Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-29010 մարտի, 1999 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 10 մարտի 1999 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածում «աուդիտ (ուսումնասիրություններ և վերլուծություններ)» բառերը փոխարինել «վերահսկողություն» բառով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 4 հոդվածից հանել «գործադիր իշխանության մարմիններից» բառերը, և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Օրենքով արգելված միջոցներով Վերահսկիչ պալատի աշխատակցի նկատմամբ ներգործության, ինչպես նաև Վերահսկիչ պալատի գործունեությունը խոչընդոտող ցանկացած դրսևորում առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 5 հոդվածում` ա) առաջին պարբերությունում «աուդիտ» բառը փոխարինել «վերահսկողություն» բառով. բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ` «զ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության պետական պարտքի մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության, մյուս բանկերի համապատասխան փաստաթղթերի նկատմամբ:»: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 6 հոդվածում` ա) վերնագրի «Աուդիտի» բառը փոխարինել «Վերահսկողության» բառով. բ) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկիչ պալատը վերահսկողությունն իրականացնում է ուսումնասիրությունների և օրենքով սահմանված այլ ձևերով:». գ) երկրորդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկողությունն ընդգրկում է`». դ) երկրորդ մասից հանել «ա» կետը, և այդ կապակցությամբ «բ» և «գ» կետերը համապատասխանաբար համարել «ա» և «բ» կետեր. ե) երրորդ մասում «Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները» բառերը փոխարինել «Վերահսկողության արդյունքները» բառերով: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 7 հոդվածում` ա) վերնագրի «Աուդիտի» բառը փոխարինել «Վերահսկողության» բառով. բ) առաջին մասը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերով. գ) երկրորդ մասը «կեղծ» բառից հետո լրացնել «կամ ուշացումով» բառերով. դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս` «Վերահսկողության արդյունքներին ծանոթանալուց հետո, դրանց առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարները մեկամսյա ժամկետում Ազգային ժողով և Վերահսկիչ պալատ պաշտոնական տեղեկատվություն են ներկայացնում` բացահայտված խախտումները վերացնելու, պետությանը հասցված վնասը փոխհատուցելու և պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:»: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 8 հոդվածի երրորդ մասում «աուդիտի» բառը փոխարինել «վերահսկողության» բառով, իսկ «կատարված ուսումնասիրությունների» բառերը` «վերահսկողության» բառով: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 9 հոդվածում` ա) առաջին մասը լրացնել` «վեց տարի ժամկետով» ամփոփիչ բառերով. բ) երկրորդ մասից հանել «և Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում» բառերը: Հ ՈԴՎԱԾ 8. Օրենքի 10 հոդվածի «դ» կետը լրացնել «և եզրակացությունները» ամփոփիչ բառերով: Հ ՈԴՎԱԾ 9. Օրենքի 11 հոդվածի առաջին մասը հանել, և այդ կապակցությամբ երկրորդ-վեցերորդ մասերը համապատասխանաբար համարել առաջին-հինգերորդ մասեր: Հ ՈԴՎԱԾ 10. Օրենքի 12 հոդվածի երկրորդ մասից հանել «ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար» բառերը, և դրանց նախորդող «ժողովի» բառը փոխարինել «ժողով» բառով: Հ ՈԴՎԱԾ 11. Օրենքի 14 հոդվածում` ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ:». բ) երկրորդ մասում «կատարվելիք ուսումնասիրությունների» բառերը փոխարինել «վերահսկողության» բառով: Հ ՈԴՎԱԾ 12. Օրենքի 15 հոդվածի երրորդ մասը հանել, և այդ կապակցությամբ չորրորդ մասը համարել երրորդ մաս: Հ ՈԴՎԱԾ 13. Օրենքի 16 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով` «Կիսամյակային տեղեկանքները կազմվում են կառավարության եռամսյակային տեղեկատվության հիման վրա: Կառավարությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` 40 օրվա ընթացքում, տեղեկատվություն է ներկայացնում Վերահսկիչ պալատ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման և դրանց ընթացքի հսկողության վերաբերյալ:»: Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ մասը համարել երրորդ մաս: Հ ՈԴՎԱԾ 14. Օրենքի 17 հոդվածում «Ուսումնասիրություններ կատարելիս» բառերը փոխարինել «Վերահսկողության ընթացքում» բառերով: Հ ՈԴՎԱԾ 15. Օրենքի 19 հոդվածում` ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերահսկիչ պալատի գործունեության ֆինանսավորումը կատարվում է առանձին նախահաշվով:». բ) հանել երրորդ մասը: Հ ՈԴՎԱԾ 16. Օրենքի 20 հոդվածում` ա) վերնագրում և տեքստում «ուսումնասիրություն կատարելու» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնելու» բառերով. բ) «ուսումնասիրության հիմքը» բառերը փոխարինել «վերահսկողության» բառով: Հ ՈԴՎԱԾ 17. Օրենքի 21 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 21. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի իրավունքները Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակիցն իրավունք ունի պահանջել փաստաթղթեր, տվյալներ, պարզաբանումներ և այլ տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողության նպատակներին: Անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով վերահսկողությանը կարող են ներգրավվել վերահսկվող մարմնի մասնագետները:»: Հ ՈԴՎԱԾ 18. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հ ՈԴՎԱԾ 22. Վերահսկողություն իրականացնող Վերահսկիչ պալատի աշխատակցի պարտականությունները Վերահսկիչ պալատի աշխատակիցը վերահսկողության ընթացքում պարտավոր է` ա) վերահսկվող մարմնի ղեկավարին ներկայացնել վերահսկողություն իրականացնելու մասին հրամանը. բ) անաչառ և համակողմանի հավաքագրել և արձանագրել վերահսկողության առարկային առնչվող տեղեկությունները և փաստերը. գ) պահպանել վերահսկվող մարմնի` օրենքով սահմանված իրավունքները և օրինական շահերը. դ) հնարավորինս չխոչընդոտել վերահսկվող մարմնի բնականոն աշխատանքը. ե) վերահսկվող մարմնի պաշտոնատար անձանց ծանոթացնել վերահսկողությանն առնչվող իրենց իրավունքներին ու պարտականություններին. զ) վերահսկվող մարմնի ղեկավարին ծանոթացնել վերահսկողության արդյունքներին:»: Հ ՈԴՎԱԾ 19. Օրենքի 23 հոդվածում` ա) վերնագրի «պարտականությունները» բառը փոխարինել «պատասխանատվությունը» բառով. բ) երկրորդ մասում «ուսումնասիրությունների» բառը փոխարինել «վերահսկողության» բառով, իսկ երրորդ մասում «ուսումնասիրության» բառը` «վերահսկողության արդյունքների» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 30 մարտի 1999 թ. ՀՕ-290 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-290 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (11.04.1999-17.06.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1999.04.01/8(74) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.03.1999 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.1999 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 11.04.1999 Ուժը կորցրել է 17.06.2007 Հիմնական ակտ 10.03.1999, ՀՕ-290 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.05.1996, ՀՕ-65 29.05.1996, ՀՕ-65 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մարտի, 1999 թ.
Գործի #:
ՀՕ-290
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել