Կարախանյան — ՇԴ/0021/01/20
Ամփոփում
աշյան Մ.Մելքոնյան 23 փետրվարի 2024 թվական ք.Երնան ՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ Ս.ՕՀԱՆՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան ՀՇ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունվարի 26-ին ՀՇ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությ
Ամբողջ Տեքստ
ար « ՇԴ/0021/01/20
ԶԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Բեգլարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ս.Համբարձումյան
դատավորներ` Ա.Բեկթաշյան
Մ.Մելքոնյան
23 փետրվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման դեմ պաշտպան ՀՇ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐՔԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 68101120 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34177րդ հոդվածի 3րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
2020 թվականի հունվարի 27-ին Գոռ Վրույրի Կարախանյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի` 2020 թվականի հունվարի 28ի որոշմամբ Գոռ Կարախանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 29-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի 12020 թվականի մարտի 4ի որոշմամբ
Գ.Կարախանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1րդ կետով:
2020 թվականի մարտի 1Լին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):
Դատական քննութան նախապատրաստական փուլում, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մարտի 24-ի որոշմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:
2. Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020 թվականի հունիսի 18ի դատավճռով Գ.Կարախանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67-
3
րդ ն 69-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու ժամկետը ն ամբողջությամբ գումարվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ նշանակված հանրային աշխատանքների չկրած մասն ու Գ.Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ն հանրային աշխատանքներ՝ 1.906 (հազար ինը հարյուր վեց) ժամ տնողությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով: Նույն դատավճռով Գ.Կարախանյանիի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
21. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը մասնակիորեն բեկանել է ն գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2.2. Պաշտպան Հ.Ղարաքեշիշյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում, Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել է ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
3. Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռր բեկանել է ն փոփոխել` վերացնելով ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-րդ կետով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
4. Վերաքննի. դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Գ.Կարախանյանի պաշտպան Հ.Ղարաքեշիշյանը բերել է վճռաբեկ բողոք, որը
4
Վճոաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական ն դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Այսպես՝ բողոք բերած անձը նախ նշել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 54-րդ հոդվածը, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի, սահմանում է, որ հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետնանքով, ապա անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին` գտել է, որ գործող կարգավորումների համաձայն՝ Գ.Կարախանյանի արարքում առկա չէ ռեցիդիվ, իսկ Վերաքննիչ դատարանը, հետադարձ ուժ չտալով անձի վիճակը բարելավող օրենքին ն Գ.Կարախանյանի արարքում հաստատված համարելով ռեցիդիվի առկայությունը, թույլ է տվել դատական սխալ:
5.1. Բողոքաբերը փաստարկել է նան, որ Գ.Կարախանյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ դատվածությունը մարվում է պատիժը կատարելուց հետո, իսկ սույն գործով ամբաստանյալը դատապարտված է եղել հանրային աշխատանքների, որոնք ավարտվել են 2022 թվականի հունիսի 16-ին:
Բացի այդ, բողոքաբերը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես պատիժը ն ապատասխանատվություն՝ Օծանրացնող հանգամանք է դիտվում դատվածություն ունենալը, ինչը ներառված չի եղել նախկին քրեական օրենսգրքում, հետնաբար այդ մասով առկա է անձի վիճակի վատթարացում:
5
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը, եզրահանգել է, որ Գ.Կարախանյանի արարքում պատիժը ծանրացնող որնէ հանգամանք առկա չէ:
5.2. Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանը Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակել է ոչ արդարացի ն խիստ պատիժ, մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ գնահատման ենթարկելով Գ.Կարախանյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, եկել էր ճիշտ նեզրահանգման՝ վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելով:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Գոռ Կարախանյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18- ի դատավճռով մեղավոր է ճանաչվել այն արարքի կատարման համար, որ «(...) (Նա 2020 թվականի հունվարի 26-ին՝ ժամի 2130ից մինչն 2200ն րնկած ժամանակահատվածում, իր հետ ընկերական հարարերությունների մեջ գտնվող Արթուր Պետրոսի Ղարիբյանի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամը, նախապես տեղյակ լինելով նրա կողմից վարձակալած՝ Գյումիի քաղաքի Ռուսթավելի փողոցի 3-րդ նրբանցքի 25-րդ փանը մարդ չլինելու, բնակարանի մուտքի դուռր բաց լինելու մասին ն օգտվելով այդ հանգամանքից, մորրը՝ Մանիկ «Զավենի Կարախաւնյանին պատկանող ն իր կողմից շահագործվող «ՇՈԼԵՕԽԽ» մակնիշի 35 40 141 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով գնացել է նշված տանը հարակից տարածք, որտեղ կայանելով ավտոմեքենան, Ա.Ղարիբյանի փան րակի քարաշեն ցանկապատն անցնելով ապօրինի մուտք է գործել Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի 3-րդ նրբանցքի 25-րդ տան բակ, ապա` փականքով չփակված մուտքի դոնից ապօրինի մուտք է գործել նշված բնակարան ն փորձելով իրականացնել իր հանցավոր մփադրությունը, ընակարանից դուրս է բերել զգալի չափերով` 125.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 313 կգ ընդհանուր քաշով 2 արկղ «Լքճուաւռ»
6
ապրանքանիշի «9414» տեսակի, 2 արկղ «(քօոաատ» ապրանքանիշի 117015» տեսակի ն 1 արկղ «(աաատ» ապրանքանիշի «ԱՒՏԱՕՇ)/ԱՑ» տեսակի շոկոլադե կոնֆետներ, որոնք դրել է բակի պարսպի վրա՝ ավտոմեքենայում: տեղավորելու ն տեղափոխելու համար, սական իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ դարպասի մոտ նկատելով Արթուր Ղարիբյանի աներորդուն՝ Գնորգ Ասատրյանին, ավտոմեքնենան ն գողոնը թողնելով դեսյքի վայրում՝ դիմել է փախուստի (.-.)»:
7.1. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ նշանակվելիք պատժի հարցին, իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Դատարունն ամրաարանյալ Գոռ Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը (այդ թվում հանցավոր մրադրության իրականացման աստիճաւեր):
Դատարանի, հիմք ընդունելով ՀՀ քրնական օրենսգրքի 62րդ հողվածի 2րդ մասր, որպես ամբաստանյալ Գոռ Կարախանյանի պատասխանապվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի է առնում այն, որ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել նե զղջացել է կատարած արարքի համար:
Որպես ամիաստանյալ Գ.Կարախանյանի անձր բնռթագրող տվյալներ՝ Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինս երիտասարդ է, ն բնութագրվում է դրական:
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի Լին մասի Լին կետր, որպես ամբասարաւնյալ Գոռ Կարախանյանի պատիժն ու պատասխանատվությունը, ծանրացնող հանգամանք է դիտում հանցանքը կատարելու ոնցիդիվը: (...)
Տվյալ դեպքում հանցագործությունների ոնցիդիվի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 67.Էրդ հոդվածի 2-րդ մասի կիրաոմամը ՀՀ քրեական օրենսգիքի 34-177-րդ հոդվածի 3րդ մասի ԼԼրդ կերով կատարված արարքի համար նախատեսված
ւ Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 32:34:
7
առավել մեղմ պատժի 4 տարի ժամկետով ազատազրկման ն դատական քննության արագացված կարգ կիրառելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրաոմամի ՀՀ քրեական օրենսգիքի 34-177- րդ հոդվածի 3-րդ մասի ԼԷրդ կետով կատարված արարքի համար նախատեսված պատժի առավելագույն չափի 5 փարի 4 ամիս ժամկեմտվ ազավազրկման միջն առկա չէ որնէ անորոշություն կամ հակասություն: Դատարանը զտնում է, որ քրեաիրավական ն քրեադատավարական նորմերի միաժամանակյա կիրառության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 5-րդ մեւսի ԼԼրդ կերով կատարված արարքի համար ամբաստանյալ Գ. Կարախանյանի նկատմամբ պատիժ կարող է նշանակվել ազատազրկում՝ 4 տարուց մինչն 5 տարի 4 ամիս ժամկեվով:
Դատարաւեր, գտնում է, որ (...) Գ. Կարախանյանի նկատմամի պետք է պատիժ նշանակել ազավփազրկում՝ 4 տարի 4 ամիս 22 օր ժամկեվտվ՝ առանց գույքի բոնագրավմեւն (...):
Սույն գործում: առկա՝ ամբաարանյալ Գ. Կարախանյանի
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող, ինչպես նան՝ անձր բնութագրող հանգամանքներն էականորեն նվազեցնում են կատարված հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու ատրիճանն ն հիմք են տալիս եզրահանգելու, որ ազատազիկման ձեով նշանակված պատիժն առանց փասվացի կրելու հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակներին, ուարի Դատարանը գտնում է, որ պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` ամբրասվանյալ Գ.Կարախանյանի նկատմամը ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել ն սահմանել փորձաշրջան 4 տարի ժամկետով: Դատարանն իր վերոնշյալ եզրահանգման համար, ի թիվս այլւնի, հիմք է ընդունում նան հետեյալ հանգամանքները`
-` Գ.Կարախանյանն ավարտին չի հասցրել իրեն մեղզասգրվող հանցավոր արարքը՝ ընակարան ապօրինի մուտք գործելով գողությունը,
-զրուժող Ա.Ղարիբյանը որնէ բողոք կամ պահանջ չունի,
- ազատազիկման ձնով նշանակված պատժի փաստացի կրումը կարող է բացասաբար ազդել Գ.Կարախանյանի ընտունիքի կյանքի պայմանների վրա:
8
(-.)
Դատարանն արձանագրում է, որ փորձաշրջանի ընթացքում ամբրաարանյալ Գ. Կարախանյանի վարքի նկատմամբ վերահսկողություն, պետք է դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա` սահմանելով պարտականություն՝ չփոխելու մշտական բնակության վայրը: (...)»7:
8. Վերաքննիչ դատարանն իր 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) Վերաքննի։ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեն 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ «2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հերադարձ ուժ»,»։ սակայն տվյալ դեպքում նոր քրեական օրենքով ամիատրանյալ Գ.կԿարախանյանին վերագրվող արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի չի վերացել /այն նախատեսված է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասով/, չի մեղմացել նաւն դրա համար սահմանված պատիժը:
(-)
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաարանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես պատիժն ու պատասխանատվություն, ծանրացնող հանգամանք դիտելով հանցանքը կատարելու ռեցիդիվը, այն պատժի կրման նպատակահարմարության փենեսակետից պափշաճ գնահատականի չի արժանացրել: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստարկ, որ Գ.Կարախանյանը նախկինում դատապարտված լինելով համասեռ հանցագործության համար, սույն գործով իրեն վերագրվող հանցանքը կատարել է նախորդ դատավճռով նախատեսված պատժի կրման ընթացքում (.) ինչն էականորեն Օ0րբարձրացնւմ է կատարված հանցագործության վվանգավորության ատրիճանը, որն Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ կերպով հաշվի չի առնվել ամբաարանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 34-41:
9
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դավզալրաւնի կողմից հաշվի առնված (...) ամբաարանյալի անձր բնութագրող, վերջինիս պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներին, ապա (..) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալներն այն աարիճան չեն նվազեցնում կատարված հանցագործության բնութն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, որպեսզի ամբատտրանյալի նկատմամբ ազատփազիկման ձեռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրաովի:
Վերոշարադրիյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ. Կարախանյանի նկատմամը նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյան, դատարանի հետրնությունները հիմնավոր չեն. (...)»:
9. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով Գոռ Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Գ.Կարախանյանի նկատմամբ վերոնշյալ դատավճռով նշանակված տուգանքը փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքներով::
10. ՀԸ արդարադատության նախարարության կողմից տրված թիվ 009649 տեղեկանքի համաձայն՝ Գ.Կարախանյանը պատիժ է կրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային բաժնում մինչն 2022 թվականի հունիսի 16-ը, որտեղից ազատվել է հանրային աշխատանքները լրիվ կրելով»:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
1. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչն սույն օրենսգիրքն ուժի
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 62-67
«Տես քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 25
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 49:
10
մեջ մրնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի Լից գործող քրեական դատավարության օրենսգիրքը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Գ.Կարախանյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումնեի շրջանակներում, ուստ. ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՛ք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը:
13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խարացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հերադարձ ուժ: Նշված դեպքում այն փարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռես առկա չէ օրինաւկան ուժի մեջ մտաւծ եզրափակիչ դազաւվարական ակվ: (..)»:
1
Սույն հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա" է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
3.1. Անդրադառնալով պատիժը մեղմացնող օրենսդրության բնութագրիչ առանձնահատկությանը Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են, բ)`8`պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվոմ ֆակուլտատիվ, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ պատժի մեղմացումը կարող է տեղ գտնել ոչ միայն քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայում, այլն՝ Ընդհանուր մասի դրույթներում, օրինակ՝ պատիժ նշանակելու կանոններում:
13.2. ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 22րդ հոդվածի համաճայն՝ «ԼՀանցագործությունների ոեցիղիվ է համարվում դիտավորությամի հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամը կատարված հանցանքի համար:
(.-.)
4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նան այն հանցանքները, որոնք կատարվել են մինչն անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահավտելիս հաշվի չեն առնվում»:
«ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54րդ հոդվածի համաճայն՝
«ԼՀանցագործությունների ոեցիղիվ է համարվում դիտավորությամի հանցանք
6 Տե'ս, տամոկջ ուամռոմա Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի զործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետը:
12
կատարեն այն անձի կողմից, որր դատվածություն ունի դիտավորյալ հանցագործությաւն կատարմուն համար:
2. Հանցազործությունների ոնցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դափվածությունը, որը՝
(.-.)
3) առաջացել է ազավությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետնանքով»:
Մեջբերված նորմերի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործող օրենսդրությամբ հանցագործությունների ռեցիդիվը որոշելու կարգում նախատեսվել է էական փոփոխություն: Մասնավորապես՝ եթե նախորդ օրենսգիրքը սահմանում էր, որ ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար՝ որնէ տարբերակում չդնելով, թե ի՞նչ պատիժ է նշանակվել անձի նկատմամբ, ապա գործող օրենսգիրքը սահմանում է, որ ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում այն դատվածությունը, որն առաջացել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետնանքով: Այսպիսով, նոր իրավակարգավորումների պայմաններում անձի արարքում
հանցագործությունների ռեցիդիվի առկայությունը որոշելու կարգում տեղ է գտել այնպիսի փոփոխություն, որն իր բնույթով պատիժը մեղմացնող է, քանի որ անձի արարքում ոնցիդիվի առկայությունն ուղղակիորեն ազդում է պատժի վրա՝ հանգեցնելով անձի նկատմամբ նշանակվող պատժի խստացման, հետնաբար նշված փոփոխությանը պետք է հետադարձ ուժ տրվի:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով Գոռ Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, որը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝
3
209 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ փոխարինվել է 2200 ժամ հանրային աշխատանքներով,
- Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18ի դատավճռով Գ.Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, ն նրա նկատմամբ նույն օրենսգրքի 67.1րդ հոդվածի 2-րդ մասի ն 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Նույն օրենսգրքի 67-րդ ն 69րդ հոդվածների կիրառմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ն հանրային աշխատանքներ՝ 1906 (հազար ինը հարյուր վեց) ժամ տնողությամբ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, Գ.Կարախանյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան 4 (չորս) տարի ժամկետով՝ մշտական բնակության վայրը չփոխելու պարտականություն դնելով",
- քննարկելով Գ.Կարախանյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9- րդ հոդվածի կիրառման հիմքերը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում նոր քրեական օրենքով ամբաստանյալ Գ.Կարախանյանին վերագրվող արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակի չի վերացել, չի մեղմացել նան դրա համար սահմանված պատիժը Վերաքննիչ դատարան` որպես ամբաստանյալ
Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հաշվի առել հանցանքը կատարելու ռեցիդիվը ն, ըստ էության, ռեցիդիվի առկայության հիմնավորմամբ վերացրել ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը::
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն արտահայտած իրավական
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 2-րդ, 7-րդ ն 7.Լրդ կետերը:
9 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
14
դիրքորոշումների լույսի ներքո Վճոաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործությունների ռեցիդիվը որոշելու առումով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 54րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ կետով նախատեսված կարգավորումն ըստ էության պատիժը մեղմացնող է: Հետնաբար, սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում հաշվի առնելով, որ նախորդ դատավճռով Գ.Կարախանյանի նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, ուստի հանցագործությունների ռեցիդիվը որոշելու գործող կարգի կիրառման արդյունքում, պետք է արձանագրել, որ Գ.Կարախանյանի արարքում բացակայում է հանցագործությունների ռեցիդիվը, ինչն էլ իր հերթին բացառում է այն որպես Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանք դիտարկելու հնարավորությունը, ինչպես նան հանցագործությունների ռեցիդիվի կանոններով վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելը:
16. Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1 ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում տեղ գտած կարգավորումը հետադարձության կարգով տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Գ.Կարախանյանի նկատմամբ ն որպես արդյունք պետք է արձանագրել, որ վերջինիս արարքում ռեցիդիվ առկա չէ:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Գ.Կարախանյանի քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը, հիմնավոր չէ:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Գ.Կարախանյանը համարվում է դատվածություն չունեցող անձ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի նկատմամբ դատվածությունը մարվում է պատիժը կատարելուց հետո, իսկ սույն գործով ամբաստանյալը դատապարտված է եղել հանրային աշխատանքների, որոնք նա 2022 թվականի հունիսի 16-ի դրությամբ լրիվ կրել է", ապա Վճռաբեկ դատարանն այն ընդունելի չի համարում ն արձանագրում
6 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
15
է, որ դատվածության մարված լինելը որոշելու համար նշանակություն ունի ոչ թե դատական ակտի կայացման, այլ հանցանքի կատարման օրը, իսկ սույն գործով Գ.Կարախանյանն իրեն մեղսագրվող հանցանքը կատարել է 2020 թվականի հունվարի 26-ին'՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հունիսի 6-ի դատավճռով նշանակված ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ հանրային աշխատանքների փոխարինված պատիժը կրելու ընթացքում»: Հետնաբար, դատվածության մարման ժամկետի հաշվարկման գործող կարգի կիրառման արդյունքում պետք է փաստել, որ սույն քրեական գործով հաստատված հանցանքը կատարելու օրվա՝ 2020 թվականի հունվարի 26ի դրությամբ Գ.Կարախանյանի դատվածությունը մարված չի եղել ն վերջինս պետք է համարվի դատվածություն ունեցող անձ:
Վերոգրյալի հետ մեկտեղ անդրադառնալով բողոքաբերի այն պնդմանը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք նախատեսված` հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելը, որպես այդպիսին չի կարող հաշվի առնվել Գ.Կարախանյանի պատժի անհատականացման գործընթացում, քանի որ նախատեսված չի եղել վերջինիս մեղսագրված արարքը կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով ն ունի անձի վիճակը վատթարացնող բնույթ, ապա Վճռաբեկ դատարանն այն նույնպես հիմնավոր չի համարում ն հարկ է համարում նշել, որ դատվածություն ունեցող անձի կողմից դիտավորյալ հանցանքի կատարումը նախկին օրենսգրքով նս հաշվի էր առնվում որպես պատիժը ն պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, մասնավորապես դիտվում էր որպես հանցանքը կատարելու ռեցիդիվ:
18. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Կարախանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով մեղսագրվող արարքի կատարման համար Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի ն 1998 թվականի հուլիսի 1-ին
ս Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
ռ Տե՛ս սույն որոշման 9-րդ ն 10-րդ կետերը:
16
ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառմամբ նշանակված 4 (չորս) տարի 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետով ազատազրկում: պետք է փոփոխել ն առանց հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնի կիրառման, նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: `Նկատի ունենալով, որ Գ.Կարախանյանը 2020 թվականի հունվարի 27-ից մինչն նույն թվականի հունիսի 18ր գտնվել է արգելանքի տակտ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների կիրառմամբ, պետք է հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու՝ 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օր ժամկետը, ն նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 8 (օր) ժամկետով:
19. Անդրադառնալով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ հարցի կապակցությամբ նախկինում արտահայտած իր դիրքորոշումներիճ լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով ամբաստանյալ Գ.Կարախանյանի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նան հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը, ծանրացնող հանգամանքի առկայությունը, իր համաձայնությունն է հայտնում սույն գործով ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակների իրացման հնարավորության մասին Առաջին ատյանի դատարանի հետնություններին ն գտնում է, որ Գ.Կարախանյանի
5 Տե՛ս սույն որոշման 1-ին ն 2-րդ կետերը:
ո Տես, տաքն: ոանխոմճ, Վճռաբեկ դատարանի Նարեկ Սարգսյանի գործով 201 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Սերոբ Սարգսյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՍԴ/0109/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5ի թիվ ԼԴ/0093/01712, Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13ի թիվ ԱՎԴ/0082/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:
17
նկատմամբ նշանակված պատիժը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պետք է պայմանականորեն չկիրառել» ն կատարված վերոնշյալ վերլուծության հաշվառմամբ սահմանել փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
20. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով ՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 34-րդ, 264-րդ, 28 րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Գոռ Վրույրի Կարախանյանի վերաբերյալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 18-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը փոփոխել:
2. Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-177րդ հոդվածի 3-րդ մասի 11-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3րդ մասի կանոնների կիրառմամբ` նշանակված 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել Գոռ Վրույրի Կարախանյանի արգելանքի տակ գտնվելու ժամկետը՝ 4 (չորս) ամիս 22 (քսաներկու) օրը, ն թողնել կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 10 (տասը) ամիս 8 (օր) ժամկետով:
Յ. Գոռ Վրույրի Կարախանյանի նկատմամբ նշանակված պատիժը, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չկիրառել սահմանելով փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը
5 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն` ամբաստանյալ Գ.Կարախանյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
18
դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել
անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՇԴ/0021/01/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
