Գալստյան — ԱՎԴ4/0011/01/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՇ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում 2003 2 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի ն 358.Լրդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91166918 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Աշոտ Մարզպետունու Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ
Ամբողջ Տեքստ
5-7 Վ ԱՎԴ4/0011/01/18
/7 ՅԵՑ» է
իկ Ն Ն - ք ՀՆ
ԱՅՐԸ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան
Դատավորներ՝ Ն.Հովակիմյան
Կ.Մարդանյան
16 նոյեմբերի 2022 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աշոտ Մարզպետունու Գալստյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում 2003
2
թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի ն 358.Լրդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91166918 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Աշոտ Մարզպետունու Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա սկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
208 թվականի նոյեմբեի 16ին քրեական գործ, մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռով Ա.Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձճաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նան Գարիկ Լնոնի Ոսկանյանը:
3. Ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Ե.Դավթյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերիի 17-ի դատավճիոը՝ բեկանել, Ա.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել է անմեղ ն արդարացրել արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը, որը Վճոաբեկ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է
3
վարույթ: Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Մասնավորապես, ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս հաշվի չի առել, որ Ա.Գալստյանի արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, կատարվել է դիտավորությամբ ու չնչին առիթով:
Բացի այդ, բողոքաբերը, փաստել է նան, որ Վերաքննիչ դատարանը ԱԳալստյան՝ կատարած արարքը նվազ կարնոր դիտարկելիս, պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել խախտված հասարակական
հարաբերության բնույթն ու կարնորությունը, այն, որ ամբաստանյալը, լինելով պետ, բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ, ինչպես նան այն հանգամանքը, որ ԱԳալստյանը հանցավոր արարքը կատարել է զինվորական ծառայության՝ վերակարգի ն դրանից բխող գործողությունների կատարման ընթացքում, որին ներկա են գտնվել վերակարգում ընդգրկված ն բեռնաթափման աշխատանքներ կատարող զինծառայողները: Այսինքն, ԱԳալստյանը, տվյալ
իրավահարաբերությունում հանդիսանալով պետ, իր լիազորություններից բխող գործողությունները բարեխիղճ կերպով կատարելու փոխարեն բռնություն է գործադրել իր ենթակայի նկատմամբ:
Միննույն ժամանակ, բողոք բերած անձի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Ա.Գալստյանը որնէ նպատակ չի հետապնդել այլ ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
զինծառայողների աչքի առաջ ստորադասին հարվածելու, իրականում անհիմն է, չի բխում գործում առկա ն դատարանում հետազոտված նյութերից:
5.1 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճռին:
Վճոաբեկ բողոքի պատասխանը, հիմնավորումները ն պահանջը.
6. Ամբաստանյալ Ա.Գալստյանի պաշտպան Երեմ Դավթյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքում մատնանշված մոտեցումները չեն բխում գործի փաստական հանգամանքներից: Մասնավորապես՝ ԱԳալստյանը բացասական տրամադրվածություն չի ունեցել Գ.Ոսկանյանի նկատմամբ ն իրային պահեստի հետնամաս գնացել է հավաքված աղբը թափելու, այլ ոչ թե Ա.Գալստյանի հետ վիճաբանելու: Բացի այդ, տարաձայնությունը առաջացել է Գ.Ոսկանյանի պատճառով ու Ա.Գալստյանը հարվածը հասցրել է միայն ապտակ ստանալուց հետո: Վիճաբանությունը տեղի է ունեցել ընդամենը հինգ րոպե ն հետագայում շարունակություն չի ստացել, ինչի մասին վկայում են նան դատավարության մասնակիցներն իրենց ցուցմունքներով:
Վերոշարադրյալի հիման վրա՝ ամբաստանյալ ԱԳալստյանի պաշտպանը խնդրել է Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Աշոտ Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.Լրդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(.) Նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ 7079 զորամասի «Ֆագով» հակատանկային մարտկոցի 2րդ «Ֆագոտ» հակատանկային կառավարվող հրթիոների դասակի 3րդ հրետանային հաշվարկի հրամանատար-ավազ օպերատորի պաշտոնը, կոչումով կրտսեր սերժանվ, 2018թ. օգոստոսի 30-ին, ժաւմը 10:00-ի սահմաններում հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Աշով. Արշալույսի Մամաջանյանի բանավոր հրամանով նշանակված լինելով
5
իրային ծառայության պահեստում ապրանքների բեռնաթափման աշխատանքների ավագ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ տվյալ իրավահարաբերության շրջանակում իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն մարտկոցի Էին դասակի 4րդ հաշվարկի օպերատոր, շարքային Գարիկ Լնոնն Ոսկանյանի բեռնաթափման
աշխատանքներին ավելի ակտիվորեն մասնակցելու իրեն ուղղված պահանջը չկատարելու պավճառով ծագած վիճարանության րնթացքում, իրային ծառայության պահեարի հետնամասում Գարիկ Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո բոնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, մեկ անգամ: բռունցքով հարվածապ է նրա ձախ աչքի շրջանին ն պավճառել աջ հոնքի շրջանի սալջարդ՝ վերքի աջ ակնակապիճային շրջանի արյունազելման ձնով, առողջության թեթն վնասի. հատկանիշնե չպարունակող մարմնական վնասվածքներ (...)»՛:
7.1. Ամբաստանյալ Ա.Գալստյանը ցուցմունք է տվել այն մասին, որ կատարված աշխատանքների ավարտից հետո իր ն Գարիկ Ոսկանյանի միջն վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Գ.Ոսկանյանը, իր համար անսպասելի, աջ ձեռքով ապտակել է իր դեմքին, ինչից ֆիզիկական ցավ է զգացել: Դրանից անմիջապես հետո նա բռունցքով հարվածել է Գ.Ոսկանյանի աջ աչքի շրջանին ն վնասվածք հասցրել նրան: Այդ պահին միջամտել են հակատանկային մարտկոցի ժամկետային զինծառայողներ Գոռ Հարությունյանը ն Ռոբերտ Բաբայանը ու բաժանել իրենց: Այդքանով վիճաբանությունն ավարտվլ է ն իրենք գնացել են
ավտոհավաքակայան::
7.2. Ամբաստանյալ Գ.Ոսկանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ն ԱԳալստյանի միջն վիճաբանություն է ծագել ն ինքը, զայրացած լինելով, մեկ անգամ ապտակել է ԱԿԳալստյանին, որից անմիջապես հետո ԱԿԳալստյանը բռունցքով հարվածել է իր աջ աչքի շրջանին: Իրենց մոտ այդ պահին այլ անձինք չեն եղել, բայց կատարվածը տեսել են իրենց մարտկոցի զինվորներ Ռ.Բաբայանը ն Գ.ՇՀարությունյանը, ովքեր խոսակցության սկզբից ներկա չեն եղել, սակայն այդ 3 Տե'ս քրեական զործ, հատոր 1, թերթեր 108-109:
Յ Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 114-119:
6
պահին եկել էին բեռնաթափման աշխատանքներից հետո հավաքված աղբը դատարկելու: Նրանք անմիջապես միջամտել են, ն այդքանով վիճաբանությունն ավարտվել է':
73. Վկաներ Գոռ Հարությունյանը ն Ռոբերտ Բաբայանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ երբ իրենք գնացել են իրային պահեստի հետնամաս, տեսել են, որ Գարիկ Ոսկանյանն ու Աշոտ Գալստյանը բարձր ու զայրացած տոնով վիճաբանում են միմյանց հետ: Այդ ընթացքում մինչ իրենք հասցրել են նրանց մոտենալ, տեսել են նան, որ Գ.Ոսկանյանը մեկ անգամ ապտակել է ԱԳալստյանին, իսկ վերջինս բռունցքով հարվածել է Գ.Ոսկանյանի դեմքին: Այնուհետն նրանք միջամտել են ու այդքանով վիճաբանությունն ավարտվել է»:
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Դատարանը (...) հանգում է այն հետնության, որ (...) Աշոտ Մարզպետունու Գալարյանը կավփարել է ՀՀ քրեական օրենսգրքի 328. Լրդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լ...) արարքը: (...)
Դատարանը, վերլուծության ենթարկելով խախտրված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարնորությունը, հանցանքի կատարման հանգամանքների, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա.Գալարյանին մեղսագրվում է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող արարքներից մեկը` պետի կողմից արորադասի նկատմաւմի բոնություն գործադրելը ն այն, որ նշված արարքը կատարվել է զինվորական ծառայության ապարտականությունները կատարելու կապակցությամի, ինչն օրենադրորեն գնահատված է որպես առավել բարձր վտանգավորություն ներկայացնող, հանցավոր արարքը կափարել է այլ զինծառայողների ներկայությամի, գտնում է, որ նշված հանգամանքները էականորեն բարձրացնում են հանցագործության հանրային վտանգավորության աստիճաւնը, ուստի փվյալ դեպքում Դատարանը ամբաստաւնյալ Ա.Գալավտյեւնի 4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 89-93:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 74.79:
7
կողմից կատարված արարքը չի կարող դիկ որպես նվազ կարնորություն ունեցող (:.»":
9. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետնյալը. «(..) (Վ/երաքննիչ դատարանը գտնում է, որ Աշուր Գալարյանի կողմից կափարված արարքն իր նվազ կարնորությաւն պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինք ֆիզիկական կամ իրավարանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել ն չէր կարող պատճառել:
Վերաքննիչ Օ դատարանի հետնություւնր ` պայմանավորված է այն հանգամանքով, որ Աշոտ Գալարյանի կողմից Գարիկ Ոսկանյանի նկատմամբ կիրառված ըոնությունը՝` նրան մեկ անգամ բռունցքով հարվածելը, կատարվել է վերջինիս հակաօրինական գործողություններից` Գ.Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո: Քրեական գործի նյութերը րար էության վկայում են այն մասին, որ Աշով, Գալարյանի գործողությունները առավելապես պայմանավորված են եղել ոչ թե Գարիկ Ոսկանյանին որեէ վնաս կամ ցավ պատճառելու, այլ սեփական առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշվպանելու մղումներով:
(-.)
Վերաքննիչ դատարանը վերոնշյալ վերլուծությունների հիման վրա փաստում է, որ Առաջին ատյանի դափմարանը փատրական հանգամանքերը վերլուծելիս ն գնահատելիս հաշվի չի առել կիրաոված բոնության շարժառիթը, այն, որ դա տեղի է ունեցել Գարիկ Ոսկանյանի ապտակից հերո միայն, առանց որնէ հայհոյանքների ն բոնությունը շարունակելու մվադրության, վիճաբանությունը տեղի է ունեցել իրային պահեստի ետնամասում, որպեսզի մյուս զինծառայողները ներկա չգտնվեն, վերջիններս գտնվել են բավականին հեռու ն Ա.Գալարյանը որնէ նպատակ չի հետապնդել այլ զինծառայալների աչքի առաջ սվտրադասին հարվածելու, վկաներն իրենք են մոտեցել բարձր ձայներից ն մոտենալու ընթացքում տեսել սկզբից Գ.Ոսկանյանի, այնուռետն՝ Ա.Գալարյանի կողմից հարվածելու պահը (...)»՛: 6 Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 80-82:
7 Տե'ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 49:50:
8
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Ա.Գալստյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարնորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում:
1. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի րոլոր հատկանիշները»:
Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի համաճձայն՝ «մ. Հանցագործություն է համարվում մեղավորությամի կափարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգիքով:
Զ. Հանցագործություն չի համարվում այն գործողությունյ, կամ անգործությունը, որը թեն ձեականորեն պարունակում է այն օրենսգրքով նախատեսված որնէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարնորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պարությանը էական վնասչի պավզճատել ն չէր կարող պատճառել»:
111. Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել իր մի շարք նախադեպային որոշումներում՝ արձանագրելով, որ արարքի նվազ կարնոր լինելու հարցը յուրաքանչյուր գործով որոշվում է ինքնուրույն, սակայն միննույն ժամանակ այդ հարցի լուծման հիմքում պետք է դրվեն ենթադրյալ հանցագործության որակական ն քանակական կողմերը բնութագրող գործոնները (մեղքի ձեւե ն տեսակ, հանցագործության նպատակ ու շարժառիթ, հանցագործությամբ պատճառված վնասի չափ, հանցագործության կատարման եղանակ ն այլն): Ընդ որում, միայն դրանց համակցությունն է հնարավորություն տալիս որոշելու արարքի նվազ կարնոր լինելը կամ չլինելը: Բացի այդ, արարքի նվազ կարնոր լինելու հարցը լուծելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նվազ կարնոր կարող է լինել, որպես կանոն, դիտավորյալ արարքը, ընդ որում, ուղղակի
9
դիտավորությամբ կատարված: Արարքը կատարողի գիտակցությունը ն կամքը պետք է ուղղված լինեն հասնելու հենց այն արդյունքին, որը հանդիսանում է կատարողի գործողության կամ անգործության հետնանք::
12. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում հետնյալ արարքի համար «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ արորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բոնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը արորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ»:
12. Վերոշարադրյալ քրեաիրավական նորմին անդրադառնալով` Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ այն պատասխանատվություն է սահմանում զինվորական ծառայութան կարգի դեմ ուղղված առավել|Ս րլ բարձր վտանգավորություն ներկայացնող հանցանքներից մեկի պետի կողմից ստորադասի նկատմամբ բոնի գործողություներ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որպիսի արարքը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի ն առողջության դեմ, այլն խախտում զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, վկայում զինվորական ծառայության նկատմամբ հանցանք կատարած անձի ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա::
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ զինվորական ծառայության կարգի պահպանումը, որի միջոցով ապահովվում է ՀՀ զինված ուժերի մշտական մարտական պատրաստականությունը, բոլոր զինծառայողների, հավկապես պետերի (հրամանատարների պարտականությունն է: Զինվորական ամուր կարգապահությունը ն անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակն ապահովելիս՝ զինվորական պետերը (հրամանատարները: պարտավոր են Ց Տեն, տումոն: ոանոոմբ, Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը, Նարեկ Արմենակյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/02311/01/14 որոշումը:
» Տես Վճռաբեկ դատարանի` Մարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումը:
10
ենթակաների նկատմամբ հարգանք դրսնորել, պահպանել նրանց անձնական արժանապատվությունն, Օն զինվորական քաղաքավարության կանոնները՝ ղեկավարվելով միմիան օրենքներով ն զինվորական կանոնագրքերի պահանջներով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անթույլատրելի է վերոնշյալ նպատակներին հասնելը զինվորական կանոնագրքերով չնախատեսված եղանակներով, հատկապես՝ բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով, ինչը լուրջ ոտնձգություն է զինվորական կանոնագրքերով սահմանված զինվորական ենթակայության կարգի նկատմամբո:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ԱԳալստյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Գ.Ոսկանյանի հետ ծագած վիճաբանության ընթացքում, Գ.Ոսկանյանի կողմից իրեն ապտակելուց հետո բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ, մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա ձախ աչքի շրջանին ն պատճառել աջ հոնքի շրջանի սալջարդ՝ վերքի աջ ակնակապիճային շրջանի արյունազեղման ձնով, առողջության թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ":
- Առաջին ատյանի դատարանը, Ա.Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1- րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում մեղավոր է ճանաչել ն արձանագրել, որ գործով ապացուցված մի շարք հանգամանքներ էականորեն բարձրացնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, ուստի տվյալ դեպքում ամբաստանյալ Ա.Գալստյանի կողմից կատարված արարքը չի կարող դիտվել որպես նվազ կարնորություն ունեցող»:
- Վերաքննի դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի
դատական ակտը, արձանագրել է, որ Ա.Գալստյանին մեղսագրված արարքը չի Թ Տե'ս ողամոտ ոանոմչ Վճռաբեկ դատարանի՝ Հրանւը Պարանյանի գործով 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԷԴ/0132/0113 որոշումը, Նիկոլայ Չաքմազյանի գործով 2014 թվականի մայիսի 31Լի թիվ ԵԱՆԴ/0060/01/13 որոշումը, Արմեն Օհանյանի ն Արմեն Ազարյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՏԴՍ/0078/01/17 որոշումը:
ո Տե սույն որոշման 7-րդ կետը:
ռ Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
11
համարվում հանցագործություն, քանի որ այն թեն ձնականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, սակայն իր նվազ կարնոր լինելու ուժով չի ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել ն չէր կարող պատճառել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Գալստյանի կողմից Գ.Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողությունների պատճառով ն Ա.Գալստյանի
գործողություններն առավելապես պայմանավորված են սեփական առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու մղումներով:
14 Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության հաստատված են համարել այն փաստը, որ Ա.Գալստյանը զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել Գ.Ոսկանյանի նկատմամբ, այսինքն՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 358.Լ-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները փաստացի առկա են: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ արարքը նվազ կարնորություն ունի ն հանցագործություն չի համարվում, քանի որ Ա.Գալստյանի կողմից Գ.Ոսկանյանի նկատմամբ կիրառված բռնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողություններից, մասնավորապես՝ Գ.Ոսկանյանի ապտակից հետո:
15. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արտահայտված ն սույն որոշման 111-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումները, դրանք համադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 358.Լ-րդ հոդվածի վերաբերյա արտահայտված ն սույն որոշման 121-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հետ, արձանագրում է, որ ամբաստանյալ ԱԳալստյանին մեղսագրվող արարքի նվազ կարնորության վերաբերյալ
12
Վերաքննիչ դատարանի դատողությունները հիմնավորված ն պատճառաբանված չեն: Մասնավորապես, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կատարված արարքը հանցագործություն չի համարվում, երբ հանցագործության պարտադիր հատկանիշներից մեկը հանրային վտանգավորությունը, բացակայում է, թեպետ փաստացի կատարված արարքում հանցակազմի բոլոր հատկանիշները ձնականորեն առկա են: Այլ կերպ՝ կատարված արարքն այնքան նվազ կարնոր է (ոչ վտանգավոր), որ ունակ չէ էական վնաս պատճառելու օրենքով պաշտպանվող բարիքներին, իսկ այդպիսին լինելը որոշվում է արարքի հանրային վտանգավորության բնույթի ն աստիճանի վրա ազդող գործոնների համակողմանի վերլուծության արդյունքում (խախտվող հասարակական հարաբերությունների բնույթ, մեղքի ձն, նպատակ ն շարժառիթ, պատճառված վնասի չափ, հանցագործության եղանակ ն այլն):
16. Վճռաբեկ դատարանը նախնառաջ հարկ է համարում նշել, որ այն հանգամանքը, որ Ա.Գալստյանը ստորադասի նկատմամբ կիրառել է բռնություն վերջինիս կողմից ապտակ ստանալուց հետո, ինքնին չի կարող դրվել ԱԳալստյանի արարքը նվազ կարնոր դիտարկելու հիմքում: Ընդհակառակը, նման պարագայում ԱԳալստյանը, հանդես գալով որպես պետ ն պարտավոր լինելով զինծառայող Գ.Ոսկանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, գերադասել է վերջինիս պատասխանել նույն կերպ՝ բռնություն գործադրելով ստորադասի նկատմամբ: Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ ընդգծում է, որ պետը, պատասխանատու լինելով զինվորական կարգապահության, զինվորական քաղաքավարության կանոնները պահպանելու, ինչպես նան ենթակաների շրջանում պատշաճ բարոյահոգեբանական մթնոլորտ ճնավորելու համար, պարտավոր է իր այդ պարտականությունները կատարելիս առաջնորդվել միայն օրենքներով ն զինվորական կանոնագրքերի պահանջներով: Անթույլատրելի է վերոնշյալ սպատակներին հասնելը զինվորական կանոնագրքերով չնախատեսված եղանակներով, հատկապես` բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու միջոցով, ինչը լուրջ ոտնձգություն է
13
զինվորական կանոնագրքերով սահմանված զինվորական ենթակայության կարգի նկատմամբ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության բնույթի ն աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են խախտված հասարակական հարաբերությունների բնույթն ու կարնորությունը, հանցանքի կատարման հանգամանքները: Զինվորական ծառայության ընթացքում բռնությամբ զուգորդված արարքներն ինքնին հանրային բարձր վտանգավորություն են ներկայացնում, քանի որ խարխլում են զինվորական ենթակայության սահմանված կարգը, ձնավորված բարոյահոգեբանական մթնոլորտը, երբեմն էլ կարող են նան ավելի ծանր հետնանքների հանգեցնել: Միննույն ժամանակ, ուշադրության արժանի է նան այն հանգամանքը, որ ԱԳալստյանին մեղսագրվող արարքը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ, ինչն օրենսդրորեն գնահատված է որպես առավել բարձր վտանգավորություն ներկայացնող:
17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Ա.Գալստյանը որնէ նպատակ չի հետապնդել այլ զինծառայողների աչքի առաջ ստորադասին հարվածելու, ապա ամբաստանյալներ Ա.Գալստյանի, Գ.Ոսկանյանի, ինչպե նան վկաներ Գ.Հարությունյանի ն Ո.ւԲաբայանի ցուցմունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում", որ Ա.Գալստյանի կողմից Գ.Ոսկանյանի դեմքին բռունցքով հարվածելը, անկախ Ա.Գալստյանի նպատակից, եղել է այլ զինծառայողների աչքի առաջ, ինչը նույնպես բարձրացնում է արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
18. Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Գալստյանի կողմից գործադրված բռնության արդյունքում Գ.Ոսկանյանին պատճառվել է մարմնական վնասվածք», ուստի Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ ԱԳալստյանի կողմից կատարված արարքը ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել, հիմնավոր չէ:
Կ Տե՛ս սույն որոշման 7.17.3-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14
Անդրադառնալով նան այն հանգամանքին, որ Գ.Ոսկանյանի նկատմամբ կիրառված բոնությունը կատարվել է վերջինիս հակաօրինական գործողությունների պատճառով, մասնավորապես՝ Գ.Ոսկանյանի կողմից ԱԳալստյանին ապտակելուց հետո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կարող էր գնահատվել որպես ԱԳալստյանի քրեական պատասխանատվությունն Ձու պատիժը մեղմացնող հանգամամք:
19. Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 15-18-րդ կետերում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն։ ՕՁ: առ այն, որ Ա.Գալստյանի գործողությունները հանցագործություն չեն համարվում, քանի որ նվազ կարնորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, հիմնավոր չէ:
Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը բեկանելով ն փոփոխելով, թույլ է տվել 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ ն 358.-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, որը հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանելու համար:
20. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել նան 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հետադարձության կարգով կիրառելիության հարցը: Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խարացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ
նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբը նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց
15
վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրաւփակիչ դատավարական ակվ (..)»:
Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ` առկա է արդոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունն հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
21. Սույն գործով ամբաստանյալ Ա.Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որի համար նոր օրենքը սահմանում է առավել մեղմ պատիժ: Մասնավորապես, եթե հանցանքը կատարելու պահին գործող օրենքով որպես ազատազրկման առավելագույն ժամկետ նախատեսված էր հինգ տարին, ապա ըստ նոր կարգավորումների՝ ազատազրկում կարող է նշանակվել առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ամբաստանյալ Աշոտ Գալստյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 358.-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցավոր արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2-րդ մասով ն այդ հոդվածով նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (ամիս) ժամկետով:
16
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ" ԱԿԳալստյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված տպատիժ`՝ Օ։`պետք է
պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով ն փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀԸ տարդարադատութան նախարարութան պրոբացիայի ծառայության
համապատասխան ստորաբաժանման վրա:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419- րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Աշոտ Մարզպետունու Գալստյանի վերաբերյալ Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշումը բեկանել ն փոփոխել:
2. Աշոտ Մարզպետունու Գալստյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 2րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) ամիս ժամկետով:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդված հիման՝ վրա Աշոտ Մարզպետունու Գալստյանի նկատմամբ
ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում 6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Գալստյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
17
նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան
ստորաբաժանման վրա:
3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԱՎԴ4/0011/01/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
