ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11 - ին «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «օրդինատորների» բառը փոխարինել «ռեզիդենտների (օրդինատորների)» բառերով: Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի «միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական» բառերը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի (կլինիկական ռեզիդենտուրայի)» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Առողջապահության ոլորտի մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգը, ներառյալ՝ հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, նեղ մասնագիտացմամբ ուսումնառություն), դրանց կազմակերպման և իրականացման պայմանները և վերջնարդյունքները հաստատում է Կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ՝ կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:»: Հոդված 3. Օրենքի 35.1-ին հոդվածում՝ 1) 1-ին, 8-րդ, 20-րդ մասերի «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով.
2) 4-րդ մասի «հետբուհական» բառը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառության» բառերով.
3) 7-րդ մասից հանել «և հետբուհական մասնագիտական» բառերը.
4) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 19-րդ մասի «հետբուհական մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով: Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ռազմաբժշկական հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-292-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-292-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.10.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.10.2025 Հիմնական ակտ 11.09.2025, ՀՕ-292-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.03.1996, ՀՕ-42 04.03.1996, ՀՕ-42 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-292-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
