Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1939/05/16 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1939/05/16 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԴ/1939/05/1623 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1939/05/16 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչ ական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ /1939/05/1 6 2021 թ. Վարչական գործ թիվ ՎԴ /1939/05/1 6 Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան Դատավորներ՝ Ա. Առաքելյան Ա. Թովմասյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Ս. Ա նտոնյան Ա. Բ արսեղ յան Մ. Դ րմեյան Գ. Հ ակոբյան Ս ․ Մ ԻՔԱՅԵԼՅԱՆ Ա ․ Մ ԿՐՏՉՅԱՆ Է. Ս ԵԴՐԱԿՅԱՆ Ն. Տ ավարացյան 202 1 թվականի հուլիսի 23 -ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Պողոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ( այսուհետ՝ Ծառայության ) ՝ թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին ,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը . Դիմելով դատարան` Անուշ Պողոսյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Ծառայության 22.01.2016 թվականի թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները։ Անուշ Պողոսյանը 24.01.2017 թվականին կայացած դատական նիստում ներկայացրել է հայցի առարկայի փոփոխություն՝ խնդրելով ճանաչել Ծառայության թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը։ ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 18.05.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2018 թվականի որոշմամբ Ծառայության բողոքը մերժվել է, և Դատարանի 18.05.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հ Հ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությ ուն ը : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը , հիմնավորումները և պահանջը . Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 28-րդ հոդվածի 1-ին մասը , «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը և 19-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածը, 51-րդ հոդվածի 1-ին մասը, 78-80-րդ և 83-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը , որ հարկադիր կատարողը , պարտավոր էր սահմանված ժամկետում քննել և ընթացք տալ դիմումներին , բողոքներին և առաջարկություններին : Սույն գործով պահանջատերը ներկայացրել է մի քանի դիմում՝ խնդրելով ստուգել արդյոք պարտապանն օգտագործում է վերը նշված գույքերը : Տվյալ դեպքում հարկադիր կատարողը պարտավոր էր վերսկսել կատարողական վարույթը և կատարել համապատասխան գործողություններ : Իսկ ավարտված կատարողական վարույթի շրջանակներում որևէ կատարողական գործողություն կատարելու լիազորություն հարկադիր կատարողը չունի : Դատարանը, պարտապանին համարելով շահագրգիռ անձ, վճռում չի նշել, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված որ պայմանն է տվյալ դեպքում առկա, մասնավորապես, կատարողական վարույթը վերսկսելու մասին որոշման կայացման դեպքում ՝ - նրա որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել կամ կարող են անմիջականորեն խախտվել, - նրա որ իրավունքների կամ ազատությունների իրականացման համար են խոչընդոտներ հարուցվել, - նրա որ իրավունքների իրականացման համար չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ, - ինչպիսի ոչ իրավաչափ պարտավորություն է դրվել նրա վրա, - ինչպիսի վարչական պատասխանատվության է նա ոչ իրավաչափորեն ենթարկվել: Դատարանը միայն նշել է, որ պարտապանի կողմից կատարողական գործողություններին չմասնակցելու, ինչպես նաև մուտքի դուռը չբացելու համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որով արդեն իսկ խախտվել են պարտապանի իրավունքները և վերջինիս վրա դրվել են անհիմն պարտականություններ: Ստացվում է, որ Դատարանն արդեն իսկ իր կողմից ընդունել է այն փաստը, որ պարտապանի կողմից չեն կատարվել հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները, որով խախտվել է նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կատարողական վարույթը վերսկսվել է՝ պարզելու պարտապանի կողմից կատարողական թերթի պահանջների խախտման հանգամանքը, հակառակ պարագայում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու գործառույթը կդառնար առարկայազուրկ: Հարկադիր կատարողի գործողություններն ուղղված են եղել արդեն իսկ կիրառված հայցի ապահովման շրջանակներում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սահմանված պարտականությունների կատարումն ապահովելուն: Դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը, իրենց դատական ակտերի հիմքում դրել են այն հանգամանքը, որ Ծառայությանն օրենքով վերապահված չէ ավարտված կատարողական վարույթն անձի դիմումի հիման վրա վերսկսելու իրավասություն՝ ուշադրություն չդարձնելով, թե ի վերջո այդ վերսկսելն ինչ նպատակ է հետապնդում: Վարչական մարմինը պարտավոր է հետևել օրենքների պահանջներին և գործողությունները կազմակերպել օրենսդրությամբ սահմանված իրավասությունների սահմաններում: Հարկադիր կատարողի համար կատարողական գործողությունների հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցվում է կատարողական վարույթ, և իրականացվում են օրենսդրությամբ նախատեսված կատարողական գործողություններ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ընդ որում կատարողական գործողությունների եղանակները կախված են համապատասխան կատարողական թերթի պահանջներից, ավելին, կատարողական գործողություններն իրենց մեջ ներառում են նաև համապատասխան կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու նպատակով արդեն իսկ հարկադիր կատարողի կողմից ձեռնարկված միջոցների, կայացված որոշումների, ինչպես նաև որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու վերաբերյալ որոշումների կատարման վերաբերյալ ստուգումը, հսկողությունը, քանզի վերջին հաշվով, կատարողական գործողությունների ամբողջական նպատակը՝ կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելն է: Վերաքննիչ դատարանը փաստել է՝ ավարտված կատարողական վարույթները 22.01.2018 թվականի որոշումներով չէին կարող վերսկսվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 39-ր հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, քանի որ այդ հիմքերը վերաբերում են կասեցված կատարողական վարույթները վերսկսելուն, ինչպես նաև այն պատճառաբանությամբ, որ 21.01.2018 թվականին, մինչև վերսկսելու մասին որոշումները կայացնելը, հարկադիր կատարողն արդեն իսկ կատարել է պահանջատիրոջ նշված դիմումով արծարծված փաստերը ստուգելու անհրաժեշտ գործողությունը, հետևաբար և վարույթները վերսկսելու անհրաժեշտությունը բացակայում էր: Սակայն Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 22.01.2018 թվականի կատարողական վարույթները վերսկսելու մասին որոշումներն ինքնին նպատակ են հետապնդել կատարողական գործողություններ ծավալել, մասնավորապես՝ ստուգել կատարողական թերթի պահանջների կատարված լինելը, այդ պահանջների խախտված լինելը և այլն: Ավելին, կատարողական գործողությունների ընթացքը հենց փաստում է այդ ամենի մասին, քանզի Ծառայության կողմից ձեռնարկվել են միջոցներ անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցով՝ կատարողական թերթի պահանջները չկատարելու համար: Մինչ այդ, Ծառայությունը՝ որպես վարչական մարմին, պարտավոր է պահանջատիրոջ կողմից ներկայացված փաստական տեղեկությունները ստուգել, դա պայմանավորված է նաև կատարողական թերթի կատարման էությամբ, իսկ վարչական մարմինը չի կարող այլ կերպ իրականացնել իր կատարողական գործողությունները, քան ընթացիկ կատարողական վարույթ ունենալու պարագայում, ուստի կայացրել է որոշումներ վարույթները վերսկսելու համար: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2018 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել , կամ բեկանել որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը . Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը . 1.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ /3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն ` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը ` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին ` բավարարվել է մասնակի։ Որպես հայցի ապահովման միջոց հայցագնի ` 5.582.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա։ Որպես հայցի ապահովման միջոց արգելանք է դրվել նաև Արմեն Մկրտչյանի կողմից 01.08.2015 թվականին կազմված ` « վարձատու Անուշ Պարգևի Պողոսյանին պատկանող ` Երևան քաղաքի , Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124 -րդ բնակարանի համար իր ` վարձակալ Արմեն Միշայի Մկրտչյանի կողմից գնված ապրանքա - նյութական արժեքների ցանկը և արժեքը » վերնագրով ցուցակի 2- րդ և 7- րդ սյունակում ըստ արժեքների նշված ընդհանուր 558.600 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վրա ( թվարկված են գույքերը ) և արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված կահույքի և իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը , այդ թվում ` օգտագործելը , տեղափոխություններ կատարելը , և / կամ այնպիսի գործողությունների կատարումը , որը կհանգեցնի նշված գույքի մաշվածության , կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության ( վնասման ) ։ Կատարողական թերթում նշվել է , որ որոշումն ուժի մեջ է մտել 04.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 23):

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կարեն Պարոնյանի 17.09.2015 թվականի « Կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու մասին » որոշման համաձայն ` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ /3721/02/15 գործով 04.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01389446 կատարողական վարույթ և հայցի ապահովման նպատակով հայցագնի ` 5.582.000 ՀՀ դրամի չափով ` արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 3-րդ, գ.թ. 24): 3.

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ /3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի համաձայն ` Արմեն Մկրտչյանի միջնորդությունը ` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին , բավարարվել է։ Որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել պատասխանող Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ ` Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124 -րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա ( թվարկված են իրերը ), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը , այդ թվում ` օգտագործելը , տեղափոխություններ կատարելը , և / կամ այնպիսի գործողությունների կատարումը , որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության , կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության ( վնասման )։ Կատարողական թերթում նշվել է , որ որոշումն ուժի մեջ է մտել 24.09.2015 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 45):

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ արեն Պարոնյանի « Կատարողական վարույթ հարուցելու մասին » և « Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին » 06.10.2015 թվականի որոշումների համաձայն ` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ /3721/02/15 գործով 24.09.2015 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցվել է թիվ 01436022 կատարողական վարույթ և արգելանք է դրվել Անուշ Պողոսյանի ապօրինի տիրապետման տակ ` Երևան քաղաքի , Արգիշտի փողոցի թիվ 11/4 շենքի 124 -րդ բնակարանում գտնվող և հայցվոր Արմեն Մկրտչյանին պատկանող ընդհանուր 6.210.000 ՀՀ դրամի իրերի վրա ( թվարկված են իրերը ), ինչպես նաև արգելվել է պատասխանող Անուշ Պողոսյանին՝ նշված իրերի նկատմամբ որևէ գործողություն կատարելը , այդ թվում ` օգտագործելը , տեղափոխություններ կատարելը , և / կամ այնպիսի գործողություններ կատարելը , որը կհանգեցնի նշված իրերի մաշվածության , կոմպլեկտայնության կամ արտաքին տեսքի փոփոխության ( վնասման ) (հատոր 3-րդ, գ.թ. 46-47, 49-50):

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարող Կ արեն Պարոնյանի 30.11.2015 թվականի որոշումների համաձայն ` թիվ ԵԱՆԴ /3721/02/15 կատարողական թերթի պահանջը կատարելու վերաբերյալ 17.09.2015 թվականին հարուցված թիվ 01389446 և 06.10.2015 թվականին հարուցված թիվ 01436022 կատարողական վարույթներն ավարտվել են ` հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթերի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտված լինելու հիմքով (հատոր 3-րդ , գ.թ. 33, 51):

6. « Հասցե այցելելու մասին » 25.01.2016 թվականի արձանագրության համաձայն ` հարկադիր կատարողը ձեռնարկել է պահանջատիրոջ կողմից տրված հայտարարությամբ նշված հանգամանքները պարզելուն ուղղված գործողություններ , մասնավորապես ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի պետի տեղակալի , հարկադիր կատարողներ Մ . Կոգանյանի և Էդ . Եղիազարյանի հետ այցելել է Երևան քաղաքի Արգիշտի փողոց , թիվ 11/4 շենք , 124- րդ բնակարան ` ստուգելու համար 27.11.2015 թվականին կազմված արձանագրության իրերն օգտագործվել են , թե ` ոչ (հատոր 3-րդ, գ.թ. 60):

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ արեն Պարոնյանի « Կատարողական վարույթը վերսկսելու մասին » 22.01.2016 թվականի որոշումների համաձայն ` հիմք ընդունելով պահանջատեր Արմեն Մկրտչյանի 15.01.2016 թվականի դիմումը , 30.11.2015 թվականին ավարտված թիվ 01389446 և թիվ 01436022 կատարողական վարույթները վերսկսվել են ` « Դատական ակտերի հարկադիր կատարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 39- րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 38, 52):

8. Հայաստանի Հանրապետության <SPAN lang=DE style='FONT-FAMILY: "Sylfaen",serif; COLOR:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/1939/05/16
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել