Մովսեսյան — ՎԴ/6304/05/22
Ամփոփում
քննելով Համբարձում Մովսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Համբարձում Մովսեսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Անտոշեն» ՍՊԸ՝ Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Համբարձում Մովսեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարությ
Ամբողջ Տեքստ
ՀԱ 2825
28 «թնե, Լ
ՏՅ
ՀՅՈՅԱՆ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6304/05/22
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6304/05/22
Նախագահող դատավոր Է. Նահապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով Համբարձում Մովսեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Համբարձում Մովսեսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Անտոշեն» ՍՊԸ՝ Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Համբարձում Մովսեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք-165-579 շինարարության
2
թույլտվությունը: Միաժամանակ միջնորդել է կասեցնել Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականի թիվ 01/18-Ք165579 շինարարության թույլտվության կատարումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 13.10.2022 թվականի որոշմամբ Համբարձում Մովսեսյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2022 թվականի որոշմամբ «Անտոշեն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համբարձում Մովսեսյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը ն 63-րդ հոդվածի Էին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ ն 83-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ երրորդ անձի կողմից իր սեփականության իրավունքի իրացման՝ վիճարկվող վարչական ակտի հիման վրա կառուցապատման հետնանքով արդեն իսկ զգալի վնաս է հասցվել հայցվորի սեփականության իրավունքին, գտել է, որ երրորդ անձի կողմից շինարարություն իրականացնելու իրավունքի ապահովումն ավելի կարնոր ն գերակա է, քան հայցվորի սեփականության իրավունքի պաշտպանությունը:
Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե հայցվորի կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունների մեջ արտացոլված տեղեկատվությունն ինչ հիմնավորմամբ չի դիտարկում իբրն արդեն իսկ պատճառված զգալի վնաս ն (կամ) վարչական ակտի կատարման արդյունքում հնարավոր պատճառվելիք զգալի վնաս:
Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել բողոք բերող անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանում առկա բոլոր հիմքերն ու հիմնավորումները, չի գնահատել բոլոր ապացույցները, այլ սահմանափակվել է ընդամենը մեկ հիմքի գնահատմամբ, ինչի արդյունքում էլ չնկատելով ընդհանուր պատկերը՝ եկել է սխալ եզրահանգման:
3
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքնեիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացրած որոշումը' կայացնելով նոր դարրական ակտ»:
2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը գործի լրիվ, բազմակողմանի ն ամբողջական քննություն է իրականացրել ն եկել է հիմնավոր եզրահանգման՝ երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի բողոքը բավարարելու վերաբերյալ:
Դատարանը հայցվորի միջնորդությունը բավարարել է վարչական ակտի կատարմամբ հենց հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով այն դեպքում, երբ հայցվորը չունի խնդրո առարկա հասցեում գրանցված որնէ իրավունք, իսկ ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու հարցը դուրս է ներկայացված միջնորության քննարկան շրջանակներից:
Սույն գործով առկա չէ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն Օ:անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած, քանի որ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտը չկասեցնելը հայցվորի համար չի ստեղծի այնպիսի բացասական, վնաս պատճառող հետնանքներ, որոնք նյութական առումով ավելի կծանրացնեն հայցվորի վիճակը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը, իրավասու է արդյոք ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջեորդություը քենարկելիս ` վարչական ակտի կասեցման
4
անհրաժեշտությունը գեահատել նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով չնախատեսված չափանիշների կիրառմամբ:
Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանը նախնառաջ անհրաժեշտ է համարում դիտարկել իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում` հաշվի առնելով նան վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակն ու գործառույթը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում իր ձնակերպումն է գտել օրինականության սահմանադրական սկզբունքը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված օրինականության սահմանադրական սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին.
- պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները որոշվում են Սահմանադրությամբ ն օրենքներով,
- այդ լիազորություննեը կամայական չե ն չեն կարող հակասել Սահմանադրությանը, օրենքներին,
- պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն Սահմանադրությամբ, օրենքներով նախատեսված գործողություններ ն ձեռնպահ մնալ այդ ակտերով չնախատեսված կամ դրանց պահանջներին հակասող որնէ գործողությունից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատավարության կարգը սահմանվում է նույն օրենսգրքով ն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
Օրենսգրքի 2-րդ հոդվածի նորմերը դիտարկելով օրինականության սկզբունքի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինականության սկզբունքը ՀՀ վարչական դատարանից պահանջում է կատարել բացառապես այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կատարելու լիազորությունը վերջինիս է վերապահված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով, իսկ Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
5
Վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի նպատակն ու գործառույթը բացահայտված են ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը որպես վիճարկման հայցերով հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակ՝ սահմանել է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը, որը նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (րես, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սեաեկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01092023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.Լ-ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է՝ վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի առանձին որոշումներում վերլուծության են ենթարկված Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, որոնց հիման վրա դատարանը
6
յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատում է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը:
Այսպես, օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե.
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների Ա ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ն ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
Օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը (տես, Սոֆիա ն
7
Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի ն օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է ն, օրինականության սկզբունքին համահունչ՝ այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որնէ այլ չափանիշով: Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան՝ բացառապես հաշվի առնելով հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայությունը (բացակայությունը): Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին չի վերապահել լիազորություն վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունն իր հայեցողությամբ գնահատել նան այլ՝ դատավարական նորմերով չնախատեսված չափանիշի կիրառմամբ: Ըստ այդմ՝ օրինականության սկզբունքին համապատասխան՝ ՀՀ վարչական դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս պետք է ձեռնպահ մնա Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով չնախատեսված չափանիշի կիրառմամբ վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելուց:
Սույն գործով Համբարձում Մովսեսյանը, դիմելով Դատարան, խնդրել է վերացնել Երնանի քաղաքապետի 08.042022 թվականին տրված 01/18-Ք-65-579 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն: Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին»
8
որոշմամբ Համբարձում Մովսեսյանի միջնորդությունը բավարարվել է ն Երնանի քաղաքապետի 08.04.2022 թվականին տրված 01/18-Ք-165-579 շինարարության թույլտվության կատարումը կասեցվել է:
Դատարանն արձանագրել է. «ծանոթանալով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին Հայցվորի միջնորդությանը, կից ներկայացված փաստաթղթերին («ԲԱԲԱՅԱՆ-ԼԱՏ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 03.10.2022 թվականի եզրակացություններին) ն հաշվի առնելով միջնորդության ուսումնասիրությամբ ձնավորված հիմնավոր կասկածը, գտնում է, որ տվյալ դեպքում վարչական ակտի կատարումը չկասեցնելը կարող է Հայցվորին զգալի վնաս պատճառել կամ անհնարին դարձնել նրա իրավունքների պաշտպանությունը»:
Վերաքննիչ դատարանը 26.12.2022 թվականի որոշմամբ, բավարարելով երրորդ անձ «Անտոշեն» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «վարչական ակտի կատարման կասեցումը պետք է ուղղված լինի իրավաափ նպատակի: Անհրաժեշտ է բարենպաստ
հավասարակջշոություն ստեղծել վարչական ակտի կատարման կասեցման արդյունքում հայցվորի իրավունքների պաշտպանութան նե բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջն այդ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջն: (.) սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմամբ խախտվում է հայցվորի իրավունքների պաշտպանության ն բարենպաստ վարչական ակտի հասցեատեր՝ սույն գործով երրորդ անձանց այդ ակտով տրված իրավունքների միջն բարենպաստ հավասարակշոությունը՝ այն հաշվով, որ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման դատավարական ինստիտուտի կիրառման արդյունքում երրորդ անձը գործի քնության ողջ ընթացքում ժամանակավորապես զրկվում է իր սեփականության իրավունքն իրացնելու, մասնավորապես՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու իրավունքից ն կրում է բացասական հետնանքները, հետնաբար, վիճարկվող վարչական ակտի կասեցմամբ վերջիես սույն գործի քննության ողջ ընթացքում զրկված է լինելու իր տարածքի օգտագործումից»:
Նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշոություն ստեղծել վարչական ակտի կատարման կասեցման արդյունքում հայցվորի իրավունքների պաշտպանության ն բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջն այդ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջն, ն եզրահանգել, որ չի ձնավորվում հիմնավոր կասկած առ այն, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
9
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման բովանդակության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու համար կիրառել է այնպիսի չափանիշ, ինչպիսին է բարենպաստ հավասարակշոությունը հայցվորի իրավունքների պաշտպանության ն վարչական ակտի հասցեատեր երրորդ անձին այդ վարչական ակտով տրված իրավունքեերի պաշտպանության միջն: Վերաքննիչ դատարանը վիճարկվող շինարարության թույլտվութան կատարումը կասեցնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իր եզրահանգումն ըստ էության հիմնավորել է նրանով, որ չի ապահովվում բարենպաստ հավասարակշռություն հայցվորի Ա վարչական ակտի հասցեատեր երրորդ անձի շահերի միջն՝ ի վնաս վերջինիս:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանելով վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու չափանիշները, չի ամրագրել այնպիսի չափանիշ, ինչպիսին բարենպաստ հավասարակջոռությունն է մի կողմից՝ հայցվորի իրավունքների, մյուս կողմից՝ վարչական ակտի հասցեատեր երրորդ անձի՝ վարչական ակտով տրված իրավունքների պաշտպանության միջն: Դատարանի 13.10.2022 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանից պահանջվում էր գնահատել արդյոք Դատարանը բավարար փաստական հիմքերի ու փաստարկների պայմաններում է եզրահանգել վիճարկվող վարչական ակտը չկասեցնելու արդյունքում հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության մասին: Սակայն, նշվածի փոխարեն, Վերաքննիչ դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատել է՝ հիմք ընդունելով օրենքով չնախատեսված չափանիշ, ինչը չի բխում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից ն օրինականության սկզբունքից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները Ա ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
10
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.12.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող - Ը Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Չեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՀ Ը Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/6304/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
