Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դատական — ԼԴ2/0446/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դատական — ԼԴ2/0446/02/20

Վճռաբեկ դատարանԼԴ2/0446/02/202 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձիք Հաշտարարի, Վարսենիկ Արզումանյանի ֆինանսական համակարգի հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր ի

Ամբողջ Տեքստ

ՀՏՆ (425

Ա Վ

///17ՋԽ-Ի՝

ՎԵՑՋՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0446/02/20 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴԶ/0446/02/20

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝Բանկ)՝ դիմումի ելքով շահագրգռված անձիք Հաշտարարի, Վարսենիկ Արզումանյանի ֆինանսական համակարգի հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15-7690/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Բաղդասարյան) (այսուհետ՝ Դատարան) 09.06.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2021 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի

2

09.06.2021 թվականի որոշումը վերացվել է ն Հաշտարարի 10.12.2019 թվականի թիվ 15- 7690/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը կիրառել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի ««Բանեկի ն ավանդատուի, կրեդիտավորողի ն սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձները ն նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշման (այսուհետ՝ ՀՀ կենտրեական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշում) 3-րդ կետի 5-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի Լին մասը ն «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ հաստատված «Սպառողեերի ն ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձները ն նվազագույն պահանջները» կանոնակարգ Ց/05-ի (այսուհետ' Կանոնակարգ) 3-րդ կետի 2-րդ ենթակետը ն 25.7րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Բանկի բողոքը, գտել է, որ Բանկը չուներ հաճախորդի հետ կապ հաստատելու ն քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականություն ն իր այդ դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ Կանոնակարգ 8/05-ով ավանդատուն չի հանդիսացել «սպառող»:

Այդ կերպ՝ Վերաքննիչ դատարանը նախ անտեսել է այն հանգամանքը, որ նույնիսկ իրավահարաբերությունների ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ օգտագործվում է նան «ավանդատու» հասկացությունը, իսկ «քաղվածք» հասկացության մեջ միաժամանակ ընդգրկվում են ն՛ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հաշվի քաղվածքը, ն' «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը: Այսինքն՝ նույնիսկ հաճախորդի ն Բանկի միջն

իրավահարաբերությունների ծագման պահին գործող կարգավորումների համաձայն «սպառող» հասկացությունն ընդգրկել է «Հաճախորդ» հասկացությունը, քանի որ հակառակ դեպքում քաղվածք տրամադրելու պարտականությունը կկրեր լոկ հոչակագրային բնույթ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդված 2-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված պահանջները ն պայմանագրի կնքումից հետո Կանոնակարգում կատարված փոփոխությունները չի կիրառել մինչն դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների ւ պարտականությունների նկատմամբ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ առկա է Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմք, այնինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Կանոնակարգի

Յ

փոփոխությունները Բանկի Ա հաճախորդի միջե առկա իրավահարաբերություններից ծագող իրավունքների Ան ապարտականությունների նկատմամբ կիրառելը կբացառեր Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու իրավաչափ հիմքի առկայությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 09.06.2021 թվականի որոշմանը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. Հաճախորդ Վարսենիկ Արզումանյանի ն Բանկի միջն կնքվել է պայմանագիր, որով Բանկը բացել է բանկային հաշիվ, Հաճախորդին տրամադրել քարտ ն պարտավորվել է սպասարկել այն:

- Վարսենիկ Արզումանյանը 05.04.2013 թվականին ստորագրել է Վիզա 8ՃՋԷԹ:Թ քարտի դիմում, որով որպես Բանկից տեղեկատվության ստացման եղանակ, նշել է «առձեռն» եղանակը (հատոր 1-ին գ.թ 26-27):

2. 02.08.2019 թվականին Վարսենիկ Արզումանյանը բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին, որով խնդրել է հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գթ 19-20):

Յ. Բանկը 20.08.2019 թվականին գրությամբ Վարսենիկ Արզումանյանի պահանջը մերժել է (հատոր 1-ին գ.թ 22-23):

4. 5209 թվականի հոկտեմբերի 16-ին Վարսենիկ Արզումանյանը դիմում է ներկայացրել ֆինանսական համակարգի հաշտարարին ն խնդրել է որոշում կայացնել՝ Բանկի կողմից «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքով նախատեսված իրավունքի խախտման համար իրեն 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ:

-` Ֆինանսական համակարգի հաշտարար՝ Փիրուզ Սարգսյանի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 15-7690/19 որոշմամբ բավարարվել է Վարսենիկ Արզումանյանի՝ Բանկի դեմ ուղղված 10.10.2019 թվականի թիվ 07-1409/19 պահանջը՝ 300.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 1-ին գ.թ 121-128):

5. 2019 թվականի դեկտեմբերի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը գրությամբ տեղեկացրել է Բանկին՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 15-7560/19 որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին (հատոր 1-ին գթ 130):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշման սխալ մեկնաբանման հետնանքով առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ն որի առկայություեը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

4

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված «սպառող» ն «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքով սահմանված «հաճախորդ» հասկացությունեերի տարբերակման հարցին:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Բանկային ամվանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում բանկը պարտավոր է ավանդատուին 30 օրվա ընթացքում վճարել երեք հարյուր հազար դրամ:

ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ, որում Կանոնակարգ 8/05-ը լրացվել է 6.1 գլխով, որի 25.7-րդ կետի համաձայն` առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու ն աշխատակցի միջոցով որնէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները: Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ ն առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպություն, պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն ն. այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նան այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել ն առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

Դատարանը մերժելով Բանկի դիմումն արձանագրել է, որ Կանոնակարգ 8/05-ը Բանկին պարտավորեցնում է 4 ամիս շարունակ քաղվածք չտրամադրելու դեպքում կապ հաստատել հաճախորդի հետ ն առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով: Բանկը հաշտարարին ներկայացրել է կապի օպերատորի կողմից տրված տեղեկանք, համաձայն որի Բանկը պայմանագրի գործողության ընթացքում երկու անգամ կապ է հաստատել հաճախորդի հետ: Առաջինը՝ 04.09.2018 ցլթվականին, մինչդեռ Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորղն ունեցել է քաղվածք ստանալու իրավունք ն չի ստացել այն: Քանի որ տվյալ դեպքում հաճախորդի հաշիվի բացման պահից սկսած դեբետագրվել ն/կամ կրեդիտագրվել է, ուստի Կանոնակարգ 8/05-ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝` 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու ն քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն: Փաստորեն առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել 04.09.2018 թվականին, խախտելով Կանոնակարգ 8/05-ի 25.7-րդ կետով նախատեսված «առձեռն» եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված սպառողի հետ կապ հաստատելու ն քաղվածքը այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու պարտականությունը ն դրան համապատասխան հաճախորդի

5

իրավունքը, ուստի Բանկը պարտավոր է հաճախորդին վճարել «Բանկային ավանդների ներգրավման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված 300.000 ՀՀ դրամ տուգանքի գումար՝ որպես հաճախորդի իրավունքի խախտման հետնանք:

Վերաքննիչ դատարանը բավարարելով Բանկի բողոքը՝ բեկանել ն փոփոխել է Դատարանի որոշումը հետնյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին՝ 05.042013 (թվականին գործող «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ «Սպառող» հասկացությունը ընկալվում է համաձայն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Այսինքն՝ կանոնակարգի՝ իրավահարաբերության ծագման պահին` 05.04.2013 թվականին գործող կարգավորումներով սպառողի վերաբերյալ դրույթները վերաբերում են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սպառող հանդիսացող անձանց, մինչդեռ սույն դեպքում գործ ունենք ոչ թե վարկային կամ կրեդիտային պայմանագրային իրավահարաբերությունների հետ, այլ բանկային ավանդի պայմանագրից ծագող իրավահարաբերությունների, որի պարագայում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, այդ թվում՝ նան Կանոնակարգն՝ այդ մասով, կիրառելի չեն, քանի որ դիմումատուն հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ:

Հետնաբար սուն դեպքում կիրառելի չեն նան ավելի ուշ խմբագրությամբ Կանոնակարգի 4147-րդ կետերի կարգավորումներն առ այն, որ քաղվածքների տրամադրման եղանակներում կիրառվում է «սպառողին տրամադրում է» արտահայտությունը, ինչը իմպերատիվ կարգով սահմանում է պարտականություն կրեդիտավորողին տրամադրելու համապատասխան .քաղվածքները՝ անկախ տրամադրման ընտրված եղանակից: Ավելին, նախատեսվում է, որ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու ն աշխատակցի միջոցով որնէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները, այսինքն ուղղակիորեն ամրագրվում է սպառողի իրավունքը ստանալու քաղվածքները: Ակնհայտ է, որ նշված նորմով նախատեսված՝ առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման ապահովմանն ուղղված սպառողի հետ կապ հաստատելու ն քաղվածքն այլ եղանակով ստանալու առաջարկ ներկայացնելու ֆինանսական կազմակերպության ։պլիաարտականությանը համապատասխան ուղղակի գոյություն ունի սպառողի քաղվածք ստանալու իրավունքը, քանի որ իրավահարաբերությունում յուրաքանչյուր իրավազոր սուբյեկտի իրավունքին համապատասխանում է պարտավոր սուբյեկտի համապատասխան պարտականությունը ն հակառակը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Կանոնակարգի 45-րդ կետի բովանդակությունից հետնում է, որ այն վերաբերում է սպառողի իրավունքներին, իսկ «սպառող» Ա «հաճախորդ» հասկացությունները չեն նույնանում, ն, քանի որ տվյալ դեպքում գործ ունենք հաճախորդի հետ, Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ Բանկը հաճախորդին առնվազն Կանոնակարգով սահմանված կարգով քաղվածք տրամադրելու պարտականություն չէր կրում:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.

6

ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշման համաձայն՝ հաշվի առնելով սպառողների կողմից քաղվածքներից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրները, որոնք պայմանավորված են քաղվածքներում մասնագիտական բարդ տերմինների կիրառմամբ, քաղվածքների միատեսակ ձնանմուշների բացակայությամբ, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու դժվարությամբ,։ ե նպատակ ունենալով սահմանել քաղվածքների մատչելի Ա միանման ձնանմուշներ, որոնք կարտացոլեն հաճախորդի կողմից կատարված բոլոր գործարքները ն հնարավորություն կտան սպառողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է՝ (..) Կանոնակարգում «Հաճախորդ» բառն իր համապատասխան հոլովաձներով փոխարինել «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձներով:

Նուն որոշման 25.7-րդ կետի համաձայն առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու ե աշխատակցի միջոցով որնէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները:

Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ ն առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպություն պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն նե այն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպություն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նան այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել Ա առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետնանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն Օ միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ շարունակվող իրավահարաբերությունում կողմերն իրենց վարքագիծը որոշելիս պետք է հաշվի առնեն ինչպես պայմանագրով, այնպես էլ նորմատիվ իրավական ակտով սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Վերը նշվածը թույլ է տալիս եզրահանգելու, որ Բանկը 05.04.2013 թվականից մինչն 11.04.2016 թվականն ընկած ժամանակահատվածում պարտավորություն չի ունեցել ապահովել հաճախորդի կողմից քաղվածքների ստացումը, սակայն ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին 02.02.2016 թվականի թիվ 7-Ն

7

որոշմամբ սահմանվլ է իմպերատիվ պահանջ, ըստ որի ֆինանսական կազմակերպությունը չորս ամիս շարունակ սպառողին քաղվածք տրամադրելու անհնարինության դեպքում պարտավորվում է առնվազն մեկ անգամ կապ հաստատել սպառողի հետ ն առաջարկել քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպություն պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինություն, ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն ն այլն:

Հաճախորդ Վարսենիկ Արզումանյանի ն Բանկի միջն կնքվել է պայմանագիր, որով Բանկը բացել է բանկային հաշիվ, հաճախորդին տրամադրել քարտ ն պարտավորվել է սպասարկել այն:

Վարսենիկ Արզումանյանը 05.04.2013 թվականին ստորագրել է Վիզա ՅՃՋԷԹՃՔ քարտի դիմում, որով որպես Բանկից տեղեկատվության ստացման եղանակ, նշել է «առձեռն» եղանակը:

Հաշտարարը քննելով հաճախորդի բողոքը, պարզել է, որ Բանկը խախտել է նրա իրավունքները, հետնաբար Բանկի նկատմամբ սահմանել է տուգանք:

Հաշտարարն արձանագրել է, որ քննարկվող դեպքում հաճախորդը Բանկին ներկայացրած քարտի տրամադրման դիմումով ընտրել է քաղվածքների ստացման առձեռն եղանակը, ըստ էության հրաժարվելով իր հաշվի վերաբերյալ քաղվածքը փոստային կապի միջոցով ստանալու եղանակից:

Վճռաբեկ դատարանն անդրադառալով Վերաքննիչ դատարանի այն դիրորոշմանը, որ Վարսենիկ Արզումանյանը հանդիսանում է ոչ թե «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով սպառող, այլ «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքի իմաստով՝ հաճախորդ, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ կենտրնական բանկի խորհրդի 28.04.2009 թվականի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշմամբ «Հաճախորդ» բառը իր համապատասխան հոլովաձներով փոխարիվել' է «Սպառող» -բառով՝ համապատասխան հոլովաձներով հետնաբար 11.04.2016 թվականից |Կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից| սկսած Վարսենիկ Արզումանյանին պետք է դիտել որպես սպառող նե համապատասխան կարգավորումները տարածել նան Վարսենիկ Արզումանյանի ն Բանկի միջն կնքված պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ: Նշվածից հետնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը հիմնավոր է մինչն 11.04.2016 թվականն ընկած ժամանակահատվածի համար:

Սույն պարագայում Բանկն ուներ պարտականություն հաճախորդի հետ 4 ամիս անց կապ հաստատելու՝ սկսած այն պահից, երբ հաճախորդը ունեցել է քաղվածք ստանալու իրավունք Ա չի ստացել, ե առաջին անգամ Բանկը հաճախորդի հետ կապ է հաստատել Տի/Տ հաղորդագրության միջոցով՝ 04.09.2018 թվականին: Մինչդեռ Կանոնակարգ 8/05- ում փոփոխություններ կատարելու մասին խորհրդի 02.02.2016 թվականի թիվ 7-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց՝ 11.04.2016 թվականից հետո Բանկն ուներ 4 ամիս շարունակ հաճախորդին քաղվածք չտրամադրելու դեպքում վերջինիս հետ կապ հաստատելու ն քաղվածքի ստացման այլ եղանակ առաջարկելու պարտականություն: Բանկի կողմից նշված իմպերատիվ պահանջը չի կատարվել համապատասխան ժամկետում, հետնաբար Բանկը թույլ է տվել ՀՀ կենտրոնական բանկի 8/05 Կանոնակարգով հաճախորդին վերապահված իրավունքի խախտում:

8

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Կոնվենցիայի նուն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանն օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման ն օրինական ուժ է տրվում Դատարանի 09.06.2021 թվականի որոշմանը, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Բանկից հօգուտ Հաշտարարի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

9

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09.06.2021 թվականի որոշմանը:

2. «Ակբա-Բանկ» ԲԲԸ-ի հօգուտ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԼԴ2/0446/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել