Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Զաքարյան — ԱՎԴ/4681/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Զաքարյան — ԱՎԴ/4681/02/16

Վճռաբեկ դատարանԱՎԴ/4681/02/169 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Աշոտ Զաքարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ն ըստ Աշոտ Զաքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Աշոտ Զաքարյանից բռնագանձել 4.480.000 ՀՀ դրամ, սկսած 09.03.2016 թվականից այդ գումարին հաշվեգրել ՀՀ 2 քաղաքացիական օր

Ամբողջ Տեքստ

2:Թ-Յ Հաջ,

կ թ ։. ի: Ի/ Ա

(Սա

ՄՏՀԻ ա

ՀՀՅշ իւ ԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4681/02/16 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/4681/02/16

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան

Դատավորներ՝ Կ, Չիլինգարյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

2024 թվականի փետրվարի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նան՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Աշոտ Զաքարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ն ըստ Աշոտ Զաքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Աշոտ Զաքարյանից բռնագանձել 4.480.000 ՀՀ դրամ, սկսած 09.03.2016 թվականից այդ գումարին հաշվեգրել ՀՀ

2

քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ն 89.600 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Աշոտ Զաքարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 45.199.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, ն այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 13.02.2017 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարումը:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2022 թվականի որոշմամբ Աշոտ Զաքարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցը մերժելու մասով, բեկանվել ն փոփոխվել է հետնյալ կերպ.

«(..) 2. Աշոտ Յաշկայի Զաքարյանի հակընդդեմ հայցն ընդդեմ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել մասնակի:

2.1. «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Աշոտ Յաշկայի Զաքարյանի բռնագանձել 23.699.000 (քսաներեք միլիոն վեց հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամ: Մնացած՝ 21.500.000 ՀՀ դրամի մասով հակընդդեմ հայցը մերժել:

2.2. 23.699.000 (քսաներեք միլիոն վեց հարյուր իննսունինը հազար) ՀՀ դրամի նկատմամբ 13.02.2017 թվականից մինչե պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ ն բռնագանձել «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Աշոտ Յաշկայի Զաքարյանի: Մնացած՝ 21.500.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ հաշվարկելու ն բռնագանձելու պահանջների մասով հակընդդեմ հայցը մերժել: (...)»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սամվել Սիմոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի (այսուհետ նան' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 47-49-րդ, 5-րդ, 53-րդ ն 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347րդ, 408-րդ, 436րդ, 87-րդ ու 878-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ ն 23-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-65-րդ հոդվածներն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 25-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Յ

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 83.959.000 ՀՀ դրամի չափով փոխառության իրավահարաբերությունների առկայությունն ապացուցելու նպատակով Աշոտ Զաքարյանը վկայակոչել է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշիռը ն դրանում այդ գումարը ներառված լինելու հանգամանքը, մինչդեռ բացակայել է իրավական հիմքը, իսկ նշված բաժանիչ հաշվեկշիռը միակողմանի կազմված փաստաթուղթ է՝ առանց իրավահարաբերության մասնակիցների ստորագրության կամ կնիքի: Ավելին` Վերաքննիչ դատարանն արժանահավատ է համարել բաժանիչ հաշվեկշռում նշված 83.959.000 ՀՀ դրամի չափով փոխառության մասին տեղեկությունը, մինչդեռ հաշվի չի առել, որ այն կազմվել է այդ պահին «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների կողմից:

Վերաքննիչ դատարանը չի պարզել փոխառության իրավահարաբերությունների առկայությունը ն. պարտավորության՝ իրեն փոխանցված լինելու հանգամանքը, արդյունքում հաշվի չի առել, որ եթե Աշոտ Զաքարյանի ն «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության միջն կնքված փոխառության պայմանագիր առկա չէ, ապա գոյություն չունեցող պարտավորություն չէր կարող փոխանցվել իրեն:

Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունից 83.959.000 ՀՀ դրամը, որպես պարտավորություն, իրեն անցնելու կամ այն իր կողմից ընդունված լինելու փաստերը, որը պետք է բխեր «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության 6առանձնացման ճանապարհով վերակազմակերպման «Կարգ ն պայմանների» 3-րդ կետից: Ընդ որում, նշված «Կարգ ն պայմանների» 3-րդ կետը Վերաքննիչ դատարանը չի դիտարկել որպես գործի լուծման համար էական նշանակություն Օ ունեցող փաստ, ինչպե, նան բողոքարկվող որոշման պատճառաբանական մասում չի անդրադարձել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների կողմից 16.01.2012 թվականին կայացված թիվ 1.7 որոշմանն ու նշված «Կարգ ն պայմաններ»-ին՝ չնայած վերաքննիչ բողոքի պատասխանում ինքը վկայակոչել է դրանք: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չ իր եո «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ, փակ բաժնետիրական ընկերության լիազոր ներկայացուցիչների կողմից ստորագրված հանձնման-ընդունման ակտ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ բաժանիչ հաշվեկշռի իրավաչափության հարցը չի քննարկվում, Ա դրանում ներառված այլ պարտավորությունների մասով առկա են համապատասխան պայմանագրեր ու փաստաթղթեր: Տվյալ դեպքում քննարկման առարկան ոչ թե բաժանիչ հաշվեկշիռն է, այլ դրանում նշված 83.959.000 ՀՀ դրամի չափով փոխառության առկայությունը ն դրա օրենքվ նախատեսված պայմաններին համապատասխանելը:

Տվյալ դեպքում Աշոտ Զաքարյանը չի ապացուցել իր վկայակոչած փոխառության իրավահարաբերության առկայության փաստը, ինչպես նան չի ներկայացրել փոխառության պայմանագիր կամ որնէ այլ փաստաթուղթ, ինչը կհաստատեր, որ «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունն Աշոտ Զաքարյանի նկատմամբ ունի պարտավորություն, որն էլ բաժանիչ հաշվեկշռով անցել է իրեն:

Վերաքննիչ դատարանը 29.08.2013 թվականի ելքի օրդերով 22.300.000 ՀՀ դրամի փոխառության մարումը համարել է Աշոտ Զաքարյանի 83.959.000 ՀՀ դրամի փոխառության

4

մասնակի մարման գումար, այլ կերպ ասած ընդունում, մինչդեռ չի պատճառաբանել, թե այն ինչու է 83.959.000 ՀՀ դրամի փոխառության ն ոչ թե 21.500.000 ՀՀ դրամի փոխառության մարում: Ավելին՝ Աշոտ Զաքարյանը չի ներկայացրել ապացույց, թե փոխանցված գումարները որ փոխառության մարումներն են: Արդյունքում պարզ չէ՝ դրանք ուղղվել են 83.959.000 ՀՀ դրամի, 21.500.000 ՀՀ դրամի՞, թե այլ փոխառությունների մարմանը:

Վերաքննիչ դատարանը թվաբանական հաշվարկներ է ներկայացրել ն անտեսել, որ 29.08.2013 թվականի ելքի օրդերով մարվել է Աշոտ Զաքարյանի 21.500.000 ՀՀ դրամի չափով փոխառության գումարը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` հակընդդեմ հայցը բավարարելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2022 թվականի որոշումը ն այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 14.03.2022 թվականի վճռին, կամ այդ մասով փոփոխել Վերաքննիչ դատարանի 10.10.2022 թվականի որոշումը՝ հակընդդեմ հայցը մերժել, կամ գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը մասնակցությամբ տեղաբաշխված բաժնետոմսերի սեփականատերեր Աշոտ Զաքարյանի ն Հասմիկ Հովսեփյանի, ինչպես նան գլխավոր հաշվապահ Կարապետ Ստեփանյանի, 16.01.2012 թվականին նան որոշել է՝

- առանձնացման ճանապարհով նոր՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով վերակազմակերպել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունը,

- հաստատել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը («ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշիոներն առանձնացումից առաջ ն հետո 01.01.2012 թվականի դրությամբ, «ԱՐՓԱ- ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշիռը),

- «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ 0,պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան՝ վերակազմակերպված «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը ն վերակազմակերպման արդյունքում ստեղծված «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են փոխանցվում «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության իրավունքները ն պարտականությունները (հատոր 3-րդ, գ.թ. 160-165).

2)«ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր ժողովը՝ մասնակցությամբ հիմնադիր-մասնակիցներ Աշոտ Զաքարյանի ն Հասմիկ Հովսեփյանի, 16.01.2012 թվականին նան որոշել է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացման ճանապարհով հիմնադրել «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» անվանումով սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերություն -կազմակերպաիրավական ձնի առնտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի ստեղծման

5

նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը (հատոր 3-րդ, գ-թ. 156-159).

3)«ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի (այսուհետ նան՝ Հաշվեկշիռ) համաձայն՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը, որին փոխանցվում են «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ն նուն բաժանիչ հաշվեկշռում նշված ակտիվներն ու պասիվները, այլ իրավունքները ն պարտականությունները:

Հաշվեկշռում նշված է՝ «10. ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում՝ բանկային վարկեր ն փոխառություններ, որից (..) փոխառություն Աշոտ Զաքարյանից՝ 83.959.000» (հատոր 3-րդ, գ.թ. 176-178).

4)26.06.20199 թվականին Դատարանը կողմերի միջե բաշխել է այպպացուցման պարտականությունը հետնյալ կերպ՝ սկզբնական հայցի մասով հայցվորը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ պատասխանողը պետք է ապացուցի սկզբնական հայցի մասով իր առարկությունների հիմքում դրված փաստերը: Հակընդդեմ հայցի մասով հայցվորը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ պատասխանողը՝ իր առարկությունների հիմքում դրված փաստերը (նշվել է, որ հակընդդեմ հայցի մասով կարնորվում են այն փաստերը, որ 83.959.000 ՀՀ դրամ փոխառությունն անցել է բաժանիչ հաշվեկշռով, 21.500.000 ՀՀ դրամ փոխառության գումարը տրամադրվել է դրամարկղային մուտքի օրդերներով, ընդհանուր պարտավորությունը կազմում է 105.459.000 ՀՀ դրամ, որից 60.260.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը կատարվել է, իսկ պարտքի գումարը կազմում է 45.199.000 ՀՀ դրամ) (հատոր 3-րդ, գ.թ. 134-137, հիմք՝ 26.06.2019 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 48-րդ, 51-րդ ն 53-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցին" արդյո՛ք բաժանիչ հաշվեկշիռը կարող է դիտարկվել փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատող թույլատրելի ապացույց՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սույն քաղաքացիական գործը քննվել է Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի

6

ընդհանուր իրավասության դատարանում, ուստի հիմք ընդունելով նույն օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը՝ նույն դատարանը գործը պետք է քններ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով Ա այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լոծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում որնէ ապացույցի թույլատրելիության հարց լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետնյալ կանոններով.

1) գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայություը կարող է հաստատվել|իրլ բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով,

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում,

3) գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի ոչ միայն դատավարական, այլ նան նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնի բովանդակությունից հետնում է, որ այն դեպքերում, երբ օրենքում կամ իրավական ակտում ուղղակիորեն նշված չէ այն ապացույցը, որով թույլատրվում է հաստատել այս կամ այն փաստը, ապա վերջինս կարող է հաստատվել նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած ապացույցով:

7

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված թույլատրելիության վերոնշյալ կանոնը մեկնաբանվում է հետնյալ կերպ.

- գործի հանգամանքները կարող են հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով, այլ ապացույցների կիրառումը բացառվում է, կամ.

-գործի հանգամանքներ կարող են հաստատվել օրենքով նախատեսված ապացույցներով (անհրաժեշտ ապացույց), սակայն այլ ապացույցների վարույթ ներգրավելու հնարավորությունը սահմանափակված չէ (տե՛ս «ՋԻ ԷՅՋ ՍԹՈՐԻՋ ԷՆԹԵՐՓՐԱՅԶՍ» ՍՊԸ-ն ընդդեմ Սնակ Արզարուեու ն. Արտյոմ Մարտիրոսյանի թիվ ԵԿԴ/2593/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ թույլատրելիության ընդհանուր կանոնից բխում է որ բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացուցման միջոցներից` դատարանն իրավունք չունի կիրառելու այլ ապացույցներ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածը կարգավորում է այն հարցը, թե նշված ապացուցման միջոցներից որի կիրառումն է թույլատրում կոնկրետ իրավահարաբերությունը, գործարքը կամ իրավաբանական փաստը հաստատելիս, այդ հարցը լուծվում է նյութական իրավունքի նորմերով: Ապացույցների վերաբերելիության կանոնը կիրառելիս դատարանը ղեկավարվում է իր ներքին համոզմամբ, իսկ թույլատրելիության կանոնը կիրառելիս՝ միայն օրենքով, որը մի շարք դեպքերում ուղղակիորեն արգելում է օգտվել այս կամ այն ապացուցման միջոցից, թեկուզն այն վերաբերի գործի փաստերին (ե՛ս Կարեն Քալանթարյանն ընդդեմ Մուշեղ Շախկուլյանի, երրորդ անձ Մարգարիտ Մարտիրոսյանի թիվ ԱՎԴ/0412/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցին ներկայացվող պահանջներից մեկը դրա թույլատրելիությունն է, որն իրենից ենթադրում է աղբյուրների, տեղեկությունների ստացման մեթոդների ն հնարքների օրինականության տեսակետից դրա պիտանի լինելը:

Ապացույցների թույլատրելիության ն վերաբերելիության հարցի լուծումը ապացույցների գնահատման բաղկացուցիչ մասն է: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր Ան տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանը եզրահանգում է կատարում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, արժանահավատության ու ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացություը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից (տես «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

8

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման Օ վրա ապացույցների գնահատումն ապացուցների տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է դրանց վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող ե ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նան վիճելի լինելու հարցը: Գործի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ն իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջն հակասությունների վեր հանման ու ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով (րես Աննա Պողոսյանն ընդդեմ Գնորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի թիվ ԱՐԱԴ/2261/02/18. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը գործում առկա ապացույցները գնահատելիս պետք է պահպանի դրանց թույլատրելիության վերաբերյալ կանոնները, որի հաշվառմամբ միայն պետք է որոշի համապատասխան փաստի հաստատված լինելու կամ չլինելու հարցը: Ընդ որում, որնէ փաստի հաստատմանը ծառայող ապացույցներ ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (օրինակ՝ ոչ թույլատրելի ապացույցներ ներկայացնելու) անբարենպաստ հետնանքները պետք է դրվի այդ փաստը վկայակոչած անձի վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գուք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միննույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի ն նույն տեսակի ու որակի գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ի հավաստումն փոխառության պայմանագրի ն դրա պայմանների՝ կարող է ներկայացվել փոխառուի տված սրացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձնը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կհաստատի փոխառության հարաբերությունների առկայությունը: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի

9

ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տե'ս Հրանտ Ավետիսյանն ըեդդեմ «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ինչպես ցանկացած պայմանագիր, փոխառության պայմանագիրը նս կամային ակտ է: Այսինքն` փոխառության իրավահարաբերության առաջացման համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը՝ փոխառուն ն փոխատուն, հստակորեն դրսնորեն իրենց կամահայտնությունը փոխառության պայմանագիր կնքելու վերաբերյալ, ն այդ կամքն ուղղված լինի փոխատուի դեպքում՝ փոխառուին դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք հանձնելուն, իսկ փոխառուի դեպքում` փոխատուից ստացված գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի ն նուն տեսակի ու որակի գուք վերադարձնելուն: Նման կամքի դրսնորոււմւը ո դրա իրականացմանն ուղղած անհրաժեշտ գործողությունների իրականացումը, սակայն, դեռնս բավարար չէ փոխառության իրավահարաբերության ծագումն արձանագրելու համար: Միաժամանակ անհրաժեշտ է, որ կողմերի կամահայտնությունն ամրապնդված ն ձնակերպված լինի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ գործարքի տվյալ տեսակի համար սահմանված կարգով: Ընդ որում, քանի որ կամահայտնությունը կամքի արտահայտման արտաքին դրսնորումն է, հաշվի առնելով փոխառության իրավահարաբերությունների առանձնահատկությունները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժամանակագրական առումով դրանք պետք է համընկնեն: Այսպես, փոխառության պայմանագիրը ռեալ գործարք է, այսինքն՝ կնքված է համարվում դրամը կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գուքը հանձնելու պահից, ինչը նշանակում է, որ մինչ փոխառության առարկայի փոխանցումը կամ դրանից անմիջապես հետո արդեն իսկ օրենքով սահմանված ձնով պետք է ձնակերպված լինի փոխառության պայմանագիրը կամ փոխառության առարկայի փոխանցումը հավաստող գրավոր այլ փաստաթուղթը (տե'ս Ժիրայր Հակոբյանե ըեդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ փոխառությունն իր բնույթով դրամական շարժի՝ փոխատուից փոխառուին դրամական միջոցներ փոխանցելու վերաբերյալ իրավահարաբերություն է, որի առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով: Ընդ որում, փոխառության հարաբերությունների առկայությունը հաստատող թույլատրելի ապացույց է հանդիսանում նան ցանկացած այն փաստաթուղթը, որում պարունակվող տեղեկությունները վկայում են փոխառության հարաբերությունների գոյության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնց ընթացքում տեղի են ունենում գույքի, այդ թվում՝ դրամի հանձնումներ կամ փոխանցումներ, ուստի փոխառության իրավահարաբերություն վկայակոչած անձը նախ պետք է ապացուցի, որ.

ա) գույքը (դրամը) հանձնվել է որպես փոխառություն,

բ) փոխառուն պարտավորվել է այն վերադարձնել:

10

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը կարող է հաստատված համարել փոխառուի կողմից գումարի վերադարձնելու պարտավորություն ունենալու հանգամանքը նան այն դեպքում, երբ փոխառուն ընդունել է այդ փաստը (տե՛ս «Սուարդի» բաժեետիրական ընկերությունն ըեդդեմ Սուրեն (Ավագյանի թիվ ԵԿԴ/4647/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2021 թվականի որոշումը):

Զարգացնելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ երկկողմ կամ բազմակողմ գործարքը իրավական հետնանքներ կարող է առաջացնել միայն գործարքը կնքող կողմերի կամահայտնության առկայության դեպքում, որոնք հետապնդում են սեփական իրավական նպատակները: Երկկողմ կամ բազմակողմ գործարքում կողմերի կամահայտնությունը պետք է ունենա հանդիպակաց ն համընկնող բնույթ: Կամահայտնության հանդիպակաց բնույթը պայմանավորված է կողմերի փոխադարձ բավարարվող շահերով, իսկ կամահայտնության համընկնող բնույթը նշանակում է դրանց փոխադարձ համաձայնեցում ն վկայում է կողմերի միջն համաձայնության հասնելու մասին: Հետնաբար, կողմերի փոխադարձ կամահայտնության ն փոխադարձ համաձայնեցման շնորհիվ երկկողմ գործարքը, որպես կողմերի համաձայնագիր, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվում որպես մեկ միասնական կամային ակտ՝ պայմանագրի տեսքով:

Փոխառութան պայմանագիրը, հանդիսանալով կողմերի 0կամահայտնության արդյունքում կնքվող ակտ, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն, հանդիսանում է գրավոր գործարք ն կնքվում է փաստաթուղթ կազմելու միջոցով, որը պետք է ստորագրված լինի գործարք կնքող անձանց կողմից ն պարունակի գործարքի բովանդակությունը: Հետնաբար՝ փոխառության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է, որ պայմանագրի կողմերը հստակորեն դրսնորեն իրենց կամահայտնությունը պայմանագրի կնքման վերաբերյալ, որը դրսնորվում է նան պայմանագիրը ստորագրելու միջոցով (տե՛ս Վահան Դերսահակյանն ընդդեմ «Ատլաս (Թռչնաբուծական Ֆաբրիկա» ՓԲԸի թիվ ԱՎԴ/2596/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն փոխառության իրավահարաբերությունների առկայությունը կարող է հաստատվել գրավոր ապացույցներով, այդուհանդերձ ցանկացած գրավոր ապացույց չէ, որ այդ փաստի հաստատմանն ուղղված թույլատրելի ապացույց է: Այսպես՝

Ի հավաստումն փոխառության պայմանագրի ն դրա պայմանների՝ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետով թույլատրել է միայն որոշակի ապացույցների օգտագործումը, ինչպիսիք են՝ փոխառության պայմանագիրը, ստացականը կամ ցանկացած այլ գրավոր ապացույցը, որը հաստատում է փոխառության առարկան' դրամական գումարը կամ որոշակի քանակի գույքը փոխատուի կողմից փոխառուին որպես փոխառություն հանձնված լինելու փաստը: Այլ կերպ ասած՝ իրավունքի նորմը, սահմանելով փոխառության իրավահարաբերությունների առկայությունը հաստատող գրավոր ապացույցների թույլատրելի շրջանակը, միաժամանակ բացառել է դրանով չնախատեսված՝ գրավոր այլ ապացույցների օգտագործման հնարավորությունը:

Շարադրվածի արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստի հաստատմանն ուղղված թույլատրելի

11

ապացույցներ են բացառապես փոխառության պայմանագիրը, ստացականը կամ ցանկացած գրավոր այլ ապացույցը, որը հավաստում է փոխառության առարկան փոխատուի կողմից փոխառուին ի սեփականություն հանձնված լինելու ն վերջիս կողմից այն ընդունված լինելու կողմերի հանդիպակաց ու համընկնող կամահայտնության մասին: Այսինքն՝ փոխառության պայմանագրից կամ ստացականից տարեբերվող գրավոր այլ ապացույցը փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստի հաստատման թույլատրելի ապացույց կարող է լինել միայն այն դեպքում, եթե պարունակում է տեղեկություններ փոխառության առարկան փոխատուի կողմից փոխառուին որպես փոխառություն հանձնված լինելու մասին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վկայակոչված ապացույցների բացակայության դեպքում գործին մասնակցող անձը զրկվում է փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատելու համար այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից՝ իրավունքի նորմով չնախատեսված այլ ապացույցների օգտագործումն անթույլատրելի լինելու պատճառաբանությամբ՝ կրելով նան փաստի վիճելի մնալու դատավարական հետնանքները:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 10.10.2022 թվականի որոշման դեմ Ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել հակընդդեմ հայցի բավարարման մասով, ն հիմք ընդունելով վճռաբեկ բողոքի հիմքերով ու հիմնավորումներով սահմանափակված լինելու կանոնը` Վճռաբեկ դատարանն անդրադառնում է միայն հակընդդեմ հայցի բավարարման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին:

Սույն գործով հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Աշոտ Զաքարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 45.199.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, ն այդ գումարին հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 13.02.2017 թվականից մինչն պարտավորության փաստացի կատարումը:

26.06.2019 թվականին Դատարանը կողմերի միջն բաշխել է ամպպացուցման պարտականությունը հետնյալ կերպ՝ սկզբնական հայցի մասով հայցվորը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ պատասխանողը պետք է ապացուցի սկզբնական հայցի մասով իր առարկությունների հիմքում դրված փաստերը: Հակընդդեմ հայցի մասով հայցվորը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ պատասխանողը՝ իր առարկությունների հիմքում դրված փաստերը (նշվել է, որ հակընդդեմ հայցի մասով կարնորվում են այն փաստերը, որ 83.959.000 ՀՀ դրամ փոխառությունն անցել է բաժանիչ հաշվեկշռով, 21.500.000 ՀՀ դրամ փոխառության գումարը տրամադրվել է դրամարկղային մուտքի օրդերներով, ընդհանուր պարտավորությունը կազմում է 105.459.000 ՀՀ դրամ, որից 60.260.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը կատարվել է, իսկ պարտքի գումարը կազմում է 45.199.000 ՀՀ դրամ):

Ի հավաստումն 83.959.000 ՀՀ դրամ փոխառության առկայության՝ Աշոտ Զաքարյանը դատարան է ներկայացրել հետնյալը՝

- «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 16.01.2012 թվականի թիվ 04 արձանագրությունը, որի համաձայն՝ որոշվել

12

է առանձնացման ճանապարհով նոր՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու միջոցով վերակազմակերպել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերություն Ա հաստատել «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, որի համաձայն՝ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը, որին փոխանցվում են «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող ն նույն բաժանիչ հաշվեկշռում նշված ակտիվներն ու պասիվները, այլ իրավունքները ն պարտականությունները: Հաշվեկշռում նշված է՝ «10. ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում՝ բանկային վարկեր ն փոխառություններ, որից (...) փոխառություն Աշոտ Զաքարյանից՝ 83.959.000»:

Դատարանը, անդրադառնալով 83.959.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշռով հաստատված լինելու մասին Աշոտ Զաքարյանի փաստարկին, այն հիմնավորված չի համարել ն 14.03.2022 թվականի վճռով հակընդդեմ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) փոխառության իրավահարաբերությունները հաստատված են համարվում վերը եշված օրենսդրական կարգավորմամբ, այն է' մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմին (փոխառուի) որպես սեփականությանն պետք է հանձնի դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք: Սույն գործով Հակընդդեմ Հայցվորի կողմից չներկայացվեց որեէ ապացույց այն մասին, ինչը կհաստատեր, որ Աշոր Զաքարյանի կողմից ' «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» ՓԲ ընկերությանը փոխառությամբ տրամադրվել է 83.959.000 ՀՀ դրամ' փոխառուի տված ստացական կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ, չներկայացվեց եան եշված գումարը կանխիկ կամ «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» ՓԲ ընկերության բանկային հաշվին մուտքագրելու վերաբերյալ որնէ ապացույց: Հակըեդդեմ Հայցվորի կողից դատարանի չի ներկայացվել 83.959.000 ՀՀ դրամը, որպես փոխառություն կեքման ժամանակահատվածը, առկա չէ փոխատու ն փոխառու իրավահարաբերությունը հաստատող երկկողմանի կազմված փաստաթուղթ: (...)»:

Վերաքննիչ դատարանի 10.10.2022 թվականի որոշմամբ Աշոտ Զաքարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը՝ հակընդդեմ հայցի մասով, բեկանվել լն փոփոխվել է՝ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն՝ այն պատճառաբանությամբ, որ՝

- «(-.) 16.01.2012 թվականի' «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության հիմեադիր ժողովի արձանագրության համաձայն' որոշվել է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժեետիրական ընկերությունից առանձնացման ճանապարհով հիմեադրել «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանումով «սահմանափակ ապատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձնի առնտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ: Նույն օրը «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ըեկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ Լ6. որոշմամբ հաստատվել է «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության բաժանիչ հաշվեկշիռը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի

13

կենտրոնական մարմնի կողմից 27.012012 թվականին կատարվել է գրանցում: Բաժանիչ հաշվեկշռում եշվել է, որ ցուցանիշները ներկայացված են 01.01.2012 թվականի դրությամբ, իսկ բաժանիչ հաշվեկշռի 10-րդ կետում եշված է' «ոչ ընթացիկ պարտավիորություններ, այդ թվում' բանկային վարկեր ն փոխառություններ, որից (..) փոխառություն Աշուր Զաքարյանից' 83.959.000»-

- «Վերաքենիչ դատարանի գնեահատմամբ' վերակազմակերպվող ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատված ն լիազոր մարմեի կողմից գրանցում ստացած բաժանիչ հաշվեկշռով վերակազմակերպվող ընկերությունը ընդունել է հաշվեկշռում եշված պարտավիորությունների գոյությունը 01012012 ց թվականի դրությամբ, հստակորեն արտահայտել է իր կամահայտնությունը թե' կոնկրեր անձանց նկատմամբ կոնկրետ չափով պարտավորությունների առկայության, թե' ենոր ստեղծվող իրավաբանական անձին դրանք փոխանցելու վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատված ն գրանցված բաժանիչ հաշվեկշիռը համարվում է փոխանցվող պարտավորությունների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ հավաստելով բաժանիչ հաշվեկշոի կազմման պահին Աշոր Յաշկայի Զաքարյանի հանդեպ «ԱՐՓԱ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության'՝ 83.959.000 ՀՀ դրամի չափով պարտավորության ճանաչման փասմը: (...)»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում ի հավաստումն իր ն «Վայք Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության միջ. փոխառության իրավահարաբերություններիի առկայության Աշոտ Զաքարյանը Դատարան չի ներկայացրել փոխառության պայմանագիր կամ ստացական: Ինչ վերաբերում է Հաշվեկշռին, ապա այն, որպես գրավոր այլ ապացույց, չի պարունակում որնէ տեղեկություն Աշոտ Զաքարյանի կողմից «ՎԱՅՔ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը 83.959.000 ՀՀ դրամ փոխանցված լինելու մասին: Հաշվեկշռում միայն առկա է «10. ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում՝ բանկային վարկեր ն փոխառություններ, որից (..) փոխառություն Աշոտ Զաքարյանից՝ 83.959.000» գրառումը, որը ոչ միայն չի հաստատում նշված փաստը, այլ նան չի վկայում 83.959.000 ՀՀ դրամը որպես փոխառություն Աշոտ Զաքարյանի կողմից «Վայք Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանն ի սեփականություն հանձնված լինելու ն վերջինիս կողմից որպես այդպիսին ընդունված լինելու կողմերի հանդիպակաց ու համընկնող կամահայտնության մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հաշվեկշռի հիման վրա Աշոտ Զաքարյանի ն «Վայք Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության միջն փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հաշվեկշիռը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ապացույցների շրջանակից դուրս գրավոր ապացույց է, ուստի որպես իրավունքի նորմով չնախատեսված գրավոր այլ ապացույց՝ դրա օգտագործումը վկայակոչված փաստի հաստատման նպատակով անթույլատրելի է:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված են Վերաքննիչ դատարանի կողմից անթույլատրելի ապացույցի հիման վրա փոխառության իրավահարաբերությունների առկայության փաստը հաստատված լինելու ն

14

այդկերպ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ թույլ տրված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 26.06.2019 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը հակընդդեմ հայցի մասով Աշոտ Զաքարյանի վրա է դրել իր վկայակոչած փաստերը, այդ թվում՝ 83.959.000 ՀՀ դրամի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ԱՎԴ/4681/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել