Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մակարյան — ՍնԴ/1036/04/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մակարյան — ՍնԴ/1036/04/21

Վճռաբեկ դատարանՍնԴ/1036/04/2124 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀԱմերիաբանկ-- ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Բանկի` Արման Մակարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է սնանկ ճանաչել Արման Մակարյանին: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.01.2022 թվականի որոշմամբ Արման Մակարյանի կողմից ներկայացված վերաքն

Ամբողջ Տեքստ

աոա 6

ԹԱՅԽԱՆՆՆ ե

աթ ն)

ԱՅՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1036/04/21 դատարանի որոշում 2023թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/1036/04/21

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Ն. Բարսեղյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀԱմերիաբանկ-- ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Բանկի` Արման Մակարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է սնանկ ճանաչել Արման Մակարյանին: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ա. Բաբայան) (այսուհետ` Դատարան) 29.06.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.01.2022 թվականի որոշմամբ Արման Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ

2

բողոքը բավարարվել է՝ Դատարանի 29.06.2021 թվականի վճիռը բեկանվել է ն գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Նաիրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտվել է ՀՀՍեաեկության մասին»» ՀՀ օրենքի 1Լին, 3-րդ, 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ ն 174-րդ հոդվածները հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն վեճը կարգավորվում է ՀՀՍնանկության մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներով, հետնաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի լիրավակարգավորումները տվյալ պարագայում կիրառելի չեն: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պարտապանն ունենալով իրական հնարավորություն ներկայացնելու առարկություն, առանց ծանոթանալու սնանկության դիմումի հիմքերին, ընդամենը ներկայացրել է անբովանդակ առարկություն: Բացի այդ, պարտապանը պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստի վայրի Ա ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստին, այլ ներկայացրել է միջնորդություն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ դեռնս չունի փաստաբան, մինչդեռ հատկանշական է այն փաստը, որ վերաքննիչ բողոքը նս ներկայացրել է անձամբ, այլ ոչ թե ներկայացուցչի միջոցով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ քանի որ պարտապանի կողմից չէին ներկայացվել այնպիսի փաստեր, որ հնարավոր լիներ հրավիրված դատական նիստի ընթացքում ըստ էության քննել առարկությունը, հետնաբար Դատարանը դատական նիստի ընթացքում պարզել է սնանկ ճանաչելու հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.01.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 29.06.2021 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Բանկը 11.05.2021 թվականին դիմում է ներկայացրել Արման Մակարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 12.05.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ Ա նշանակվել է ժամանակավոր կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 2-6, 52-53):

2 Արման Մակարյանը 24.05.2021 թվականին դատարան է ներկայացրել ՀՀԱռարկություններ»» վերնագրով փաստաթուղթ, որում նշել է, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել ծանոթանալ Բանկի կողմից բերված դիմումի հիմքերին: Նշված առարկությունը ներկայացրել է, որպեսզի չխախտի օրենքով սահմանված ժամկետը, իսկ առարկության հիմնավորումները կներկայացնի լրացուցիչ (հատոր 1-ին, գ.թ. 56):

3) Դատարանը 15.06.2021 թվականին հրավիրել է դատական նիստ, մինչդեռ դատական նիստի վայրի նե ժամանակի մասին պատշաճ կարգով ծանուցված պարտապանը չի ներկայացել նիստին, այլ ներկայացրել է միջնորդություն դատական

Յ

նիստը հետաձգելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու համար դեռնս չի ներգրավել փաստաբան (հատոր 1-ին, գ.թ. 59):

4) Դատարանը, մերժելով Արման Մակարյանի դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, վճռի հրապարակման օր է նշանակել 29.06.2021 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 60-61):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 17-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադրված սնանկության վերաբերյալ գործերով պարտապանի կողմից ներկայացված առարկությունը քննելիս դատարանի կողմից կիրառման ենթակա օրենսդրության կիրառելիության հարցին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով ն նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետնում է, որ սնանկության գործի քննութան ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀՍնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադրված սնանկության վերաբերյալդիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ կցելով դիմումի ն դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները:

4

Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել նույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ն կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետնանքների ռիսկը:

Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը՝ այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից՝ 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ձնով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) ն պարտապանը:

Դատական նիստի ժամանակի ն վայրի մասին պատշաճ ձնով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից բխում է, որ սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ ն նպատակ ունի ապահովելու սնանկ ճանաչվող պարտապանի մասնակցությունը սնանկության վարույթին՝ դրանով իսկ երաշխավորելով սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչվող պարտապանի՝ օրենքով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ` վիճարկելու սնանկության հիմքերը, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ ն այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նան դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական ն կոնվենցիոն դրույթներից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ, ըստ էության, կիրառելի են որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ մորատորիումը ն այլն), միաժամանակ հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթը կարող է հանգեցնել սնանկ ճանաչվող պարտապանի՝ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս գալուն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելու ընթացակարգը: Այսպես՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ կցելով դիմումի պատճենը:

Օրենսդիրը միաժամանակ պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսել է հետնյալ ընթացակարգը. երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը, իսկ եթե պարտապանը վիճարկում է իր սնանկությունը, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից՝

5

10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ այդ մասին պատշաճ կարգով ծանուցելով դիմում ներկայացրած անձին Ա պարտապանին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սուն գործի փաստերի համաձայն՝ Բանկը 11.05.2021 թվականին դիմում է ներկայացրել Արման Մակարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 12.05.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարութ ն նշանակվել է ժամանակավոր կառավարիչ: Արման Մակարյանը 24.05.2021 թվականին դատարան է ներկայացրել ՀՀԱռարկություններ»» վերնագրով փաստաթուղթ, որում նշել է, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել ծանոթանալ Բանկի կողմից բերված դիմումի հիմքերին, առարկությունը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետը չխախտելու նպատակով, իսկ առարկության հիմնավորումները կներկայացնի լրացուցիչ:

Դատարանը 15.06.2021 թվականին հրավիրել է դատական նիստ, որի վայրի ն ժամանակի մասին պատշաճ ձնով ծանուցվել են դիմողը ե պարտապանը, մինչդեռ պարտապանը, չներկայանալով դատական նիստին, ներկայացրել է միջնորդություն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ այն պատճառաբանությամբ, որ իր իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու համար դեռնս չի ներգրավել փաստաբան:

Դատարանը 15.06.2021 թվականին հրավիրված դատական նիստին մերժել է պարտապան Արման Մակարյանի դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը ն վճռի հրապարակման օր է նշանակել 29.06.2021 թվականը:

Դատարանը, բավարարելով Բանկի դիմումը Ա սնանկ ճանաչելով պարտապանին, պատճառաբանել է, որ առկա են ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակութան փաստը, իսկ պարտապանի կողմից ներկայացված առարկությունը չի պարունակում հիմնավորումներ սնանկության հիմքում ընկած փաստերի վերաբերյալ, որպիսի պարագայում բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը, ուստի առարկությունը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Արման Մակարյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի կողմից չեն կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունները: Մասնավորապես Դատարանի կողմից առարկության քննության նպատակով հրավիրված դատական նիստում չեն կատարվել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու ն ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջե ապացուցման պարտականությունը բաշխելու գործողություններ, չեն պարզվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից ն առարկություններից, իսկ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջն ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը Դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխում չիրականացնելը բավարար է համարել դատական ակտը բեկանելու ն գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար: Վերաքննիչ դատարանը հավելել է, որ գործին մասնակցող անձ պարտապանը առարկության քննության համար 15.06.2021 թվականին նշանակված միակ դատական նիստին չի ներկայացել, ուստի

6

Դատարանն իրավասու չէր այդ նիստն ավարտելուց հետո առանց համապատասխան հարցերը գործին մասնակցող անձանց հետ դատական նիստի ընթացքում քննարկելու ն առանց ապացուցման պարտականությունը վերջիններիս միջն բաշխելու մասին որոշում կայացնելու անմիջապես անցներ դատաքննության, առավել նս՝ նույն նիստով ավարտեր նան գործի քննությունը:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումների հիմնավորվածությանը՝ արձանագրում է, որ այն անհիմն է չի բխում սույն գործի փաստերից հետնյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն կարնորագուն հանգամանքները, որ պարտապանը պատշաճ կարգով ն օրենքով սահմանված ժամկետներում իրազեկված է եղել սնանկության դիմումի, դրա վերաբերյալ հիմնավորված առարկություն ներկայացնելու ն Դատարանի կողմից հրավիրված դատական նիստի վայրի ն ժամանակի մասին, սակայն դրսնորելով անգործություն՝ չի օգտվել օրենքով իրեն տրված հնարավորությունից ն չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետնում է, որ պարտապան Արման Մակարյանը 24.05.2021 թվականին դատարան է ներկայացրել առարկություններ, որում բացակայել են իր հարկադիր սնանկության հիմքերի վերաբերյալ հիմնավորումները: Ավելին՝ վերջինս նշել է, որ ժամանակի սղության պատճառով չի կարողացել ծանոթանալ Բանկի կողմից բերված դիմումի հիմքերին, առարկությունը ներկայացրել է օրենքով սահմանված առարկություն ներկայացնելու ժամկետը չխախտելու նպատակով, իսկ սնանկության հիմքերի վերաբերյալ հիմնավորումները պարտավորվել է ներկայացնել լրացուցիչ, սակայն գործի փաստերով հաստատվում է, որ իր հարկադիր սնանկության հիմքերի վերաբերյալ հիմնավորումներն այդպես էլ չեն ներկայացվել:

Բացի այդ, Արման Մակարյանը, պատշաճ կերպով ծանուցված լինելով Դատարանի կողմից 15.06.2021 թվականին հրավիրված դատական նիստի վայրի ն ժամանակի մասին, չի ներկայացել, փոխարենը՝ դատարան է մուտքագրել միջնորդություն դատական նիստը հետաձգելու վերաբերյալ՝ նշելով, որ դեռնս չի ներգրավել փաստաբան: Այսինքն՝ Արման Մակարյանը իր հարկադիր սնանկության վերաբերյալ դիմումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում չի դրսնորել որնէ գործուն վարքագիծ վիճարկելու իր անվճարունակությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դրանք խարսխվում են այն տրամաբանության վրա, համաձայն որի՝ սնանկության հիմքն անվճարունակությունն է: Այդ մասին է, մասնավորապես, վկայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում ամրագրված դրույթը, որը ն' կամավոր սնանկության, ն' հարկադրված սնանկության դեպքում որպես սնանկության հիմք ամրագրում է պարտապանի անվճարունակության փաստը:

ՀՀ սահմանադրական դատարանը, նույն որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով «անվճարունակություն» հասկացությանը, նշել է որ «անվճարունակությունը» մի վիճակ է, երբ պարտապանն ընդհանուր առմամբ անկարող է վճարելու իր պարտքերը պարտավորությունները կատարելու համար նախատեսված ժամկետներում, կամ երբ պարտապանի պարտավորությունների ընդհանուր գումարը գերազանցում է նրա ակտիվների արժեքը: Այսինքն՝ անվճարունակությունը նշանակում է վճարելու կարողության բացակայություն Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել| ր է, որ օրենքը հիմնվում է 0«անվճարունակության կանխավարկածի» վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց

7

վճարային սպարտավորություններ, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, ն այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության ն ապարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն, եթե պարտապանը չի կատարում իր պարտավորություններ, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության `բացակայութամբ (տես, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում է հայցային վարույթից: Ըստ էության, սնանկության վարույթում բացակայում է նյութաիրավական վեճը, որը հայցային վարույթի կարնոր բաղադրիչներից մեկն է: Սնանկության գործի վարման արդյունքում սնանկության հատկանիշների առկայության դեպքում հաստատվում է պարտապանի որոշակի կարգավիճակը՝ սնանկ լինելու (անվճարունակության) փաստը, որի հիման վրա իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանն իրավասու չէր նիստն ավարտելուց հետո առանց համապատասխան հարցերը գործին մասնակցող անձանց հետ դատական նիստի ընթացքում քննարկելու Ա առանց ապացուցման պարտականությունը վերջիններիս միջն բաշխելու մասին որոշում կայացնելու անմիջապես անցնելու դատաքննության, առավել նս՝ նույն նիստով ավարտելու նան գործի քննությունը, իրավաչափ չէ, քանի որ Դատարանը պահպանել է ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգավորումները, ուսումնասիրել է գործում առկա ապացույցները ն եկել է այն եզրահանգման, որ առկա են ՀՀՍնանկության մասին»» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը, ուստին սնանկ է ճանաչել պարտապանին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

8

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություններըը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են լ«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀՊետական տուրքի մասինչ» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի ՀՀբ»» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար, ինչպես նան դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ. (...):

Վճռաբեկ բողոք ներկայացնելու համար գանձվող պետական տուրքի չափը որոշվում է ըստ գործով քննության առարկա պահանջների բնույթի, քանակի ն բողոքարկման ծավալի: Տվյալ դեպքում սույն գործով դատական ակտը բողոքարկվել է ամբողջ ծավալով ն քննության առարկա է հանդիսանում մեկ ոչ դրամական բնույթի հիմնական պահանջ, որի համար պետական տուրքը կազմում է 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարված է 40.000 ՀՀ դրամ:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի հիմքով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունը պետք է կրի պարտապանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արման Մակարյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

9

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.01.2022 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 29.06.2021 թվականի վճռին:

2. Արման Մակարյանից հօգուտ ՀՀԱմերիաբանկ»» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՍնԴ/1036/04/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել