Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-20418 մարտի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 18 մարտի 1998 թ. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակելի տների և բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) սեփականատեր` գույքահարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ազատվում են գույքահարկի վճարումից բնակարանների համար բնակշահագործման և շինարարական նորոգման հիմնարկների կամ դրանց իրավահաջորդների (այսուհետ` բնակշահագործման ձեռնարկություններ) կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարների չափով, եթե բնակշահագործման ձեռնարկությունների և քաղաքացիների միջև (մինչև հարկային տեսչության մարմիններին սույն օրենքի 3 հոդվածով սահմանված կարգով տվյալներ ներկայացնելը) չկա գրավոր համաձայնություն` այդ գումարները քաղաքացիներին այլ ձևով փոխհատուցելու մասին: Հոդված 2. Սույն օրենքի 1 հոդվածին համապատասխան սահմանված արտոնության գումարի չափով առաջին հերթին նվազեցվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով քաղաքացիների կողմից վճարման ենթակա գույքահարկի գումարները: Հոդված 3. Բնակշահագործման ձեռնարկությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տվյալներ` սեփականաշնորհված բնակարանների համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանած կարգով, բնակշահագործման ձեռնարկություններին տեղեկություններ են հաղորդում բնակարանների սեփականաշնորհման տվյալների վերաբերյալ: Հոդված 4. Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան տվյալները ներկայացնելու պահին նույն համայնքի տարածքում հարկվող օբյեկտ համարվող գույք չունեցող քաղաքացիներն օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները հետ են ստանում բնակշահագործման ձեռնարկություններից: Հոդված 5. Սույն օրենքին համապատասխան` քաղաքացիների համար սահմանված արտոնության չափով հաշվարկված գումարները բնակշահագործման ձեռնարկությունները փոխհատուցում են համապատասխան բյուջեներ, եթե սեփականաշնորհված բնակարանների համար բնակշահագործման ձեռնարկությունների կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները չեն հաշվեգրվել համայնքի բյուջեի օգտին: Հոդված 6. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 10 ապրիլի 1998 թ. ՀՕ-204 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-204 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.04.1998-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.04.20/8(41) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.03.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.04.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.04.1998 Հիմնական ակտ 18.03.1998, ՀՕ-204 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մարտի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-204
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել