Խաչատրյան — ԵԴ/14048/02/18
Ամփոփում
քննելով Ստեփան Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Արտակ Խաչատրյանի հայցի ընդդեմ Ստեփան Գալստյանի՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջի մասին, ն ըստ Ստեփան Գալստյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արտակ Խաչատրյանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արտակ Խաչատրյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խոչընդոտները, այն է՝ Ստեփան Գալստյանին վտարել Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 հասցեում
Ամբողջ Տեքստ
2185 ՏԱՏ ՀԱ.
Մ-Ր
Ս / 11 | 1 րթ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14048/02/18 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/14048/02/18
Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան
Դատավորներ՝ Մ. Հարթենյան
Ն. Մարգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով Ստեփան Գալստյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Արտակ Խաչատրյանի հայցի ընդդեմ Ստեփան Գալստյանի՝ սեփականության իրավունքի խոչընդոտները վերացնելու պահանջի մասին, ն ըստ Ստեփան Գալստյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արտակ Խաչատրյանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արտակ Խաչատրյանը պահանջել է վերացնել իր սեփականության իրավունքի խոչընդոտները, այն է՝ Ստեփան Գալստյանին վտարել Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 հասցեում գտնվող հողամասից, վերջինիս պարտավորեցնել հեռացնել Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99ա հասցեում գտնվող բնակելի տան ջրագիծը, թվով Զ ծխատարերը, ինչպես նան տեղադրված մետաղական ն այլ կոնստրուկցիաները, վերականգնել հողամասի՝ մինչե իրավունքի խախտումը եղած դրությունը, Ստեփան Գալստյանին պարտավորեցնել չխոչընդոտել Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 ն թիվ 99ա հասցեների հողամասերի միջն պարիսպ կառուցելուն:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ստեփան Գալստյանը պահանջել է Արտակ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3
2
տան ն թիվ 99ա հասցեների արանքում ընկած՝ մեկ մետր լայնություն ու 21 մետր երկարություն ունեցող հողատարածքի նկատմամբ սահմանել հարկադիր սերվիտուտ:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2020 թվականի որոշմամբ Ստեփան Գալստյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ստեփան Գալստյանը (ներկայացուցիչ Աննա Տոնոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արտակ Խաչատրյանը (ներկայացուցիչ Դիանա Շախրամանյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ հոդվածի Լին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 6-րդ հոդվածի Լին մասը ն 63-րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ՝ Կոնվեեցիա) 6-րդ հոդվածը, Կոնվենցիայի Էին արձանագրության ին մասը, ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 163-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, 57-րդ հոդվածը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի Լին ն 6-րդ մասերը, 63-րդ հոդվածի 2-րդ մասը, 66-րդ հոդվածի 2-րդ մասը, 84-րդ հոդվածի 1-ին ն 4-րդ մասերը, 85-րդ հոդվածի Լին մասը, 86-րդ հոդվածի Լին մասը, 9-րդ հոդվածը, 152-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ մասերը, 162-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 2-րդ մասը, 381-րդ հոդվածի 5-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իր ներկայացուցիչն ապացուցման բեռը բաշխելու մասին որոշմամբ սահմանված՝ ապացույցներ կամ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետի օրը՝ 05.06.2020 թվականին, Դատարան է ներկայացրել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու, «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետին դատական նիստին հրավիրելու ն փորձագիտական եզրակացության վերաբերյալ բացատրություն տալու մասին միջնորդություններ, որոնք Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել են:
Վերաքննիչ դատարանն արտահայտել է իրար հակասող դիրքորոշումներ, մասնավորապես՝ արձանագրելով, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության քննարկման ժամանակ դատարանն օժտված է հայեցողական լիազորությամբ՝ մերժելու կամ բավարարելու ներկայացված միջնորդությունը, հայցվորըր պետք է օգտվեր իր՝ փորձագիտական եզրակացություն ներկայացնելու իրավունքից, հակառակ դեպքում կրում է դրա բացասական հետնանքներ, առանց համապատասխան փորձագիտական եզրակացության հնարավոր չէ հարկադիր սերվիտուտ սահմանելու հարցում գալ վերջնական եզրահանգման:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է պահանջ՝ միջնորդության մեջ նշել ապացուցման ենթակա փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, սահմանված են միջնորդություն ներկայացնելու համար դատավարական ժամկետներ, սահմանված է ընթացակարգ' կապված միջնորդությունը դատավարության մասնակիցներին մատչելի դարձնելու հետ: Այսինքն՝
Յ
դատավարության ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ միջնորդության մերժումն ինչքան էլ որ հայեցողական լիազորություն է, պետք է բխի օրենսդրական անհրաժեշտությունից, այսինքն՝ պետք է ելնի դատավարության մասնակցի կողմից օրենքի պահանջը չկատարելու փաստից կամ միջնորդությամբ նշված փաստը փորձագետի եզրակացությամբ հաստատման ենթակա չլինելու փաստից, ինչպես նան գործի բնույթից, վեճն առանց փորձագիտական եզրակացության արդար լուծելու հնարավորության առկայությունից:
Տվյալ դեպքում Դատարանի հայեցողական լիազորության իրացումը դուրս է վերոնշյալ սահմաններից, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, հաշվի առնելով սույն գործի բնույթը, չի համապատասխանում արդարադատություն իրականացնելու դատարանի կոչմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Գործով պարզման ենթակա հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի վերաբերյալ իր ներկայացրած միջնորդության հիման վրա Դատարանն արդեն մեկ անգամ նշանակել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, բողոքաբերը ներկա է գտնվել դատական նիստին ն միջնորդության վերաբերյալ հայտնել է իր կարծիքը: Փորձաքննության արդյունքում փորձագետին առաջադրված հարցերը բովանդակային առումով համընկնում են բողոքաբերի կողմից հետագայում ներկայացված միջնորդության հիման վրա .0նշանակված փորձաքննությամբ առաջադրված հարցադրումներին, որոնց վերաբերյալ փորձագետի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ: Հետնաբար Դատարանն իրավացիորեն մերժել է սույն գործով բողոքաբերի՝ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Արտակ Խաչատրյանը 04.12.2018 թվականին դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի 04.12.2018 թվականի որոշմամբ բավարարվել է (հատոր 2-րդ, գթ. 28, 32-35).
2) «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության համաձայն՝
- Արտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 հասցեում գտնվող՝ փաստացի պակաս օգտագործվող հողամասով անցնում են Ստեփան Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 99ա բնակելի տան ջրագիծը, ինչպես նան թվով 2 ծխատար, որոնք հնարավոր է տեղափոխել համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, իսկ անհրաժեշտության դեպքում նան նախագծերի առկայության պարագայում,
- Արտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 99/3 հասցեի հողատարածքի տիրապետման հետնանքով տեղատեսության օրվա դրությամբ Երնանի Արաբկիր, -Քեռու փողոցի թիվ 99ա հասցեում գտնվող Ստեփան Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան, նկուղի, օժանդակ շինությունների Ա դեպի հողամասի տարբեր հատվածների մուտքի խոչնդոտներ առկա չեն, սակայն թիվ 99/3 հասցեում գտնվող տնատիրության կողմից փաստացի պակաս 23,42 (23,421,0)մշ մակերեսով հողամասի ձախ սահմանային եզրագծով պարսպի կառուցման պարագայում (երկկողմանի փակումը, կամ նմանատիպ շինարարական աշխատանքների իրականացումը) թիվ 99ա
4
հասցեում գտնվող բնակելի տնից դեպի իրենց բակային հատված դուրս գալու հնարավորություն չի լինի (հատոր 2-րդ, գ.թ. 46-55).
Յ) հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանը 10.03.2020 թվականին «Սերվիտուտի փորձագետ ներգրավելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 2-րդ, գթ. 79-81.
4) հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանի ներկայացուցիչը 09.06.2020 թվականին դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 107-109, 118-120).
5) հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանի ներկայացուցիչը 05.06.2020 թվականին փոստային ծառայության միջոցով միջնորդություն է ներկայացրել դատարան «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն իրականացրած փորձագետին դատական նիստին հրավիրելու ն 2406.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություն տալու համար, որը Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 115, 116, 118-120):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Սուն գործով վճռաբեկ բողոքը վարութ ընդունեը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, 84-րդ հոդվածի 1-ին մասի ն 86-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ ն բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին, ինչպես նեան փորձաքննություն եշանակելու առանձեահատկություններին՝ վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են գույքային սերվիտուտը:
Նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են անձնական սահմանափակ սերվիտուտը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարնան կամ այլ հողամասով անցնելու, երթնեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:
Նույն հոդված 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը՝ սերվիտուտ պահանջող անձի հայցով՝ կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ սեփականության իրավունքի իրավազորություն հանդիսացող օգտագործման իրավունքը
5
ենթադրում է, որ սեփականատերն իրավական ն փաստական հնարավորություն պետք է ունենա օգուտներ ստանալու իր գույքից: Նկատի ունենալով, որ իր գույքից օգտվելը կարող է պայմանավորված լինել նան այլ սեփականատերերի գույքի հետ առնչվելով՝ օրենսդիրը նախատեսել է սերվիտուտի, այդ թվում հարկադիր սերվիտուտի՝ ուրիշի գույքից սահմանափակ կերպով օգտվելու իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հողամասի շենքի, շինության Ա այլ անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի հարնան հողամասի սեփականատիրոջից վերջինիս պատկանող հողամասի շենքի, շինության ն այլ անշարժ գույքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) պահանջով դիմել դատարան, եթե այն անհրաժեշտ է մասնավորապես՝ անցնելու ն երթնեկելու համար, որը չի կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու: Ընդ որում` օրենսդիրը որնէ բացառություն ընդհանուր կանոնից չի սահմանել, այսինքն՝ սահմանված չեն այն դեպքերը, թե երբ է հարկադիր սերվիտուտը ենթակա մերժման: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես սերվիտուտով ծանրաբեռնվող անշարժ գույքի սեփականատերը պետք է հնարավորություն ունենա լիարժեքորեն օգտվելու իր գույքից, այնպես էլ սերվիտուտի սահմանման կարիք ունեցող գույքի սեփականատերը, հակառակ դեպքում սեփականության իրավունքը կկրի հռչակագրային բնույթ, քանի որ սեփականատերը հնարավորություն չի ունենա լիարժեքորեն օգտվելու իր իրավազորություններից։ Հետնաբար սերվիտուտ սահմանելու պահանջներ քննելիս դատարանները պետք է հաշվի առնեն երկու սեփականատերերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը՝ այդ թվում այն բացահայտելով փորձաքննության միջոցով (տես Գայանե Խաչատրյանն ընդդեմ Կիլտրան Հակոբյանի ն մյուսների թիվ ԵՄԴ/18573/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման Ա գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը Ա փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (տես Ռուզաննա (Թորոսյանն ըեդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
6
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ն թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է յուրաքանչյուր ապացույց հետազոտել նախ՝ գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, ապա գնահատել գործում եղած բոլոր ապացույցների համակցությամբ, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը (տե՛ս Աշուր Ղազարյաեը ն Մարգարիտ Դալլաքյանն ըեդդեմ «Վանաձոր» նորարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի, Մարինե Յուրիկի Պարանյանի թիվ ԼԴ/0898/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:
Նույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են փորձագետի եզրակացությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությունը նախատեսված է որպես առանձին ապացույցի տեսակ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որնէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման ն պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` իր նախաձեռնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման
7
ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, ն առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում անդրադառնալով փորձագետի եզրակացությունը որպես գրավոր ապացույցի առաձին տեսակ գնահատելու հարցին, արձանագրել է, որ փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ ն չի կարող կրել ձնական բնույթ (տես «Օրիենթ Սթոն» ՍՊԸն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸի թիվ ԱՎԴԼՕ074/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թեն 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձաքննության նշանակմանը վերաբերելի իրավակարգավորումները որոշակի փոփոխությունների են ենթարկվել, մասնավորապես՝ այդ օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ իր նախաձեռնությամբ փորձաքենություն կարող է նշանակել միայն օրենքով նախատեսված դեպքերում, այնուամենայնիվ, գործին մասնակցող անձի կողմից այդպիսի միջնորդություն ներկայացվելու դեպքում այն մերժելու կամ բավարարելու հարցը լուծելիս Դատարանը դատական հայեցողություն դրսնորելիս պետք է հաշվի առնի վիճելի իրավահարաբերության բնույթը, տվյալ գործի փաստերը պարզելու դատավարական անհրաժեշտությունը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության հիման վրա ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացման տեսանկյունից` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության ն իրավահավասարության դատավարական սկզբունքների պահպանումը:
Բնորոշելով «դատական հայեցողությունը»՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է, որը, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն, քանի որ իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը պահանջում է, որ երաշխավորվի կամայականության արգելքը, ն հստակեցված լինեն հանրային իշխանության մարմինների հայեցողության սահմանները: Ըստ այդմ, «դատական հայեցողության» սահմանները նախնառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ ն բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նան վիճելի իրավահարաբերության բնույթով են տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տես ՀՀ ֆինանսների նախարարությունն ըեդդեմ Սայեն Ղազարյանի ն այլոց թիվ ԱՎԴ/0011/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի ն դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
8
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում (..) իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Դատարանի առջն հավասարության ն մրցակցության սկզբունքները սերտորեն փոխկապված են, ու միայն դատարանի առջն հավասարության սկզբունքի իրացման պայմաններում է հնարավոր ապահովել մրցակցության սկզբունքի լիարժեք իրացումը: Քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջե արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքենության հիմնական տարրերից մեկը ն պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե'ս Անկերլը ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38- րդ, Դոմբո Բեհեր Բ. Վ. ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 07.10.1993 թվականի որոշումը, կետ 66):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի իրավահավասարությամբ իրականացվող Ա մրցակցության վրա հիմնված դատավարությունում դատարանի անկախ ն անաչառ դերը պետք է արտահայտվի գործի փաստական հանգամանքները պարզելով, ինչպես նան ապացույցները բազմակողմանի, լրիվ Աե օբյեկտիվ հետազոտելու համար պայմաններ ստեղծելով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածը դատարանից պահանջում է յուրաքանչյուր գործի քննությունն իրականացնելիս մարդու ն քաղաքացու՝ Սահմանադրությամբ ու միջազգային-իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքների ն ազատությունների առավելագույնս արդյունավետ ապահովում ն պաշտպանություն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ստեփան Գալստյանը պահանջել է Արտակ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 ն թիվ 99ա հասցեների արանքում ընկած հողատարածքի նկատմամբ, որն ունի մեկ մետր լայնություն ն 21 մետր երկարություն` ընդհանուր 21քմ մակերես, սահմանել հարկադիր սերվիտուտ:
Սկզբնական հայցով հայցվոր Արտակ Խաչատրյանը 04.12.2018 թվականին դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանի 04.12.2018 թվականի որոշմամբ բավարարվել է:
«Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության համաձայն՝ Արտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99/3 հասցեում գտնվող փաստացի պակաս օգտագործվող հողամասով անցնում են Ստեփան Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 99ա բնակելի տան ջրագիծը, ինչպես նան թվով 2 ծխատար, որոնք հնարավոր է տեղափոխել համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, իսկ անհրաժեշտության դեպքում նան նախագծերի առկայության պարագայում: Արտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 99/3 հասցեի հողատարածքի տիրապետման հետնանքով տեղատեսության օրվա դրությամբ Երնանի Արաբկիր, Քեռու փողոցի թիվ 99ա հասցեում գտնվող՝ Ստեփան Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան, նկուղի, օժանդակ շինությունների ն դեպի հողամասի տարբեր հատվածների մուտքի խոչնդոտներ առկա չեն, սակայն թիվ 99/3 տնատիրության կողմից
9
փաստացի պակաս 23,42 (23,42:1,0)մմ մակերեսով հողամասի ձախ սահմանային եզրագծով պարսպի կառուցման պարագայում (երկկողմանի փակումը, կամ նմանատիպ շինարարական աշխատանքների իրականացումը) թիվ 99ա հասցեում գտնվող բնակելի տնից դեպի իրենց բակային հատված դուրս գալու հնարավորություն չի լինի:
Հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանը 10.03.2020 թվականին «Սերվիտուտի փորձագետ ներգրավելու վերաբերյալ» միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանը մերժել է:
Հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանի ներկայացուցիչը 09.06.2020 թվականին դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որը Դատարանը մերժել է:
Հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանի ներկայացուցիչը 05.06.2020 թվականին միջնորդություն է ներկայացրելիլ դատարան «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի դատաշինարարատեխնիկական փորձաքենություն իրականացրած փորձագետին դատական նիստին հրավիրելու ն 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության վերաբերյալ բանավոր բացատրություն տալու համար, որը Դատարանը կրկին մերժել է:
Դատարանը, պատճառաբանելով, որ ««Շին էքսպերտ» ՍՊԸ-ի 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության գհամաձայե' Արտակ Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող քաղաք Երնաե, Արաբկիր, Քեռու փողոց, թիվ 99/3 հասցեում գտեվող փաստացի պակաս օգտագործվող հողամասով անցեում են Ստեփան Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող թիվ 99ա բնակելի տան ջրագիծը, ինչպես նան թվով 2 ծխատար, որոնք հեարավոր է տեղափոխել համապատասխան տեխեիկական փաստաթղթերի, իսկ անհրաժեշտության դեպքում նան նախագծերի առկայության պարագայում», «Փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է երկու հասցեների միջն ընկած տարածքում առկա ջրագծի, ծնատարների աստիճանավանդակների տեղափոխման հնարավորությունը: Այսիեքե՝ արձանագրվելով, որ Երնան քաղաքի Քեռու փողոց թիվ 99ա հասցեում առկա հնարավորությունը ենթակառուցվածքների ձնափոխման այնպես, որպեսզի չխոչընդոտի նույն հասցեի թիվ 99/3 հասցեի անշարժ գույքի անարգել փիրապետմաեը ն օգտագործմանը», 14.07.2020 թվականին վճիռ է կայացրել Արտակ Խաչատրյանի հայցը բավարարելու ն Ստեփան Գալստյանի հակընդդեմ հայցը մերժելու մասին:
Վերաքննիչ դատարանը 18.12.2020 թվականի որոշմամբ մերժել է Ստեփան Գալստյանի վերաքննիչ բողոքը ն Դատարանի 14.07.2020 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «Հակընդդեմ հայցով հայցվոր Ստեփան Գալստյանը, հակընդդեմ հայցի վերջեապահանջի, այն է' վիճելի րարածքի մասով հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով, չի ներկայացրել որնէ փաստական տվյալ, որ առանց հարնան հողամասի նկատմամբ սերվիտուտի սահմանման հեարավր չի լինի ապահովլ իր հողամաս (բակային փպարածք) անցնելը, էլեկտրահաղորդման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելը կամ դրանց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ», «Հակըեդդեմ հայցով հայցվորը, Դատարանի կողմից փորձաքնեություն նշանակելու միջնորդությունները մերժելու պարագայում (երկրորդ միջեորդության ներկայացման ժամանակ ունեցել է նան հանրային պաշտպան հանդիսացող ներկայացուցիչ), չի օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով փորձագետի եզրակացություն ներկայացնելու իր իրավունքից ն չի հիմնավորել հարկադիր սերվիտուտ սահմանելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի ին կետով սահմանված պայմանների առկայությունը: Հետնաբար, վերջիես, որպես հարկադիր սերվիտուրի սահմանման պահանջ ներկայացրած անձ, կրում է ՀՀ
10
քաղաքացիական դավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բացասական հետնանքները»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների ն սույն գործի փաստերի համադրմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներ՝ Վճռաբեկ Դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումից բխում է, որ Դատարանի կողմից հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու նախապայմանները երկուսն են, մասնավորապես՝
1) եթե սերվիտուտ պահանջող անձի կարիքների բավարարումը չի կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու,
2) այդ կարիքների ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:
Սույն գործով Դատարանը դատատեխնիկական փորձաքննություն է նշանակել սերվիտուտի սահմանման պահանջի մասին հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունած լինելու պայմաններում, նե փորձագետին հարցեր են առաջադրվել միայն սկզբնական հայցադիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման կապակցությամբ: Փորձագետին որնէ հարց չի առաջադրվել այն մասին, թե արդյո՞ք հակընդդեմ հայցվորի կարիքների բավարարումը հնարավոր է ապահովել առանց սերվիտուտ սահմանելու կամ արդյո՞ք այդ կարիքների ապահովումը կապված չէ անհամաչափ զգալի ծախսերի հետ: «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացությունը չի պարունակում հակընդդեմ հայցի լուծման համար էական նշանակություն ունեցող վերոնշյալ հարցերի պատասխանները:
Վերը նշված փորձագիտական եզրակացության համաձայն՝ սկզբնական հայցով ակնկալվող պարսպի կառուցման պարագայում հակընդդեմ հայցվորի բնակելի տնից դեպի իրենց բակային հատված դուրս գալու հնարավորություն չի լինի: Նույն եզրակացության համաձայն՝ հակընդդեմ հայցվորի կարիքները բավարարող ենթակառուցվածքները հնարավոր է տեղափոխել|լրլմիայն համապատասխան տեխնիկական փաստաթղթերի, իսկ անհրաժեշտության դեպքում նան նախագծերի առկայության դեպքում:
Դատարանը, մերժելով սերվիտուտի փորձագետ ներգրավելու ն
դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին հակընդդեմ հայցվորի միջնորդությունները, ի վերջո չի պարզել, թե արդյո՞ք հնարավոր է ձեռք բերել վերոնշյալ տեխնիկական փաստաթղթերը ն նախագծերը, ու դրանք ձեռք չբերելու պարագայում ինչպես պետք է ապահովվեն հակընդդեմ հայցվորի կարիքները:
Վերոշարադրյալից բխում է, որ Դատարանը պետք է պարզեր, թե արդյո՞ք հակընդդեմ հայցվորի կարիքների բավարարումը հնարավոր է ապահովել առանց սերվիտուտ սահմանելու կամ արդյո՞ք այդ կարիքների ապահովումը կապված չէ անհամաչափ զգալի ծախսերի հետ: Դատարանը հաշվի չի առել նան այն փաստը, որ թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացության համաձայն՝ սկզբնական հայցվորի կողմից պարիսպ կառուցվելու դեպքում հակընդդեմ հայցվորի բնակելի տնից դեպի բակային հատված դուրս գալու հնարավորություն չի լինի, ն նման պայմաններում Դատարանը, բավարարելով ներկայացված հայցադիմումը ն հակընդդեմ հայցվորին պարտավորեցնելով չխոչընդոտել սկզբնական հայցվորին կառուցել պարիսպ, խախտել է հակընդդեմ հայցվորի սեփականության իրավունքը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն մասին, որ փորձաքենություն նշանակելը Դատարանի հայեցողական լիազորությունն է, իսկ հակընդդեմ հայցվորն էլ չի օգտվել արտադատական փորձաքննություն անցկացնելու ն դրա արդյունքները Դատարան ներկայացնելու իր իրավունքից՝ անհիմն են, քանի որ դատական հայեցողությունը կոնկրետ իրավական վեճի լուծման գործընթացում օրենսդրությամբ կանխորոշված շրջանակներում դատարանի կողմից որոշակի դատավարական գործողության կատարման կամ այդպիսի գործողության կատարումից ձեռնպահ մնալու հնարավորությունն է, որը սակայն
11
չի կարող մեկնաբանվել որպես անսահմանափակ ազատություն: Ուստի վերոնշյալ փաստերի առկայության պայմաններում թեն փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը բավարարելը հանդիսանում է դատարանի հայեցողական լիազորությունը, այնուամենայնիվ Դատարանն ուներ հնարավորություն կողմերի մրցակցության ն իրավահավասարության դատավարական սկզբունքների հաշվառմամբ նշանակելու նոր փորձաքննություն, որի առկայության պարագայում արդեն հնարավոր կլիներ հստակ եզրահանգման գալ հարկադիր սերվիտուտի սահմանման անհրաժեշտության վերաբերյա՝ հաշվի առնելով երկու սեփականատերերի շահերը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ փորձաքննություն նշանակելու մասին սկզբնական հայցվորի միջնորդությունը բավարարելով, իսկ հակընդդեմ հայցվորի նմանօրինակ երկու միջնորդությունները, ինչպես նան փորձաքենությունն իրականացրած փորձագետին դատական նիստին հրավիրելու ն բացատրություն տալու միջնորդությունը մերժելով՝ Դատարանը վերջինիս դրել է սկզբնական հայցվորի համեմատ անբարենպաստ դատավարական վիճակում:
Վերոշարադրյալի համատեքստում եզրահանգելով, որ հակընդդեմ հայցվորը չի հիմնավորել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանների առկայությունը, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հակընդդեմ հայցվորը կատարել է անհրաժեշտ դատավարական գործողություններ, այն է ներկայացրել է սերվիտուտի փորձագետ ներգրավելու ե դատաշինարարատեխնիկական փորձաքենություն նշանակելու, ինչպես նան փորձագետին դատարան հրավիրելու ու իրականացրած փորձաքննության վերաբերյալ բացատրություն տալու միջնորդություններ, մինչդեռ Դատարանի կողմից վերոնշյալ միջնորդությունները մերժելու ն նոր փորձաքննություն չնշանակելու արդյունքում գործը քննվել ու դատական ակտը կայացվել է առանց հակընդդեմ հայցի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու: Ավելին՝ պատշաճ գնահատման չի ենթարկվել նան այն հանգամանքը, որ վեճի նման ձնով լուծման արդյունքում հակընդդեմ հայցվոր Ստեփան Գալստյանը զրկվել է իր բնակելի տնից դեպի իրենց բակային հատված դուրս գալու հնարավորությունից, որպիսի հանգամանքի մասին նշված է գործում առկա «Շին Էքսպերտ» ՍՊԸ-ի 24.06.2019 թվականի թիվ 18/029Դ փորձագիտական եզրակացությունում:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Դատարանը, մերժելով կողմի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը, չի ապահովել գործի փաստական հանգամանքների լրիվ ն բազմակողմանի քննություն, որի արդյունքում խախտել է հակընդդեմ հայցվորի արդար դատաքննության ու սեփականության իրավունքները:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը բեկանելու ն գործն ամբողջ ծավալով Երնանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:
Գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին համապատասխան ձեռք բերել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտող փորձագետի եզրակացություն ն դրա տվյալները համադրելով գործում առկա մյուս ապացույցների հետ՝ հանգել համապատասխան եզրահանգումների:
12
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-Նին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/14048/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
