Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կոտոլիկյան — ՎԴ/4608/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Կոտոլիկյան — ՎԴ/4608/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/4608/05/1924 հունիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.09.2019 թվականի ՀՀՎերաքննիչ բողոքը մերժելու մասին»» որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Կոտոլիկյանի ընդդեմ Կոմիտեի` ՀՀՏ. Կոտոլիկյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին»» 06.02.2019 թվականի թիվ 1429-Ա հրամանն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ Կոմիտեին Տիգրան Կոտոլիկյանին աշխատանքում վերականգնելուն ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 06.02.2019 թվականից մինչն փաստացի աշխատանքում վերականգնելու պահը, հաիկադիր պարապուրդի գ

Ամբողջ Տեքստ

| ւր ՀԱՆ

(Է: «ՐՋ

ԻՐՇԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4608/05/19

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4608/05/19

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 13.09.2019 թվականի ՀՀՎերաքննիչ բողոքը մերժելու մասին»» որոշման դեմ՝ ըստ հայցի Տիգրան Կոտոլիկյանի ընդդեմ Կոմիտեի` ՀՀՏ. Կոտոլիկյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին»» 06.02.2019 թվականի թիվ 1429-Ա հրամանն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք՝ Կոմիտեին Տիգրան Կոտոլիկյանին աշխատանքում վերականգնելուն ն հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 06.02.2019 թվականից մինչն փաստացի աշխատանքում վերականգնելու պահը, հաիկադիր պարապուրդի գումարները վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Կոտոլիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 06.02.2019 թվականի «Տ. Կոտոլիկյանին մաքսային ծառայությունից ազատելու մասին» թիվ

2

1/429-Ա հրամանը, ն որպես հետնանք՝ պարտավորեցնել Կոմիտեին Տիգրան Կոտոլիկյանին վերականգնել աշխատանքում ն պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 06.02.2019.`՞ թվականից մինչն փաստացի աշխատանքում վերականգնելու պահը վճարել հարկադիր պարապուրդի գումարները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 15.07.2019 թվականի որոշմամբ Տիգրան Կոտոլիկյանի՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, բավարարվել է ն հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 15.07.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու ն հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1429-Ա հրամանով Տիգրան Կոտոլիկյանն ազատվել է մաքսային ծառայությունից ն նույն օրը ստացել է հրամանը:

Սույն գործով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը պայմանավորված է նրանով, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019 թվականի թիվ 1/429-Ա հրամանն էլեկտրոնային կարգով ստանալով՝ Տիգրան Կոտոլիկյանը դիմել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով իրեն վերականգնել նախկին աշխատանքում ն բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է, որ հանրային ծառայությունից ազատման հետ կապված վեճերն ընդդատյա են ՀՀ վարչական դատարանին, ն աշխատանքից ազատելու մասին հրամանը որպես վարչական ակտ երկամսյա ժամկետում կարող էր վիճարկման առարկա դառնալ ՀՀ վարչական դատարանում:

Այսպիսով, նշված ժամկետը Տիգրան Կոտոլիկյանը բաց է թողել, այսինքն՝ արդյունավետ չի օգտվել իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

3

Սույն գործով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պարզաբանման է ենթակա վարչական դատարանին ընդդատյա վեճով քաղաքացիական դատարան դիմելու հանգամանքով պայմանավորված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված դատավարական ժամկետի վերականգեման հարցը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.09.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, ոի սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

Ս ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով՝

Ս ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

Լ..)

3. Օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչի հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ եշված իրավանորմի բովանդակության ն բացահայտել դրանով կարգավորվող հարաբերությունները:

4

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Դատավարական ժամկետները բաց թողնելը ն վերականգնելը» վերտառությամբ 54-րդ հոդվածն ունի հետնյալ բովանդակությունը.

«Լ Դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

3. (Բաց թողնված` դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը: Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում ն այլե), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել:

4 Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատարանում այն ստացվելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում` առանց դատավարության մասնակիցների ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում ն հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում: Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը: Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:

6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:

7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը»:

Համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմն ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` դատավարական գործողությունները կատարվում են նուն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական

5

ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են փիրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլնս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Միննույն ժամանակ, սակայն, օրենսդրորեն ամրագրվել է դատավարական ժամկետները բաց թողնված լինելու դեպքում դատական պաշտպանություն ստանալու իրավական հնարավորություն՝ դրա տրամադրումը պայմանավորելով համապատասխան միջնորդության հիմքով դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելու գործոնով:

Այսինքն՝ ՀՀ վարչական դատարան դիմած անձը կարող է ակնկալել ն ստանալ դատական պաշտպանություն միայն այն դեպքում, եթե պահպանել է դատական պաշտպանության դիմելու օրենքով սահմանված ժամկետները, իսկ այդ ժամկետները բաց թողնված լինելու դեպքում վերջինս պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումով էլ կկանխորոշվի նրան դատական պաշտպանություն տրամադրելու հարցը: Ըստ այդմ, միջնորդությունը մերժելու պարագայում անձն այլնս չի կարող իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, իսկ բավարարելու դեպքում նրան կտիամադրվի դատական պաշտպանություն:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը որոշելու չափորոշիչներին վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպես.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքենության իրավունք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի Լին մասի 1ին կետի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ` հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը:

6

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձաավորված իրավական դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, 45հ/ոցծ8ո:ճ մ. 7հ6ճ Սո/էճժ Խ/ոցճօտ, /սճցողճոէ 01 28 1ճյ/ 1985, Տ6Ո/Տ 4 ոօ. 93, ք. 24, ք8՛ճ. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու

7

պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբիեգսը ն մյուսներե ընդդեմ Միացյալ (Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51.55, ՏեսնեեյոցՏ զոմ Օէի6Տ մ, Մհ. Սո6մ ոցօօո, /սճցողծոե, 22.10. 1996, քծ՛. 5155):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54- րդ հոդվածի 1-ին ն 2նրդ մասեր` պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Մասնավորապես, օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության ն հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները ն այ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները ն այ փաստաթղթերը դատարանը չի քննարկում ն վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ ն սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատն հիվանդության պատճառով:

8

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Երեանի քաղաքապետարանն ըեդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նան ՄԻԵԴ-ի ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում ն որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգեման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

Վերահաստատելով ն «զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Դատական պաշտպանության ն արդար դատաքենության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների 1-ին մասերով:

Իր մի շարք որոշումներով (թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-115, թիվ ՍԴՈ-127, թիվ ՍԴՈ-190, թիվ ՍԴՈ-192, թիվ ՍԴՈ-196, թիվ ՍԴՈ-197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) Սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես.

9

-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (ՍԴՈ-1127),

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (ՍԴՈ- 257):

ՀՀ սահմանադրական դատարանն իր 07.02.2017 թվականի թիվ ՍԴՈ-1344 որոշմամբ վերահաստատել է վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով որ օրենսդրական կարգավորումները պետք է հիմնական իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր նախատեսեն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 01012008 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է վարչական արդարադատությունը, որով սահմանվել են այդ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման առանձնահատկությունները, այդ թվում նան վարչական դատարանի առարկայական ընդդատության սահմանները, թույլատրելի հայցատեսակները ն դրանցից յուրաքանչյուրով դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետները:

Միննույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանվել են հայցադիմումներն առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ ներկայացնելու իրավական հետնանքները:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում օրենսդիրն ամրագրել է վերահասցեագրման ինստիտուտը:

ՀՀ դվճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նշված իրավակարգավորմանը՝ արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը, նպատակ ունենալով վարչական արդարադատության համակարգում ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, նախատեսել է հայցադիմումի վերահասցեագրման ինստիտուտը: Ընդ որում, այս կառուցակարգը վարչական դատավարության համակարգ է ներդրվել 05.12.2013 թվականին ընդունված ն 07.012014 թվականին ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (մինչ այդ գործող` 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նշված կանոնի խախտումը դիտում էր որպես գործի վարույթի կարճման հիմք): Հայցադիմումը վերահասցեագրելը սահմանելով որպես վարչական դատարանի պարտականություն` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրել է, որ վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: Այսպիսով, վարչական դատարանը, կաշկանդված լինելով արդարադատության պատշաճ իրականացման ն անձանց իրավունքների ու ։առզատությունների գործնականում արդյունավետ սպաշտպանութան 60ապահովման կոնվենցիոն կարգավորումներով, պարտավոր է պարզել, թե արդյոք կոնկրետ գործն ընդդատյա է վարչական դատարանին,

10

թե՝ ոչ, նե գործ, վարչական դատարանին ընդդատյա չլինելու պարագայում վերահասցեագրել այն ըստ ընդդատության՝ դրանով իսկ ապահովելով անձի` արդյունավետ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքի գործնական իրականացման երաշխավորումը:

Փաստորեն օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում սահմանել է, որ վարչական դատարանին որնէ գործի ընդդատյա չլինելու հանգամանքն այդ գործի քննության ընթացքում պարզվելու իրավաբանական հետնանքն այն է, որ վարչական դատարանը որոշում է կայացնում տվյալ գործն ըստ ընդդատության վերահասցեագրելու մասին (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ էկոնոմիկայի եախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում համանման ինստիտուտ առկա չէ: Այսինքն՝ այն դեպքում, երբ հայցվորը սխալմամբ, մասնավորապես սխալ առարկայական ընդդատությամբ դիմում է ՀՀ վարչական դատարան, նա երաշխավորված է հետագա բոլոր բացասական հետնանքներից (այդ թվում՝ որոշ հայցերի ներկայացման համար սահմանված ժամկետները կամ հայցային վաղեմության ժամկետները բաց թողնելու ռիսկից), մինչդեռ սխալ առարկայական ընդդատությամբ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու պարագայում հայցվորի համար նման երաշխիքներ սահմանված չեն, քանի որ այդ դեպքում դատարանը ոչ թե վերահասցեագրում է հայցադիմումն ըստ ընդդատության, այլ մերժում է հայցադիմումի ընդունումը: Նման իրավաճակում գրեթե անխուսափելի է դառնում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ հայց ներկայացնելը, ուստի անրաժեշտություն է առաջանում ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար կազմակերպական կառուցակարգ ն ընթացակարգ վերը նկարագրված դեպքերի համար օրենսդիրը նախատեսել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորություն, այդ հարցի լուծումը թողնելով դատարանի հայեցողությանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության դիմած 0`մասնավորապես վարչական դատարանին ընդդատյա հայցն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու պարագայում նս հայցվորները երաշխավորված լինեն Օ։»բացասական հետնանքներից։ Միննուն ժամանակ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհրաժեշտ է հավասարակշել| վարչական դատարանին ընդդատյա պահանջն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու ն վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու ժամկետային սահմանները՝ հնարավոր չարաշահումները կանխելու համար:

11

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նպատակի իրագործումը հնարավոր է ընդհանուր իրավասության դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումի ընդունումը վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության հարցը որոշակի չափորոշիչների հաշվառմամբ գնահատելու միջոցով: Մասնավորապես, այն դեպքում, երբ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվում ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումի ընդունումը՝ վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո (ներառյալ նան հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո), ապա դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հարցի քննարկման համար որպես չափորոշիչ կարող է հանդիսանալ թեկուզն սխալ առարկայական ընդդատությամբ, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետներում դատական պաշտպանության դիմելու փաստը: Այլ կերպ ասած, եթե անձն ընդհանուր իրավասության դատարան է ներկայացնում վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմում, որի ընդունումը՝ վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելու մասին որոշում է կայացվում, որից հետո (ներառյալ նան հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո) հայցվորը դիմում է ՀՀ վարչական դատարան ն ներկայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն՝ պատճառաբանելով, որ դատավարական ժամկետը բաց է թողել սխալմամբ առարկայական ընդդատության խախտմամբ ընդհանուր իրավասության դատարան հայց ներկայացնելու պատճառով, ապա ՀՀ վարչական դատարանի կողմից նախնառաջ պետք է պարզվի, թե հայցվորը թեկուզն սխալ առարկայական ընդդատությամբ արդյո՞ք դատական պաշտպանության է դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետում: Ըստ այդմ, եթե վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումն ընդհանուր իրավասության դատարան ներկայացնելու պահին հայցվորի կողմից պահպանված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետը, այսինքն՝ թեկուզն սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության անձը դիմել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետում, ապա նշված հանգամանքը պետք է գնահատվի որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի (օբյեկտիվ) պատճառ: Համապատասխանաբար, եթե վարչական դատարանին ընդդատյա պահանջով հայցադիմումն ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետի խախտմամբ, ապա այն չի կարող գնահատվել, որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի (օբյեկտիվ) պատճառ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտպանության դիմելու հանգամանքն ինքնին չի կարող խոչընդոտել կամ կանխել ճիշտ ընդդատությամբ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման

12

հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ: Նշվածը հիմնավորվում է նան նրանով, որ վեճերի առարկայական ընդդատության կամ ենթակայության հարցում բավարար որոշակիություն առկա չէ, ինչի հետնանքով օրենսդրորեն անգամ ամրագրվել է ենթակայության մասին վեճերը լուծելու կարգ:

Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն (...) ըստ ենթակայության ստացած դատարանը յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վարույթ ընդունելու կամ գործը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ գործի (...) ենթակայությանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի նախագահը հնգօրյա ժամկետում որոշում է գործի (...) ենթակայությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի որոշած դատարանը համարվում է իրավասու դատարան:

Նույն հոդվածի 4րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով սահմանված կարգը կիրառվում է նան վարչական կամ սնանկության դատարանի կողմից համապատասխանաբար վերահասցեագրված հայցադիմումի կամ հանձնված գործի նկատմամբ:

Վերոգրյալ իրավակարգավորումը վկայում է այն մասին, որ վեճերի ենթակայության (առարկայական ընդդատության) վերաբերյալ հարցը վիճելի կարող է լինել անգամ դատարանների համար, ուստի նշված հանգամանքով պայմանավորված անձին դատական պաշտպանության իրավունքից զրկելը կհանդիսանա Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների անհամաչափ սահմանափակում:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր իրավասության դատարան ներկայացված, սակայն վարչական դատարանի քննությանը ենթակա հայցադիմումի ընդունումը վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով մերժելուց հետո (ներառյալ նան հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո) ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները պետք է գնահատվեն հարգելի, եթե հաստատվի, ոի թեկուզն սխալ առարկայական ընդդատությամբ դատական պաշտանության դիմելու պահին պահպանված են եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները, ն հայցվորը ՀՀ վարչական դատարան է դիմել վեճն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը կայացնելուց կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման արդյունքում վերադաս դատարանների որոշումները կայացնելուց հետո ողջամիտ ժամկետում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալ ուղղությամբ դատական պրակտիկայի ձնավորումը կնպաստի դատական պաշտպանության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացմանը:

13

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Կոտոլիկյանը 10.04.2019 թվականին Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Կոմիտեի նախագահի 06.02.2019 (թվականի թիվ 1429-Ա հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու ն հարկադիր պարապուրդի գումարները վճարելու պահանջի մասին հայցադիմում:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնելով, որ վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, հետնաբար այն ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի կիրառմամբ 16.04.2019 թվականին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10335/02/19):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 10.06.2019 թվականի որոշմամբ մերժել է Տիգրան Կոտոլիկյանի ն Ակսել Դանիելյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ն «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.04.2019 թվականին որոշումը թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս, օօսԻԷճոո պաշտոնական կայք):

Տիգրան Կոտոլիկյանի ն Ակսել Դանիելյանի ներկայացուցիչն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դ. Անանյանի հայցադիմումը 18.06.2019 թվականին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան:

ՀՀ վարչական դատարանի 26.06.2019 թվականի թիվ ՎԴ/4608/05/19. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է: Ակսել Դանիելյանի ն Տիգրան Կոտոլիկյանի կողմից պահանջներն առանձնացվել են ն 08.07.2019 թվականին կրկին ներկայացվել է թվով 2 հայցադիմում՝ կից փաստաթղթերով, որոնցից Տիգրան Կոտոլիկյանի ներկայացրած հայցադիմումը դիտվել է որպես թիվ ՎԴ/4608/05/199. վարչական գործով կրկին ներկայացված, իսկ Ակսել Դանիելյանի կողմից ներկայացվածը՝ որպես նոր հայցադիմում (գ.թ. 42-44):

Տիգրան Կոտոլիկյանը հայցադիմումին կից ներկայացրած բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնել է, որ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 16.04.2019 թվականի թիվ ԵԴ/10335/02/9 քաղաքացիական գործով կայացված որոշմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշմամբ, հայցվորը տեղեկացել է, որ Կոմիտեի նախագահի 06.02.2019. ՞` թվականի թիվ 1429-Ա հրամանից բխող իրավահարաբերությունները հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ է, իսկ բոլոր գործերը, ներառյալ հանրային կամ այլնտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանին են ընդդատյա, ն հետնաբար այդ պատճառով հայցվորը բաց է թողել ՀՀ վարչական դատարան դիմելու դատավարական ժամկետը, նշված հանգամանքը պետք է

14

համարել բաց թողնված ժամկետի օբյեկտիվ համարվող պատճառ ն բավարարել միջնորդությունը՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել ն ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ (գ.թ. 78-80):

Դատարանը, 15.07.2019 թվականի որոշմամբ քննարկելով Տիգրան Կոտոլիկյանի միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, գտել է, որ այն ենթակա է բավարարման, քանի որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու ուղղությամբ: Մասնավորապես՝ հայցադիմումին կից ներկայացված թիվ ԵԴ/10335/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2019 թվականի որոշումից հետնում է, որ հայցվոր Տիգրան Կոտոլիկյանը 10.04.2019 թվականին հայց է ներկայացրել Երեան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որի ընդունումը 16.04.2019 թվականի որոշմամբ մերժվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նույն որոշմամբ մերժվել է դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է, ն Տիգրան Կոտոլիկյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն անհրաժեշտ է բավարարել (գ.թ. 89-93):

Վերաքննիչ դատարանը, 13.09.2019. 35։թվականի որոշմամբ մերժելով Կոմիտեի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հայցվոր կողմը ձեռնամուխ է եղել իր ենթադրաբար խախտված իրավունքների դատական պաշտպանության ուղղությամբ գործողություններ ձեռնարկելուն, հետնապես այս իրողությունը չի կարող դատավարական ժամկետն անհարգելի պատճառով բաց թողեված լինելու մասին եզրահանգման գալու հիմք որակվել:

Վերը նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր է որակում դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին եզրահանգման համար հիմք ընդունված Դատարանի դիրքորոշումը (գ.թ. 142-149):

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1Լին մասի 1ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում նս ամրագրված է աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում դատարան դիմելու աշխատողի իրավունքը:

15

Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել են աշխատանքից ազատելու մասին գործատուի հրամանն անվավեր ճանաչելու նպատակով դատական պաշտպանության դիմելու համանման ժամկետներ, այն է՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու կամ որ նույնն է անհատական իրավական ակտը (փաստաթուղթ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/4608/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել