Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ՎԴ/2409/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ՎԴ/2409/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/2409/05/2410 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Վահրամ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահրամ Վարդանյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումն անվավեր ճանածելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վահրամ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 30.07.2009 թվականի թիվ 719-Ա որոշումը: Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Ամբողջ Տեքստ

ԱՐՀ 7:

Աք)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/24

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/24

Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հունվարի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Վահրամ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վահրամ Վարդանյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումն անվավեր ճանածելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վահրամ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 30.07.2009 թվականի թիվ 719-Ա որոշումը: Միաժամանակ ներկայացվել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 13.03.2024 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը Ա հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 20.05.2024 թվականի որոշմամբ Վահրամ Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 13.03.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահրամ Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Արմեն Վարոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոքաբերը հեշված հիմքի առկայություեը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը կապելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի հետ: Այնինչ, դեռես ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ լեգիտիմ ակնկալիք չունենալը չի նշանակում, որ դրանով պայմանավորված բաց են թողնվել դատավարական ժամկետները հայց ներկայացնելու համար: Այլ կերպ ասած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավունքները որնէ կերպ փոխկապակցված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների հետ, ն հայցային վաղեմության ժամկետի սկիզբը պետք է հաշվարկել հայցվորի կողմից վարչական ակտի գոյության մասին իմանալու օրվանից, այլ ոչ թե 2023 թվականի համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից, ըստ այդմ՝ պայմանավորել դրանից հետո ցուցաբերած անգործությամբ:

Ավելին՝ թիվ ՎԴ/10524/05/20, թիվ ՎԴ/7439/05/21, թիվ ՎԴ/0395/05/20 ն թիվ ՎԴ/9742/05/19 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Մասնավորապես` նշված վարչական գործերով ՀՀ վարչական դատարանը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վիճարկվող վարչական ակտի գոյության մասին հայցվորի իմանալու օրով, մինչդեռ սույն վարչական գործով 20.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության ն մեկնաբանության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնություններից բխում է, որ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկի մեխանիզմում կիրառվել են ՀՀ քաղաքացիական օրենսդրության կարգավորումները՝ անտեսելով այն հանգամանքը, որ նշված ժամկետի հոսքը կախվածության մեջ չի գտնվում ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա կարգավորումներից:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ վարչական

Յ

դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը վիճարկման հայց Ններկայացնելիի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ, կարող է էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողեված դատավարական ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին, ն այդ համատեքստում քննարկման առարկա դարձնել հայցադիմումի ընդունելության փուլում բաց թողեված դատավարական ժամկետը վերակաեգնելու հարգելիության պատճառների գնահատման որոշակի հարցեր:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքի ն արդար դատաքննության էությունը ոչ միայն անձի իրավունքների ն ազատության պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի սահմանումն է, այլն այդ իրավունքի պատշաճ իրականացման համար պետության կողմից գործուն, կայուն մեխանիզմների Ա հնարավորինս հասանելի պայմանների ստեղծումն ու երաշխավորում է: Ընդ որում` նշվածն անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային իրավական փաստաթղթերից, այդ թվում «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայից (այսուհետ Կոնվենցիա ն ՆՄարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Օ:Եվրոպական դատարան) դատական նախադեպերից:

Մասնավորապես. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին ն ,լարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն

4

արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես, Խօռսշ . Քօլքռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Ընդ որում, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն 60արդար 0դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ,։ եթե ան իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4Տհյոջմ0ոծ Մ. 1իջ Սուօժ հոցմօող, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Մեկ այ վճռով Եվրոպական դատարանը նշել|լ է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես՝ իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե'ս, Տխեելոջջ ռոժ Օէհօոտ ,. Լհօ Սութժմ հԽոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Եվրոպական դատարանը նշել է, նան որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ե դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատճելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, սոս Շիօծօոջիծ մ. Թօտզո. գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ

5

են հարուցվել այդ իրավունքների Ա ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

Օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել՝ վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հայցադիմումը ներկայացվել դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին՝ դրանում նշելով բացթողնման պատճառները:

Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություննե կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վերոշարադրյալի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված որնէ իրավունք ն (կամ) ազատություն չի կրում բացարձակ բնույթ: Ըստ այդմ՝ դատարան դիմելու (արդարադատության մատչելիության) իրավունքը, որպես, անձի միջազգային իրավական նորմերով ապահովված դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարնորագույն բաղադրիչ,։ վարչական դատավարությունում նույնպես ենթարկվում է որոշակի սահմանափակումների, այդ թվում՝ ժամկետային:

Զուգահեռաբար, օրենսդիրն ամրագրել է նշված հիմնարար իրավունքի սահմանափակման իրավաչափությունը երաշխավորող, ինչպես նան այդ իրավունքն իր նպատակային իմաստտվ ն բովանդակությամբ կիրառելուն ուղղված գործուն կառուցակարգեր, որոնցից մեկն էլ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտն է:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարչական դատավարությունում բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտը մեխանիզմ է, որն ապահովում է դատական պաշտպանություն հայցած անձի կողմից իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորություն այն դեպքում, երբ վերջինս օբյեկտիվ կամ սուբյեկիվ արդարացված պատճառներով չի կարողացել պահպանել սահմանված դատավարական ժամկետները: Ընդ որում, բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտը վարչական դատավարությունում ունի դրսնորման իրեն ներհատուկ

6

առանձնահատկությունները, որոնք մեծապես պայմանավորված են Օրենսգրքով սահմանված հայցատեսակների ընտրությամբ: Այսպես՝ անձը կարող է վիճարկման հայցի ներկայացմամբ ձեռնամուխ լինել իր իրավունքների դատական պաշտպանությանը, եթե դատարան է դիմել վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսած երկամսյա ժամկետում:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(...) ընդհանուր կանոնի համաձայն" օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը նս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասեակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով: Սակայե, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմաեվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի Լին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի Լին մասի Լին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի իրավակարգավորման բովանդակությունից հետնում է, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հոսքը պայմանավորել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահով, հետնաբար (...) երրորդ անձանց իրազեկվելու փաստը չի կարող ելակետ հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու սահմանված դատավարական ժամկետի հաշվարկման համար, այլ նշված փաստն ընդամենը կարող է դրվել վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջեորդության հիմքում (րես, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է նան բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման ինստիտուտին` բացահայտելով վերջինիս բովանդակությունը: Այսպես.

ՀՀ վճռաբեկ դատարանի բնութագրմամբ. «/(...) բաց թողեված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի' օբյեկտիվ ն սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը' տարերային աղետեերը, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ՝ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հեր կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խեդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ' երբ ֆիզիկական անձը զրկված է դատական

7

պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հեարավորությունից երկարատն հիվանդության պատճառով:

(-.) Բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձ, պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցեեր դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու ն այն հիմեավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տես, Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նան, որ «(...) հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցեեը պետք է անհրաժեշտ լինե դատարան հայց ներկայացնելու համար. այլ կերպ' եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում նս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետնաբար նան՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ: Ըստ այդմ' Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշր կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար: Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նան, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հեարավոր չէր իրացեել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը: Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու' հայցվորի համար անհնարին էր դառեում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը» (տես, Արմինե Պետրոսյանը ն Սամվել Մուսինյանը ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.01.2024 թվականի որոշումը):

Միաժամանակ մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը, գտել է. «(...) միջամտող վարչական ակտը (զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները) վերացնելու պահանջով դատարան դիմելու իրավունքի ժամկետային եզրագիծն օրենսդիրը պայմանավորում է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից (օրենքով սահմանված կարգով վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից) երկամսյա ժամկետի լրանալու պահով: Այնուամենայնիվ վերոնշյալ ժամկետը բաց թողնելու պարագայում օրենսդիրը հնարավորություն է տալիս վերականգնելու բաց թողեված դատավարական ժամկետն այե դեպքում, երբ ներկայացվել է դատավարական ժամկետների վերականգեման վերաբերյալ հիմեավոր միջեորդություն, այն է' բացի ֆորսմաժորային իրավիճակներից, անձե օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմաեված դատավարական ժամկետները (տե՛ս, Կարեն Մկրտչյանը ըեդդեմ Երնանի քաղաքապետի թիվ ՎԴ/6389/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2024 թվականի որոշումը):

Վերահաստատելով մեջբերված իրավական դիրքորոշումները ն անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել,

8

որ հայցադիմումի ընդունելության փուլը վարչական գործի հարուցման առաջնային փուլն է, որի ընթացքում դատարանը ստուգում է դատական գործի մեկնարկին խոչընդոտող բոլոր իրավական ն փաստական հիմքերը, այդ թվում` դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքի պահպանվածության հարցը: Միաժամանակ, Օրենսգրքի «Դատավարական ժամկետները բաց թողնեը ն վերականգնելը» վերտառությունը կրող 54-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների վերլուծությունից հետնում է, որ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնմամբ «նորոգվում» են անձի իրավունքն իրականացնելու այն գործողությունները, որոնք չեն կատարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Վճռաբեկ դատարանը նկատում է նան, որ հայցադիմումի ընդունելության փուլում դատարանը «սահմանափակված» է հայցվորի հայտնած տեղեկությունների ծավալով: Ուստի, բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցը քննարկելիս դատարանը պետք է իրականացնի միջնորդությամբ նշված պատճառների համակարգային վերլուծություն: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի վերաբերյալ տեղեկացված չլինելու հիմքով վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը հնարավոր է այն դեպքերում, երբ դատարանը հանգամանալից գնահատում է հետնյալ երեք հիմնական բաղադրիչները.

1. տեղեկացված չլինելու փաստի հիմնավորվածությունը. դատարանը պետք է պարզի, արդյոք անձի կողմից ներկայացված փաստարկներն իրապես վկայում են այն մասին, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել տեղեկանալու վարչական ակտի գոյության մասին,

2. տեղեկացման պահից անմիջապես հետո ձեռնարկված գործողությունների ծավալն ու ողջամտությունը. դատարանը պետք է գնահատի, արդյոք վարչական ակտի գոյության մասին տեղեկացվելուց հետո անձը ձեռնամուխ է եղել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով ակտիվ նե անհրաժեշտ գործողությունների իրականացմանը,

3. պատճառների հարգելիությունը. դատարանը պետք է որոշի, արդյոք անձի կողմից դատավարական ժամկետի բացթողումը պայմանավորված է եղել օբյեկտիվ ն վերջինիս վերահսկողությունից դուրս հանգամանքներով, թե նշված պատճառներն օգտագործվում են որպես դատավարական գործողություների հետ կապված ժամկետային սահմանափակումները շրջանցելու միջոց:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջորդության մերժումը նմանատիպ դեպքերում հնարավոր է միայն այն պարագայում, երբ հայցադիմումի ընդունելության փուլում դատարանին հասու տվյալների (հայցադիմում, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ն դրանց կից փաստաթղթեր) ընդհանրական ուսումնասիրությունը հիմք է տալիս դատարանին անվերապահորեն եզրակացնելու շահագրգիռ անձի կողմից վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ տեղեկացված լինելու, ձեռնարկված գործողությունների անբավարարության ն ժամկետը բաց թողնելու պատճառների անհարգելիության մասին: Հակառակ պարագայում, երբ ներկայացված տվյալներն իրենց ամբողջությամբ բավարար չեն նման աներկբա հետնության հանգելու համար, ապա գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով, հայցադիմումը պետք է վարույթ ընդունվի ն նշված հանգամանքների բացահայտումը պետք է իրականացվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ինչը բխում է անձի «դատարան դիմելու» ն «դատարանի մատչելիության» իրավունքներից:

9

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վահրամ Վարդանյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումը: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

Դատարանը 13.03.2024 թվականին կայացրել է «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ. «/...) հայցվորը հայցի հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ օրինականացված ինքնակամ կառույցը կառուցվել է իր կողմից: Միեչդեռ վերը եշված իրավական նորմերի ուժով ինքնակամ կառույցն օրինականացնելու ն իրեն օտարելու հեր կապված իր իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները հայցվորը կարող էր իրականացնել միեչն 2023 թվականի հունվարի Էը: Եվ հենց այդ ժամանակ էլ հայցվորը կարող էր իմանալ խնդրո առարկա որոշման գոյության մասին: Հետնաբար սույն գործով վիճարկվող որոշման մասին 2024 թվականի հունվարին պտեղեկանալը չի կարող դրվել բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքում, քանի որ հայցվորի կողմից չի ներկայացվել որնէ հիմնավոր պատճառ՝ առեվազն 2023 թվականի հունվարի մեկից հետո դրսնորած անգործության համար»:

Վերաքննիչ դատարանը 20.05.2024 թվականի որոշմամբ մերժել է Վահրամ Վարդանյանի վերաքննիչ բողոքը՝ նշելով որ. «(..) հայցվորի կողմից վկայակոչած փաստարկեերը Վերաքենիչ դատարանը համարում է անարժանահավատ, ուստի Վերաքննիչ դատարանը հիմեավոր է համարում Դատարանի այն եզրահանգումը, որ ինքնակամ կառույցն օրինականացնելու ն իրեն օտարելու հեր կապված իր իրավունքների իրացմաեն ուղղված գործողությունները Հայցվորը կարող էր իրականացնել մինչն 2023 թվականի հունվարի Լը, ն հենց այդ ժամանակ էլ կարող էր իմանալ խեդրո առարկա որոշման գոյության մասին, բացի այդ, անարժանահավատ է Հայցվորի այն դիրքորոշումը, որ 90-ական թվականներին ինքնակամ կառուցել է բնակելի տուն, որտեղ ն ապրում է, սակայն 2024 թվականին է տեղեկացել որ այն Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվակաի թիվ 7Դ9-Ա որոշմամբ օրինականացվել է տայ անձի կողմից: Մինեույն ժամանակ, վերոգրյալով պայմանավորված' Վերաքենիչ դատարանը փաստում է, որ Հայցվորը չի ձեռեարկել իրենից կախված անհրաժեշտ գործողությունեերը' օրենքով սահմանված ժամկետում իր դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու նպատակով (...):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով վիճարկման առարկան կազմում է Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշումը, որով ՀՀ, ք. Երնան, Բագրնանդի փողոց թիվ 2/1 հասցեում գտնվող կառույցն ուղղակի եղանակով օտարվել է այն իրականացրած անձին՝ Սուսաննա Գալստյանին (հատոր 1-ին, գ.թ. 12):

Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ. «(...) հանդիսանում է վիճարկվող որոշամամբ օրինական ճանաչված ինքնակամ կառույցնե իրականացրած անձը, հետնաբար այդ վարույթն անմիջականորեն վերաբերել է վերջինիս իրավունքներին ն օրինական շահերին, միեչդեռ հայցվորը նշված վարույթով որպես կողմ հանդես չի եկել, որնէ այլ կերպ այդ մասին չի ծանուցվել, ուստին վարույթն իրականացվել է օրենքի խախտմամբ, ավելին՝ ըստ վիճարկվող վեճի առարկա տարածքը ուղղակի եղանակով

10

օտարվել է կառույցն իրականացրած անձին, որը փաստացի չի համապատասխանում իրականությանը»» (հատոր 1-ին, գ.թ. 3-8):

Միաժամանակ հայցադիմումին կից ներկայացված միջնորդությամբ հայցվորը նշել է, որ. «(...) վիճարկվող որոշման մասին հայցվորը նախկինում տեղեկացված չի եղել, ընդ որում, եշված որոշման ուղղակի հասցեատեր չի հանդիսացել, սակայե վիճարկվող որոշումե առնչվում է հայցվորի իրավունքներին ն օրինական շահերին, մինեույն ժամանակ, որոշման մասին տեղեկացել է Երնանի քաղաքապետարանին ուղարկված հարցմանն ի պատասխան ստացված փաստաթղթերից» (հատոր 1-ին, գ.թ. 8-11):

Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ ի հավաստում բաց թողնված դատավարական ժամկետի 0պատճառների հարգելիության՝ հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացվել են Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշման պատճենը, Երեանի քաղաքապետարանին ուղղված 17.01.2024 թվականի դիմումի Ա դրա պատասխանի (թիվ 19/12273-24 գրության) պատճենները: Հարցումն իրականացվել է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, որում որպես դիմումատու նշվել է «Քրիստինե Մանվելի Հովհաննիսյան, ներկայացուցիչ` Արմեն Վահանի Վարոսյան)» անուն ազգանունը, իսկ որպես հարցման բովանդակություն նշվել է՝ «խնդրում եմ հայտնել Բագրնանդի փողոց հ2/1 հասցեում գտնվող բնակելի տունը օրինական է թե ոչ, եթե այո, տրամադրել նան Երնանի քաղաքապետի համապատասխան որոշումը ն դրա ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները» (հատոր 1-ին, գթ. 12-14): Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Երնանի քաղաքապետարանի թիվ 19/12273-24 գրությամբ տեղեկացվել է. «Ի պատասխան Երնանի քաղաքապետին հասցեագրված Ձեր 18.01.2024 թվականի հ.Դ-7240-24 դիմումի՝ կից ներկայացվում է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ն հողի վերահսկողության վարչությունում առկա Ձեր կողմից պահանջվող փաստաթղթերի պատճենները: Առդիր 8 թերթ»: Ընդ որում՝ նշված գրության բովանդակությունից պարզ չէ, թե այն երբ է տրամադրվել ն որոնք են կից ներկայացված 8 թերթից բաղկացած փաստաթղթերը. դրանք կից չեն ներկայացվել նան հայցադիմումին:

Այսպիսով, ըստ հայցադիմումում ն դրան կից ներկայացված տեղեկատվության՝ Վահրամ Վարդանյանը Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշման մասին իրազեկվել է միայն իրականացված հարցման արդյունքում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, թեն հայցադիմումի, միջնորդության ն կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը, հնարավորություն չի տալիս որոշակիացնել, թե հարցումն իրականացնող անձն ինչպիսի առնչություն ունի սույն գործով որպես հայցվոր հանդես եկող անձի հետ, ինչպես նան հասկանալի չէ, թե արդյոք Երնանի քաղաքապետարանի պատասխան գրությունը հենց այդ հարցմանն է ուղղված եղել, այնուամենայնիվ առնվազն հայցադիմումի ընդունելության փուլում առկա չէ նան որնէ հերքող ապացույց առ այն, որ Վահրամ Վարդանյանը Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 719-Ա որոշման մասին իրազեկվել է ոչ թե հենց այս հարցման շրջանակներում, այլ շատ ավելի վաղ:

Անդրադառնալով Վահրամ Վարդանյանի կողմից ինքնակամ կառույցն օրինականացնելու ն իրեն օտարելու հետ կապված իր իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները մինչն 01.01.2023 թվականն իրականացնելու հնարավորության ն հենց ադ պահից խնդրո առարկա որոշման գոյութան մասին իրազեկվելու հավանականությանը, ինչպես նան 90-ական թվականներից ինքնակամ կառույցն իրականացնելու ն այնտեղ բնակվելու պայմաններում 2024 թվականին միայն այլ անձի կողմից կառույցն օրինականացնելու մասին տեղեկացվելու վերաբերյալ հայտնած դիրքորոշման անարժանահավատ լինելու մասին Վերաքննիչ դատարանի դատողությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկման

11

հայցադիմում ներկայացնելու երկամսյա ժամկետի մեկնարկը պայմանավորել է ինքնակամ կառույցի առնչությամբ օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահով՝ առանց վերլուծելու այդ նույն ժամանակահատվածում վարչական ակտի գոյության վերաբերյալ հայցվորի իրազեկվածության իրատեսականությունը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բաց թողնված դատավարական ժամկետը բավարարելու կամ մերժելու հարցը չի կարող կախման մեջ դրվել օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու հանգամանքից, եթե այն ուղղակիորեն չի վկայում տվյալ վարչական ակտի գոյության մասին հենց այդ փոփոխության ուժի մեջ մտնելու պահից տեղեկանալու փաստի մասին:

Ինչ վերաբերում է հայցվորի հայտնած տեղեկություններն «անարժանահավատ» գնահատելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կրում է վերացական բնույթ, ն բացակայում է դրա կառուցման տրամաբանական ուղին:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ տվյալ դեպքում Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշման վիճարկումը որնէ կերպ կապակցված ն պայմանավորված չէ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-397-Ն օրենքի ն դրանում ամրագրված փոփոխությունների հետ, ուստի այս հիմքով չի կարող սահմանափակվել շահագրգիռ անձի դատարան դիմելու իրավունքը, որպիսի հանգամանքը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, հաշվի առնելով, որ սուն գործում առնվազն հայցադիմումի ընդունելության փուլում առկա չէ Վահրամ Վարդանյանի կողմից վիճարկվող վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ, քան Երնանի քաղաքապետարանին ուղղված հարցման պահը, տեղեկանալու վերաբերյալ որնէ ապացույց` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար, այն է՝ խնդրո առարկա վարչական ակտի գոյության մասին տեղեկանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետում դիմել է դատարան: Հետնաբար վիճարկման հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Վահրամ Վարդանյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, ն բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա է վերականգնման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել են թիվ ՎԴ/10524/05/20, թիվ ՎԴ/0395/05/20 ն թիվ ՎԴ/9742/05//9 վարչական գործերով ՀՀ հԱվարչական դատարանի կողմի` կայացված ն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնցով ՀՀ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, գտել է, որ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվող վարչական ակտի գոյության մասին ավելի վաղ տեղեկանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում պետք է բաց թողնված դատավարական ժամկտի հոսքը հաշվել միջնորդության մեջ նշված ժամկետից: Մինչդեռ, սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Վահրամ Վարդանյանը Երնանի քաղաքապետի 30.07.2009 թվականի թիվ 7191-Ա որոշման, որպես վարչական ակտի, հասցեատեր չի հանդիսացել, ինչպես նան գործում առկա չէ նշված վարչական ակտի մասին Վահրամ Վարդանյանի կողմից ավելի վաղ տեղեկանալու մասին որնէ ապացույց, որպիսի պայմաններում վերջինս ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, այն է՝ չի իմացել նշված վարչական ակտի

12

գոյության մասին, ն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու համար՝ սույն որոշմամբ նշված դիրքորոշումների համատեքստում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է սույն գործով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Իրացնելով օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա է կիրառման սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու Ա նոր դատական ակտ կայացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-71-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.05.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Վահրամ Վարդանյաի միջնորդությունը՝ դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարել հարգելի ն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

. ՀԱԿՈԲՅԱՆ

ՏՈ Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/2409/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել