունըե (ՍԴՈ-753),

- ((...) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթությանե (ՍԴՈ-1176),

- (Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/1951/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել