Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

--

Վճռաբեկ դատարան5 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 34. Հանցափորձը · Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները · Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը, Լ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվն կան գործը: Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի Էի որոշմամբ արը ասաոտաոոողող ճանաչվել է տուժող, իսկ 2018 թվականի հունիսի 15-ի որոշմամբ` Խար չմ է անչափահաս տոժող արք աաա ւս ներկայացուցիչ: 2. 2018 թվականի հուլիսի 18-ին աաա... է: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Մելիքյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Պապոյան

դատավորներ՝ Ռ.Պապոյան

Գ.Ստեփանյան

5 մայիսի 2026 թվական

ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի և մեղադրյալ պաշտպան Հ․Գալստյանի վճռաբեկ բողոքները,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ

քրեական գործը։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ որոշմամբ՝

ճանաչվել է տուժող, իսկ 2018 թվականի հունիսի 15-ի

ճանաչվել է անչափահաս տուժող

օրինական ներկայացուցիչ։

2. 2018 թվականի հուլիսի 18-ին

ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ

հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ մեղադրյալ

նկատմամբ

որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2018 թվականի հուլիսի 18-ից։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ

կալանքի տակ պահելու

ժամկետը երկարացվել է երկու ամսով՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 18-ը։

4. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ՝ թիվ քրեական գործով, դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ է հարուցվել։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի

ճանաչվել է մեղադրյալ

օրինական

ներկայացուցիչ։

2

3

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Հ․Հարությունյանի` 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է` թույլատրվել է [անընթեռնելի] տեղավորել հոգեբուժական հաստատությունում՝ հաստատելով քրեական օրենքով չթույլատրված արարք ենթադրաբար կատարած [անընթեռնելի] նկատմամբ որպես անվտանգության միջոց հոգեբուժական հաստատությունում տեղավորելու վերաբերյալ քննիչի որոշումը։

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական գործով վարույթը կասեցվել է՝ մեղադրյալ [անընթեռնելի] ծանր հիվանդ լինելու հիմքով՝ մինչև հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարված վիճակից դուրս գալը:

4.1. 2018 թվականի հոկտեմբերի 29-ին [անընթեռնելի] նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած և դեպքից հետո հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարում ստացած [անընթեռնելի] նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ նրա նկատմամբ նշանակվել է հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում։ [անընթեռնելի] նկատմամբ ընտրված անվտանգության միջոցը՝

հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը, թողնվել է անփոփոխ` մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը։

4.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ [անընթեռնելի] նկատմամբ հարկադիր բուժումը հատուկ հոգեբուժական բաժանմունքում վերացվել է։ 4.3. Նախաքննության մարմնի` 2020 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, իսկ 2020 թվականի

4

փետրվարի 8-ի որոշմամբ՝

նկատմամբ որպես խափանման

միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

5. 2020 թվականի մարտի 3-ին

վերաբերյալ թիվ

քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

6. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով

մեղավոր է ճանաչվել ՀՀ

քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով։ Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օրն ու հոգեբուժական հիվանդանոցում գտնվելու 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 25 (քսանհինգ) օրը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։

Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճռվել է նաև ամբաստանյալ

հօգուտ ՀՀ պետբյուջե

բռնագանձել 185.870 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի գումար, իսկ իրեղեն ապացույց ճանաչված սև-մոխրագույն երկարաթև սվիտերը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձնել ամբաստանյալ

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժվել է, իսկ պաշտպանի բողոքը բավարարվել մասնակի՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։ Նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 22 (քսաներկու) օրն

5

ու հոգեբուժական հիվանդանոցում գտնվելու 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս 25 (քսանհինգ) օրը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով։ Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ։

8. Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 10-ի որոշման դեմ մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան Հ.Գալստյանը և ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը․

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․

I. Մեղադրյալ [անընթեռնելի] պաշտպան Հ.Գալստյանի բողոքի փաստարկները և պահանջը.

9․ Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեական և քրեադատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա: ․

9.1. Ըստ բողոքաբերի՝ [անընթեռնելի] մեղավորությունը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության պայմաններում կայացվել է մեղադրական դատական ակտ:

Բողոքաբերի պնդմամբ՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպումները պարզ չեն, դրանք չեն բխում քրեական գործի տվյալներից, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ չէ բռնության եղանակը։ Մեղադրանքի բովանդակությունից հետևում է, որ նախաքննական մարմինը [անընթեռնելի] վերագրել է բռնություն գործադրելու եղանակով ենթադրյալ հանցանքի կատարում՝ վկայակոչելով այն, որ նա բռնություն գործադրելով փորձել է թույլ չտալ, որ [անընթեռնելի] հեռանա շքամուտքից։ Մինչդեռ [անընթեռնելի] կողմից տուժողի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել։ Այն բոլոր

6

գործողությունները, որոնք նկարագրված են մեղադրանքում՝ որևէ առնչություն չունեն բռնության հետ, ավելին՝ տուժող ճանաչված անձի նկատմամբ որևէ ֆիզիկական ներգործություն չի եղել։ Այնինչ, Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգման է եկել

վերագրվող ենթադրյալ արարքի քրեաիրավական

գնահատականի հարցում՝ արդյունքում հաստատելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ենթադրյալ արարքի առկայությունը և ենթադրյալ արարքը

կողմից կատարելու

փաստը:

Բողոքաբերի համոզմամբ՝ Վերաքննիչ դատարանը հանգել է գործի նյութերից չբխող և գործի նյութերով չհաստատվող հետևությունների, առանց բավարար ապացույցների հաստատված է համարել գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնք վճռորոշ են եղել վերաբերյալ մեղադրական դատական ակտ կայացնելու համար։

9.2. Ըստ բողոքաբերի՝ առկա է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու մեկ այլ հիմք ևս, որն առնչվում է համաներման ակտը չկիրառելուն: Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը

մեղավոր է

ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել 4 տարի ժամկետով ազատազրկում, որը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Բողոքի հեղինակի համոզմամբ՝ տվյալ իրավիճակում Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը և չի կիրառել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Մինչդեռ, այն պետք է կիրառվեր՝ նկատի ունենալով, որ

նկատմամբ նշանակված պատիժը չի գերազանցում

չորս տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև քրեական գործի նյութերում բացակայում է համաներման մասին օրենքի կիրառմանը խոչընդոտող որևէ հանգամանք։ Ուստի նա պետք է ազատվեր նշանակված պատիժը կրելուց։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և

առաջադրված

7

մեղադրանքում արդարացնել, կամ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով [անընթեռնելի] պատժից։

ազատել Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված

II. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի բողոքի փաստարկները և պահանջը.

11. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։

11.1. Ըստ բողոքաբերի՝ [անընթեռնելի] ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը նույն օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ չեն:

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը [անընթեռնելի] մեղսագրված արարքը վերաորակելը պատճառաբանել է նրանով, որ արարքը տվյալ ծանրացնող հանգամանքով որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը հստակ գիտակցի տուժողի մանկահասակության՝ տասնչորս տարին լրացած չլինելու հանգամանքը, մինչդեռ սույն գործով ամբաստանյալը չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել այն հանգամանքը, որ դեպքի պահին տուժողի տասնչորս տարին լրացած չի եղել։ Բողոքի հեղինակն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, որ [անընթեռնելի] պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, հայտնել է, որ «(…) այդ երեխաները կլինեին մոտավորապես 15-16 տարեկան, իսկ այդ աղջիկը եղել է ամենաբարձրահասակը», իսկ նախաքննության ժամանակ [անընթեռնելի] ցուցմունք է տվել, որ «չի իմացել, որ [անընթեռնելի] եղել է 14 տարեկանից ցածր, քանի որ եղել է բարձրահասակ»:

Այս առնչությամբ բողոքի հեղինակը փաստարկել է, որ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունը ճիշտ որակելու առումով,

8

տուժողի տարիքի վերաբերյալ բացառապես հանցավորի հայտնածը հիմք ընդունելն իրավաչափ չէ, քանի որ հանցանք կատարած անձը կարող է նպատակ հետապնդել՝ քրեական պատասխանատվության ենթարկվել նվազ ծանրության հանցանքի կատարման համար:

Բողոք բերած անձն ընդգծել է, որ անհրաժեշտ է ենթադրյալ հանցանք կատարած անձի հայտնածը համադրել գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների հետ։ Մասնավորապես, ինչպես երևում է քրեական գործի նյութերից, [անընթեռնելի] ստացել է բարձրագույն կրթություն, աշխատել է [անընթեռնելի] այսինքն՝ նա, մինչև դեպքը շփվելով մանկահասակ երեխաների

հետ, առնվազն պետք է գիտակցեր տարբեր երեխաների հասունացման առանձնահատկությունները։

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով դեպքի տեսագրությունը, արձանագրել է, որ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ակնհայտ է տուժողի 14 տարին լրացած չլինելը, մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ հիշյալ տեսագրության մանրակրկիտ ուսումնասիրությամբ տեսանելի է, որ տուժողն ընդամենը բարձրահասակ է, իսկ նրա դիմագծերը և աղջկա հասունացմանը բնորոշ արտաքին տվյալները վկայում են վերջինիս՝ 14 տարին լրացած չլինելու մասին։ Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, [անընթեռնելի] մեղսագրվող արարքը վերաորակելով, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝ սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածը, ինչի արդյունքում հանցանք կատարած անձը մեղավոր է ճանաչվել նվազ ծանրության հանցանքի կատարման համար։

11.2. Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ [անընթեռնելի] նկատմամբ

նշանակված պատիժն անհիմն կերպով պայմանականորեն չի կիրառվել։ Ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանները սույն գործով ճիշտ չեն գնահատել [անընթեռնելի] կատարած արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, սխալ են կիրառել պատժի նշանակմանը վերաբերող իրավադրույթները, անտեսել են պաշտպանվող հասարակական հարաբերությունների սոցիալական նշանակությունը, ինչն էլ հանգեցրել է [անընթեռնելի] նկատմամբ նշանակված պատիժն անհիմն կերպով

պայմանականորեն չկիրառելուն:

9

Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ ուշադրության չեն արժանացրել խախտված հասարակական հարաբերության բնույթն nı կարևորությունը, հանցանքի շարժառիթը, արարքի կատարման եղանակը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, ինչպես նաև հանցագործության կատարման հանգամանքները։

12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը,

մեղավոր

ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ` առանց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.

13. Նախաքննության մարմնի որոշմամբ

մեղադրանք է

առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ այն բանի համար, որ «նա, տասնչորս տարին չլրացած անձի կամքին հակառակ [անընթեռնելի]

10

14.

շենքի՝ տեսախցիկի տեսագրության զննության

արձանագրության համաձայն՝ «(...)

15. Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և սեքսոպաթոլոգիական փորձաքննության թիվ 57 եզրակացության համաձայն՝ «

սեքսոլոգիական հետազոտման արդյունքում ի հայտ է եկել հոգեսերական զարգացման հապաղում: Մարմնասեռական զարգացման արտահայտված շեղումներ հետազոտման պահին չեն նկատվում։ Ըստ անամնեստիկ տվյալների՝ կողմից նշվում է հաճախակի սեքսուալ ֆանտազիաներ և

հակումներ անչափահաս աղջիկների նկատմամբ: Սեռական վարքի նման դրսևորումները

մոտ հնարավոր է պայմանավորված լինեն նրա

հոգեսեռական զարգացման հապաղմամբ»:

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 90-92։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 62-63:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 224-229։

11

16. Լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 74 եզրակացության համաձայն՝

նախկինում և արարքը

կատարելու պահին որևէ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարմամբ չի տառապել և նա կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք:

Ինչպես երևում է քրեական գործում առկա տվյալներից՝

մինչ դեպքը վարել է քաղաքացիական՝ բնականոն ապրելակերպ, ինչի մասին վկայում են. ստացած բարձրագույն կրթությունը, մասնագիտությամբ աշխատելը, բազմիցս պատվոգրերով պարգևատրվելը, որևէ հոգեբուժական բուժ. հաստատություն չդիմելը և բուժում չստանալը: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը,

որ

աշխատելով

փորձաքննվողը շփվելով պատանիների հետ ասոցիալ և անբարո վարքի կապակցությամբ, բողոքներ չեն եղել, ոստիկանության բաժին բերումներ չի ունեցել: Ուստի իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ

հարկ է ճանաչել՝ ՄԵՂՍՈՒՆԱԿ»։

17. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն․ «(…) Ամբաստանյալ դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն

մասին, որ 2-3 տարի աշխատել է

հետ: Հետո աշխատանք չի

ունեցել և երկաթ, պղինձ և այլումին է հավաքել։ Հոսանքի հաշվիչների վրա նույնպես լինում են պղնձի լարեր, որոնք թողնում են էլեկտրիկները և ինքը դրանք հավաքել ու հանձնել է։

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ

կողմից

հայտնած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման :

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 110-118։

12

տեղեկություններ հայտնելը նպատակ է հետապնդում ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից։

դատաքն

հայտնած տեղեկությունները հերքվել

քննության հետազոտված ներքոգրյալ ապացույցներով (…):

[Ա]մբ մբաստանյալ

են

վերջին խոսքի իրավունքից օգտվելիս

ամբողջությամբ իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար և ներողություն ի

խնդրել։ (...)

Դատարանը հանգում է հետևության, որ

մեղավորու

օրենսգրքի

որությամբ կատարել է իրեն՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական ւքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը, դա ելու համար ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի։

ստանյալ

կատարելո

Ամբաստ

նկատմամբ պատիժ նշանակելիս

դատար սրանը հաշվի է առնում ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա անձը: Դատարանն

ամբաստանյալ

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանք է արձանագրում առաջադրված մեղադրանքն ընդունելը, զղջալը, նախկինում դատապարտված և որևէ կերպ արատավորված չլինելը, վերջինիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրներ ունենալը և դրական բնութագրվելը:

Դատարանն ամբաստանյալ

պատասխանատվությունն

արձանագրում:

ni

պատիժը ծանրացնող հանգամանքներ չի

(...) [Ն]կատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով, որը տվյալ դեպքում համաչափ է կատարված կոնկրետ հանցագործության բնույթին, վտանգավորության աստիճանին, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին և բավարար է պատժի նպատակների նվաճման տեսանկյունից։

13

(…) [Ա]նդրադառնալով սույն գործով ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին և հաշվի առնելով վերը նշված ամբաստանյալի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, վերջինիս առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը, մեղքն ընդունելու և անկեղծորեն զղջալու, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների

բացակայությունը՝ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել:

Դատարանը նման դիրքորոշման գալիս ելակետային է համարում նաև ամբաստանյալ

կողմից արարքի կատարումից հետո

դրսևորած վարքագիծը: Մասնավորապես`

իրեն

մեղսագրվող արարքի կատարումից հետո դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ, վերջինիս վարքագծի վերաբերյալ նշված ժամանակահատվածում որևէ հակաօրինական կամ հակաբարոյական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ տվյալներ չեն ստացվել:

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու

միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը։ Տվյալ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ արդարության և պատասխանատվության անհատականացման, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից։ (...)»5:

18. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը․ «(...) Վերաքննիչ դատարանը (...) քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը (...) թեև ընդհանուր առմամբ հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 68-83։

հանգել է ճիշտ հետևության, սակայն ամբաստանյալի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակելով՝ թույլ է տվել նյութական սխալ։ (...)

Վերաքննիչ դատարանը, վերոգրյալի համատեքստում անդրադառնալով սույն քրեական գործի փաստական հանգամանքներին, հարկ է համարում արձանագրել, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են ամբաստանյալի մեղավորությունը հաստատված համարելու համար։ (...)։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ամբաստանյալի մեղավորության մասին են վկայում մասնավորապես

հաջողվում է ազատվել

քանի որ տուժողին

ձեռքերից և դիմել փախուստի։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև տուժողի նկատմամբ գործադրված ֆիզիկական ներգործության հետևանքով վերջինին ֆիզիկական վնաս չի պատճառվել, սակայն ամբաստանյալն իր գործողություններով խոչընդոտ է ստեղծել աղջկա՝ նշված վայրից հեռանալու համար, որպիսի գործողությունները հենց ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ ֆիզիկական ներգործության դրսևորումներ են, այսինքն՝ տեղավորվում են «բռնության» սահմանման տրամաբանության մեջ։

Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը (...) գտնում է, որ ամբաստանյալի մեղավորությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածով սահմանված հանցագործության մեջ, հաստատված է:

Այնուհետև, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակմանը, հարկ է համարում նշել, որ վերջինի կողմից կատարված հանցագործությունը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34–139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է մասնավորապես այն հանգամանքով, որ հանցակազմի որակյալ հատկանիշները

15

մեղսագրվում են հանցանք կատարած անձին, երբ դրանք գիտակցվել են վերջինի կողմից։ Այսինքն՝ տվյալ դեպքում ամբաստանյալի արարքին տրված քրեաիրավական որակումը կլիներ արդարացի այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվեր

կողմից

տուժողի 14 տարին լրացած չլինելու հանգամանքը գիտակցելը, այնինչ՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործում այդպիսի ապացույցները բացակայում են։

Այս առումով հատկանշական է, որ ամբաստանյալ

իր

նախաքննական ցուցմունքներով հայտնել է, որ չի իմացել, որ

եղել է 14

տարեկանից ցածր, քանի որ եղել է բարձրահասակ։ Ավելին` Առաջին ատյանի դատարանում, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, հայտնել է, որ «այդ երեխաները կլինեին մոտավորապես 15-16 տարեկան, իսկ այդ աղջիկը եղել է ամենաբարձրահասակը»։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ տուժողի օրինական ներկայացուցիչ

թիվ

գործի շրջանակներում դատարանում ցուցմունք տալիս նշել է, որ արտաքնապես համապատասխանում է 14-15 տարեկաններին, քանի

որ ավելի շուտ է զարգացել:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ

ու

նախկինում միմյանց ճանաչելու կամ որևէ կերպ միմյանց հետ

առնչվելու վերաբերյալ քրեական գործում առկա չէ որևէ փաստական տվյալ, այսինքն՝

այս հիմքով ևս չէր կարող իմանալ

14 տարին լրացած չլինելու փաստը։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, իր հերթին ուսումնասիրելով դեպքի տեսագրությունը, հարկ է համարում նշել, որ արտաքնապես հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ակնհայտ էր տուժողի 14 տարին լրացած չլինելը: Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալը չի գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել այն հանգամանքը, որ դեպքի պահին տուժող 14 տարին լրացած չի եղել, հետևաբար՝ ամբաստանյալին չի

կարող մեղսագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեև

ամբաստանյալի կողմից տուժողի 14 տարին լրացած չլինելու հանգամանքը չի

16

գիտակցվել, սակայն գիտակցվել է անչափահաս լինելու հանգամանքը, ինչը հիմնավորվում է քրեական գործում առկա ապացույցներով: Մասնավորապես, ամբաստանյալն Առաջին ատյանի դատարանում հայտնել է, որ տուժող կլիներ մոտ 15-16 տարեկան: Նշվածից հետևում է, որ

արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ։ (...)

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հանցագործությունից հետո ամբաստանյալ

դրսևորած վարքագծին՝ մասնավորապես այն

հանգամանքին, որ զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց և 2020 թվականից ի վեր չլինելով կալանավորված՝ չի խուսափել քննությունից ու դատից, ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալ

կատարած

արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, անձը բնութագրող և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող վերը նշված հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ ամբաստանյալ ուղղվելը հնարավոր է առանց նրա կողմից ազատազրկման ձևով

նշանակված պատիժը կրելու, այսինքն՝ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանի այս հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ամբաստանյալի սեքսոլոգիական հետազոտման արդյունքում ի հայտ է եկել հոգեսեռական զարգացման հապաղում (…)»։

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․

19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 14-32։

17

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի

իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս

դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները։

20. Նախ, անդրադառնալով [անընթեռնելի] մեղավորությունը

հիմնավորող բավարար ապացույցների բացակայության վերաբերյալ պաշտպան Հ.Գալստյանի փաստարկներին7, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] մեղքը հաստատվում, իսկ պաշտպան Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները հերքվում են Առաջին ատյանի դատարանի դատավճռում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ

ապացույցների բավարար

ամբողջությամբ, այդ թվում՝ տուժող [անընթեռնելի], վկաներ [անընթեռնելի] [անընթեռնելի] ցուցմունքներով, դեպքի վայրի զննության

արձանագրությամբ, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, որպես այլ փաստաթուղթ՝ ապացույց ճանաչված [անընթեռնելի] շենքի

տեսախցիկի տեսագրությամբ, տեսագրությունը զննելու մասին

արձանագրություններով, համալիր ստացիոնար դատահոգեբուժական և սեքսոպաթոլոգիական փորձաքննության եզրակացությամբ, լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ, իրեղեն ապացույց ճանաչված երկարաթև սվիտերով։ Հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանը հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ [անընթեռնելի] 7 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը։

վերջին խոսքի իրավունքից օգտվելիս ամբողջությամբ իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար և ներողություն խնդրել։ Ուստի,

մեղավորությունը հիմնավորող ապացույցների

բացակայության վերաբերյալ բողոքաբեր Հ.Գալստյանի պնդումներն անհիմն են։

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ իրավաչա՞փ է արդյոք

ՀՀ քրեական օրենսգրքի

34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը նույն օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։

22. ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Նույն գործողությունները, որոնք՝

(...)

3) կատարվել են անչափահասի նկատմամբ,

(...)

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(...)

2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»: Մեջբերված նորմը պատասխանատվություն է նախատեսում անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկի` սեքսուալ բնույթի բռնի գործողությունների համար, որի հիմնական անմիջական օբյեկտն անձի սեռական ազատությունը և անձեռնմխելիությունն ապահովող հասարակական

հարաբերություններն են, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ կարող են հանդես գալ անձի կյանքն ու առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը և այլն։ Վերոնշյալ հանցակազմը դասվում է բռնությամբ զուգորդված սեռական հանցագործությունների շարքին, քանի որ օբյեկտիվ կողմից դրսևորվում է բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելով։

23. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Նախաքննության մարմնի որոշմամբ

մեղադրանք է

առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա, տասնչորս տարին չլրացած անձի կամքին հակառակ,

- Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս հանգել է հետևության, որ նախաքննության մարմինը

մեղսագրվող արարքը ՀՀ քրեական

օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով որակել է ճիշտ,

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ

կատարած

հանցագործությունը պետք է որակվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այլ նույն օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝

չի գիտակցել և

ողջամտորեն չէր կարող գիտակցել այն հանգամանքը, որ դեպքի պահին տուժող 14 տարին լրացած չի եղել։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ

արարքին տրված քրեաիրավական որակումը կլիներ արդարացի այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով 8 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

հաստատվեր նրա կողմից տուժողի 14 տարին լրացած չլինելու հանգամանքը գիտակցելը, այնինչ, քրեական գործում այդպիսի ապացույցները բացակայում են: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշել է, որ

իր

նախաքննական ցուցմունքներով հայտնել է, որ չի իմացել, որ

եղել է 14

տարեկանից ցածր, քանի որ եղել է բարձրահասակ։ Իսկ Առաջին ատյանի դատարանում, պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին, հայտնել է, որ «այդ երեխաները կլինեին մոտավորապես 15-16

տարեկան, իսկ այդ աղջիկը եղել է ամենաբարձրահասակը»։ Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել նաև այն, որ

u

նախկինում միմյանց ճանաչելու կամ որևէ կերպ միմյանց հետ

առնչվելու վերաբերյալ քրեական գործում առկա չէ որևէ փաստական տվյալ, ուստի՝ այս առումով ևս չէր կարող իմանալ տուժողի 14 տարին լրացած չլինելու մասին։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ իր հերթին ուսումնասիրել է դեպքի տեսագրությունը և գտնում է, որ արտաքնապես հնարավոր չէ միանշանակ պնդել, որ ակնհայտ էր տուժողի 14 տարին լրացած չլինելը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեև

տուժողի 14 տարին լրացած չլինելու հանգամանքը չի գիտակցել, սակայն գիտակցել է անչափահաս լինելու հանգամանքը, ուստի

արարքը պետք է

որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ":

24. Վճռաբեկ դատարանը, գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել գործում առկա փաստական տվյալների համակցությունը և

կատարած արարքի քրեաիրավական որակման

հարցում եկել է սխալ եզրահանգման:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով գործում առկա տեսագրության լազերային սկավառակը փաստում է, որ թեև տուժողը բարձրահասակ է, այնուամենայնիվ նրա դիմագծերից և արտաքին հատկանիշներից 10 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 45։

21

մոտեցել է

ակնհայտ է, որ վերջինս մանկահասակ է։ Ընդ որում, հանցանքի կատարման պահին տուժողը եղել է ընդամենը 11 տարեկան"։ Միևնույն ժամանակ, գործում առկա են փաստական տվյալներ, որ

այն պահին,

երբ վերջինը բակում խաղալիս է եղել այլ երեխաների հետ, որպիսի հանգամանքն ակնհայտ է եղել նաև

համար։ Մասնավորապես, վերջինս

դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ այդ օրը դրսում երեխաներ են խաղալիս եղել, խնդրել է նրանցից ամենաբարձրահասակին, որ նայի՝ հոսանքի հաշվիչների վրա պղնձի կամ ալյումինի մալուխներ կան, թե ոչ”։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքաբերի փաստարկն առ այն, որ աշխատելով

այսինքն՝ մինչև դեպքը, ելնելով իր զբաղեցրած դիրքից և շփվելով մանկահասակ երեխաների հետ, չէր կարող չգիտակցել երեխաների հասունացման առանձնահատկությունները։

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ

գիտակցել և ողջամտորեն չէր կարող գիտակցել այն հանգամանքը, որ դեպքի պահին տուժող

|14 տարին լրացած չի եղել, չի բխում քրեական գործում

առկա տվյալներից, իսկ

ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ

հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն հիմնավոր են։

25 Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը նույն օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերագրվող արարքին Վերաքննիչ դատարանի կողմից

սխալ քրեաիրավական գնահատական տալու պարագայում, Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ համաներման ակտը չկիրառելու 2 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը:

22

վերաբերյալ բողոքաբեր Հ.Գալստյանի փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։

26. Անդրադառնալով

նկատմամբ նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում՝ փաստելով, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա¹4` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները, և այլն5:

27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով

կատարած

արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, վերջինիս առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը, մեղքն ընդունելը և 14 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները։ 15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները։

23

անկեղծորեն զղջալը, պատասխանատվությունն nı պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը՝ եկել է եզրահանգման, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել,

Վերաքննիչ դատարանը վերաորակել է արարքը և միաժամանակ գտել, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել":

28․ Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 26-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից [անընթեռնելի] նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ։

29. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Առաջին ատյանի դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ․

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ [անընթեռնելի] մեղսագրվում է անչափահասի սեռական

անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված բարձր վտանգավորություն ներկայացնող հանցագործություններից մեկի՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների կատարման փորձ, որի օբյեկտն անձի սեռական ազատությունը և անձեռնմխելիությունն ապահովող հասարակական հարաբերություններն են,

բ) անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ոտնձգել է անչափահասի 16 Տե՛ս սույն որոշման 17-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը:

24

սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների՝ երեխայի մտավոր և հոգեկան բնականոն զարգացման հարցում,

գ) հանցագործության կատարման եղանակը, իրադրությունը՝ հանցանքի կատարմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, մասնավորապես այն, որ հանցավոր արարքը կատարել է 14 տարին չլրացած՝ 11 տարեկան անձի նկատմամբ, վերջինս փորձել է հեռանալ շքամուտքից, իսկ մեղադրյալը փակել է նրա ճանապարհը՝ թույլ չտալով հեռանալ։ [անընթեռնելի] իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ մանկահասակ [անընթեռնելի] հաջողվել է ազատվել նրա ձեռքերից և դիմել փախուստի։ Միաժամանակ, ուշագրավ է, որ մեղադրյալը մինչև դեպքն աշխատել է [անընթեռնելի]

30. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը [անընթեռնելի] նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

[անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

31. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, [անընթեռնելի] ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրվող արարքը վերաորակելով նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար։

25

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Առաջին ատյանի դատարանը

մեղսագրվող արարքի իրավական

որակման հարցում ճիշտ եզրահանգման է եկել, այնուամենայնիվ, վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի խախտում։ Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի հիման վրա Առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելու համար։

Հետևաբար անհրաժեշտ է

նկատմամբ նշանակված

պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված վերջնական պատիժը՝ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով ազատազրկումը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական

դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 10-ի որոշումն ամբողջությամբ բեկանել: 2.

վերաբերյալ Երևան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով, փոփոխել․

նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին

ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով

26

նշանակված պատիժը նույն օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ նշանակված վերջնական պատիժը՝ 6 (վեց) տարի 5 (հինգ) ամիս 13 (տասներեք) օր ժամկետով ազատազրկումը։

3. Պատժի կրման սկիզբը հաշվել

փաստացի

արգելանքի վերցնելու պահից։

4.

վերաբերյալ Երևան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի դատավճիռը մնացած մասով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մայիսի, 2026 թ.
Գործի #:
—
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել