Սուքիասյան — ՎԴ/2717/05/20
Ամփոփում
քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուքիասյանի ընդդեմ Քաղաքապետարանի' 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հայկ Սուքիասյանը պահանջել է վերացնել 26.02.2020 թվականի թիվ Վ-8/4 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ Դատարան) 06.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Ամբողջ Տեքստ
//7/ ՐՋ ԾԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2717/05/20
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2717/05/20
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Կ. Մաթնոսյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 01-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երնանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հայկ Սուքիասյանի ընդդեմ Քաղաքապետարանի' 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հայկ Սուքիասյանը պահանջել է վերացնել 26.02.2020 թվականի թիվ Վ-8/4 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) (այսուհետ Դատարան) 06.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ Ա. Աբովյան):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու համար սահմանված 15-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջները.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ ն 23-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով
Լիազոր մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված նախազգուշացում ուղարկելու կամ չուղարկելու հանգամանքը որնէ կերպ փոխկապակցվածության մեջ չի գտնվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով սահմանված իրավախախտման դեպքի բացահայտման պայմաններում անձին վարչական սպատասխանատվության ենթարկելու գործընթացի իրականացման տեսանկյունից, ուստի եթե առկա է իրավախախտումը, ապա լիազոր մարմինը պարտավոր է այդ փաստն արձանագրել, ինչը տեղի է ունեցել քննարկվող դեպքում: Համանման իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով 28.11.2014 թվականին կայացրած որոշմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Երնաննախագիծ» ՓԲԸն հանդիսանում է նախահաշվային բնույթի աշխատանքներ իրականացնող լիցենզավորված կազմակերպություն, ում կողմից հաշվարկված նախահաշվային արժեքի վերաբերալ ներկայացված տեղեկանքը հավասարեցվւմ է փորձագիտական եզրակացության հետ:
Ավելին, «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմված նախահաշվի հաշվարկման համար հիմք են հանդիսացել խնդրո առարկա կառուցապատվող օբյեկտի նախագծա- նախահաշվային փաստաթղթերը, որոնք ներկայացված են եղել կառուցապատողին, որպիսի փաստի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել
«Ծանոթագրություններ» բաժնում: Բացի այդ, եթե նույնիսկ տեսականորեն ընդունվեր, որ «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը վարչական մարմնի կողմից չպետք է հիմք ընդունվեր Ա դրանով իսկ պայմանավորված որոշվեր կատարված զանցանքի սանկցիայի չափը, ինչն անձանագրվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, ապա նմանօրինակ եզրահանգում կատարելու համար առնվազն պետք էր դատական գործում մեկ այլ նախահաշվային հաշվարկի առկա լինելը, ինչը, սակայն, տվյալ դեպքում
Յ
բացակայել է: Հետնաբար, Վերաքննիչ դատարանը չպետք է կասկածի տակ դներ «Երնաննախագիծ» ՓԲԸի կողմի տրվա,: նախահաշվի արժեքի չափի
հիմնավորվածությունը, Ա ըստ այդմ էլ դատական ակտով կատարեր չհիմնավորված փաստագրում առ այն, որ նախահաշվային արժեքի չափը հիմնավոր չէ, Ա այդ հանգամանքը ծառայեցներ վարչական ակտի անվավերության հանգեցման համար:
Վերոգրյալից բացի, բողոք բերած անձն արձանագրել է նան, որ Հայկ Սուքիասյանը ստորագրել է արձանագրությունը՝ դրանում կատարելով հետնյալ նշումը՝ «Համաձայն չեմ իրավախախտման հետ, քանի որ վարչական մարմինը չի կատարել «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունը»: Հետագայում ներկայանալով վարչական վարույթի նիստին, բացատրություն է տվել այն մասին, որ «չի ընդունում իրավախախտումը, քանի որ դեռ ունեն կատարելու ներքին շինարարական աշխատանքներ: Դիմել են շինարարության թույլտվության ժամկետի երկարացման համար: Իրենց չեն զգուշացրել: Եթե զգուշացնեին, իրավախախտման փաստ չէին ունենա: Չեն հերքում, որ կատարվել է իրավախախտում»:
Մինչ վարչական վարույթի եզրափակումը, Հայկ Սուքիասյանին ներկայացվել է վարչական վարույթի նյութերում առկա «Երնաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից տրված նախահաշվի արժեքի վերաբերյալ հաշվարկ-տեղեկանքը, որով որոշվում է կիրառվող տույժի չափը, ինչի կապակցությամբ Հայցվորը չի ներկայացրել որնէ առարկություն, կամ որնէ այլ ընկերության կողմից կազմված նախահաշիվ չի ներկայացրել, կամ նման նախահաշիվ ներկայացնելու համար գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն չի հարուցել: Հետնաբար, Հայկ Սուքիասյանի համար ակնհայտ է եղել իրավախախտման բնույթը ն գիտակցել է իրավախախտման էությունը, ինչպես նան համաձայնվել է կիրառված տույժի չափի հետ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 22.01.2018 թվականին Երնանի քաղաքապետի կողմից «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-3038-18 շինարարության թույլտվությունը՝ ք. Երնան, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (| կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար: Թույլտվության հիմքում Երնանի քաղաքապետի հետ 22.01.2018 թվականին համաձայնեցված հ.01/18-05/2-3038-13 նախագիծն է: Շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ է սահմանվել 24 ամիսը (հատոր 1-ին, գ.թ. 17-18):
2) 10.03.2020 թվականին Երնանի քաղաքապետի կողմից «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-16665-280 շինարարության թույլտվությունը՝ ք. Երնան, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (|| կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար: Թույլտվության
4
հիմքում Երնանի քաղաքապետի հետ 22.01.2018 թվականին համաձայնեցված հ.01/18-05/2- 303813 նախագիծն է: Շինարարական աշխատանքների իրականացման ժամկետ է սահմանվել 12 ամիսը: Շինթույլտվության մեջ նշված է, որ «Սույն շինարարության թույլտվության տրամադրմամբ երկարաձգվում է Երնանի քաղաքապետի կողմից տրված 22.01.2018թ. հ.01/18-3038-18 շինարարության թույլտվության ժամկետը:» (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
3 Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինութան ն հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի 1-ին կարգի մասնագետ Ն. Մկրտչյանի կողմից հայտնաբերվկլ է կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու փաստը ն 12.02.2020 թվականին կազմվել է թիվ 033590 արձանագրությունը: Արձանագրությամբ արձանագրվել է, որ «Շենգավիթ, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին 22.01.2018 թվականին տրված հ.01/18-3038-18 շինթույլտվությամբ սահմանվել է 24 ամսյա ժամկետ, սակայն սույն թվականի փետրվարի 6-ին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտի հանձնաժողովի ակտը ձնակերպված չէ: Արձանագրվել է, որ իրավախախտումը կատարված է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸի տնօրեն Հայկ Սուքիասյանի կողմից: Արձանագրության մեջ առկա է նան ենթադրյալ իրավախախտի լիազորված անձի կողմից տրված հետնյալ բացատրությունը. «Համաձայն չեմ իրավախախտման փաստի հետ, քանի որ վարչական մարմինը չի կատարել ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի 23-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:» (հատոր 1-ին, գ.թ. 19):
4) Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշմամբ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Նաիրիի Սուքիասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 3.828.000 (երեք միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով՝ Երնան քաղաքի Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10-11):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի ն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ ն 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
5
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.-րդ հոդվածի ն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ ն 23-րդ հոդվածների կապակցությամբ առկա իրավունքի զարգացման խնդիրը սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում առաջադրում է հետնյալ իրավական հարցադրումը. արդյոք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154. 1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը նշված իրավական խնդիրն անհրաժեշտ է համարում դիտարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի ն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի նորմերի միջե առկա համակարգային փոխկապվածության լույսի ներքո:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ «օրենք սահմանում է Հայաստանի Հանրապետությունոմ քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները ն կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները: Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց ն դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է (..) շենքերի, շինությունների նախագծման ն շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նան տարածքների բարեկարգման բոլոր տեսակները (...):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավունքով օժտված օգտագործողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս հանդես է գալիս որպես կառուցապատող (...):
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է կառուցապատողի պարտականությունները. ի թիվս այլնի, կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի ն կառուցվածքների շինարարության տնողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում նե ապահովե ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը («Ժ» կետ):
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «շինարարության թույլտվություն» հասկացության բովանդակությունը. ան է՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր
6
կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում ն շինություններում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծաին առաջադրանք, տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց Ա կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «Ժ» կետով նախատեսված ժամկետով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «Ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը (..)) չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Ընդ որում, շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության տնողությունը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության տնողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե նախազգուշացումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, կառուցապատողը չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմին՝ շինարարության ժամկետը երկարաձգելու հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն Օտվող մարմինը նրան կրկին անգամ ենթարկում է վարչական պատասխանատվության ն դիմում է դատարան տվյալ օբյեկտը վաճառելու հայցով՝ դատարանի սահմանած կարգով ն գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:
ՀՀ կառավարութան «Հայաստանի 6Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների Ա այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» 19.03.2015 թվականի թիվ 596-Ն Հավելված 1-ի 123-րդ կետի համաձայն՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (...) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին: Նույն Հավելված 1-ի 124-րդ կետի համաձայն իրավասու մարմնի կողմից շինարարության (..) թույլտվությամբ սահմանված շինարարության (..). տնողությունը կարող է երկարաձգվել՝ ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (...) տնողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:
7
Հավելված 1-ի 125-րդ կետը սահմանում է. «Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից՝ օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերոհիշյալ նորմերը, արձանագրել է, որ կառուցապատման գործընթացի կայունությունը, որոշակիությունն ու կանխատեսելիությունը, ի թիվս այլնի, ապահովվում է կառուցապատումը որոշակի կոնկրետ ժամկետներով սահմանափակելու միջոցով, որպիսի ժամկետը հաշվարկվում է տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի ն կառուցվածքների շինարարության տնողության նորմերով ու սահմանվում շինարարության թույլտվությամբ: Այդ ժամկետում կառուցապատողի կողմից շինարարության ավարտը երաշխավորելու նպատակով օրենսդիրը պարտականություններ է սահմանել ոչ միայն կառուցապատողի, այ նան շինարարության թույլտվություն տվող մարմնի համար: Ամրագրելով կառուցապատողի՝ տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի ն կառուցվածքների շինարարության տնողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումն ավարտելու պարտականությունը, օրենսդիրը միաժամանակ շինարարության թույլտվություն տվող մարմնին պարտավորեցրել է նախատեսված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում գրավոր նախազգուշացնել կառուցապատողին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել ոչ թե ինքնին սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու համար, այլ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու պայմաններում շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախազգուշացման պահանջը չկատարելու համար («Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):
Վերոհիշյալ իրավակարգավորումներից բխում է նան, որ կառուցապատողին վերապահված է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու համար դիմելու իրավական հնարավորություն, իրավունք: Ըստ այդմ՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն իրենց հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ հարկադրանքի միջոցը (վարչական պատասխանատվությունը) գործադրվում է միայն այդ իրավական հնարավորությունը չիրացնելու դեպքում:
Վարչական պատասխանատվությունն ինքնանպատակ չէ. սույն դեպքում վարչական պատասխանատվության նպատակն է ապահովել կառուցապատողի կողմից` սահմանված ժամկետներում կառուցապատման իրականացումը՝ օգտագործելով նան սահմանված ժամկետը երկարաձգելու իրավական հեարավորությունը: Այն դեպքում, երբ օբյեկտիվ պատճառներով շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողն իրացնում է այդ ժամկետը երկարաձգելու իր իրավունքը, վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է ինքնանպատակ ն նան իմաստազրկում ժամկետը երկարաձգելու իրավական
8
հնարավորությունը (տե՛ս, Վալերի Մեջլումյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1533/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2023 թվականի որոշումը):
Այսպիսով, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի -՛կարգավորումների՝ կառուցապատողը կրում է կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում ավարտելու պարտականություն: Միաժամանակ, կառուցապատողին իրավունք է վերապահված դիմել իրավասու մարմին` շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու խնդրանքով: 0Կառուցապատումը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չավարտելու դեպքում շինարարության թույլտվություն տալու լիազորությամբ օժտված վարչական մարմինը պարտավոր է իրացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին նախազգուշացնելու իր լիազորությունը: Նախազգուշացման պահանջի չկատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի «Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության» նորմն իրացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածում. նշված նորմը «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ամրագրվել են միաժամանակ՝ նուն օրն ընդունված համապատասխանաբար ՀՕ-494 ն ՀՕ-496 օրենքներով: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի նորմերն ուղղակիորեն թղթակցում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի հետ, ն ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի բովանդակություն, պետք է բացահայտվի այս նորմերի համակարգային փոխկապվածության համատեքստում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածն ընդունված է ի իրացումն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ն այս նորմերը գտնվում են համակարգային փոխկապվածության մեջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
9
- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չի ավարտել կառուցապատումը,
-` շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,
- գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել:
Վերոհիշյալի հիման վրա՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չի կարող վարչական պատասխանատվությաան ենթարկվել ինքնին շինարարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու փաստի ուժով: Շինարարության թույլտվություն տվող մարմինն իրավասու չէ անձին ենթարկել նշված նորմով նախատեսված վարչական պատասխանատվության, քանի դեռ չի իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ կառուցապատողին գրավոր նախազգուշացնելու իր լիազորությունը: Ըստ այդմ՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1541-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը:
Հետնաբար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1ին մասով սահմանված զանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար, ի թիվս այլնի, պահանջվում է շինարարության թույլտվությունը տվող մարմնի գրավոր նախազգուշացումն ուղղված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտած կառուցապատողին, գրավոր նախազգուշացումը վերջինիս կողմից ստացված լինելու ապացույցի ն նախազգուշացման պահանջը կառուցապատողի կողմից չկատարելու փաստի առկայություն (տես, Հովիկ Օհանջանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8418/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը ն սույն գործով վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելով իրավունքի զարգացման իր գործառույթի տիրույթում, արձանագրում է, որ իրավակիրառ
10
պրակտիկան պետք է զարգանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին մասին տրված վերը նշված մեկնաբանությանը համապատասխան:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան` Հայկ Սուքիասյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի՝ 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշումը, որով ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:
Դատարանը, 06.10.2020 թվականի վճռով բավարարելով Հայկ Սուքիասյանի հայցը, արձանագրել է, որ «(...) Դատարանը «Ապացույց պահանջելու մասին» 01.10.2020թ. որոշմամբ պատասխանող Երնանի քաղաքապետարանից պահանջել է դատարան ներկայացեել| րլ««Քաղաքաշինության մասինե» ՀՀ «օրենքի 23րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ նախատեսված նախազգուշացման վերաբերյալ ապացույց:
Ի պատասխան դատարանի ապացույց պահանջելու մասին որոշման" 17.07.2020թ. ՀՀ վարչական դատարանում մուտքագրվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի գրությունը, որով դատարանին հայտնել է, որ պահանջված ապացույցը վարչական վարույթի եյութերում բացակայում է:
Հեփնաբար, դատարանը եզրահաեգում է, որ տվյալ դեպքում պատասխանող վարչական մարմեի կողմից եշված պարտականությունը չկատարելու պայմաններում հայցվորին վարչական պատասխաետվության ենթարկելն իրավաչափ չէ:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը գտնում է, որ առկա է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասի «ա» կետով նախատեսված հիմք:
Թեն վերոհիշյալը բավարար է վիճարկվող վարչական ակտե անվավեր ճանաչելու համար, այնուամենայնիվ, դատարանն արձանագրում է, որ խախտումը դրսնորվում է նան նրանում, որ տույժի չափը որոշելիս պատասխանողը հիմք է ընդունել «Երնաննեախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը' անտեսելով տվյալ օբյեկրի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակներում արդեն իսկ առկա աշխատանքների կատարման նախահաշվային արժեքը: Ըեդ որում, «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը միակողմանիորեն կազմված, այլ ոչ թե անկախ փորձագետի կողմից կազմված փաստաթուղթ է»:
Վերաքննի:։ :»դատարանը 2710.202` թվականի որոշմամբ մերժել| է Քաղաքապետարանի բողոքը ն Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ արձանագրելով, որ «(-.) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ նախատեսված նախազգուշացման վերաբերյալ որնէ ապացույց չի ներկայացվել նան Վերաքենիչ դատարանին: Ավելին, բողոքաբերի կողմից որնէ կերպ չի վիճարկվել վերը եշված նախազգուշացումը հայցվորին ուղարկված լինելու հանգամանքը: Հետնաբար, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի
11
9րդ, 247-րդ, 252րդ ն 279-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները, Վերաքննիչ դատարանը նս գտնում է, որ պատասխանող վարչական մարմնի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված' շինարարության թույլտվություն տվող մարմեի' կառուցապատողին նախազգուշացնելու պարտականությունը պատշաճ չկատարելու պայմաններում հայցվորին վարչական պատասխանատվության ենթարկելն իրավաչափ չէ: (...):
Անդրադառնալով թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշման կիրառման վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին' Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես Վարչական դատարանի, այեպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից հիմք են ընդունվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154. 1-ին հոդվածի 1-ին մասի ն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ պարբերության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք կիրառվել են սույն գործում առկա փաստական հանգամանքների /որոնք էականորեն տարբերվում են թիվ ՎԴ/1876/05/13 վարչական գործի փաստերից/ լույսի ներքո: (...):
Նշված իրավանորմերի վերլուծության ն սույն գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վերաքնեեիչ դատարանը գտնում է, որ «Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.-րդ հոդվածի Լին մասով նախատեսված իրավախախտման համար եշանակվող տուգանքի չափի համար հիմք է շինարարության նախահաշվային արժեքը, այսիեքե՝ այն արժեքը, որե արտացոլված է տվյալ օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթերում առկա օբյեկրի շինարարության համար նախապես (կազմված նախահաշվով: Մինչդեռ, տվալ Փդեպքում Երնանի քաղաքապետարանը տուգանքի չափը հիմեավորելու համար ներկայացրել է «Երնաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախահաշիվը, որը, դրանում արտացոլված տեղեկությունների համաձայն, չի հանդիսանում տվյալ օբյեկտի շինարարության համար նեախապես կազմված նախահաշիվը, ընդ որում' դրանում բացակայում են փաստաթուղթը կազմելու օրը ն ամսաթիվը, այն կազմելու համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների ստացման աղբյուրները, դրանում եշվածի համաձայե' հաշվարկների հիմքում դրվել են շուկայական գներով խոշորացված ցուցանիշները, սակայն փաստաթղթից պարզ չի դառնում, թե ինչ շինարարական աշխատանքների, կոնստրուկտիվ նյութերի շուկայական գին են հիմք ընդունել մասնագետները հաշվարկի համար:
Միաժամանակ, Վերաքենիչ դատարանը հարկ է համարում փաստել նան, որ Երնանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման ն հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձեաժողովի կողմից վարչական վարույթի ընթացքում" շինարարության առկա նախահաշվային արժեքը բացահայտելու ն, ըստ դրա, նշանակվող տույժի չափը որոշելու եպատակով չի պարզվել կառուցապատող «Տ-Քեսթրաքշն» ՓԲԸ-ին տրամադրված շինարարության թույլտվութան հիման վրա այն կապալառու կազմակերպությունը ն/կամ կազմակերպությունները, որը (որոնք) պայմանագրի հիման վրա իրականացրել է (են) շինարարական աշխատանքները (ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կապիտալ շինարարական աշխատանքնեեի իրականացումը
12
/կառուցապատման աշխապտանքները/ կարող է իրականացվել բացառապես լիցենզավորված անձի կողմից), դրա (դրանց) հեր կեքված կապալի պայմանագրի (պայմանգրերի) ն դրանում (դրանցում) արտացոլված պայմանագրային՝ կողմերի կողմից փոխադարձ հաստատված աշխատանքների կատարման գինը, որը կարող էր որոշված լինել նան նախահաշիվ կազմելու միջոցով: (...)»:
Վերը նշված վերլուծությունների Աե իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստեր` ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերից հետնում է, որ Երնանի քաղաքապետի կողմից 22.01.2018 թվականին «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին տրվել է թիվ 01/18-303818 շինարարության թույլտվությունը՝ ք. Երնան, Բագրատունյաց փողոց թիվ 541 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման (Ա կատեգորիայի օբյեկտ) օբյեկտի շինարարական աշխատանքների կատարման համար, որի համաձայն` շինարարական աշխատանքները պետք է իրականացնել քսանչորս /24/ ամսվա ընթացքում:
Այնուհետն, -Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչության տարածքային 1-ին բաժնի 1-ին կարգի մասնագետ Ն. Մկրտչյանի կողմից 12.02.2020 թվականին կազմվել է թիվ 033590 արձանագրությունը, որով արձանագրվել է, որ «Շենգավիթ, Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ին 22.01.2018 թվականին տրված հ.01/18-3038-18 շինթույլտվությամբ սահմանվել է 24 ամսյա ժամկետ, սակայն նույն թվականի փետրվարի 6-ին հայտնաբերվել է, որ շինարարական օբյեկտի հանձնաժողովի ակտը ձնակերպված չէ:
Քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա. Աբովյանի 26.02.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-8/4 որոշմամբ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Նաիրիի Սուքիասյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 3.828.000 (երեք միլիոն ութ հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով՝ Երնան քաղաքի Բագրատունյաց փողոց թիվ 54/1 հասցեում հաշվիչների արտադրամասի կառուցման շինարարական աշխատանքները համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետում չավարտելու համար:
Վճռաբեկ դատարանը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ գործում առկա չէ կառուցապատումը 22.01.2018 թվականի թիվ հ.01/18-3038-18 շինարարության թույլտվությամբ սահմանված 24-ամսյա ժամկետում չավարտվելու պայմաններում կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Սուքիասյանին՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու ն այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով կառուցապատողին պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ գրավոր նախազգուշացնելու վերաբերյալ որնէ ապացույց:
13
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` կառուցապատող «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Սուքիասյանը չէր կարող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկվել, քանի դեռ շինարարության թույլտվություն տվող մարմինը չէր իրացրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ գրավոր նախազգուշացում կատարելու իր լիազորությունը: Պատասխանող վարչական մարմինը, որպես շինարարության թույլտվություն տվող մարմին, իրավասու էր Հայկ Սուքիասյանին վարչական պատասխանատվության ենթարկել միայն գրավոր նախազգուշացման պահանջը չկատարելու դեպքում:
Ավելին, 22.01.2018 թվականի թիվ հ.01/18-3038-18 շինարարության թույլտվության ժամկետը 10.03.2020 թվականի թիվ 01/18-16665-280 շինարարության թույլտվությամբ երկարաձգվել է տասներկու /12/ ամիս ժամկետով:
Միաժամանակ անդրադառնալով նան «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից հաշվարկված նախահաշվի չափի արժեքի հիմնավորվածության հարցին՝ Վճռաբեկ դատարանը, իրավաչափ համարելով ստորադաս դատարանների եզրահանգումը, նույնպես գտնում է, որ տույժի չափը որոշելիս պատասխանողը հիմք է ընդունել «Երնաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից տրված նախահաշվային արժեքը՝ անտեսելով տվյալ օբյեկտի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի շրջանակներում արդեն իսկ առկա աշխատանքների կատարման նախահաշվային արժեքը:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի ն Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումներն ու եզրահանգումը համահունչ են Վճռաբեկ դատարանի սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Ի ամփոփումն վերոշարադրյալի՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործի ելքը ճիշտ լուծող դատական ակտեր, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու ն դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի սապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղե դատական 0պաշտպանութան իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
14
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/2717/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
