Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/29192/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/29192/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/29192/02/2125 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Մոսէսքո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ն երրորդ անձ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել առաջին չափաբաժնի մասով իր ներկայացրած հայտը մերժելու վերաբերյալ «ՀՀ ՊՆ-

Ամբողջ Տեքստ

ԱՐՈ)

6:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29192/02/21 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29192/02/21

Նախագահող դատավոր` Ս. (Թորոսյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Կ. Համբարձումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Մոսէսքո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ն երրորդ անձ «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել առաջին չափաբաժնի մասով իր ներկայացրած հայտը մերժելու վերաբերյալ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության 1.1 կետով կայացրած որոշումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.01.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.09.2023 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 03.01.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

2

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ ն 167-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Ընկերությունը հայտով ներկայացրել է Ընթացակարգի հրավերում նշված ստանդարտից տարբերվող ստանդարտով ապրանքի առաջարկ, սակայն չի ներկայացրել դրա համարժեքի ՏՊ կրկնօրինակը, ինչի հետնանքով գնահատող հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցրել է հայտերի գնահատման նիստը ն ծանուցել Ընկերությանն անհամապատասխանությունների շտկման վերաբերյալ: Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը, որի ն Հավելված 1.1-ով՝ 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջն առկա են եղել անհամապատասխանություններ: Հետնաբար ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու պարտավորությունը կհամարվեր կատարված, եթե դրանում արտացոլված ապրանքի հատկանիշները նույնական լինեին Ընկերության ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված հատկանիշներին, այնինչ դրանք տարբերվել են:

Դատարանն անտեսել է, որ ՏՊ կրկնօրինակը ներկայացնելու պահանջը սահմանված է եղել Ընթացակարգի հրավերում ներառված պայմանագրի նախագծի Հավելված 1.1-ով՝ տեխնիկական բնութագրով, ն որ պայմանագրի նախագիծը հանդիսանում է հրավերի անբաժանելի մաս, ուստի Ընկերության կողմից ներկայացված գնման գործընթացին մասնակցության հայտը գնահատվում է Ընթացակարգի հրավերին ամբողջապես համապատասխանելու տեսանկյունից: Հետնաբար, Ընկերության կողմից առաջարկվելիք ապրանքի համապատասխանությունը հրավերի պահանջներին պետք է գնահատվեր՝ հիմք ընդունելով նան ապրանքի ՏՊ կրկնօրինակը, իսկ 27.05.2021 թվականի թիվ 27/0521-01 գրությունն Ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթուղթ չէ ն չէր կարող Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կողմից քննության առնվել:

Վերաքննի դատարանն առաջարկվող ապրանքի հրավերի 5, պահանջներին համապատասխանությունը որոշելու համար ՏՊ կրկնօրինակը դիտել է որպես պարտադիր փաստաթուղթ, սակայն առանց այդ փաստաթղթի բովանդակությունը հաշվի առնելու, արձանագրել է, որ ապրանքի հատկանիշների մասով Ընկերության առաջարկը նույնական է հրավերի պահանջներին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատասխանողը չի հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված փաստարկը, այն է չի ներկայացրել արձանագրության հիմքում դրված փաստաթուղթը, որի հետազոտմամբ ն գնահատմամբ միայն հնարավոր կլիներ հանգել վերջնական հետնության արձանագրության իրավաչափ լինելու վերաբերյալ, ինչն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ Դատարանի մյուս պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարել:

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ անուղղակի արձանագրելով, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը ճիշտ չի որոշել, ապացուցման բեռի բաշխումը ճիշտ չի իրականացրել, ինչի հետնանքով ինքը զրկվել է

Յ

առարկությունները հիմնավորելու հնարավորությունից, մերժել է վերաքննիչ բողոքը, այնինչ պետք է կիրառեր վճիռը բեկանելու ն նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Նախարարությունը 08.04.2021 թվականին հայտարարել է «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթ՝ ընթացակարգի ընտրված մասնակցին առաջարկելով կնքել շարժիչի յուղերի, հատուկ հեղուկների մատակարարման պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 21).

2) Ընկերությունը ներկայացրել Է «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-217/7» ծածկագրով բաց մրցույթին մասնակցելու հայտ (հատոր 1-ին, գ.թ. 74).

3) Ընթացակարգի հրավերի տեխնիկական բնութագրով (Հավելված թիվ 1) շարժիչի յուղերի համար սահմանվել են հետնյալ պարամետրերը՝ «ՍՏՕ 84035624-081-2012 Միջազգ.ստանդ. ՏՃէԷ-154/40 ՃՔԼՏԼ/ՇԼ-4Ճ կամ համարժեք (...)»: Տեխնիկական բնութագրով սահմանվել է նան, որ եթե մրցույթի ժամանակ ներկայացվում է հրավերում նշված ստանդարտից (ԳՈՍՏ, ՏՊ, ՕՍՏ, ՍՏՕ ն այլն) տարբերվող ստանդարտով ապրանք, ապա պետք է ներկայացվի նան նշված ստանդարտի կրկնօրինակը (հատոր 1-ին, գ.թ. 22).

4)«ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/7» ծածկագրով բաց մրցույթի շրջանակում Ընկերությունը ներկայացրել է իր կողմից առաջարկվող ապրանքի առաջին չափաբաժնի (շարժիչի յուղեր) մասով հետնյալ ամբողջական նկարագիրը (տեխնիկական բնութագիրը, Հավելված թիվ 1.1)՝ «անվանումը՝ շարժիչի յուղեր /1857/40/, տեխնիկական բնութագիրը ՏՊ 19.20.29-001-13488701-2018 Միջազգ.ստանդ. ՏՃճէ-157/40 ՃՔԼՏԼ/ՇԷՀ՝ (...)». (հատոր 1-ին, գ.թ. 23).

5)/«ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-217/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 27.05.2021 թվականի նիստի թիվ 3 արձանագրության 3.3 կետով արձանագրվել է որ Ընկերության կողմից հայտով ներկայացված փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, մասնավորապես՝ Ընկերության կողմից հայտով ներկայացված Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացվել է հրավերում նշված ստանդարտից տարբերվող ստանդարտով ապրանք (ՏՊ), սակայն չի ներկայացվել նշված ստանդարտի (ՏՊ) կրկնօրինակը: Հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 41-րդ կետը՝ Ընկերությանը տրամադրվել է մեկ աշխատանքային օր անհամապատասխանությունը շտկելու համար (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6)«ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-217/7» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 01.06.2021 թվականի նիստի թիվ 4 արձանագրության համաձայն՝ Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է ՏՊ կրկնօրինակը: Ընկերության կողմից ներկայացված ՏՊ կրկնօրինակի ն Հավելված 1.1-ով 1-ին չափաբաժնի մասով ներկայացված տեխնիկական բնութագրի պարամետրերի միջն կան անհամապատասխանություններ: Հավելված 1.1-ով ներկայացվել է՝ «կինեմատիկ մածուցիկությունը 100Շ դեպքում` 15.3-16,3մմշ/վ, սուլֆատային մոխրայնություն ոչ ավել՝ 1,545», սակայն ՏՊ կրկնօրինակով ներկայացվել է՝ «կինեմատիկ մածուցիկությունը 100Շ դեպքում` 14.5-16,0մմշ/վ, սուլֆատային մոխրայնություն ոչ ավել՝ 1,824», բացի այդ, ՏՊ կրկնօրինակով չի ներկայացվել «խտությունը ոչ ավել՝ 910կգ/մ՛» դրույթը:

Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի

4

(հետայսու նան՝ Կարգ) 42-րդ կետը, առաջին չափաբաժնի մասով մերժել է Ընկերության հայտը (հատոր 1-ին, գ.թ. 26, 27).

7) Ընկերությունը, ի հիմնավորումն հայցի փաստական հիմքի այն մասին, որ արտադրող ընկերությունը պարտավորվել է արտադրել ապրանքն այն տեխնիկական պարամետրերով, որոնք նախատեսված են Ընթացակարգի հրավերով, Դատարան է ներկայացրել օտարալեզու գրավոր փաստաթուղթ (հատոր 1-ին, գ.թ. 3-8, 29).

8) Դատարանը 06.09.2022 թվականին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել՝ սահմանելով Ընկերության կողմից ապացուցման ենթակա հետնյալ փաստերը՝ 1) այն, որ հայցվորի կողմից վիճարկվող գործողությունները նախ իրենց կողմից եղել են իրավաչափ, այսինքն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան են կատարվել, 2) այն փաստերը, որոնց հետնանքը պատասխանողի կողմից ընդունված որոշման անվավերությունն է: Նախարարության համար ապացուցման պարտականություն չի սահմանվել (հատոր 1-ին, գ.թ. 106).

9) Գործում բացակայում է ՏՊ 19.20.29-001-13488701-2018 կրկնօրինակը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ, 74-րդ ու 167-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ապացույցների թույլատրելիության իրավական խնդրին ն ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցիե, այդ համատեքստում օտարալեզու գրավոր ապացույցն օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ չներկայացնելու իրավաբանական հետնանքներին՝ վերահաստատելով եշված հարցերի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված Հէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն. առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

5

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը ն արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայություն, հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցներ տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, .թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, օրինակ, Արամ Միրզոյանը ն Աշուր Պողոսյանն ըեդդեմ «Գլոբալ Գոլդ Մայեիեգ» ՍՊԸ-ի ու «Մարջան Մայնիեգ -Քոմփանի» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/28636/02//8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոր ձնավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (ւրե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի ն տեղեկատվական տեխեոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):

6

Դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տես Տիգրան Վարդանյանն ըեդդեմ Երնան համայնքի թիվ ԵԴ/36396/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը):

Անդրադառնալով ապացույցների թույլատրելիությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերահաստատել է, որ յուրաքանչյուրն դեպքում որնէ ապացույցի թույլատրելիության հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն հետնյալ կանոններով.

1 գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով.

2) օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն ն չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ վերոնշյալ կանոնի համատեքստում ապացույցի թույլատրելիությունը պետք է դիտարկվի դարավարական ն նյութաիրավական օրենսդրության նորմերը պահպանված լինելու առումով.

3) գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով (տե՛ս Ամրբեկ Չոգունյանն ընդդեմ Հայկ Նազարյանի, Արթուր Դանիելյանի ն Հայկ Նազարյանն ընդդեմ Ամրբեկ Չոգունյանի թիվ ԿԴ/0393/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Նյութաիրավական օրենսդրության նորմերի առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետփնյալը.

«Գնումների մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ ն ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները ն պարտականությունները:

Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել են նան հիմնական հասկացությունները, այդ թվում՝

4) պայմանագիր՝ գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

7) հրավեր՝ պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ՝ հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

16) գնման առարկա՝ գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

17) գնման առարկայի բնութագիր՝ գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման ն վճարման պայմաններ.

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների ն պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը ն կառավարումը:

Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ ն հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման ն վճարման պայմանները՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նան պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում՝ նան

7

աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի ն այլ ոչ գնային պայմանների ամբողջական ն համարժեք նկարագրությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նան գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը՝ հիմնված միջազգային ստանդարտնեի ն Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն ն հրավեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետնյալ տեղեկությունները՝ պայմանագրի ն գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ Ա հստակ շարադրանքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն` գնումների հայտարարությունը պարունակում է հետնյալ տեղեկությունները՝ անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկություններ:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի գնման առարկայի բնութագրերը:

Նույն հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման նե գնահատման, ինչպես նան գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած՝ 3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է. 4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է ն նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ՝ բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:

Նուն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ՝ յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի՝ հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար ն մերժվում են:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի ն պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման ն ֆինանսավորման կարգը: (...):

8

Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի ն պահանջների կատարման Օ-ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը ն դրանց առանձնահատկությունները:

Կառավարության՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի Խ168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 04.05.2017 թվականի թիվ 526 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգ):

Կարգի 32-րդ կետի 1ին ենթակետի «զ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նան, որ մասնակիցը հայտով ներկայացնում է՝ ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նան առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը Ա արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր):

Կարգի 40-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայտերի բացման ն գնահատման նիստում նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված ն հրապարակում է գնման հայտով սահմանված գնման գինը: Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին ն հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը ն գրանցված հայտերը.

Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է՝

ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու ն ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին Ա բացում համապատասխանող գնահատված հայտերը,

բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը նե դրանց կազմման համապատասխանությունը՝ հրավերով սահմանված վավերապայմաններին:

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կերով նախատեսված դեպքի: (...):

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ՝ այն դեպքերը, երբ հայտում ներառված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչն կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նան կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը

9

գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար Ա մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնման գործընթացին մասնակցող անձանց կողմից իրականացվող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքնեի ն պարտականություննեի իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն է:

Գնման գործընթացի վերջնանպատակը գնում կատարելու համար գործարք կնքելն է: Ընդ որում, պայմանագիրը կնքվում է այն մասնակցի հետ, ում հայտը, այսինքն՝ առաջարկը, համապատասխանում է պատվիրատուի հրավերին, այսինքն` առաջարկվող պայմաններին: Առաջարկվող պայմաններն ի թիվ այլնի վերաբերում են նան գնվող ապրանքին (գնման առարկա), ինչպես նան դրա հատկանիշներին (գնման առարկայի բնութագիր), որը ներառում է նան ապրանքի տեխնիկական տվյալները (ստանդարտ): Հետնաբար մասնակիցը հայտով պետք է ներկայացնի նան ապրանքի տեխնիկական բնութագրերը:

Արդյունքում` մասնակցի հայտը պետք է համապատասխանի հրավերով սահմանված պահանջներին: Հայտի՝ հրավերով սահմանված պայմաններին համապատասխանության հարցը քննարկում ն գնահատում է գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում:

Գործադիրը, սահմանելով գնումների գործընթացի կազմակերպման կարգը, դրա շրջանակներում կարգավորել է նան գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ն գնահատման գործընթացը: Մասնավորապես, եթե հայտերի բացման ն գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում է մասնակցի հայտի անհամապատասխանություն հրավերի պահանջներին, ապա գնահատող հանձնաժողովին վերապահված է նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու ն անհամապատասխանությունը շտկելու վերաբերյալ մասնակցին ծանուցելու հնարավորություն (բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայում է հայտի ապահովումը կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան):

Այլ կերպ ասած՝ գնահատման հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկը ն (կամ) հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, իսկ գնային առաջարկից Ա (կամ) հայտի ապահովումից բացի այլ անհամապատասխանությունների արձանագրման դեպքում մասնակիցներին տրվում են դրանք շտկելու հնարավորություն ն ժամկետ: Միաժամանակ սահմանված ժամկետում խախտումը չշտկելու կամ թերի շտկելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար ն մերժվում է:

Հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու ինքնուրույն հետնանք, ինչը կարող է դիտվել որպես անհամապատասխանության չվերացում: Այսինքն՝ արձանագրված

անհամապատասխանությունները վերացված չլինելու մասին կարող է վկայել ինչպես այն իրավիճակը, երբ մասնակիցը սահմանված ժամկետում դրսնորում է անգործություն (չի ներկայացնում նոր կամ շտկված որնէ փաստաթուղթ), այնպես էլ այն իրավիճակը, երբ թեն ձնական առումով դրսնորվում է համապատասխան վարքագիծ (օրինակ՝ ներկայացվում է պահանջվող փաստաթուղթը), սակայն, օրինակ, բովանդակային անհամապատասխանությամբ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին:

10

Դատավարական օրենսդրության նորմերը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցություը ն այ գրավոր նյութերը (փաստաթղթերը):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն օտարալեզու գրավոր ապացույցը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից, եթե գործին մասնակցող անձը չի ներկայացնում գրավոր ապացույցի հայերեն պատշաճ թարգմանությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այ լեզվով' հայերեն ։6պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատավարության լեզվի առումով ապացույցի թույլատրելիության հարցին՝ արձանագրելով, որ վերաքննիչ դատարանը, ընդունելով, գնահատման արժանացնելով ն ապա դատական ակտի բեկանման հիմքում դնելով ռուսերենով ներկայացված տեղեկանքը, շրջանցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Հայաստանի ..Հանրապետությունում դատավարությունը հայերեն տարվելու պահանջը՝ այդպիսով խախտելով դատավարությունը հայերեն վարելու վերոգրյալ սկզբունքը (տես Արայիկ Բաղդասարյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին թիվ ԵՄԴ/0006/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2012 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 54-րդ ն 55.1-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նան այն մասին, որ գրավոր ապացույցները քաղաքացիական դատավարությունում մեծ ապացուցողական նշանակություն ունեցող ն տարածված ապացուցման միջոցներ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջներն ու առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածում ամրագրված ձնակերպումից բխում է, որ որպես գրավոր ապացույց կարող է հանդես գալ ցանկացած նյութական կրիչ, որի վրա տառերի, թվերի, ծածկագրերի ն այլ նշանների կիրառմամբ արտացոլված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին որոշակի տեղեկություններ: Ընդ որում, գրավոր ապացույցներում ապացուցողական նշանակություն ունի այն տեղեկությունը (միտքը), որը տառերի, թվերի, ծածկագրերի ն այլ նշանների միջոցով արտացոլված է որոշակի նյութական կրիչի վրա ն ընկալվում է դրա բովանդակության (տեքստի) ընթերցման միջոցով: Օրենսդիրն ուղղակիորեն չի կարգավորում օտար լեզվով կազմված փաստաթղթերը ն դրանց թարգմանությունները դատարան ներկայացնելու կարգն ու չթարգմանված ապացույցները դատարան ներկայացնելու դատավարական հետնանքները սահմանափակվելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 55.1-րդ հոդվածի այն իրավակարգավորմամբ, որ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալու փաստաթղթերից իրենց համար հասկանալի

11

լեզվով կատարված թարգմանությունների տեքստերը: Հիմք ընդունելով 06.12.2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 12-րդ հոդվածով ամրագրված այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված դատավարության լեզվի սկզբունքը, ինչպես նան քննարկվող հարցի շուրջ ձաավորված իրավակիրառ պրակտիկան՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օտար լեզվով կազմված փաստաթղթերի ներկայացման դեպքում ապացուցման պարտականություն ունեցող դատավարության մասնակիցների կողմից պետք է ներկայացվի նան այդ փաստաթղթի պատշաճ կերպով հաստատված հայերեն թարգմանությունը (տե'ս ըստ Արեգնազ Կարապետյանի դիմումի թիվ ԳԴ4/0504/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջն ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ օրենսդիրը նախնական դատական նիստում իրականացվող գործողությունների շարքում նախատեսել է նան ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելու ե ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կողմերի միջն ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները: Դատարանի կողմից կատարվող նշված գործողություններն ուղղված են գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները (ապացուցման առարկան) որոշելու ն մինչն դատաքննությունը բոլոր հնարավոր ապացույցները կենտրոնացնելու՝ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի խնդիրների լուծմանը (տես «Երնանի էլեկրրատրանսպորտ» ՓԲԸնե ըեդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ ապացուցման առարկան որոշելիս դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նան, թույլատրելիության Ա վերաբերելիության կանոններից ելնելով, կանխորոշում է դատաքննության սահմանները՝ բացառելով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ ն ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջն ապացուցման .:պարտականություը բաշխելը, միննուն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը պետք է դիտարկել դատարանի կարնորագույն խնդիրներից մեկը: Հետնաբար նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս ն ապացուցման բեռը բաշխելիս դատարանը պարտավոր է քննության ենթակա վեճի լուծումը պայմանավորել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ' «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ), թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի ն առարկությունների փաստական ն իրավական հիմքերի, վիճելի

12

իրավահարաբերության բնույթը, այդ թվում կիրառելի իրավական նորմերը պարզելը՝ չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով Ա գործին մասնակցող անձանց հետ ապացուցման պարտականությունը նրանց միջն բաշխելու, ինչպես նան ներկայացված ապացույցների վերաբերելիության ն թույլատրելիության հարցերը քննարկելու ն լուծելու դատավարական գործողություններ կատարելուց հետո միայն ամպացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու իրավակարգավորման նպատակն այն է, որ ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ` կիրառելի իրավական նորմերին համապատասխան՝ վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ Հէ. այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նան այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին ն վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը:

Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացուցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/29192/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել