ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի մարտի 31-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (28 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-239, այսուհետ՝ օրենսգիրք) 249-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը 1. Առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարել, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնել թույլատրվում է, եթե՝ 1) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությունը, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, կամ 2) դա նախատեսված է նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք: Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:»: Հոդված 2. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:»: Հոդված 3. Օրենսգրքի 358-րդ հոդվածի «տոկոսները, » բառից հետո լրացնել «ներառյալ՝ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները,» բառերը: Հոդված 4. Օրենսգրքի 411-րդ հոդվածի՝ 1) 1-ին կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:».
2) 1-ին կետի երկրորդ պարբերությունը հանել.
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. «Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում սույն օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».
4) 2-րդ կետի «կենտրոնական բանկը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ».
5) 3-րդ կետից հանել «այդ գումարը գերազանցող» բառերը: Հոդված 5. Մինչև հրապարակային սակարկությունների մասին օրենքի ընդունումն օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գրավ դրված գույքն իրացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-83-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերով՝ պայմանագրով նախատեսված անձի կամ գրավառուի կամ գրավառուի հանձնարարությամբ՝ այլ անձի կողմից: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված, սակայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարման ժամկետը լրացող գրավի պայմանագրերի և օրենքի ուժով ծագած գրավի հարաբերությունների վրա: Սույն օրենքի 4-րդ հոդվածը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ այն հարաբերությունների, որոնցով պարտավորության կատարման ժամկետը լրանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. ապրիլի 25 Երևան ՀՕ-521-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-521-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.05.2003-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.397 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 31.03.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.04.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.05.2003 Հիմնական ակտ 31.03.2003, ՀՕ-521-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-521-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
