ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ 2011 թվականի փետրվարի 8-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի մարտի 29-ի ՀՕ-95 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «հիմնում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը» բառերը փոխարինել «հիմնվում են օրենքով» բառերով: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Գերագույն խորհուրդն» բառերը փոխարինել «Ազգային ժողովն» բառերով: Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը «Պատվո շքանշանը» բառերից առաջ լրացնել «Փառքի շքանշանը,» բառերով: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության,» բառերը, իսկ 2-րդ մասում «սահմանում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը և» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով: Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «փոխնախագահը,» բառը: Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2011 թ. փետրվարի 15 Երևան ՀՕ-33-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-33-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.03.2011-09.08.2014) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.03.02/12(815) Հոդ.176 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 08.02.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.02.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.03.2011 Ուժը կորցրել է 09.08.2014 Հիմնական ակտ 08.02.2011, ՀՕ-33-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.04.1994, ՀՕ-95 22.04.1994, ՀՕ-95 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 փետրվարի, 2011 թ.
- Գործի #:
- ՀՕ-33-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
