Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/3753/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/3753/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/3753/05/2114 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Ռիթմ Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշումը: ՀՀ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3753/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3753/05/21

Նախագահող դատավոր` Ա. Հարությունյան

Դատավորներ՝ Կ. Գնորգյան

Է. Նահապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հոկտեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Ռիթմ Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 25.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.04.2023 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 25.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հանձնաժողովը (ներկայացուցիչ Տիգրան Մարկոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Հայկ Սահակյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, 124-րդ հոդվածի 1-ին մասը, 125-րդ հոդվածի 5-րդ մասը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված որոշ հանգամանքներ կոնկրետ իրավախախտման բնույթի հաշվառմամբ պատասխանատվության միջոցի ընտրության հարցը որոշելիս օբյեկտիվորեն կարող են բացակայել, օրինակ՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը՝ սահմանված ժամկետում տեղեկատվություն չտրամադրելու համար պատասխանատվության միջոցի ընտրության ժամանակ:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ յուրաքանչյուր որոշում պետք է հիմնավորումներ պարունակի ինչպես որոշման շրջանակում հաստատված փաստերի, այնպես էլ բացակայող հանգամանքների վերաբերյալ:

Ավելին, թիվ ՎԴ//7185/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 31.08.2022 թվականին կայացված ն օրինական ուժի մեջ մտած ն թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 22.06.2022 թվականին կայացված Ա օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ:

Մասնավորապես՝ թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 13.04.2022 թվականի որոշմամբ արձանագրել է, որ. «(-) իրավաչափ չի համարում դատարանի եզրահանգումեեն առ այե, որ պատասխանատվության միջոցը ընտրելիս վարչական մարմինը պետք է Օրենքի 3Լրդ հոդված 2րդ մասով նախատեսված բոլոր հանգամանքները քննարկեր առանց բացառության, որը, սակայն, չի կատարել, ինչով էլ պայմանավորված դատարանը գտել է, որ հայցվորի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցը համաչափ չէ կատարված իրավախախտման հետ (...)» Իսկ թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օրինական ուժի մեջ մտած 22.06.2022 թվականի որոշմամբ հայտնել է հետնյալ դիրքորոշումը. «(..) խեդրո առարկա խախտմանը վերաբերելի առանձին հանգամանքների, օրինակ, տուգանքի չափի" հայցվոր ընկերության վրա հեարավոր ազդեցության վերաբերյալ հիմնավորումները վիճարկվող վարչական ակտում չարտացոլելն իր բնույթով ընթացակարգային խախտում է, ինչը վիճարկվող որոշման անվավերության չի հաեգեցնում (...)»:

Մինչդեռ, սույն վարչական գործով 21.04.2023 թվականի որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական

Յ

մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով կիրառելիության ն մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունների համադրությունից բխում է, որ դրանք կիրառվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ//185/05/20 վարչական գործով 13.04.2022. թվականի (օրինական ուժի մեջ մտած) որոշմամբ ն թիվ ՎԴ/1952/05/20 վարչական գործով 22.06.2022 թվականի (օրինական ուժի մեջ մտած) որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:

2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Ստորադաս դատարաններն իրավացիորեն գտել են, որ այն պայմաններում, երբ վիճարկվող որոշմամբ պատասխանողը որնէ կերպ չի անդրադարձել ն չի հիմնավորել հանգամանքն առ այն, թե ինչու՞ է հայցվորի նկատմամբ նշանակվել հնարավոր 5.000.000 ՀՀ դրամ տուգանքից 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նան այն պայմաններում, երբ վիճարկվող վարչական ակտում բացակայում են հիմնավորումներ տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ, ուստի վարչական ակտը ոչ այլ ինչ է, քան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի խախտմամբ ընդունված վարչական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Հանձնաժողովի նախագահի 01092020 թվականի թիվ ԳԳ-3266 գրությամբ Ընկերությունից պահանջվել է գրությունը ստանալու օրվանից հաշված 20 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ Ընկերության կողմից 2018, 2019 թվականներին ն 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում իրականացված դեղերի շրջանառության վերաբերյալ՝ համաձայն կից ձնանմուշի (հատոր 1-ին, գ.թ. 11),

2) Հանձնաժողովի 28.12.2020 թվականի թիվ 398-Ա որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 12),

3) Ընկերության կողմից 14.01.2021 թվականին ներկայացվել է վարչական վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմում, որը Հանձնաժողովի 09.02.2021 թվականի թիվ 7 արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 13-15),

4) Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշման համաձայն՝ 1. Ընկերության կողմից Հանձնաժողովի նախագահի 0109.2020 թվականի թիվ ԳԳ-3266 գրությամբ պահանջված տեղեկատվությունը չներկայացնելը որակվել|րլթ9է որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, 2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտման համար Ընկերությանը նշանակվել է տուգանք՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով: 3. Հանձնարարվել է Ընկերությանը 20 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել Հանձնաժողովի նախագահի 01092020 թվականի թիվ ՊԳԳ-3266 գրությամբ պահանջված տեղեկատվությունը, հետագայում բացառել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումը (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի

4

որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով բողոքարկվող դատական ակտում միննույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառման հանգամանքնեի գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումեերի համար պատասխանատվության միջոցների կիրառման կարգի առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրութան 1-րդ հոդվածով ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա ն պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը ն սոցիալական արդարությանը:

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է յուրաքանչյուրի տնտեսական, ներաոյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն` գործարար միջավայրի բարելավումը ն ձեռնարկատիրության խթանումը, ինչպես նան սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների ն աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողություն ներառված են տնտեսական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակների մեջ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի համաձայն` Օրենքի նպատակն է պաշտպանել ն խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը ն սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նան դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նան վնասել սպառողների շահերը:

Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ն այլ տեղեկատվություն:

5

Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նուն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները ն դրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչն հինգ միլիոն դրամ:

Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ Հանձնաժողովն իրավունք ունի ընդունելու որոշումներ՝ (..) վարչական վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու, (..) տնտեսվարող սուբյեկտնեին ն նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Միաժամանակ նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ եթե որնէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, ստուգման, ուսումնասիրութան ն (կամ) դիտանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր ն այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի ն այլ տեղեկատվության հիման վրա: Սուն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր ն այ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքում ընկած տնտեսական գործունեության ազատությունը ե ազատ տնտեսական մրցակցությունը կոչված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների կայուն զարգացմանը ն քաղաքակիրթ շուկայի ձնավորմանը: Միննույն ժամանակ, նկատի ունենալով բարեխիղճ, ազատ մրցակցության ն սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից տնտեսական մրցակցության կարգավորման կարնորությունը՝ օրենսդիրը հստակեցրել է Հանձնաժողովի խնդիրները ն գործառույթները: Ըստ այդմ, Օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված խնդիրների ն գործառույթների լիարժեք իրացման նպատակով Հանձնաժողովին վերապահվել են որոշակի հայեցողական լիազորություններ:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Օրենքով նախատեսված այն հատուկ պայմաններին ու պահանջներին, որոնցով պարտավոր է առաջնորդվել| Հանձնաժողովն իր հայեցողական լիազորությունների իրականացման ժամանակ:

Այսպես, Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տնողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները ն

6

հանգամանքները, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ Հանձնաժողովի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը ն (կամ) տնտեսվարող սուբյեկտի պատմությունը:

Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նան նուն օրենքի 5րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում հանգել է այն եզրակացության, որ. «(..) տետեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու բնագավառում «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայեցողական լիազորությունեերն իրականացնելիս Հանձեաժողովը՝ որպես վարչական մարմին, պարտավոր է առաջնորդվել ինչպես «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված իրավական սկզբունքներով ու չափանիշներով ն «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի Էին հոդվածով նախանշված նպատակներով, այնպես էլ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ պատասխանատվության կոեկրետ միջոցի կիրառման ժամանակ պարզման ենթակա հանգամանքներով (.-)» (տե՛ս, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ տետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձեաժողովի թիվ ՎԴ/6329/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերը նշված լիրավակարգավորումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնտեսական մրցակցության բնագավառում յուրաքանչյուր կոնկրետ իրավախախտում ունի որոշակի առանձնահատկություններ՝ նկատի ունենալով վերջինիս բնույթը, տեսակը ն. բովանդակությունը: Միննույն ժամանակ, Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներն այն անհրաժեշտ ն ելակետային պայմաններն են, որոնց հաշվառմամբ պայմանավորված է Հանձնաժողովի կողմից կոնկրետ պատասխանատվության միջոցի կիրառումը:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետնության համար հիմք է ընդունում այն, որ Օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված են միմյանցից էապես տարբերվող ծավալ ընդգրկող իրավախախտումներ, այն է՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու, տնտեսական գործունեության արգելված համակարգման, գերիշխող դիրքի չարաշահման, Հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու, Համակենտրոնացումը չհայտարարագրելու, անբարեխիղճ մրցակցության գործողության, արգելված պետական օժանդակություն ստանալու, տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու, Հանձնաժողովին, Հանձնաժողովի անդամին կամ աշխատակցին օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու, տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու վերաբերյալ իրավախախտումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերոթվարկյալ իրավախախտումները միմյանցից տարբերվում են ոչ միայն իրենց բնույթով, տեսակով, այլե մրցակցային իրավիճակի վրա իրենց հնարավոր ներգործությամբ: Այլ կերպ ասած տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումները միմյանցից տարբերվում են տնտեսվարող սուբյեկտի կողմից դրսնորվող գործողության կամ վարքագծի, որպես «տնտեսությանը վնաս պատճառող» արարքի «վտանգավորության աստիճանով», որպիսի հանգամանքի հաշվառմամբ

7

տարբերակված են նան պատասխանատվության միջոցները (նախազգուշացում կամ տուգանք (կիրառման չափերը)):

Ավելին՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝

3 նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով Ա «կամ» շաղկապով բաժանված պայմաններով»:

Այսպիսով, վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ յուրաքանչյուր կոնկրետ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովը պետք է բացահայտի ն գնահատման ենթարկի Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներից նրանք, որոնք առարկայապես վերաբերելի կլինեն կոնկրետ տվյալ իրավախախտմանը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «/(...) Հայցվորի եկատմամբ նշանակված տուգանքի չափի վերաբերյալ հիմնավորումների բացակայությունը Դատարանի գնահատմամբ պետք է հանգեցեի վիճարկվող վարչական ակտի անվավերության, քանզի պարզ չէ, թե ինչու է Հայցվորի նկատմամբ եշանակվել տուգանք 1 միլիոն ՀՀ դրամի չափով, այլ ոչ, օրինակ' 100.000 կամ 500.000 ՀՀ դրամի չափով: Ասվածը հատկանշանական է նան այն հանգամանքի հաշվառմամբ, որ օրենսդիրը սահմանել է տվյալ իրավախախտումների համար նշանակվող տուգանքի առավելագույն, բայց ոչ նվազագույն չափ: Բացի այդ, վիճարկվող վարչական ակտում առկա չեն նան հիմեավորումներ տետեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ, իսկ ինչպես արդեն իսկ եշվել է' պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը պարտավոր է հաշվի առնել տփետեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը: Այլ կերպ ասած' ցանկացած դեպքում վարչական մարմիեը պետք է պարզի ն պարզաբանի, թե դեպքի փաստական հանգամանքների հիման վրա կոնկրետ ինչ իրավական հետնանքի է պետք ձգտել: Նշանակվող տուգանքը ն դրա հնարավոր ազդեցությունը տնտեսվարող սուբյեկտի վրա սերտորեն փոխկապակցված են ն դրանց առեչությամբ վարչական մարմնի հիմնավոր վերլուծությունը առանցքային դեր է խաղում վիճարկվող ակտի իրավաչափության հարցում, ուստի դրանց վերաբերյալ պատշաճ հիմնավորումները երաշխավորում են ինչպես վարչական վարույթի մասեակիցների՝ սուբյեկտիվ իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավեր պաշտպանությունը, ինչպես նան իրական հնարավորություն են ըեձեռեում դատարանիե' պարզելու այն փաստական հիմքերը, որոնեք վարչական ակտե ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (...)»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ՝ հետնյալ հիմնավորմամբ. «/...) վիճարկվող թիվ 54-Ա որոշման ուսումեասիրությամբ Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ դրանում ամրագրված է' «Իրավախախտման բնույթը. Ընկերությունը պարտավոր էր Թիվ ԳԳ-3266 գրությամբ պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացնել միեչն 2020 թվականի

8

հոկտեմբերի 12ը ներառյալ: Մինչդեռ Ընկերությունը թիվ Թիվ ԳԳ-Յ266 գրությամբ պահանջված տեղեկատվությունը սույն որոշման կայացման պահի դրությամբ չի ներկայացրել: Իրավախախտման փտնողությունը, Ընկերությունը Թիվ ԳԳ-3266 գրությամբ պահանջված տեղեկատվությունը սուն որոշման կայացման պահի դրությամբ չի ներկայացրել: Իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, Դեղերի շրջանառության ոլորտում 2020 թվականի ուսումեասիրությունը իրականացվել ն արդյունքներն ամփոփվել են առանց Ընկերությանը վերաբերող տեղեկատվության: Ըեդ որում, Դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը շարունակվում է 2021 թվականին: Դիտավորության աստիճանը. Ըեկերություը Թիվ ԳԳ-3Յ266 գրությամբ տեղեկացված է եղել տեղեկատվությունը ներկայացնելու հետնանքեերի մասին, մինչդեռ Ընկերությունը հրաժարվել է ներկայացնել պահանջված տեղեկատվությունը" չընդունելով իր կողմից իրավախախտում կատարած լինելու փաստը, շարունակել է պեդել տեղեկատվությունը չտրամադրելու դիրքորոշումը: Վերոշարադրյալ հանգամանքների համադրության արդյունքում Հանձնաժողովը գտնում է, որ Ըեկերության նկատմամբ անհրաժեշտ է նշանակել տուգանք' 1 000 000 (մեկ միլիոն) չափովչ»: Փաստորեն, Օրենքով սահմանված 12 հանգամանքներից քննարկման առարկա է դարձվել միայն հիեգը իրավախախտման բնույթը, իրավախախտման տնողությունը, իրավախախտման հեարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, դիտավորության աստիճանը: Տվյալ պարագայում նախ վիճարկվող որոշումից պարզ չէ, թե ինչու է հենց այդ հանգամանքները հաշվի առեվել, ինչու, օրինակ, չի քննարկվել կրկնակիության հանգամանքը, եթե նույնիսկ դա առկա չէ, ապա պետք է այն ամրագրվի որոշմամբ, որը հնարավորություն կրա դատարանին գնահատելու հիմեավորվածությունը ն. համաչափությունը կիրառված տուգանքի, քննարկելու շարժառիթները, հանգամանքները (...)»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Հանձնաժողովը Ընկերությունից պահանջել է ներկայացնել վերջինիս կողմից 2018, 2019 թվականներին Ա 2020 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում իրականացված դեղերի շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն` հիմքում դնելով Հանձնաժողովի նախագահի 01.09.2020 թվականի թիվ ԳԳ-3266 գրությունը:

Վճռաբեկ դատարանը նկատում է, որ տվյալ դեպքում Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվություն տրամադրելու պահանջի հիմքում ընկած են՝

ա) պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը՝ դեղերի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար, Ա

բ) Հանձնաժողովի նախագահի գրությունը՝ որպես Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր ն այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին` նշել է, որ. «(.) տետեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովի կողմից հարուցվում է վարչական վարույթ, որե ուղղված է տվյալ տետեսվարող սուբյեկտի՝

9

«Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պատասխանատվության հարցը լուծելուն: Նշված հարցը լուծվում է առանձին վարչական վարույթով այդ վարչական վարույթն ունի իր ինքեուրույն փուլերը (հարուցման, ընթացիկ) ն եզրափակվում է տետեսվարող սուբյեկտին պարասխանատվության ենթարկող առանձին վարչական ակտի ընդունմամբ Հետնաբար, տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը պայմանավորված չէ տետեսական մրցակցության ոլորտում առերնույթ թուլ փրված խախտման հիմքով հարուցված վարչական վարութի ընթացքում կատարված գործողությունների իրավաչափությամբ: Փաստորեն, Հանձեաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայմանները կանխորոշված են «Տետեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2նրդ մասով Որպես Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող տեղեկատվություն տրամադրելու պահանջի իրավաչափության պայման' նախատեսված է միայն (1Սյ վարչական մարմեի մոր պտեղեկատվություն պահանջելու լիազորության ծագման ն իրականացման նախադրյալի առկայությունը, այն է' պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունը Հանձնաժողովի լիազորությունեերի իրականացման համար, ն (2) Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերից (Հանձեաժողովի նախագահի գրություն կամ Հանձնաժողովի որոշում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջ) որնէ մեկի առկայությունը: Այսինքե' անկախ փետեսական մրցակցության ոլորտում առերնույթ թույլ տրված խախտման հիմքով հարուցված վարչական վարութի ընթացքում կատարվող գործողությունների իրավաչափությունից, տեպտեսվարող սուբյեկտները պարտավոր են ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը' օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում (.յ)» (տես, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ տետեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի թիվ ՎԴ/0807/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին փաստել, որ Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր ն այլ տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի իրավասության իրացմանը համապատասխանում է տնտեսվարող սուբյեկտի պարտականությունը՝ տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը հայցվող ժամկետում ն բովանդակությամբ: Ըստ այդ, տնտեսվարող սուբյեկտի կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ իր սպարտականությունները չկատարելը Հանձնաժողովը կարող է գնահատել որպես Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում ն տնտեսվարող սուբյեկտ նկատմամբ կիրառել որոշակի 6դրամական չափով պատասխանատվության միջոց, այն է՝ տուգանք մինչն 5.000.000 ՀՀ դրամի չափով:

Սուն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշմամբ՝ պահանջվող տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելը որակվել է Օրենքի խախտում ն Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով: Ընդ որում, վիճարկող վարչական ակտում Հանձնաժողովը, քննարկելով Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի կիրառման հարցը, նշել է, որ. «(...) Հանձեաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առնում. Իրավախախտման բնույթը (..), Իրավախախտման տնողությունը (...), Իրավախախտման հեարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, Դիտավորության աստիճանը (...):» Այսինքն՝ տվյալ դեպքում հարուցված վարչական վարույթը վերաբերում է Օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասով

10

նախատեսված պատասխանատվության հարցը լուծելուն, հետնաբար Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար պատասխանատվություն սահմանող վարչական ակտի իրավաչափությունը պետք է դիտարկել քննարկվող վարչական վարույթի ընթացակարգային առանձնահատկությունների հաշվառմամբ նս: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար հարուցված վարչական վարույթը, տնտեսական մրցակցության ոլորտում հարուցվող մյուս վարույթներից տարբերվում է թե՛ իրավական հիմքով, թե՛ ընթացակարգային առանձնահատկություններով: Մասնավորապես, պահանջվող տեղեկատվությունը ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար հարուցված վարչական վարույթի իրավական հիմքն Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումն է, առարկան՝ տեղեկատվություն ՛տրամադրելու պարտականությունը, նպատակը՝ Հանձնաժողովի կողմից իր գործառույթների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությանը հասու դառնալը, ինչպես նան Օրենքի հնարավոր այլ խախտումների կանխարգելումը կամ բացահայտումը: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում պատասխանատվության միջոց սահմանելիս Հանձնաժողովի կողմից Օրենքի 31րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներից, օրինակ «իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա» հանգամանքը կարող է ն չկարնորվել՝ հաշվի առնելով նան պահանջվող տեղեկատվության բովանդակությունը:

Անդրադառնալով ստորադաս դատարանների դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, Դատարանը վիճարկվող վարչական ակտի անվավերության հարցը գնահատել է հայցվորի նկատմամբ նշանակված տուգանքի չափի վերաբերյալ վարչական ակտում հիմնավորումների բացակայության համատեքստում: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչարարության իրականացման համաչափության սկզբունքի վերաբերյալ Դատարանի հետնությունների հիմնավորվածությանը: Այսպես.

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով հետապնդվող նպատակին, ն դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ ն չափավոր:

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին: Ամփոփելով իր մի շարք իրավական դիրքորոշումների էությունը` Սահմանադրական դատարանը 18.06.2020 թվականի թիվ ՍԴՈ-1546 որոշմամբ արձանագրել է, որ.

" համաչափության սկզբունքը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) (ՍԴՈ-917),

" «(Լ.) ֆիզիկական նե իրավաբանական անձանց .պարտականությունների ն պատասխանատվության տեսակների, չափերի ու հարկադրանքի միջոցների սահմանման Ը.) իր լիազորություն Օ։-իրականացնելիս օրենսդիրն ինքնուրունաբար որոշում է, մասնավորապես, (... օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է (.) ` պատասխանատվության, ... պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, սահմանում է (... պատասխանատվության միջոցներն ու չափերը: Նշված հարցերում օրենսդրի

11

հայեցողությունը, սակայն, ունի իր սահմանադրական շրջանակները, ն օրենսդիրն իր նշած լիազորություն իրականացնելիս կաշկանդված է առանձին սահմանադրական սկզբունքներով: (..) Հանրային իշխանության իրականացումը նախնառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից

բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով (...)» (ՍԴՈ-920),

" «(.... Համաչափության սկզբունքն առաջին հերթին պահանջում է ապահովել արդարացի հավասարակշոռություն սահմանվող սպատասխանատվության միջոցի ու չափի ն պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջն»:«(...) Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նան, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից ն այլ էական հանգամանքներից (...)» (ՍԴՈ-924),

" «(..) այդափ լայն սահմանափակումը (...) բավարար չափով հիմնավորված չէ առարկայական չափանիշներով: Այն (..) սահմանադրական իրավունքի ոչ համաչափ սահմանափակում է' Սահմանադրության 1-ին հոդվածից (իրավական պետության սկզբունք) բխող համաչափության սկզբունքի (...) տեսանկյունից (...)» (ՍԴՌ-917),

" «(...) օրենսդիրը, իրացնելով իրավունքների ն ազատությունների սահմանափակումներ նախատեսելու իր իրավասությունը, պետք է այնպիսի համամասնությամբ դա կատարի, որ ընտրված սահմանափակումը համահունչ լինի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար (...)»

(ՍԴՈ-1293):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նկատում է, որ համաչափությունը, ի թիվս այլնի, ենթադրում է կիրառված միջոցի չափավորություն: Այսինքն՝ իրավասու մարմնի կողմից ընտրված տվյալ միջոցը պետք է լինի ամենամեղմ միջամտությունը որնէ հիմնական իրավունքի կամ ազատության:

Տվյալ դեպքում Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշմամբ Ընկերության նկատմամբ նշանակվել է տուգանք հնարավոր առավելագույնը 5.000.000 ՀՀ դրամից՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով: Ընդ որում, վիճարկող վարչական ակտում Հանձնաժողովը, քննարկելով Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցի կիառման հարցը, նշել

է. «(...) Հանձնաժողովը, ի թիվս այլնի, հաշվի է առեու. Իրավախախտման բեույթը (...), Իրավախախտման տնողությունը (..), Իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, Դիտավորության աստիճանը (...)»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նախնառաջ նկատում է, որ Հանձնաժողովի 16.03.2021 թվականի թիվ 54-Ա որոշման մեջ «Իրավախախտման բնույթը (...), Իրավախախտման տնողությունը (...), Իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, Դիտավորության աստիճանը (...)» հատվածում շարադրվել են միայն փաստական տվյալներ, որոնք ինքնին բավարար չեն Ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի չափը հիմնավորելու համար: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Հանձնաժողով պատասխանատվության չափն ընտրելիս չի գնահատել տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը (վիճարկվող վարչական ակտում այդ մասին որնէ անդրադարձ կատարված չէ), մինչդեռ վերոգրյալ դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում պատասխանատվության միջոց սահմանելիս Հանձնաժողովը պետք է

12

անդրադառնար նան Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հանգամանքներից տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությանը:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի նշված հետնությունը, միննույն ժամանակ նշել է. «(...) Օրենքով սահմանված 12 հանգամանքներից քնեարկման առարկա է դարձվել միայն հինգը իրավախախտման բնույթը, իրավախախտման տնողությունը, իրավախախտման հեարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, դիտավորության աստիճանը: Տվյալ պարագայում նախ վիճարկվող որոշումից պարզ չէ, թե ինչու է հենց այդ հանգամանքները հաշվի առեվել, ինչու, օրինակ, չի քննարկվել կրկնակիության հանգամանքը, եթե նույնիսկ դա առկա չէ, ապա պետք է այն ամրագրվի որոշմամբ, որը հնարավորություն կրա դատարանին գնահատելու հիմեավորվածությունը ն. համաչափությունը կիրառված տուգանքի, քննարկելու շարժառիթները, հանգամանքները (..)», մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումն իրավաչափ չէ՝ նկատի ունենալով, որ իրավախախտման բնույթից ն հարուցված վարչական վարույթի առանձնահատկությունից ելնելով՝ օբյեկտիվորեն կարող է բացակայել պատասխանատվության միջոց կիրառելիս Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում հաջորդաբար նշված բոլոր հանգամանքներին անվերապահորեն անդրադառնալու անհրաժեշտությունը:

Հետնաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման՝ Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան նորմի մեկնաբանության առումով:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/3753/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել