Հակոբյան — ՀԿԴ/0043/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 359. Դատական վերանայման սահմաններըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ երկու դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ 62214723 քրեական վարույթը։ 1. 1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ հանրային մեղադրողների միջնորդությունը՝ մեղադրյալ Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու վերաբերյ
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0043/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
2026 թվականի մայիսի 8-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ
2
դատարան)՝ 2024 թվականի հունվարի 8-ի որոշման դեմ պաշտպան Զ.Հարությունյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի մարտի 24-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) ստացվել է Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ երկու դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով թիվ 62214723 քրեական վարույթը։
1.
1. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ հանրային մեղադրողների միջնորդությունը՝ մեղադրյալ Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու վերաբերյալ, բավարարվել է, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժվել է: 1.
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ պաշտպան Է.Ալեքսանյանի միջնորդությունը բավարարվել է՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել և մեղադրյալի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ են կիրառվել 3 (երեք) ամիս ժամկետով տնային կալանքն ու բացակայելու արգելքը։ 1.
3. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ հանրային մեղադրողի միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, բավարարվել է, իսկ պաշտպանների միջնորդությունը մերժվել է։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ հանրային մեղադրող Ա.Գևորգյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու վերաբերյալ մերժվել է, իսկ վերջինիս նկատմամբ 2023 թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։
3
3. Վերոհիշյալ դատական ակտի դեմ հանրային մեղադրող Ա.Գևորգյանի կողմից բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունվարի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխել է և մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի հետ համակցված կիրառել է նաև գրավ խափանման միջոցը՝ գրավի չափ սահմանելով՝ 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամը։ Մնացած մասով Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Զ.Հարությունյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ներկայացված հատուկ վերանայման բողոքի հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններից և կայացրել է այնպիսի դատական ակտ, որի կայացման լիազորությունը չուներ՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ հատուկ վերանայման վարույթի շրջանակներում վիճարկվող դատական ակտը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է ենթարկվի դատական ստուգման ներկայացված հատուկ վերանայման բողոքի հիմքերի սահմաններում, իսկ կայացվող դատական ակտի եզրափակիչ մասը պետք է ուղիղ տրամաբանական կապի մեջ լինի բողոքում նշված հիմքերի հետ։ Բողոքի հեղինակը փաստել է, որ հանրային մեղադրող Ա.Գևորգյանը հատուկ վերանայման բողոքում նշել է Առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու հիմքը՝ այնքանով, որքանով մերժվել է իր կողմից ներկայացված միջնորդությունը։ Բողոքաբերի գնահատմամբ՝ հատուկ վերանայման վերաքննիչ
4
բողոքի շրջանակներում քննարկման առարկա չի դարձվել այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը, և դրանց համակցությամբ կիրառման դեպքում հետապնդվող նպատակների իրացվելիությունը և այլն։ Այսինքն, ըստ բողոքաբերի՝ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում կարող էր բեկանել և փոփոխել վիճարկվող դատական ակտը՝ բավարարելով ներկայացված միջնորդությունը, և մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով կամ մերժել ներկայացված հատուկ վերանայման բողոքը։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Առաջին ատյանի դատարանը, մերժելով մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հանրային մեղադրող Ա.Գևորգյանի միջնորդությունը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կայացված որոշմամբ նշել է. «(...) Դատարանը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, լսելով կողմերի բացատրությունները, գտնում է, որ մեղադրյալ Արշակ Հակոբյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց, կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հանրային մեղադրող Արսեն Գևորգյանի միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
[…]
[…]
(…) Տվյալ դեպքում, երբ գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, նշանակվել և սկսվել են դատալսումները, հետազոտվել են բոլոր ապացույցները և հարցաքննվել մեղադրանքի ու պաշտպանության կողմերի բոլոր վկաները (բացառությամբ՝ վկա
որը գտնվում է ՀՀ
սահմաններից դուրս), ինչպես նաև նկատի ունենալով, որ մինչ այս պահն առկա չէ փաստական տվյալ, որ մեղադրյալ Արշակ Հակոբյանը խոչընդոտել է քննությանը, ուստի ակնհայտ է, որ տնային կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու որոշում կայացնելու օրվա համեմատ ներկայումս առկա է իրավիճակի զգալի
5
փոփոխություն` երկարատև և շարունակական կալանավորման հիմքի գոյության էական նվազում, որպիսի պայմաններում Դատարանը գտնում է, որ անազատության մեջ պահելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցը, մասնավորապես՝ բացակայելու արգելքն ի զորու է չեզոքացնել այդ հիմքը:
(...)
Այսպիսով, քրեական գործում առկա փաստական տվյալները հիմք են տալիս եզրահանգելու, որ ժամանակի ընթացքում մեղադրյալ Արշակ Հակոբյանի կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու ռիսկերը որակական առումով ենթարկվել են այնպիսի փոփոխությունների, որոնք Դատարանին հնարավորություն են տալիս իրավաչափ հետևություն անել այլընտրանքային նվազ խիստ խափանման միջոցի, այն է՝ բացակայելու արգելքի կիրառմամբ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու հարցում:
Այլ խոսքով, մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը ներկայումս առնվազն այն աստիճան բարձր չէ, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու չլինի ապահովել նրա օրինական վարքագիծը:
(...)
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա չէ բավարարման: (…)»:
8. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Գևորգյանի հատուկ վերանայման բողոքի համաձայն՝ «(...) Թեև կայացված որոշմամբ դատարանը, ըստ էության, իրավաչափորեն արձանագրել է մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված
պարտականությունները չկատարելու հավանականությունը, այդուհանդերձ հանրային մեղադրողի` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելով, և միայն բացակայելու 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 170-175։
6
արգելք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու հնարավորության հարցը քննարկելիս պատշաճ գնահատման չի արժանացրել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, և արդյունքում՝ անհիմն հետևության է հանգել: (...)
Նման տվյալների առկայության, և հետևաբար նաև միայն բացակայելու արգելք խափանման միջոցի` մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծն ապահովելու հարցում երաշխիք չհանդիսանալու պայմաններում, դատարանը մեղադրյալի` մոտ 19 ամիս անազատության մեջ գտնվելու, մոտ 5 ամիս ազատության մեջ գտնվելու և այդ ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ տվյալների բացակայության (այն պայմաններում, երբ դրանից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը), դատվածություն չունենալու, դատալսումների ընթացքում հարցաքննված վկաների կողմից դրական բնութագրվելու, մշտական բնակության և հաշվառման վայր ունենալու, ամուսնացած լինելու, զավակներ, թոռներ և ծնողներ ունենալու հանգամանքների մատնանշմամբ գտել է, որ մեղադրյալի օրինական վարքագիծը քրեական վարույթի տվյալ փուլում հնարավոր է ապահովել միայն բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառմամբ:
Մինչդեռ, ակնհայտ է, որ նման պայմաններում դատարանի մատնանշած հիշյալ հանգամանքները որևէ կերպ չեն կարող այն աստիճան նվազեցնել մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու (այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու) հավանականությունը, ինչը հնարավորություն կտար միայն բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալի օրինական վարքագծի ապահովման հնարավորության հարցում հիմնավոր հետևություն հանգել: Վերոգրյալի հաշվառմամբ` հարկ է փաստել, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի իրավաչափության պայմանները չեն փոփոխվել, որպիսի պայմաններում գտնում եմ, որ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ և սույն դեպքում միայն բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու չէ քրեական վարույթի ներկա փուլում ապահովել մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ
7
վարքագիծը, իսկ վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել նաև տնային կալանքը: (...)»2:
9. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 8-ին կայացված որոշմամբ փաստել է․ «(…) [Վ]երաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի դատողություններին առ այն, որ տնային կալանքի ժամկետի երկարաձգումը սույն դեպքում անհրաժեշտ չէ։
7. Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Դատարանի հետևությանն առ այն, որ «Այլ խոսքով, մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը ներկայումս առնվազն այն աստիճան բարձր չէ, որպեսզի բացակայելու արգելք խափանման միջոցն ի զորու չլինի ապահովել նրա օրինական վարքագիծը»:
(...)
9. Սույն որոշման 7-րդ կետում նշված հետևությանը հանգելիս Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, հաշվի է առնում այն, որ սույն փուլում չնայած նվազ, սակայն դեռևս առկա է մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը:
Այսպես, Վերաքննիչ դատարանի կողմից, ի թիվս այլնի, չեն կարող անտեսվել ենթադրաբար խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարևորությունը, մեղսագրվող արարքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության նպատակը, հետևանքները, ծանրության աստիճանը, ինչպես նաև այն, որ հանրային մեղադրողի կողմից միջնորդվել է ևս երկու վկաներին հարցաքննել:
10. Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայելու արգելք խափանման միջոցը գրավի հետ համակցված կիրառման պարագայում էականորեն նվազում է մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-22։
8
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն դեպքում բացակայում է տնային կալանք խափանման միջոցի շարունակական պահպանման անհրաժեշտությունը, քանի որ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված գրավ խափանման միջոցի կիրառման պայմաններում գործի քննության այս հատվածում արդեն հնարավոր է հասնել մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովմանը։ Ինչ վերաբերում է գրավի չափի ընտրությանը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկման առարկա դեպքում հաշվի առնելով նաև այն, որ նախորդ միջնորդությունների քննարկման ժամանակ որպես գրավի առարկա առաջարկված են եղել […] քաղաքի […] փողոցի ** շենքի թիվ […] հասցեում գտնվող տարածքը, որի շուկայական արժեքն առ 03.06.2023 թվականը կազմել է 231 500 000 (երկու հարյուր երեսունմեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև […] քաղաքի […] փողոցի թիվ […] և […] հասցեներում գտնվող միացյալ օբյեկտը, որի ընդհանուր շուկայական արժեքն առ 03.06.2023 թվականը կազմել է 170 500 000 (հարյուր յոթանասուն միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, անհրաժեշտ է գրավի չափ սահմանել 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը թույլատրելի է համարում 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով որպես գրավ անշարժ գույքի ընդունումը։
(…) [Վ]երաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա հանգամանքների համակցությունն էական նշանակություն ունի կալանավորումից բացի այլ խափանման միջոցների կիրառման նպատակահարմարությունն ու իրավաչափությունը գնահատելու հարցում և գտնում է, որ այդ համակցությունը ողջամիտ ու բավարար հիմք է տալիս արձանագրելու, որ այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի և գրավի (200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով) համակցված կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին, այն է` ապահովել մեղադրյալի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պարտականությունների կատարումը և դատական քննության բնականոն ընթացքը:
13. Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Դատարանի վիճարկվող որոշումը փոփոխել, որի արդյունքում մեղադրյալ Արշակ Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ և դրան համակցված
9
կիրառել գրավ խափանման միջոցը` գրավի չափ սահմանելով 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը թույլատրելի է համարում 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով որպես գրավ անշարժ գույքի ընդունումը: (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ Առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելով և մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված գրավ խափանման միջոց կիրառելով՝ արդյո՞ք Վերաքննիչ դատարանը դուրս է եկել հատուկ վերանայման բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններից։
11. ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի՝
(...)
4) նշում՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու մասին.
5) բողոքի հիմքը, այն հաստատող փաստերը, պահանջը, ինչպես նաև դրանք հիմնավորող փաստարկները. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Հատուկ վերանայումն իրականացվում է բողոքում նշված հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում։
4. Հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթ 69-72:
10
ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա: (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում` վերաքննիչ դատարանը՝
1) դատական ակտը թողնում է անփոփոխ.
2) փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ.
3) ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է դատական ակտը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ: (…)»:
12. Դատական վերանայման իրավունքի համատեքստում ՀՀ Սահմանադրական դատարանը,
անդրադառնալով
դատարանների
գործառույթային
տարանջատվածության հարցին, նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը․ յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում՚:
13. Վճռաբեկ դատարանը Գոռ Դուրյանի գործով իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ:
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը:
11
Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու
պահանջից։
տրամաբանական
Մասնավորապես,
դատարանակազմական խնդիրներով պայմանավորված՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով։ Հետևաբար մեկ ատյանի կողմից մյուսի լիազորությունների յուրացումը կամ միմյանց փոխարինումն անթույլատրելի է և հանդիսանում է օրինականության սկզբունքի կոպիտ խախտում:
14. Վերաքննության գործառութային առանձնահատկությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում մշտապես փաստել է, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում, այլև նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները. վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում։ Վերաքննիչ դատարանն իրավասու է դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից միայն այն դեպքում, երբ առկա է դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն անվերապահորեն պետք է հանգեցնի դատական ակտի բեկանման կամ առկա է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք։ Մյուս բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կաշկանդված է դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով, հետևաբար իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ, վերաքննիչ բողոքի հիմքերից 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 19-րդ կետը։
12
և հիմնավորումներից դուրս արձանագրել դատական սխալ և ուղղել այն։ Վերաքննիչ վերանայման սահմաններից դուրս գալու հիմքերի սահմանափակ և խիստ որոշակի շրջանակը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված, անկանխատեսելի հանգամանքներով սահմաններից դուրս գալը։ Միաժամանակ հարկ է նկատել, որ վերոնշյալ սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից։
14.
1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման սահմաններին, նշել է, որ դրանով նույնպես նախատեսվել է Վերաքննիչ դատարանում սահմանափակ հատուկ վերանայման ինստիտուտը՝ վերադաս ատյանի կողմից դատական ակտերի իրավաչափության ստուգման ծավալը կանխորոշելով բողոքում նշված հիմքերի և այն հաստատող փաստերի սահմաններով։ Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է նաև, որ հատուկ վերանայման կարգով դատական ակտ կայացնելիս վերադաս դատարանը հիմնվում է միայն ստորադաս դատարանում հետազոտված ապացույցների կամ նյութերի և վարույթի մասնակիցների արած պնդումների վրա։
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերաքննության գործառութային առանձնահատկությունների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում են 6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սաքունցի բողոքի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ _ ԼԴ/0001/11/10, Գեղամ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11, Արթուր Խուրշուդյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԱՔԴ/0065/01/11, Լուկաշ Վերանյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0074/01/17, Հենրիկ Բարսեղյանի ու Արման Մարջանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԿԴ/0259/01/16 և Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումները։
13
կիրառելի լինել նաև 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորումների նկատմամբ":
15. Անդրադառնալով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված դատական վերանայման բողոքի հիմքերի և հիմնավորումների բովանդակությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական վերանայման բողոքի ինստիտուտի արդյունավետ կիրառման տեսանկյունից սկզբունքային նշանակություն ունի դատական ակտի նկատմամբ պարզ անհամաձայնության և իրավաբանորեն հիմնավորված բողոքի հստակ տարբերակումը։ Այս համատեսքտում բողոքաբերը չի կարող սահմանափակվել դատական ակտի նկատմամբ ընդհանուր
անհամաձայնությամբ, այլ պարտավոր է այն վերածել իրավական խնդրի՝ ցույց տալով, որ վիճարկվող ակտում առկա է այնպիսի խախտում, որը կասկածի տակ է դնում դրա օրինականությունը կամ հիմնավորվածությունը։ Բողոքաբերի անհամաձայնությունը, նույնիսկ եթե այն պայմանավորված է գործի ելքով, ինքնին չի ստեղծում վերանայման հիմք, քանի որ այն չի պարունակում իրավական խնդրի առկայություն։ Այս համատեքստում բողոքի հիմքի նշումը բովանդակային առումով նշանակում է օբյեկտիվ իրավական վիճարկում, որը պայմանավորված է իրավանորմերի կիրառման կամ դրանց մեկնաբանման արդյունքում թույլ տրված սխալով։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքը ձեռք է բերում իրավական բովանդակություն այն դեպքում, երբ բողոքաբերը մատնանշում է կոնկրետ իրավական նորմ, բացահայտում դրա խախտման էությունը և հիմնավորում, թե ինչպես այդ խախտումը կարող էր ազդել վարույթի ելքի վրա։ Ուստի, դատական վերանայման բողոքի հիմնական նախապայմաններից մեկն այն է, որ բողոքում արտահայտված անհամաձայնությունը վերածվի իրավական պնդման՝ հստակ ձևակերպված հիմքերի և դրանց պատշաճ հիմնավորումների միջոցով։
15.
1. Վերոգրյալի լույսի ներքո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածով սահմանված «դատական վերանայման բողոքի հիմք» հասկացությանն անդրադառնալով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ենթադրում է 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահե Մամիկոնյանի գործով 2023 թվականի հունիսի 26-ի որոշման 15-րդ կետը:
14
դատական սխալի առկայություն, որը կարող է դրսևորվել միջազգային պայմանագրի կամ նյութական իրավունքի նորմի խախտմամբ կամ քրեադատավարական իրավունքի նորմի էական խախտմամբ, ինչպես նաև այնպիսի փաստական կամ իրավական հանգամանքների առկայությամբ, որոնք ազդել են կամ կարող էին ազդել վարույթի ելքի վրա։ Ինչ վերաբերում է բողոքում նշված հիմքերի հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք ներկայացնում են այն փաստարկների, պնդումների և իրավական եզրահանգումների ամբողջությունը, որի միջոցով բողոքաբերը հիմնավորում է համապատասխան հիմքի առկայությունը և ցույց տալիս վիճարկվող դատական ակտի բեկանման կամ փոփոխման իրավական անհրաժեշտությունը։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ. Առաջին ատյանի դատարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կայացված որոշմամբ հանրային մեղադրող Ա.Գևորգյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու վերաբերյալ, մերժվել է, իսկ վերջինիս նկատմամբ նույն թվականի հունիսի 5-ի որոշմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը՝ թողնվել անփոփոխ՞, Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքում հանրային մեղադրողը, ի թիվս այլնի, փաստարկել է, որ թեև Առաջին ատյանի դատարանը, ըստ էության, իրավաչափորեն արձանագրել է մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները
չկատարելու
հավանականությունը, այդուհանդերձ, որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելով, և միայն բացակայելու արգելք խափանման միջոցի կիրառմամբ մեղադրյալի հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը կանխելու հնարավորության հարցը քննարկելիս՝ պատշաճ գնահատման չի արժանացել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության: Հանրային մեղադրողն իր բողոքում հավելել է նաև, որ բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցը որևէ կերպ ի զորու չէ նվազեցնել մեղադրյալի կողմից քրեական վարույթին 8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15
խոչընդոտելու (այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու) հավանականությունը, որպիսի պայմաններում, անհնար է դառնում մեղադրյալի օրինական վարքագծի ապահովման հնարավորության վերաբերյալ հիմնավոր հետևության հանգելը 9,
Վերոհիշյալ դատական ակտի դեմ հանրային մեղադրող Ա.Գևորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, իր համաձայնությունը հայտնելով Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ քրեական գործի քննության տվյալ փուլում բացակայում է մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի շարունակական կիրառման անհրաժեշտությունը, և միաժամանակ արձանագրելով բացակայելու արգելք խափանման միջոցի` տվյալ դեպքում ոչ պիտանի լինելն ու հաշվի առնելով քրեական վարույթին խոչընդոտելու հավանական ռիսկը, գտել է, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել բացակայելու արգելք՝ խափանման միջոցի հետ համակցված գրավ խափանման միջոց կիրառելու պայմաններում: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխել է և մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքի հետ համակցված կիրառվել է նաև գրավ խափանման միջոցը՝ գրավի չափ սահմանվելով՝ 200.000.000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշմամբ վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, իր իրավասությունների շրջանակում, վերանայելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և այն փոփոխելով, մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցին համակցելով գրավ խափանման միջոցը, չի խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով սահմանված՝ դատական ակտի հատուկ վերանայման սահմաններում վերանայման իրավական պահանջները։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
16
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, իր և դատական ակտում
անդրադառնալով գործի փաստական
u
իրավական հանգամանքներին,
պատճառաբանված կերպով արձանագրել է, որ տվյալ փուլում բացակայում է տնային կալանք խափանման միջոցի շարունակական կիրառման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հիմնավորելով, որ մեղադրյալի պատշաճ վարքագծի ապահովումը հնարավոր է միայն բացակայելու արգելք խափանման միջոցը գրավ խափանման միջոցի հետ համակցված կիրառելու պայմաններում։
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հանրային մեղադրողի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված հատուկ վերանայման բողոքի հիմքերն ու հիմնավորումները չեն սահմանափակվել բացառապես մեղադրյալի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցի ժամկետի երկարաձգման անհրաժեշտության հիմնավորմամբ, այլ ներառել են նաև այնպիսի փաստարկումներ, որոնք առնչվում են մեղադրյալ Ա.Հակոբյանի պատշաճ վարքագծի ապահովման արդյունավետ միջոցների ընտրությանը, այդ թվում՝ բացակայելու արգելք խափանման միջոցի ինքնուրույն կիրառմամբ նման վարքագիծ ապահովելու անհնարինությունը:
Հետևաբար, հաշվի առնելով, որ ներկայացված հատուկ վերանայման բողոքի շրջանակներում բարձրացված են եղել ոչ միայն տնային կալանքի ժամկետի երկարաձգման նպատակահարմարության, այլև ստորադաս դատարանի կողմից կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցի ոչ պիտանի լինելու հետ կապված հարցեր՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով տնային կալանքի կիրառման անհրաժեշտության բացակայությունը և միաժամանակ հանգելով ստորադաս դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ոչ պիտանի լինելու և դրա հետ համակցված մեկ այլ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության մասին հետևության, գործել է իր իրավասությունների սահմաններում և դուրս չի եկել հատուկ վերանայման բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և 11 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 17-21։
17
մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցի հետ համակցված գրավ խափանման միջոցը կիրառելով, թույլ չի տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտում։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ _ ՀԿԴ/0043/01/23 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի հունվարի 8-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0043/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
