ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 25-ին «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 33-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում իրենց ծրագիրը, տարածքային ընդգրկումը և կանոնադրությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին ծանուցելով պետական լիազորված մարմին: Նշված ժամկետում պետական լիազորված մարմին չծանուցած կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման: Այն կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները), որոնք թեև նշված ժամկետում ծանուցել են լիազորված մարմին, սակայն ներկայացված ծրագրի և կանոնադրության փոփոխությունները չեն գրանցվել, իրավունք ունեն կուսակցության (հասարակական-քաղաքական կազմակերպությունների) ծրագիրն ու կանոնադրությունը սահմանված կարգով համապատասխանեցնել օրենքի պահանջներին և մինչև 2004 թվականի փետրվարի 15-ը կրկին դիմել պետական լիազորված մարմին: Կրկին չդիմելու կամ կրկին դիմելու և մերժում ստանալու դեպքում կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) ենթակա են լուծարման: Սույն հոդվածով սահմանված կարգով լուծարման ենթակա կուսակցությունները (հասարակական-քաղաքական կազմակերպությունները) պարտավոր են մինչև 2004 թվականի ապրիլի 15-ը սահմանված կարգով ընդունել որոշում լուծարման մասին: Սահմանված ժամկետում լուծարման մասին որոշում չընդունելու կամ պետական լիազոր մարմին չծանուցելու դեպքում պետական լիազոր մարմինը, օրենսդրությամբ սահմանված կարգով, դիմում է դատարան` կուսակցությունը (հասարակական-քաղաքական կազմակերպությունը) լուծարելու պահանջով:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. հունվարի 17 Երևան ՀՕ-30-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-30-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.02.2004-01.04.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.132 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 17.01.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.02.2004 Ուժը կորցրել է 01.04.2017 Հիմնական ակտ 25.12.2003, ՀՕ-30-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-410-Ն 03.07.2002, ՀՕ-410-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2003 թ.
- Գործի #:
- ՀՕ-30-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
