Ավագյան — ԿԴ2/0139/02/19
Ամփոփում
քննելով Սերգեյ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սերգեյ Ավագյանի հայցի ընդդեմ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի (այսուհետ նան՝ Նոտար), Կադաստրի կոմիտեի, Զոյա Հարությունյանի ն երրորդ անձ Շողիկ Հարությունյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու ու կտակն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Սերգեյ Ավագյան
Ամբողջ Տեքստ
ՕՐ ՀՅ"
/2178 ՅԵ 9
(1,
ՄԱՏԻՆ)
ՆԱՅՔ
ՀՅ2ՅՂԻՆ ՏՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0139/02/19 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0139/02/19
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հուլիսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սերգեյ Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Սերգեյ Ավագյանի հայցի ընդդեմ «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի (այսուհետ նան՝ Նոտար), Կադաստրի կոմիտեի, Զոյա Հարությունյանի ն երրորդ անձ Շողիկ Հարությունյանի՝ ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու ու կտակն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սերգեյ Ավագյանը պահանջել է անվավեր ճանաչել Նոտարի կողմից Նինա Ավագյանի անվամբ 18.01.2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակիորեն՝ 1/2 մասով, անվավեր ճանաչել Նինա Ավագյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իրեն ճանաչել Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել Նինա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված ն Նոտարի կողմից վավերացված կտակը: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «1.1.
2
Սերգեյ Ավագյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ հոր՝ Իվան Սիմոնի Ավագյանի՝ մահացած 11.03.2005 թվականին, ժառանգական գույքի՝ ՀՀ, Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի, 3-րդ միկրոշրջանի, 42 շենք, 18 բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ: 12 ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի կողմից 18.01.2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը՝ սեղանամատյանում գրանցված թիվ 221 համարի տակ, մասնակի, այն է՝ Նինա Ավագյանի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի 1/4 մասի նկատմամբ Իվան Ավագյանի ժառանգ հանդիսանալու մասով, ճանաչել անվավեր: 1.3. Հայցը՝ Սերգեյ Ավագյանին հոր ժառանգական գույքի՝ ՀՀ, Կոտայքի մարզի, Աբովյան քաղաքի, 3-րդ միկրոշրջանի, 42 շենքի, 18 բնակարանի 1/4 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի կողմից 18.01.2018 թվականին տրված ն սեղանամատյանում թիվ 221 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի, այն է՝ Նինա Ավագյանի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 18 բնակարանի 1/4 մասի նկատմամբ Իվան Ավագյանի ժառանգ հանդիսանալու մասով, անվավեր ճանաչելու Ա սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Նինա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված ն սեղանամատյանում թիվ 6455 համարի տակ գրանցված կտակն անվավեր ճանաչելու պահանջների մասով, մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.10.2022 թվականի որոշմամբ Սերգեյ Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն` որպես Դատարանի 29.09.2021 թվականի վճռով Կոտայքի նոտարական տարածքի նոտարի կողմից 18.01.2018 թվականին Նինա Ավագյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը 1/4 մասով անվավեր ճանաչելու հետնանք՝ 1/4 մասով անվավեր է ճանաչվել Նինա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված կտակը ն դրա հիման վրա՝ 1/4 մասով անվավեր է ճանաչել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ իրականացված պետական գրանցումը. մնացած մասով Դատարանի 29.09.2021 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Ավագյանը (ներկայացուցիչ Գայանե Զաքարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նոտարը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ, 121-րդ 1225-րդ ն 1228-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ու 9-րդ հոդվածները, կիրառել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել Արդարադատության նախարարի 14.08.2000 թվականի «ՀՀ պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 523 հրամանի 155-րդ ն 209-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ 2-419 գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 26.06.2007 թվականի վճռով հաստատվել է իր՝ հոր անվամբ գրանցված ավտոմեքենայի նկատմամբ ժառանգությունն ընդունած համարելու փաստը: Հետնաբար ժառանգության մի մասն ընդունելով՝ ինքն արդեն ընդունել է հոր՝ Իվան Ավագյանի ամբողջ
Յ
ժառանգությունը, որով ժառանգության ձնակերպման գործընթացն ավարտվել է: Արդյունքում՝ ժառանգության ամբողջ զանգվածը պատկանել է իրեն՝ անկախ դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից:
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր է ճանաչվել մասնակիորեն՝ 1/4 մասով, չի անդրադարձել մնացած մասով այն անվավեր ճանաչման ենթակա չլինելու կապակցությամբ Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մինչն Նինա Ավագյանի կողմից Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունելն ինքն արդեն ընդունել է այն, արդյունքում՝ քննարկման առարկա չդարձնելով այն հարցը, թե արդյո՞ք անհրաժեշտ էր իր համաձայնությունը՝ Նինա Ավագյանի կողմից Իվան Ավագյանի ժառանգությունն օրենքով սահմանված ժամկետից հետո ընդունելու համար:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նան իր կողմից բարձրացված այն հարցին, որ 21122017 թվականի թիվ 862 տեղեկանքը վերաբերում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանին ընդհանրապես, մինչդեռ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը վերաբերում է գույքի 1/2 բաժնին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Նինա Ավագյանի խնդրանքով հրավիրվել է թարգմանիչ՝ հայերենին չտիրապետելու պատճառով, կտակը կտակարարի կողմից անձամբ չի կազմվել, այլ կտակարարի բառերից գրի է առել նոտարը, որը թարգմանվել է ռուսերեն: Այսինքն՝ կտակը շարադրված է եղել հայերեն՝ Նինա Ավագյանի համար անհասկանալի լեզվով: Հայերեն կազմված կտակը կտակարարի կողմից ընթերցվել չէր կարող, ուստի անհրաժեշտ էր հրավիրել վկա, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածում նշված «ի վիճակի չէ» արտահայտությունը վերաբերում է նան հայերենին չտիրապետելու դեպքին: Տվյալ դեպքում թարգմանիչը չէր կարող փոխարինել վկային, քանի որ թարգմանիչն ընդամենը թարգմանել է իրեն տրամադրված տեքստը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խնդրո առարկա կտակը զետեղված չէ մեկ թղթի վրա՝ կողք-կողքի, ինչից հնարավոր կլիներ հետնություն կատարել, որ Նինա Ավագյանը ծանոթացել է ռուսերեն գրված կտակի բովանդակությանը: Տվյալ դեպքում նան հնարավոր չէ պարզել, թե արդյո՞ք թարգմանիչը ճիշտ է թարգմանել կտակը, քանի որ չկա դրա բնագիր տեքստը, իսկ թարգմանությունը կատարվել է բանավոր:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայերենին չտիրապետելու պայմաններում ստացվում է, որ Նինա Ավագյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով ի վիճակի չի եղել անձամբ կարդալ կտակը, ուստի վկայի ներկայությունը պարտադիր է եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` Դատարանի 29.09.2021 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2022 թվականի որոշումն ու փոփոխել այն՝ 20.12.2017 թվականին կազմված ն Նոտարի կողմից վավերացված կտակն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը բավարարել, կամ գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ե ենթակա է մերժման, քանի որ նոտարական գործողությունների մասնակիցն ինքն է որոշում թարգմանիչ ներգրավելու հարցը՝ գնահատելով իր կողմից հայերենին տիրապետելու հանգամանքն ու աստիճանը: Տվյալ դեպքում նման նախաձեռնությամբ հանդես է եկել Նինա Ավագյանը, ինչից ենթադրվում է, որ վերջինս ցանկացել է հավաստիանալ, որ ի սկզբանե հայերեն կազմվող կտակի բովանդակությունն ամբողջությամբ արտահայտում է իր կամքը:
4
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ֆիզիկական թերության, հիվանդության ն անգրագիտության դեպքում կտակարարը զրկված է դրա բովանդակությունն ընկալելու հնարավորությունից, որն ապահովելու համար օրենսդիրը նախատեսել է վկայի պարտադիր ներկայության պահանջ: Մինչդեռ լեզվին չտիրապետելու կամ ոչ բավարար տիրապետելու դեպքերում առկա է թարգմանչի մասնակցության հնարավորություն, որից պահանջվում են որոշակի մասնագիտական որակներ ու պետության կողմից դրանց ճանաչում: Անգրագիտությունը ն լեզվին չտիրապետելը նույն իրավիճակները չեն, քանի որ անձը կարող է ջտիրապետել որնէ լեզվի՝ լինելով գրագետ:
Կտակը պետք է կազմվի հայերեն, այլ ոչ թե լինի այլ լեզվով գրված փաստաթղթի թարգմանությունը: Այն դեպքում, երբ կտակարարը լեզվի չիմացության կամ այլ պատճառով չի կարող անձամբ կազմել կտակը, դա անում է նոտարը՝ հայերեն, կտակարարի բառերով: Լեզվի գործոնով առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով օրենսդիրը նախատեսել է թարգմանիչ ներգրավելու հնարավորություն:
Սույն գործով Արդարադատության նախարարի 14.08.2000 թվականի «ՀՀ պետական նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողություններ կատարելու կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 523 հրամանը կիրառելի չէ, քանի որ հրամանն ուժը կորցրել է 11.10.2009 թվականին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Իվան Ավագյանը ն Նինա Խարբատովիչն ամուսնացել են 22.08.1973 թվականին, որի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում 22.08.1973 թվականին կատարվել է համապատասխան գրանցում: Ամուսնության գրանցումից հետո կինը կրել է Ավագյան ազգանունը (հիմքեր' ամուսեության թիվ ԷԼՇՒՕ 402942 վկայականի ռուսերենից թարգմանություններ) (հատոր 1-ին, գ.թ. 29, հատոր 4-րդ, գ.թ. 62).
2) Սերգեյ Ավագյանը ծնվել է 20.02.1972 թվականին, վերջինիս հայրն է Իվան Ավագյանը, մայրը` Նինա Ավագյանը (հիմք' 29.05.2019 թվականին տրված թիվ 6947886 ծննդյան վկայականի ռուսերենից թարգմանություններ) (հատոր 2-րդ, գ.թ. 36, հատոր 4-րդ, գ.թ. 63).
3) 18.07.1997 թվականի թիվ 712 տեղեկանքի համաձայն՝ Աբովյանի քաղխորհրդի գործկոմը 29.06.1993 թվականի «ՀՀ պետական ն հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն «Հատիս» ԲՇԿ-ին պատկանող 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 չորս սենյականոց կոոպերատիվ բնակարանը սեփականաշնորհվել է փայատեր Նինա Ավագյանի անունով: Վերջինս մուծել է բնակարանի ամբողջ արժեքը՝ 17.410 ռուբլի (հատոր 1-ին, գթ. 24).
4) 18.07.1997 թվականի թիվ 712 որոշման (տեղեկանքի) հիման վրա Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի նկատմամբ գրանցվել է Նինա Ավագյանի սեփականության իրավունքը (հիմք' սեփականության վկայագիր' գրանցման գիրք թիվ 8/5-563, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2110.2002 թվականի թիվ 894906 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 19, 26-28).
5) Իվան Ավագյանը մահացել է 11.03.2005 թվականին (հիմք' մահվան թիվ 023133 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 22).
6) Թիվ 2419 գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 26.06.2007 թվականի վճռով հաստատվել է Սերգեյ Ավագյանի կողմից իր հոր՝ Իվան Ավագյանի անվամբ 1988 թվականի արտադրության «ՎԱԶ-210630» մակնիշի «43 ԼԼ 564» համարանիշով ավտոմեքենայի նկատմամբ ժառանգությունն ընդունելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 25).
7) «Ճառագայթ» համատիրության նախագահի կողմից 21.12.2017 թվականին տրված թիվ 862 տեղեկանքի համաձայն՝ հանգուցյալ Իվան Ավագյանը (մահացած՝ 11.03.2005
5
թվականին) մինչ մահը մշտական հաշվառմամբ բնակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում: Հանգուցյալին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանը, նրա մահից հետո՝ 11.03.2005 թվականից վեց ամսվա ընթացքում տիրապետում, օգտագործում ն. կառավարում, ինչպես նան կոմունալ վճարները մինչ օրս վճարում է նրա կինը՝ Նինա Ավագյանը (հատոր 1-ին, գթ. 81).
8) 21122017 թվականին Նոտարին ներկայացրած դիմումով Նինա Ավագյանը հայտնել է, որ Իվան Ավագյանի ժառանգությունը ցանկացած հիմքով ընդունել է ն խնդրել է իրեն տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գթ. 31).
9) 18.01.2018 թվականին Նոտարին ներկայացրած դիմումով Նինա Ավագյանը խնդրել է հաստատել իր կողմից հանգուցյալ Իվան Ավագյանի (մահացած՝ 11.03.2005 թվականին) ժառանգությունն ընդունելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, քանի որ Իվան Ավագյանի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում նրա ժառանգությունն ընդունելու դիմում նոտարին չի հանձնել, սակայն հանգուցյալի ժառանգական գույքը՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանը, փաստացի տիրապետել ն կառավարել է (հատոր 1-ին, գ.թ. 83).
10) Նոտարի կողմից 18.01.2018 թվականին տրվել է «Ժառանգությունն ընդունելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին» թիվ 02 նոտարական ակտը, որով հաստատվել է Նինա Ավագյանի կողմից իր ամուսնու` հանգուցյալ Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը (հատոր 1-ին, գ.թ. 82).
11) Նոտարի կողմից 18.01.2018 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որի համաձայն՝ Իվան Ավագյանի մահվանից հետո (մահացած՝ 11.03.2005 թվականին) նրան հասանելիք գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում կինը՝ Նինա Ավագյանը: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է ժառանգության բացման օրն առկա՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի 1/2 մասից (հատոր 1-ին, գ.թ. 30).
12) Նինա Ավագյանը 20.12.2017 թվականին կազմած կտակով արել է կարգադրություն հետնյալի մասին՝ «1 սեփականության իրավունքով ինձ պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42 շենքի 18 հասցեում գտնվող բնակարանն ամբողջությամբ, կտակում եմ քաղաքացի Զոյա Միխայելի Հարությունյանին, ծնված՝ 09.01.1957 թվականին, այն դեպքի համար, եթե Զոյա Միխայելի Հարությունյանը, ծնված 09.01.1957 թվականին մահանա մինչն ժառանգությունը բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինաչափ պայմանները՝ ենթաժառանգ եմ նշանակում քաղաքացի Շողիկ Հարությունի Հարությունյանին, ծնված` 06.12.1982 թվականին (...)», որի համար ստորագրել է: Կտակում նշվել է նան, որ «Կտակարար՝ Նինա Վացլավովնա Ավագյանի հայերեն լեզվին չտիրապետելու պատճառով, նրա խնդրանքով հրավիրել է ց թարգմանիչ (Թարգմանիչ «Վիոլետա Ալեքսանդրի Խաչատուրովա: (..) Սուն կտակի հայերենից ռուսերեն բանավոր թարգմանությունը կատարված է իմ թարգմանիչ Վիոլետա Ալեքսանդրի ՒԽեաչատուրովայիս կողմից: (Թարգմանությունը կատարված է ճիշտ, լրիվ ն իմ կողմից», որի համար թարգմանիչը ստորագրել է: Կտակը վավերացվել է «Կոտայքի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 33).
13) Նինա Ավագյանը մահացել է 04.04.2018 թվականին (հիմք' մահվան թիվ 278377 վկայական) (հատոր 1-ին, գ.թ. 23).
6
14) 10.04.2018 թվականին Նոտարին ներկայացրած դիմումով Սերգեյ Ավագյանը հայտնել է, որ Նինա Ավագյանի ժառանգությունը ցանկացած հիմքով ընդունում է ն խնդրել է իրեն տալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 32).
15) 18.04.2018 թվականին Նոտարին ներկայացրած դիմումով Զոյա Հարությունյանը հայտնել է, որ ընդունում է Նինա Ավագյանի ըստ կտակի ժառանգությունը ն խնդրել է իրեն տալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Դիմումում նշվել է, որ ժառանգական գույքը բաղկացած է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանից (հատոր 3-րդ, գ-թ. 119):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտման առերնույթ առկայությամբ:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կտակարարի' հայերենին չտիրապետելու դեպքում կտակ կազմելու նոտարական գործողությանը վկայի պարտադիր ներկայությանը:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար՝ կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի ն ըստ օրենքի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կտակը պետք է արվի անձամբ: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձնով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին նուն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած՝ ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում ն որտեղ է գտնվում:
7
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգությունը կատարվում է երկու հիմքով՝ ըստ կտակի ն ըստ օրենքի: Ընդ որում, առաջնահերթության կարգով կատարվում է ժառանգություն ըստ կտակի, քանի որ կտակի միջոցով քաղաքացին իր հայեցողությամբ որոշում է ժառանգական զանգվածի մեջ մտնող իր գույքի ճակատագիրն իր մահից հետո: Իսկ ըստ օրենքի ժառանգությունը կատարվում է այն դեպքում, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը: Կտակն արտահայտում է քաղաքացու կամքն իր մահվան դեպքում իրեն պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ: Քաղաքացին կտակ կազմելիս ունի լայն հնարավորություններ: Մասնավորապես՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձնով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները: Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած՝ ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ, սակայն ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին (տես Վարդգես Չատիկյանն ընդդեմ «Էրեբունի» եորտարական տարածքի նոտար Անահիր Ղազարյանի ն մյուսների թիվ ՎԴ/12802/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ժառանգությունը ժառանգը ձեռք է բերում այն ընդունելու դեպքում: Որպես կամքի ինքնավարության սկզբունքի դրսնորում՝ ժառանգն ինքն է որոշում ընդունել ժառանգությունը, թե՝ ոչ: Ընդ որում, ժառանգությունը ձեռք բերելու իրավունքից օգտվելու դեպքում գործում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված այն նորմը, որի համաձայն` ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում: Նշված կարգավորումը բխում է այն հանգամանքից, որ ժառանգումն ընդհանուր, համապարփակ իրավահաջորդություն է, որի դեպքում ժառանգությունը ժառանգին անցնում է որպես մեկ միասնական ամբողջություն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրեն պատկանող գույքի տնօրինման, այն է՝ իր մահից հետո դրա իրավական ճակատագրի վերաբերյալ կտակարարի կամքն արտաքին ձնով ճշգրիտ արտահայտելու, այսինքն՝ ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համապատասխանությունն ապահովելու նպատակով օրենսդիրը նախատեսել է կտակը կազմելու ու այն նոտարական կարգով վավերացնելու որոշակի ընթացակարգ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1203-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կտակը պետք է կազմվի գրավոր՝ նշելով այն կազմելու վայրը ն ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի ն վավերացվի նոտարի կողմից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նուն հոդվածի 1-ին կետի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կտակը վավերացնում է նոտարը նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակը գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա ն այլն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կտակարարի բառերով՝ նոտարի գրի առած կտակը, մինչն դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ: Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, ապա նոտարը դրա տեքստը հրապարակում է վկայի ներկայությամբ, ն այդ
8
մասին նշում է կատարվում կտակում՝ ցուց տալով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ կտակը կազմելիս ն նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է: (...):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոտարն իրականացնում է հետնյալ նոտարական գործողությունները՝ վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, համաձայնագրեր ն այլն):
Մինչն 17.08.2023 թվականը գործած խմբագրությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարական գործողությունները կատարվում են գրական հայերենով: Վավերացման կամ հաստատման են ենթակա միայն գրական հայերենով կազմված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: (...):Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ (...) Եթե նոտարը ն (կամ) կողմը բավարար չափով ծանոթ չէ փաստաթղթի լեզվին, ապա հրավիրվում է թարգմանիչ: (...):
Մինչ 17.08.2023 թվականը գործած խմբագրությամբ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անձը, որը չի տիրապետում հայերենին, կարող է նոտարական գործողություններին մասնակցել թարգմանչի միջոցով()':
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարական կարգով վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերն ստորագրվում են նոտարի ներկայությամբ: (...):
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաթուղթն ընթերցելուց անմիջապես հետո դա ստորագրում է յուրաքանչյուր կողմ: Վկաների ներկայությամբ կատարված գործարքն ստորագրում են վկաները, իսկ թարգմանչի մասնակցությամբ՝ նան թարգմանիչը: Նոտարը գործարքն ստորագրում է նրանցից անմիջապես հետո:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարական գործողությունների ժամանակ որպես թարգմանիչ կարող է հանդես գալ համապատասխան լեզվի տիրապետման մասին որակավորման վկայական ունեցող այն անձը, որին վստահում է նոտարը, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի: (...):
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թարգմանիչը պետք է նոտարին ու կողմերին մանրակրկիտ թարգմանի վավերացվող կամ հաստատվող փաստաթղթի բովանդակությունը ն երաշխավորի, որ թարգմանությունը կատարված է ճիշտ, լրիվ ն իր կողմից: Այդ մասին նոտարը կատարում է համապատասխան մակագրություն:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ թարգմանիչը քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր կատարած ոչ ճիշտ կամ ոչ լրիվ թարգմանությունների հետնանքով պատճառված վնասի համար:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարական գործողությունների ժամանակ վկայի ներկայությունը պարտադիր է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Կողմերի առաջարկով նոտարը նոտարական գործողություններն իրականացնում է վկայի (վկաների) մասնակցությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վկան պետք է ներկա լինի նոտարի կողմից նոտարական վավերացման ենթակա փաստաթղթի ընթերցման, փաստաթղթի ստորագրման ն նոտարի կողմից դրա վավերացման ժամանակ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Է «Նորարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի գործող խմբագրության համաձայն' անձը, որը չի տիրապետում հայերենին, կարող է նորարական գործողություններին մասնակցել թարգմանչի միջոցով: Եթե նոտարը տիրապետում է անձին հայտեի օտար լեզվին ապա փաստաթուղթը բանավոր կարող է թարգմանվել նոտարի կողմից, եթե նոտարական գործողություններին մասնակցող անձը չի առարկում ն չի ցանկանում մասնակցել իր թարգմանչի միջոցով, որի մասին եշում է կատարվում վավերացման մակագրությունում:
9
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կտակը պետք է կազմված լինի, այդ թվում՝ գրի առնվի անձամբ կտակարարի կողմից կամ վերջինիս բառերով այն գրի առնի նոտարը (երկու դեպքում էլ տեխնիկական միջոցների գործադրումը թույլատրված է): Կտակարարը պետք է ստորագրի իր կողմից գրի առնված կտակը, իսկ եթե այն իր բառերով գրի է առել նոտարը, ապա նախքան ստորագրելը նոտարի ներկայությամբ պետք է կարդա այն: Կտակարարի կողմից իր բառերով, սակայն նոտարի գրի առած կտակը կարդալն ընթացակարգային տեսանկյունից կարնորվում է այնքանով, որ ծառայում է որպես կտակարարի իրական կամքի Ա դրա իրականացման հիմնական երաշխիք, քանի որ կտակի բովանդակությունն անձամբ վերարտադրելու միջոցով կտակարարն ընկալում է այն՝ ստուգելով նան դրա համապատասխանությունն իր իրական կամքին:
Վերը նշված իրավիճակում օրենքը չի նախատեսում նոտարական գործողությանը վկայի ներկայության պարտադիր պահանջ, բայց կտակարարի մոտ համապատասխան ցանկության դեպքում կարող է ներկա գտնվել վկա: Կտակը վավերացնելու նոտարական գործողությանը վկայի ներկայությունը պարտադիր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված այն դեպքերում, երբ ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը: Հաշվի առնելով, որ ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններով պայմանավորված կտակարարը զրկված է կտակն անձամբ կարդալու, հետնաբար նան դրա բովանդակությունն ընկալելու հնարավորությունից` վերջինիս ներքին կամքի ու արտաքին կամահայտնության համապատասխանությունն ։-ապահովելու նպատակով օրենսդիրը սահմանել է վկայի ներկայության պարտադիր պահանջ: Ֆիզիկական թերությունները Ան հիվանդությունը կտակարարի առողջության (կարողունակության) հետ կապված հանգամանքներ են, երբ կտակարարի ֆիզիկական կամ մտավոր վիճակը սահմանափակում են կտակն ընթերցելու ընդունակությունը, մինչդեռ անգրագիտությունը կապված է վերջինիս գրաճանաչության հետ, երբ քերականական կամ լեզվական-ոճային ոչ բավարար մակարդակի, տարրական գիտելիքների բացակայության պատճառով կտակարարն ունակ չէ առհասարակ ընթերցել կտակը: Այս դեպքերում կտակի տեքստը հրապարակում է նոտարը՝ վկայի ներկայությամբ, իսկ կտակում նշում է կատարվում այն պատճառների մասին, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը: Կտակը ստորագրում է վկան, իսկ նրանից անմիջապես հետո՝ նոտարը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կտակարարի՝ հայերենին չտիրապետելը կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ փաստաթղթի լեզվին կողմի բավարար չափով ծանոթ չլինելը չի նույնանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված անգրագիտության դեպքի հետ, քանի որ վերջին դեպքում կտակարարի կողմից կտակն ընթերցելու անհնարինությունը նրա գրաճանաչության ցածր մակարդակի հետնանք է, իսկ մյուս դեպքը պայմանավորված է կոնկրետ լեզվի չիմացության կամ գործածության համար անհրաժեշտ գիտելիքների անբավարարության հետ:
Օրենքով այլ բան նախատեսված չլինելու պայմաններում վավերացման են ենթակա գրական հայերենով կազմված փաստաթղթերը, իսկ կտակարարի՝ փաստաթղթի լեզվին բավարար չափով ծանոթ չլինելու դեպքում օրենսդիրը նախատեսել է կտակը վավերացնելու գործողությանը թարգմանչի մասնակցության հնարավորություն, որի ընթացքում վերջինս նոտարն ն կողմերի մանրամասն թարգմանում է վավերացվող փաստաթղթի բովանդակությունը՝ երաշխավորելով, որ թարգմանությունը կատարված է իր կողմից, ճիշտ ու լրիվ, որի մասին նոտարը մակագրություն է կատարում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ ի տարբերություն անգրագիտության դեպքի՝ կտակարարի՝ փաստաթղթի լեզվին բավարար չափով ծանոթ չլինելու (հայերենին չտիրապետելու) դեպքում օրենքը չի նախատեսում նոտարի կողմից կտակը վավերացնելու գործողությանը վկայի ներկայության պարտադիր պահանջ՝ չսահմանափակելով կողմերի
10
ցանկությամբ վկայի մասնակցության հնարավորությունը: Նշված դեպքերում կտակարարի ներքին կամքն արտաքին ձնով ճշգրիտ արտահայտելու նպատակով օրենսդիրը թույլատրել է նոտարական գործողությանը մասնակից դարձնել համապատասխան լեզվի տիրապետման մասին որակավորման վկայական ունեցող անձի՝ թարգմանչի: (Թարգմանչի մասնակցության դեպքերում վերջինս թե՛ նոտարին ն թե՛ կտակարարին հանգամանալից թարգմանում է կտակի բովանդակությունը, հավաստում դրա ճիշտ ու լրիվ լինելը այդպիսին չհանդիսացող թարգմանության հետնանքով պատճառված վնասի համար կրելով օրենքով սահմանված գույքային պատասխանատվություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ նախադասությունում նշված «ի վիճակի չէ անձամբ կարդալ» եզրույթը նույնպես պետք է մեկնաբանել որպես անձի կարողություն (վիճակ), քանի որ օրենսդրի լեզուն պարզ է այն իմաստով, որ փաստաթղթի լեզվին բավարար չափով ծանոթ չլինելու ն ի վիճակի չէ կարդալու դեպքերի համար նախատեսվել են տարբեր հետնանքներ, մի դեպքում՝ թարգմանչի մասնակցություն, մյուս դեպքում` վկայի ներկայություն:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործով դիմելով դատարան՝ Սերգեյ Ավագյանը պահանջել է անվավեր ճանաչել Նոտարի կողմից Նինա Ավագյանի անվամբ 18.01.2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակիորեն՝ 1/2 մասով, անվավեր ճանաչել Նինա Ավագյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իրեն ճանաչել Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի 1/2 մասի նկատմամբ, անվավեր ճանաչել Նինա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված ն Նոտարի կողմից վավերացված կտակը:
Դատարանը, 29.09.2021 թվականի վճռում անդրադառնալով Սերգեյ Ավագյանի կողմից հոր՝ Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունված լինելու հարցին, արձանագրել է հետնյալը. «(..) Սերգեյ Ավագյանն ընդունել է Իվան Ավագյանի ժառանգության մի մասը' 1988թ. արտադրության ՎԱԶ-210630 մակնիշի 43 ԼԼ 564 պետհամարանիշի (շարժիչ թիվ 04938971, թափքը' 2096652, գույքը' սաֆարի) ավտոմեքենայի եկատմամբ ժառանգությունը: Հետնաբար, դատարանը գտնում է, որ Սերգեյ Ավագյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ընդունել է նան ՀՀ Կուրայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 18 բեակարանի Իվան Ավագյանի 1/2 բաժնեմասի 1/2 մասի ժառաեգությունը: (..) Այսպիսով, վերոգրյալի հիման վրա, դատարանը հաստատված է համարում Իվան Ավագյանի ժառանգությունը բացի իր կեոջ Նինա Ավագյանի կողմից, այլ նան իր որդի' Սերգեյ Ավագյանի կողմից ընդունված լինելու փաստը»:
Հիմք ընդունելով Սերգեյ Ավագյանի՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի 1/4 մասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ հանդիսանալու հանգամանքը` ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցումը ն կտակն անվավեր ճանաչելու պահանջների վերաբերյալ Դատարանն արձանագրել է հետնյալը՝
- «(..) Պետք է ՀՀ Կորայք նորարական տարածքի եուրար Տաթն Ղուկասյանի կողմից 18.01.2018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը' սեղանամատյանում գրանցված թիվ 221 համարի տակ, մասնակի, այն է' Նինա Ավագյանի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 18 հասցեում գտնվող բնակարանի 1/4 մասի եկատմամբ Իվան Ավագյանի ժառանգ հանդիսանալու մասով, ճանաչել անվավեր»,
- «(-.) գործով չի հաստատվում ՀՀ Կոտայք նոտարական տարածքի նոտար Տաթն Ղուկասյանի կողմից 18.01.2018 թվականին Նիեա Ավագյանի անվամբ փրված ժառաեգության
11
իրավունքի վկայագրի հիման վրա Նիեա Ավագյանի սեփականության իրավունքը ՀՀ, Կոտայքի մարզի, քաղաք Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 42 շենք, 18 բնակարանի նկատմամբ գրանցված լինելու փաստը: Հետնաբար, դատարանը գտնում է, որ Սերգեյ Ավագյանի հայցը' սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով, ենթակա է մերժման»,
- «(..) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նոտարիատի մասինե» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի Լին մասի պահանջեերին համապատասխան" Նինա Ավագյանի կտակը գրի է առեվել երա բառերով նուրարի կողմից համակարգչի կիրառմամբ, Նինա Ավագյանի կտակը կազմվել է հայերեն լեզվով, կտակը կազմելիս ներկա է գտեվել թարգմանիչ Վիոլետա Ալեքսանդրի Խաչատուրովան, կտակը թարգմանվել է Նինա Ավագյանի համար թարգմանիչ Վիոլերա Ալեքսանդրի Խաչատուրովայի կողմից: Հետնաբար, Նինա Վացլավովնա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված կրակով պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 2րդ մասով, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 39րդ հոդվածի Լին մասով սահմանված օրենսդրի պահանջը: Դատարանն արձանագրում է նան, որ Նինա Վացլավովնա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված կտակում եշվել է, որ Նինա Վացլավովնա Ավագյանը չի տիրապետում հայերենին, հետնաբար, սույն գործով առկա չէ օրենսդրի կողմից սահմանված կտակը կազմելիս ն նոտարի կողմից վավերացնելիս վկայի պարտադիր մասեակցության նախապայմանը: «Նոտարիատի մասիե» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասի, 7-րդ մասի պահաեջներին համապատասխան' Նիեա Ավագյանի կտակը կազմվել է հայերեն լեզվով, սակայն հաշվի առնելով, որ Նինա Վացլավովեա Ավագյանը չի տիրապետել հայերենին կտակը կազմելիս ն վավերացնելիս ներկա է գտնվել թարգմանիչ Վիոլերա Ալեքսանդրի խԽաչատուրովան, որը կատարել է հայերենից ռուսերեն թարգմանությունը: Հետնաբար, Նինա Վացլավովեա Ավագյանի կողմից 20.12.2017 թվականին կազմված կտակով պահպանվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205-րդ հոդվածի 3-րդ ն 4րդ մասերով սահմանված օրենսդրի պահանջը: Այսպիսով, դատարանը գտնում է, որ սույն գործով չի հաստատվում կտակը օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ կազմված լինելու փաստը:
Անդրադառնալով, հայցվորի այն ապատճառաբանությանը, որ հայցվորի հոր ժառանգության իրավունքի վկայագիրը 1/2 մասով անվավեր ճանաչելու արդյունքում այդ մասով կտակը նս ենթակա է անվավեր ճանաչման, դատարանը հարկ է համարում նշել, որ այն հանգամանքը, թե կտակը կազմելու պահին կտակարարը հանդիսացել է արդյոք կտակում նշված ամբողջ գույքի սեփականատեր, թե ոչ, կփտակե այդ հիմքով անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ կտակում կարող է եշվել ինչպես այն գույքը, որը տվյալ պահին հանդիսացել է կրակարարի սեփականությունը, այեպես էլ գույք, որը կրակը կազմելու պահին երա սեփականությունը չի հանդիսացել: Ժառանգատուի մահվան օրվա դրությամբ հանդիսացել է արդյոք վեճի առարկա ամբողջ բնակարանը երա սեփականությունը, թե ոչ, որոշվում է այդ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալիս»:
Շարադրված պատճառաբանություններով Դատարանի 29.09.2021 թվականի վճռով Սերգեյ Ավագյանը ճանաչվել է հոր՝ Իվան Ավագյանի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 42-րդ շենքի թիվ 18 բնակարանի 1/4 մասի նկատմամբ, Նոտարի կողմից 18.012018 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն՝ Նինա Ավագյանի՝ վերը նշված բնակարանի 1/4 մասի նկատմամբ Իվան Ավագյանի ժառանգ հանդիսանալու մասով, ճանաչվել է անվավեր, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը, 14.10.2022 թվականի որոշմամբ արձանագրելով, որ «Կուրայքի մարզ, ք.Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 42 շենքի թիվ 18 բնակարանը ձեռք է բերվել Իվան ն Նինա Ավագյանների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, հետնաբար, ժառանգատու Իվան Ավագյանի ժառանգության բացման օրը՝ 11.03.2005 թվականին, բեակարանը
12
ամուսիններին պատկանել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով, որտեղ բաժինները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով համարվում են հավասար: Արձանագրելով, որ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ2/0139/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
