Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԼԴ2/1470/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԴ2/1470/02/19

Վճռաբեկ դատարանԼԴ2/1470/02/192 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի (հաճախորդ Մարինե Ավետյան)՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) կողմից Երնան քաղաքում 13.08.2019 թվականին կայացված թիվ 15-4693/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից Երնան քաղաքում 13.08.2019 թվականին կայացված թիվ 15-4693/19 որոշում

Ամբողջ Տեքստ

222 ԹԵՏՑ ԱՆՆ Յու ն

/// ր-Բ ԵՍ փ

ԱՏՆ

Աա 2-2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական -Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1470/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/1470/02/19

Նախագահող դատավոր Ա. Կուրեխյան

Դատավորներ Ս. Գրիգորյան

Գ. Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի դիմումի (հաճախորդ Մարինե Ավետյան)՝ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) կողմից Երնան քաղաքում 13.08.2019 թվականին կայացված թիվ 15-4693/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից Երնան քաղաքում 13.08.2019 թվականին կայացված թիվ 15-4693/19 որոշումը (այսուհետ՝ Որոշում): ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Զաքարյան) (այսուհետ՝ Դատարան) 05.11.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան, դատավորներ՝ Հ. Ենոքյան, Գ. Խանդանյան) 12.12.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք

2

բերելու ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու մասին Բանկի միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 01.10.2021 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.02.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Աե Դատարանի 05.11.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Տարոն Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը ն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում առկա չէ ապացույց, որ Բանկը Հաշտարարի գրասենյակի հետ ունի կնքած համաձայնագիր, որպիսի պայմաններում Բանկի կողմից Հաշտարարի որոշումների վիճարկման վարույթում դատարանները սահմանափակված են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը ստուգելով: Մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ նշված դրույթը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Բանկի ն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր կնքված չէ: Հակառակը հիմնավորող ապացույցի բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է հաստատված համարեր համաձայնագրի բացակայության փաստը, ինչը հիմք է Բանկի կողմից Հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու իրավունքի առկայությունը հաստատելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.02.2022 թվականի որոշումը:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ: Թեն ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՌՂՀՏ/71 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ

Յ

մասը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, այդուհանդերձ պարզ չեն ըստ էության վիճարկման հիմքերը կամ ինչ ծավալով ն ինչ շրջանակներում պետք է այն վերանայվի:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու հիմքերի ն ծավալների կապակցությամբ առկա օրենսդրական բացի պայմաններում դիմում ներկայացրած անձի դատավարական հակառակորդների համար պարզ ն կանխատեսելի չեն դատարանի գործողություններն ու ներկայացված պահանջից պաշտպանվելու հնարավորությունները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության վիճարկելու դեպքում` առավել նս վիճարկմանը վերաբերող համապատասխան կարգավորումների բացակայության պլաայմաններում, խախտվում են օրինականութան ն իրավական որոշակիության սկզբունքներն ու արդար դատաքննության իրավունքը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Մարինե Ավետյանի ն Բանկի միջն 18.12.2017 թվականին կնքվել է թիվ ՃՔ-18/17/130171 վարկային պայմանագիրը, ըստ որի՝ Բանկը Մարինե Ավետյանին տրամադրել է 265.000 ՀՀ դրամի չափով վարկ մինչն 20.12.2020 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 12- 15):

2) Մարինե Ավետյանը 21.02.2019 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ պահանջելով վճարել 300.000 ՀՀ դրամ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը խախտելու՝ քաղվածքներ չտրամադրելու համար:

Բանկը 01.03.2019 թվականի թիվ 09.3-37/462 գրությամբ մերժել է Մարինե Ավետյանի բողոք-պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

3) Հաշտարարի 13.08.2019 թվականի թիվ 15-4693/9 որոշմամբ բավարարվել է Մարինե Ավետյանի կողմից Բանկի դեմ 18.06.2019 թվականին ուղղված թիվ 07-646/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 19-26):

4) Մարինե Ավետյանը 22.08.2019 թվականին անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնվել է Որոշման հետ, որպիսի փաստի հիման վրա Հաշտարարը ծանուցել է Բանկին Որոշման՝ կողմերի համար պարտադիր դառնալու մասին, ն հայտնել ծանուցումն ստանալուց հետո Հաշտարարի Որոշումը կատարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 69-70):

5) Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, ն դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նան ըստ էության (հատոր 1-ին, գ.թ. 6-11):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի ն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնկալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ֆինանսական

4

կազմակերպության ն Ֆինանսական համակարգի հաշտարարի միջն վերջինիս որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պայմաններում Ֆինանսական համակարգի հաշւրարարի որոշումները կարող են դատական կարգով վիճարկվել ու վերանայվել նան ըստ էության' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները ն ազատությունները տարածվում են նան իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները ն ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն արդար

դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (րե՛'ս, Կրեուզե ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-/19 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպե նե բոլոր այ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

5

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ ։պլաարտականությունը՝ ապահովել այն թե նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով՝ արդարադատության պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը չի կարող վիճարկել այն կազմակերպությունը, որը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի, սահմանել է նան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթի իրականացման կարգը, որպիսի իրավակարգավորում նախկին օրենսգիրքը չի պարունակել: Դրա հետ մեկտեղ լրացում է կատարվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1- ին մասում, որի արդյունքում նախատեսվել է, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նշված կարգի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումով գործի վարույթն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի վեցերորդ ենթաբաժնի դրույթներով: Նույն կարգով օրենսդիրը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով կողմերին իրավունք է վերապահել ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով վիճարկելու ֆինանսական համակարգի հաշտարարի՝ իրենց համար պարտադիր դարձած որոշումը: Նման դիմում ներկայացնելու դեպքում դրանում պետք է նշվեն նան Օ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը վիճարկելու հիմքերն ու

6

հիմնավորումները: Դիմումի քննության ժամանակ դատարանը պետք է պարզի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարութի իրականացման դատավարական կարգը, իսկ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով (տե՛ս ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

Այսպես՝

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ ն պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության ն վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ՝ վարկային բյուրո) դեմ ներկայացված պահանջների դեպքում՝ նան ոչ գույքային բնույթի պահանջ:

Նույն օրենքի 14-րդ հոդվածի 1ին մասի համաձայն պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին ն նույն օրը այն հանձնում կողմերին կամ փոստով առաքում որոշման մեկական օրինակ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին, ապա վերջինս պետք է սահմանի Կազմակերպության կողմից որոշումը կատարելու կարգը ն ժամկետը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնվում է որոշման հետ, վերջինս կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Ֆինանսական համակարգի հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին Ա համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին:

Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը կարող է Գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավասու դատարանը չեղյալ է ճանաչում Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը, եթե՝

7

1) պահանջը ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ.

3) բացահայտվել են Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հաշտարարն իրավասու է քննելու նան այն պահանջը, որը հաճախորդի կողմից ներկայացվում է Կազմակերպության դեմ Ա կապված է վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների հետ, որպիսի պահանջը չի գերազանցում տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը: Նման պահանջի քննության արդյունքներով Հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին` նույն օրը դրա մեկական օրինակը հանձնելով կողմերին կամ առաքելով փոստով: Պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում Հաշտարարը սահմանում է Կազմակերպության կողմից այն կատարելու կարգը ն ժամկետը: Այն դեպքում, երբ Հաշտարարի որոշումը առաքելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդն անվերապահորեն ն գրավոր ձնով համաձայնվում է որոշման հետ, ապա այդ որոշումը կողմերի համար դառնում է պարտադիր: Երեսուն աշխատանքային օրը լրանալուց հետո Հաշտարարը պարտավոր է Կազմակերպությանը ծանուցել հաճախորդի գրավոր համաձայնության առկայության կամ բացակայության մասին Ա համապատասխանաբար՝ որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու կամ այդպիսին չդառնալու մասին: Կողմերի համար պարտադիր դարձած Հաշտարարի որոշումը կողմերը կարող են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վերը նշված կարգով վիճարկել իրավասու դատարան՝ ներկայացնելով Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում: Ընդ որում, Կազմակերպությունը կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվեր լչֆՀաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: Հաշտարարի որոշումը դատարանը ճանաչում է չեղյալ, եթե պահանջը ենթակա չէ քննության Հաշտարարի կողմից կամ Հաշտարարը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգային կանոնների պահանջների խախտմամբ կամ բացահայտվել են Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքներ (տե՛ս ըստ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ նշել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի, ինչպես նան այդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 18-րդ հոդվածի դրույթներով Կազմակերպության՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը միայն այն իրավակարգավորման շրջանակներում, երբ Կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից (կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նան, որ «մինչն անվերապահորեն ն գրավոր ձնով որոշմանը համաձայնելը կամ որոշմանը չհամաձայնելու դեպքում ինչպես Հաճախորդը, այնպես էլ Կազմակերպությունը կարող են դիմել դատարան ն պահանջել գործի ըստ էության քննություն Ինչն էլ փաստում է, որ այդ դեպքերում Հաճախորդը ն Կազմակերպությունը չեն զրկվում ՀՀ Սահմանադրության 18 ն 19րդ

8

հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հեարավորությունից», «այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հեր կեքված գրավոր համաձայնագրով, այսինեքե իր ազատ կամահայփտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումեերը վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի' կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելե իրավաչափ է ն սահմանադրականության խեդիր չի հարուցում: Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշւտրարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը" այեքաեով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ ն հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 ն 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը: Իսկ մարդու ն քաղաքացու հիշյալ իրավունքներն ու ազատությունները, ինչպես ն սահմանված է ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածով, տարածվում են իրավաբանական անձանց վրա՝ այեքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ: Սուն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարնոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների" իրավաբանական անձաեց եկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլն դրանցում միավորված ֆիզիկական անձաեց իրավունքների ն ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն»:

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/5370/02/14 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին կայացրած որոշմամբ բավարարելով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի վճռաբեկ բողոքը, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ հոդվածի 1-ին մասի, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42.1-րդ հոդվածի, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասերի, 16-րդ հոդվածի 1-ին ն 3- րդ մասերի, 17-րդ հոդվածի վերլուծության արդյունքում ե անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշմանը, արձանագրել է, որ «Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունելու պարագայում դառնում է պարտադիր ն Կազմակերպություեն այդ որոշումը կարող է ըստ էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հեր կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից (...)»:

ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումից բխում է, որ վերջինս, մինչե ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունելն անդրադառնալով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, ըստ էության, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ինչպես հաճախորդը, այնպես էլ կազմակերպությունը որոշակի դեպքերում դատարան դիմելիս կարող են պահանջել գործի ըստ էության քննություն, որի դեպքում հաճախորդը ն կազմակերպությունը չեն զրկվում 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ ու 19-րդ հոդվածներով երաշխավորված իրենց իրավունքների իրացման հնարավորությունից, ե այն դեպքում, երբ առկա չէ համապատասխան գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ որ Հաշտարարի որոշումը հաճախորդի կողմից ընդունվելու պարագայում դառնում է պարտադիր, ն Կազմակերպությունն այդ որոշումը կարող է ըստ

9

էության վիճարկել դատական կարգով, եթե նա Հաշտարարի գրասենյակի հետ կնքած գրավոր համաձայնագրով չի հրաժարվել Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում կատարված լրացումը բացառապես վերաբերում է նրան, որ Հաշտարարի որոշումը կողմերը կարող են իրավասու դատարան վիճարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բացառապես սահմանում է այդ վարույթի իրականացման դատավարական կարգը:

Ավելին ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ- 1571 որոշման մեջ շեշտելով, որ «իր որոշումները պետք է ըեկալվեն իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական ն եզրափակիչ մասեր)' ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նան դրանցից բխող օբյեկտիվ ն սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խեդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումեերի նկարագրական- պատճառաբանական մասում արտահայտվածիրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված ն որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության ն բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը», արձանագրել է, որ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339րդ հոդվածի 5րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկեաբանությամբ, համաձայե որի' եշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումեերը վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հեր գրավոր համաձայնագիր չկեքած Կազմակերպության կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը, իսկ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասինե» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի Լին մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:

Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «օրենսդրի կողմից կատարված փոփոխության արդյունքում ներկայիս գործող կարգավորումը, դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը համահունչ չեն Սահմանադրական դատարանի 09.10.201/2թ. ՍԴՈՎՄՕ51 որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը հստակորեն արձանագրել էր, որ Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումն այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էության վիճարկելու հեարավորություն, Օ Օօիրավաչափ չէ ն ցհանգեցեում է Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրացման արգելափակմանը, որի արդյունքում ն Օրենսդիրը պետք է կարգավորումը ձնակերպեր այնպես, որ Կազմակերպությանն ընեձեռե Հաշտարարի որոշումնե ըստ էության վիճարկելու

10

հեարավորություն, քանի որ ՍԴՈ-1051 որոշման ամբողջ էությունը հանդիսացել է տվյալ պահին գործող կարգավորմամբ առկա ոչ իրավաչափ սահմանափակման վերացումը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո զարգացնելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ՝

30 ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով,

2) ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի' ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշումների լուսի ներքո զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներ քննելիս դատարանները պետք է պարզեն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, քանի որ ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը բացառապես սահմանել է դատարաններում նման դիմումի հիման վրա հարուցված վարույթի իրականացման դատավարական կարգը, իսկ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելը պայմանավորել է բացառապես «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով, Ա բացի դրանից, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված դիրքորոշումները կիրառելի են (իրենց ուժը պահպանում են) նան ՀՀ ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց հետո (տե՛ս «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումի ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին թիվ ԼԴ2/1603/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկը 01.03.2019 թվականի թիվ 09.3-37/462 գրությամբ մերժել է Մարինե Ավետյանի՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի խախտման (քաղվածքներ չտրամադրելու համար) համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու մասին թիվ 07-646/19 բողոք-պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 16-18):

11

Հաշտարարի 13.08.2019 թվականի թիվ 15-4693/19 որոշմամբ բավարարվել է Մարինե Ավետյանի կողմից Բանկի դեմ 18.06.2019 թվականին ուղղված պահանջը՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 19-26): Բանկը Հաշտարարի Որոշումը չի կատարել, ն դիմում է ներկայացրել Դատարան՝ Որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին՝ այն վիճարկելով նան ըստ էության (հատոր 1-ին, գ.թ. 6-11):

Դատարանը մերժելով Բանկի դիմումը՝ արձանագրել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների նկատմամբ օրենքով սահմանված դատական սահմանափակ միջամտության կանխավարկածը (այնքանով, որքանով դատարանը քննարկման առարկա է դարձնում միայն պահանջը ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության ենթակա լինելու, որոշումը կայացնելիս «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգային կանոնները պահպաեված լինելու ն Ֆինանսական համակարգի հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքները) չի կարող մեկեաբանվել տարածական կերպով վերջինիս համատեքստում ներառելով նան ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննության առարկա վեճի շրջանակներում կիրառման (այդ թվում' մեկնաբանման) ենթակա իրավական նորմերի եյուլթաիրավական կողմը' անկախ վերջիններիս ընթացակարգային (պրոցեսուալ) լինելու հանգամանքից: (...) Ինչ վերաբերում է Դիմողի ներկայացրած փաստարկներին, ապա դրանք իրենց բովանդակությամբ վերաբերվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների ն դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառման ն մեկնաբանմանը, որը քննարկման ենթակա չէ»:

Վերաքննիչ դատարանը 11.02.2022 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 05.11.2019 թվականի որոշումը թողել 3է -անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(...) ՀՀ սահմանադրական դատարանի 09. 10.2012թ. թիվ ՍԴՈ-1051 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո վերաքենիչ դատարանը գալիս է այե հետնությանը, որ կազմակերպության դատարան դիմելու իրավունքի սահմանափակումնեերի կիրառման առումով էական նշանակություն ունի այն փաստը, թե արդյոք կազմակերպություն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համաձայնագիր է կնքել վերջինիս գրասենյակի հետ, հետնաբար դիմումի քննության ընթացքում եշված փաստը նս ենթակա պարզման դատարանի կողմից, որով պայմանավորված էլ կարող են որոշվել դիմումի քենության իրավական շրջանակները: (...) դատարանը կազմակերպության կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ վերջինիս գրասենյակի հեր օրենքով սահմանված կարգով համաձայնագիր կեքելու փաստ չի հաստատել, իսկ վերաքենիչ բողոք բերած անձը տվյալ փաստն առաջին ատյանի դատարանի կողմից չհաստատվելը նս չի վիճարկվում, հետնաբար վերաքենիչ դատարանը իրավունք չունի այն հաստատելու որպես նոր փաստ»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(..) այն դեպքում, երբ չի հաստատվել կազմակերպության կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովին հրաժարվելու վերաբերյալ վերջինիս գրասենյակի հեւր օրենքով սահմանված կարգով համաձայնագիր կնքելու փաստը, դատարանը կարող է պարզել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը կամ. բացակայությունը. որնէ այլ հանգամանք, որը նախատեսված չէ այդ հոդվածներով, դատարանը քննարկման առարկա չի կարող դարձնել: Նշվածից ուղղակիորեն հետնում է, որ ներկայացված ապացույցները հետազոտվում ն գնահատվում են միմիայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը պարզելու նպատակով»:

12

Սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի կողմից Հաշտարարի որոշումը վիճարկվել է ինչպես ըստ էության, այնպես էլ ընթացակարգային նորմերի խախտման հիմքով, սակայն ն՛ Դատարանը, ն՛ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն եզրահանգել են, որ Հաշտարարի որոշումը կարող է վիճարկվել միայն ընթացակարգային կանոնների խախտումների հիմքով՝ այդպես էլ ըստ էության չվերանայելով վիճարկվող որոշումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում Հաշտարարի որոշումը Բանկը կարող է վիճարկել նան ըստ էության, քանի որ սույն գործում բացակայում է Բանկի ն Հաշտարարի միջն գրավոր համաձայնագիրը՝ Հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ: Հետնաբար ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեին նշված հանգամանքը ն քննարկման առարկա դարձնեին Բանկի կողմից հաշտարարի որոշումներն ըստ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ2/1470/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել