Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կոբալյան — ԵԴ/26246/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Կոբալյան — ԵԴ/26246/02/18

Վճռաբեկ դատարանԵԴ/26246/02/182 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գառնիկ Կոբալյանի ն Անահիտ Քերոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Գառնիկ Կոբալյանի ընդդեմ Արթուր Միքայելյանի, Արտակ Գալստյանի, Արմեն Խաչատրյանի ն Կարինե Եղիազարյանի, երրորդ անձինք` Անահիտ Քերոբյան, Ալիկ Կոբալյան, Աննա Կոբալյան՝ գործարքներն անվավեր ճանաձելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գառնիկ Կոբալյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.04.2008 թվակա

Ամբողջ Տեքստ

25-87.

2 ԳԱԱ

ատ Ն

ՍԵՄ ՏՏ2

ՀՀՋՅ ԱՆՏ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26246/02/18 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26246/02/18

Նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան

Դատավորներ Ա. Պետրոսյան

Լ. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

2023 թվականի մարտի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գառնիկ Կոբալյանի ն Անահիտ Քերոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Գառնիկ Կոբալյանի ընդդեմ Արթուր Միքայելյանի, Արտակ Գալստյանի, Արմեն Խաչատրյանի ն Կարինե Եղիազարյանի, երրորդ անձինք` Անահիտ Քերոբյան, Ալիկ Կոբալյան, Աննա Կոբալյան՝ գործարքներն անվավեր ճանաձելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գառնիկ Կոբալյանը պահանջել է անվավեր ճանաչել 21.04.2008 թվականին Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի, Աննա Կոբալյանի ն Կարինե Եղիազարյանի միջն կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, որպես հետնանք անվավեր ճանաչել Կարինե Եղիազարյանի անվամբ 25.04.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը, Կարինե Եղիազարյանի ն Արտակ Գալստյանի միջն 21.08.2008 թվականին կնքված թիվ 4148 առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 29.08.2008 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Արտակ Գալստյանի ն Արմեն Խաչատրյանի միջն 13.02.2008 թվականին կնքված նվիրատվության թիվ 600 պայմանագիրը ն դրա հիման վրա 17.02.2009 թվականին կատարված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2021 թվականի վճռով Գառնիկ Կոբալյանի հայցն ընդդեմ Կարինե Եղիազարյանի, Արտակ Գալստյանի, Արմեն Խաչատրյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասով կարճվել է նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննուն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկա լինելու հիմքով, իսկ մյուս պահանջի՝ Գառնիկ Կոբալյանի հայցն ընդդեմ Արթուր Միքայելյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասով՝ մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան, դատավորներ` Ն. Գաբրիելյան, Լ. Գրիգորյան) 05.08.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է ն սահմանվել է 15-օրյա ժամկետ բողոքում տեղ գտած խախտումները վերացնելու ն կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2021 թվականի որոշմամբ Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գառնիկ Կոբալյանը Ա Անահիտ Քերոբյանը (ներկայացուցիչ՝ Կարեն Մեժլումյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը. հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Յ

Վերաքենիչ։ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 371-րդ ն 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքն ուղարկվել է հայցադիմումում որպես պատասխանող Արմեն Խաչատրյանի հասցե նշված՝ Երնան, Գայի պող 2/36 հասցեով, ինչը նրա պատշաճ հասցեն է: Դատարանը նույնպես Արմեն Խաչատրյանին ուղղված ծանուցումներն ուղարկել է Երնան, Գայի պող 2/136 հասցեով: Արմեն Խաչատրյանը դատարանի ծանուցումները ստացել է ն ներկայացուցչի կողմից ներկայացվել ու 05.12.2018 թվականին դատարանում մուտք է եղել առարկություն, որում Արմեն Խաչատրյանի հասցեն նշված է՝ Երնան, Գայի պողոտա 2/136, այսինքն Արմեն Խաչատրյանը որնէ այլ հասցեի մասին դատարանին ու կողմին չի հայտնել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին 05.08.2021 թվականի որոշման, ինչպես նան վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին 01.11.2021 թվականի որոշման մեջ նշել է, որ Երնան, Գայի պող 2/136 հասցեն ոչ թե Արմեն Խաչատրյանի, այլ նրա փաստաբանի հասցեն է, որի լիազորությունների ժամկետն այդ պահին արդեն լրացել էր ն չի նշել, թե այդ դեպքում որն է Արմեն Խաչատրյանի պատշաճ ծանուցման հասցեն:

Ավելին, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին 0111.2021 թվականի որոշման մեջ Վերաքննիչ դատարանը նշելով, որ Երնան, Գայի պող 2/36 հասցեն Արմեն Խաչատրյանի հասցեն չէ, այլ նրա ներկայացուցչի հասցեն է, որի լիազորագրի ժամկետն այդ պահի դրությամբ լրացել էր, որոշման՝ Արմեն Խաչատրյանի օրինակն ուղարկել է հայցադիմումում, դատարանի ծանուցագրերում, վերաքննիչ բողոքներում որպես Արմեն Խաչատրյանի հասցե նշված, նույն՝ Երնան, Գայի պող 2/136 հասցեով:

Պետական տուրքի մասով նույնպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմքով, որ բողոքին չի կցվել պետական տուրքը վճարված լինելու մասին ապացույց, չի նշել, թե որքան պետական տուրք պետք է վճարվեր, ինչը նույնպես չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքի պահանջին:

Բողոք բերած անձը նշվածը կարնորում է նան այն առումով, որ ոչ գույքային նույն պահանջով Դատարանի համար վճարվել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք ն Դատարանը գտել է, որ պետական տուրքը հենց այդքան է կազմում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքի քննության համար էլ նույն պահանջով վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 10.000 ՀՀ դրամի պետական տուրքը վճարված լինելու ապացույցը, սակայն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չի նշել, թե վճարման ենթակա պետական տուրքը որքան գումար է կազմում, իսկ Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշել է, որ ոչ թե 10.000 ՀՀ դրամ պետական տուրք պետք է վճարվեր, այլ՝ 20.000 ՀՀ դրամ, քանի որ ոչ թե գործ ունենք հիմնական ն ածանցյալ պահանջների հետ, այլ երկու հիմնական պահանջների հետ:

Եթե նման նշում լիներ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ, ապա կողմը հնարավորություն կունենար կամ կրկին ներկայացված բողոքին կցել 20.000 ՀՀ

4

դրամի պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ էլ կարող էր բողոքարկել այդ որոշումը՝ գումարի չափի մասով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էություեն նե որի առկայությունը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուծ ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ ՖՃ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (2ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ Սահմանադրությամբ նե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքենության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

5

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու այն է քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե'ս, ԿՒօսշ մ. Քօլոմ գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի մասն է: Այնուստմենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4տհլոջմնոօ մ. 1 Սուօժ ԽԿոջմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-/719, ՍԴՈ-7/65, ՍԴՈւՑՅ44, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942,

6

ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-115, ՍԴՈ-127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197,

ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ՝

-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրութամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձաական պահանջներով,

-իրավական որոշակիութան ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ. Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝ գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե՝ նույն օրենսգրքի 3Ղ-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված դատավարական նորմի իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշելրլէ, որ Հ քաղաքացիական դատավարության օրենսգրքի

7

համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նան վերաքննիչ բողոքի ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետնանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձնին Ա բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միննույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները ն վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս Ազատ ն Լնոն Հակոբյաններն ըեդդեմ Գուրգեն Բերակչյանի, Կառլեն Մանուկյանի ն Ռոբերտ Ավետյանի թիվ ԵԱՔԴ/1414/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու ն այն կրկին ներկայացնելու դատավարական նորմերի վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից չեն պահպանվել վերաքննիչ բողոքին ներկայացվող ն օրենքով սահմանված պահանջները, դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձնին ն բովանդակությանը, ապա դատարանը տրամադրում է օրենքով սահմանված ժամկետ դրանք վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար: Ընդ որում, նշված ժամկետը բողոք բերած անձին տրամադրվում է օրենքի ուժով Աե ենթակա չէ որնէ սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջները, ըստ էության, դասակարգվում են երկու խմբի՝ առաջինն այն պայմաններն են, որոնք վերաբերում են վերաքննիչ բողոքի բովանդակությանը ն ներառում են այն տեղեկությունների շրջանակը, որոնք պետք է արտացոլվեն վերաքննիչ բողոքում: Երկրորդն այն պայմաններն են, որոնք վերաբերում են բողոքին կցվող նյութերի ցանկին: Մասնավորապես՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին ն գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները (տես Գեորգի Ավետիսյանն ընեդդեմ «Հանրապետական անասնաբուժասանիրարական ն բուսասանիրարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ ԵԷԴ/0327/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.03.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

8

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1ին մասի համաձայն դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դատական ծանուցումներին վերաբերող իրավական նորմերը հավասարապես կիրառելի են նան դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու իրավակարգավորումների նկատմամբ: Ուստի, եթե դատավարության մասնակիցը գործում առկա դատավարական փաստաթղթերում նշել է ծանուցման հասցե, բայց այդ փաստաթղթերում առկա են նան այլ հասցեներ, այնուամենայնիվ, դատարանը, ինչպես նան գործին մասնակցող մյուս անձինք դատավարական փաստաթղթերը պարտավոր են ուղարկել այն հասցեով, որը նշված է որպես կողմի «ծանուցման հասցե»: Նշվածից բխում է, որ որպես «ծանուցման հասցե» հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթն է համարվում դատավարության մասնակցին պատշաճ հանձնված:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, ն արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դրամական ն ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում ն գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական ն իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական ն (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

9

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է՝ դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար, ինչպես նան դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի «ա», «բ» ն «գ» ենթակետերի համաձայն դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է՝

ա) գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված Ա բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով,

բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով,

գ) հատուկ վարույթի գործերով՝ բազային տուրքի ութապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրքի վճարման պարտականությանը, արձանագրել է, որ արդարադատության մատճելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով ն չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից հետնում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար: Հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական ն իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը: Այլ կերպ ասած որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախնառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (րե՛ս Հայկ Օհանյանե ընդդեմ Երնաեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/115/05/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանել է պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը: Մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սպառիչ ամրագրվել են ինչպես դատարան դիմելու համար

10

պետական տուրքի գանձման օբյեկտները, այնպես էլ գանձվող պետական տուրքի դրույքաչափերը: Ընդ որում, օրենսդիրը վերը նշվածը սահմանելիս որոշակի տարբերակված մոտեցում է ցուցաբերել դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ ներկայացված հայցապահանջի տեսակը, քննվող գործով վարույթի տեսակը, բողոքարկման ենթակա ակտը ն դրա բողոքարկման ծավալը: Այլ կերպ ասած՝ պայմանավորված այն հանգամանքով, թե ինչ վարույթի կարգով է քննվում տվյալ գործը՝ տարբերակվել են հայցային ն հատուկ վարույթի կարգով քննվող գործերի համար սահմանված պետական տուրքի գանձման դրույքաչափերը: Տարբերակված մոտեցում է ցուցաբերվել նան հայցային վարույթի կարգով քննվող գործերի դեպքում դրամական ն ոչ դրամական պահանջների համար (տե՛ս ըստ «Արմենտել» ՓԲԸի դիմումի' թիվ ԱՎԴՁ/116/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.07.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գառնիկ Կոբալյանը, Անահիտ Քերոբյանը, Ալիկ Կոբալյանը ն Աննա Կոբալյանը 18.06.2021 թվականին Դատարանի 09.04.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 114-118):

Վերաքննիչ դատարանը 05.08.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով, որ այն չի պարունակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների վերաբերյալ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպե, նան գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները, վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող որնէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 75), ապա դրանում նշվել է «Հայաստան, Երնան 0000, Գայի պող. 2/136» հասցեն, որը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հասցեն է, ում՝ Արմեն Խաչատրյանի կողմից տրված լիազորագրի (հատոր 1-ին, գ.թ. 132) գործողության ժամկետը սպառվել է դեռնս 04.08.2020 թվականին, որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակն Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց), վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որնէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 119-120):

Գառնիկ Կոբալյանը, Անահիտ Քերոբյանը, Ալիկ Կոբալյանը ն Աննա Կոբալյանը 10.09.2021 թվականին կրկին վերաքննիչ բողոք են ներկայացրել (հատոր 4-րդ, գ.թ. 2-19):

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի կողմից կրկին ներկայացված

11

վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Վերաքննիչ բողոքին կցված՝ վճարման հանձնարարագրի 08.09.2021 թվականի թիվ 043556 անդորրագրով հաստատվում է վերաքննիչ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափ պետական տուրք վճարված լինելու փաստը, մինչդեռ վճիռն ամբողջությամբ բողոքարկված լինելու պայմաններում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ուժով յուրաքանչյուր ոչ դրամական պահանջի մասով պետք է վճարվեր 10.000 ՀՀ դրամի չափ պետական տուրք, բացի այդ վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող որնէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 156670, կոդը «ԾԼՕԷՕ100117296ՃԽ»), ապա դրանում նշվել է «Մարզ Երնան ք. Երնան փ. Գայի պող 2/136 Շենք» հասցեն, որը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հասցեն է, ում՝ Արմեն Խաչատրյանի կողմից տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառվել է դեռնս 04.08.2020 թվականին, որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակն Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց (հատոր 4-րդ, գ.թ. 22-23):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի սպատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն այն հարցի շուրջ, որ վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը պատասխանող Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող որնէ վերաբերելի ապացույց, (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (առաքանի թիվ 156670, կոդը "'օՔԼՕԷ01001172964ի/'), ապա դրանում նշվել է «Մարզ Երնան ք. Երնան փ. Գայի պող 2/136 Շենք.» հասցեն, որը փաստաբան Սուսաննա Սարգսյանի հասցեն է, ում Արմեն Խաչատրյանի կողմից տրված լիազորագրի գործողության ժամկետը սպառվել է դեռնս 04.08.2020 թվականին, որպիսի պայմաններում այդ անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակն Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող վերաբերելի ապացույց, անհիմն է, քանի որ ըստ գործի նյութերի՝ պատասխանող Արմեն Խաչատրյանի ծանուցման հասցեն է՝ «ք. Երեան, Գայի պողոտա 2/136» (հատոր 1-ին, գ.թ. 6): Դատարանի ծանուցումները ե դատավարական այ փաստաթղթերը պատասխանող Արմեն Խաչատրյանին են ուղարկվել «ք. Երեան, Գայի պողոտա 2/136» հասցեով, քանի որ գործում ի սկզբանե որպես ստացողի հասցե նշվել է վերոհիշյալ հասցեն:

Վճռաբեկ դատարանը կարնորում է, որ կողմերի մրցակցության ն. հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր է վերաքննիչ բողոքն ուղարկել նան գործին մասնակցող անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ կարգով ն հասցեով, որը կապահովի վերջիններիս կողմից բողոքի ստացումը:

12

Անդրադառնալով նշված պարտականությունը բողոքաբերի կողմից կատարված լինելուն Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրից պարզ է դառնում, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք կատարել են իրենց դատավարական պարտականությունը, այն է՝ վերաքննիչ բողոքը ուղարկել են դատավարության մասնակից Արմեն Խաչատրյանին պատշաճ հասցեով: Այսպիսով, փոստային անդորրագիրը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձին ուղարկած լինելը հավաստող ապացույց` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերների դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքները:

Անդրադառնալով սույն գործով վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը 01.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ իրավացիորեն արձանագրել է, որ բողոքաբերների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրք պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Այսպես, սույն գործով հայցվորը, դիմելով դատարան, խնդրել է.

1. անվավեր ճանաչել 21.04.2008 թվականին Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ ն Աննա Կոբալյանների, մի կողմից Ա Կարինե Եղիազարյանի միջն՝ մյուս կողմից կնքված՝ Երնան քաղաքի Վարդաշեն 2 փողոցի 2-րդ շենքի թիվ 81 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 1797 համարով),

-որպես գործարքի անվավերության հետնանք՝ անվավեր ճանաչել Կարինե Եղիազարյանի անվամբ 25.04.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը,

-Կարինե Եղիազարյանի ն Արտակ Գալստյանի միջն 21.08.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 4148 համարով) ե դրա հիման վրա Արտակ Գալստյանի անվամբ 29.08.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (թիվ 2204601 սեփականության իրավունքի վկայական),

2. անվավեր ճանաչել Արտակ Գալստյանի ու Արմեն Խաչատրյանի միջն 13.02.2009 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 600 համարով),

-7.02.2009 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հ.2599118 սեփականության իրավունքի վկայական):

Դատարանի 09.04.2021 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Գառնիկ Զարմանի Կոբալյանի ընդդեմ Կարինե Եղիազարյանի, Արտակ Գալստյանի, Արմեն Խաչատրյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Անահիտ Քերոբյան, պիկ Կոբալյան, Աննա Կոբալյյան՝ գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է՝ նույն անձանց միջն, նույն առարկայի մասին ն միննույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի

13

մեջ մտած եզրափակիչ դատական ակտի առկա լինելու հիմքով, իսկ Գառնիկ Զարմանի Կոբալյանի հայցն ընդդեմ Արթուր Միքայելյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Անահիտ Քերոբյան, Ալիկ Կոբալյան, Աննա Կոբալյյան՝ գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, մերժվել է:

Բողոքաբերներ Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի կողմից Դատարանի 09.04.2021 թվականի վճիռը բողոքարկվել է ամբողջ ծավալով: Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է բողոքաբերների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն հիմնավորմամբ, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Այսպես, տվյալ դեպքում բողոքաբերները, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո, կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք Դատարանի 09.04.2021 թվականի վճռի դեմ, բողոքի համար պետական տուրքը վճարել են 10.000 ՀՀ դրամի չափով: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցը բաղկացած է՝' երկու հիմնական պահանջներից, այն է՝ անվավեր ճանաչել 21.04.2008 թվականին Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Ա Աննա Կոբալյանների, մի կողմից ն Կարինե Եղիազարյանի միջն, մյուս կողմից կնքված՝ Երնան քաղաքի Վարդաշեն 2 փողոցի 2-րդ շենքի թիվ 81 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 1797 համարով) ն անվավեր ճանաչել Արտակ Գալստյանի ն Արմեն Խաչատրյանի միջն 13.02.2008 թվականին կնքված նվիրատվության թիվ 600 պայմանագիրը, ն ածանցյալ պահանջներից, այն է՝ անվավեր ճանաչել Կարինե Եղիազարյանի անվամբ 25.04.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Կարինե Եղիազարյանի ն Արտակ Գալստյանի միջն 21.08.2008 թվականին կնքված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում 4148 համարով) ն դրա հիման վրա Արտակ Գալստյանի անվամբ 29.08.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (թիվ 2204601 սեփականության իրավունքի վկայական), Արտակ Գալստյանի ն Արմեն Խաչատրյանի միջն 13.02.2008 թվականին կնքված նվիրատվության թիվ 600 պայմանագրի հիման վրա 17.02.2009 թվականին կատարված անշարժ գուքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հետնաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կրկին ներկայացված վերաքնիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր վճարման երկու ոչ դրամական պահանջի համար, ուստի սուն դեպքում կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը իրավացիորեն ենթակա էր մերժման՝ սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց ներկայացնելու հիմքով:

Անդրադառնալով բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ չի նշել, թե վճարման ենթակա պետական տուրքը որքան գումար է կազմում, իսկ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ

14

բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշել է, որ ոչ թե 10.000 ՀՀ դրամ պետական տուրք պետք է վճարվեր, այլ 20.000 ՀՀ դրամ, քանի որ ոչ թե գործ ունենք հիմնական ն ածանցյալ պահանջների հետ, այլ երկու հիմնական պահանջների հետ, ն եթե նման նշում լիներ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ, ապա կողմը հնարավորություն կունենար կամ կրկին ներկայացված բողոքին կցել 20.000 ՀՀ դրամի պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ էլ կարող էր բողոքարկել այդ որոշումը՝ գումարի չափի մասով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձը ի սկզբանե վերաքննիչ բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, ինչպես նան չի ներկայացրել պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ուստի Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չէր կարող անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափին, հետնաբար Վերաքննիչ դատարանը 05.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ իրավացիորեն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որնէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն Վերաքննիչ դատարանի 01.11.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը անհիմն է բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից դրա օրինակը պատասխանող Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող որնէ վերաբերելի ապացույց կից չներկայացնելու մասով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքաբերների կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցվել է սահմանվածից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույցը, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի պակաս վճարված մասով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, հետնաբար Վերաքննիչ դատարանի կողմից Գառնիկ Կոբալյանի, Անահիտ Քերոբյանի, Ալիկ Կոբալյանի ն Աննա Կոբալյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը հիմնավոր է:

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ բողոքաբերների կողմից վերաքննիչ բողոքի օրինակը պատասխանող Արմեն Խաչատրյանին ուղարկելու փաստը հաստատող թիվ ՕԼՕԷՕ100117296Ճ/7 անդորրագիրը պատշաճ փաստաթուղթ է, հետնաբար այդ մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է, ն կատարման ոչ ենթակա, իսկ պետական տուրքի պակաս վճարված մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր է, հետնաբար դատական ակտ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/26246/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել