Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 06.04.2023
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 06.04.2023

Վճռաբեկ դատարան6 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը, ի թիվս այլնի, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երնան քաղաքի Աբովյան 10 4/4 հասց

Ամբողջ Տեքստ

2Աճ» լ

մա Սիմ

ՊԱՆ»

աո 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 2-592/2007թ. դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-592/2007թ.

Նախագահող դատավոր Ն. Կարապետյան

Դատավորներ Ա. Մխիթարյան

Գ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի ապրիլի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը, ի թիվս այլնի, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Երնան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124.52քմ մակերեսով բնակարանի ն 222քմ մակերեսով հողամասի

2

նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի ն Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը դադարել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2165 վճռով, ն որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը:

Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 16.01.2007 թվականի վճռով Կազմակերպության դիմումը բավարարվել է:

ՀՀ ցԿվերաքննի։ »-քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան, դատավորներ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան, դատավորներ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ ցԿվերաքննի »քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Գ. Խանդանյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության Լին, 6-րդ, 10-րդ, 6-րդ, 63-րդ հոդվածները, 60-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 13-րդ հոդվածները, եույն օրենսգրքի 63-րդ հոդվածի Լին մասը, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 37-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետը, 372-րդ հոդվածի 5-րդ մասը, 378-րդ հոդվածի Լին մասը, 379րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնեվեեցիայի (այսուհետ' Կոնվեեցիա) Լին արձանագրության 1-ին մասը:

Բողոքաբերը եշված պեդումնեերը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից ն որպես սույն քաղաքացիական գործի քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանք վկայակոչել է մեկ այլ քաղաքացիական գործով գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի

Յ

17.10.2019 թվականի վճիոր այն պայմաններում, երբ նշված որոշումը կայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո՝ խախտելով մրցակցության սկզբունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան այն հանգամանքը, որ Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճիռը կայացվել է մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում, ուստի մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում տրամադրվելիք փոխհատուցման պայմաններում չէր կարող սահմանափակվել սույն գործով մասնակից չդարձած անձի դատավարական իրավունքները:

Ի թիվս այլնի, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանի՝ 16.01.2007 թվականին կայացրած ն օրինական ուժի մեջ մտած վճռի բողոքարկումը կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը՝ այդ կերպ իմաստազրկելով գործին մասնակից չդարձած անձի կողմից դատական ակտի մասին իմանալուց հետո եռամսյա ժամկետում նշված դատական ակտի դեմ բողոք ներկայացնելու իրավունքը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, քննելով վերաքննիչ բողոքը, մերժել է այն նան այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոք բերած անձը բաց է թողել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը՝ գտնելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը հնարավորություն ունենալով ավելի վաղ ծանոթանալ Դատարանի 16.01.2007 թվականի վճռին, վերաքննիչ բողոք է ներկայացրել դրա կայացումից 12 տարի անց:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

13) Դատարանի 16.01.2007 թվականի վճռով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստն առ այն, որ «(...) 252. Երեան քաղաքի Աբովյան 10 4/4 հասցեում գտեվող 124.52քմ մակերեսով բնակարանի ն 222քմ հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի ն Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքենիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է ն որ նշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը» (հատոր 1-ին, գ.թ. 164-166):

2) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ 26.11.2018 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) (հավելված 2-րդ, գ.թ. 9-23):

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի որոշմամբ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է (հավելված 2-րդ, գ.թ. 38-40):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2019 թվականի որոշմամբ վերացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը (հավելված 2-րդ, գ.թ. 71-79):

4

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 6-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի, 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 378-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ան ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների ն ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության

5

իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների Ա հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ՝ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

Չնայած նրան, որ դատաքննության հավասարության ն մրցակցության սկզբունքները հստակ ամրագրված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, Եվրոպական դատարանի կողմից` 6-րդ հոդվածում նշված «արդարացի լսումներ» հասկացության մեկնաբանությունների արդյունքում ձնավորվել է նախադեպ, համաձայն որի՝ լսումների արդարացիության տարրերից են դատավարության կողմերի հավասարությունը ն մրցակցային դատավարությունը, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ: Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջը համարելով դատավարության մրցակցության ն հավասարության սկզբունքներ, հետնողականորեն իր վճիռներում բացահայտել է նան այդ սկզբունքների բովանդակությունը, ըստ որի՝ «կողմերի հավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմին պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով ՄԻԵԴ-ի 17.10.1993 թվականի վճիռը, Տ 30-35):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ֆ(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ռ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ (տե՛ս, Ամատունի Վիրաբյանի ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարի թիվ ԵԴ/28124/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

6

Սահմանադրական դատարանն իր որոշումներում նս արձանագրել է, որ դատական պաշտպանութան նե արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ՝ գործն անկախ ն անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության ն հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը (տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի 17.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1599 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը` նշված. .6-իրավակարգավորումներին համանման .իրավակարգավորումներ պարունակող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 219-րդ հոդվածին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին ն հիմնավորումներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նան նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, ն դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդեիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ըեդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի, «Հ.ՎՄ. Միլի Ֆուդ» ՍՊԸե ընդդեմ «Երնան Ջուր» ՓԲԸի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսնորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով ն հիմնավորումներով ն չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (ե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երնան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի

7

հիմքերի Ա հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում՝ վերաքննիչջ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին կայացրած իր մեկ այլ որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի ն 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին, արձանագրել է, որ. «1. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որնէ մեկը, որի հիման վրա վերաքննի. դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով ն վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Նման դեպքերում վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոեն այլնս չի գործում:

2. Օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն նս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ ն 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես` եթե առկա են նշված օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ ն 11-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով ն հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլնս չի անդրադառնում: Վկայակոչված կարգավորման ուժով վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին ն հիմնավորումներին, այլն չի սահմանափակվում բողոքի հիմքերով ն հիմնավորումներով, Աե անկախ այն բանից` բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որնէ մեկը, թե ոչ, վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

8

Յ. Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նան այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում

Վերոգրյալի ամփոփմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված բացառությունները, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերվ ն հիմնավորումներով Ա չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տես, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժեետիրական ընկերությունն ընդդեմ Մարտին Դիլանյանի, Ռիտա Աղայանի, Անի Գյուլբուդաղյանի թիվ ՇԴ/5144/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերաքննության սահմանների, ինչպես նան գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով դրանից արված բացառությունների մասին նախկինում կայացրած իր դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել բացառապես դրանում ներկայացված հիմքերի ն հիմնավորումների շրջանակում՝ բացառությամբ օրենքով ուղղակիորեն սահմանված դեպքերի: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրական նշված կանոնը կոչված է բացառելու վերադաս դատական ատյանի կողմից բողոքում չնշված ն դատավարության մյուս մասնակիցների համար չբացահայտված հանգամանքներով վերաքննության սահմաններից դուրս գալու հնարավորությունը: Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ բողոք բերող անձի համար սահմանել է պարտականություն բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու մասին, որն ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք ն արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի սահմանած նշված իրավակարգավորումները միտված են ապահովելու գործի արդարացի՝ մրցակցության ն հավասարության սկզբունքների պահպանմամբ քննությունը՝ վերաքննության կարգով, ուստի օրենսդրի սահմանած բացառությունների բացակայության պայմաններում, Վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքը քննել ն որոշում կայացնել բացառապես դրանում ներկայացված հիմքերի ն հիմնավորումների շրջանակում:

9

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի 16.01.2007 թվականի վճռով, ի թիվս այլ փաստերի, հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ «(...) 252. Երնան քաղաքաի Աբովյան 10 4/4 հասցեում գտնվող 124.52քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վերսանդիկ Հակոբյանի ն Հեղինե Ամիրխանյանի սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքենիչ դատարանի 14.07.2006 թվականի թիվ 06-2156 վճռով դադարել է ն որ եշված գույքը սեփականության իրավունքով տիրապետում է Հայաստանի Հանրապետությունը (. ..)»:

Վերաքննիչ դատարանը 08.06.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ն Դատարանի 16.01.2007 թվականի վճիռը թողնել է անփոփոխ հիմքում դնելով հետնյալ պատճառաբանությունները. «(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հակոբյաը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի որոշմամբ, արձանագրելով սեփականության իրավունքից զրկում, Մարդու իրավունքների եվորապական դատարանը սեփականության նույն օբյեկտի' ք. Երնան, Կենտրոե, Աբովյան 10 (4/4) հասցեում գտեվող գուքի համար հատկացրել է փոխհատուցում 250.000 եվրոյին համարժեք, որը պարտավորվել է վճարել Հայաստանի Հանրապետությունը: Սույն գործով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Արդյոք վերանայման վարույթի քննության ընթացքում չի կարելի համարել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցնելով վճարել սեփականության իրավունքից զրկելու համար փոխհատուցում, դրանով իսկ գոյքի նախկին սեփականատիրոջ համար չի սահմանափակել տվյալ գուքի եկատմամբ որնէ հավակծեություն ունենալու հեարավորությունը: Հատկապես, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ բեեղենով սեփականության իրավունքի վերականգնումն անհեար է:

Ը..)Վերաքենիչ դատարանը նան կարնորում է, որ սույն վճռի կատարումից հետո անցել է ավելի քան 12 տարի, որի ընթացքում վեճի առարկա գույքը եղել է քաղաքացիաիրավական շրջանառության ազատ շրջանառության օբյեկտ: Բացի այդ, անձը, ով իր պեդմամբ պայքարում է իր սեփականության իրավունքի պաշտպանության համար, 12 տարի չի ցուցաբերել իրավատիրոջը բնորոշ վարքագիծ, ի թիվս այլի' հետամուտ չի եղել ծանոթանալու իր համար հասանելի կադաստրային եյութերին' հասկանալու համար, թե ինչ հիմքով է ինքը զրկվել սեփականության իրավունքից: Այնուամենայնիվ, իրեն համարելով սեփականությունից զրկված, իր իրավունքների պաշտպանության միջոց է ընտրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը: Առավել կարնոր հանգամանք է այն, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարանը հաշվի է առել ն ընդունել, որ բնեղենով իրավունքի վերականգնումը նպատակահարմար չէ»:

10

Ավելին, Վերաքննիչ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «(...) բողոք բերած անձը կարող էր ծանոթանալ կադաստրային նյութերին ն իմանալ տվյալ վճռի առկայության մասին ավելի վաղ, քան վճռից 12 փարի անց, այն հանգամանքը, որ բողոք բերած անձի սեփականության իրավունքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա փոխատուցման ենթակա է ամբողջ գույքի արժեքի չափով, արժնորելով իրավական որոշակիության քաղաքացիաիրավական շրջանառության կայունության սկզբունքները Վերաքենիչ դատարանը գտնում է, որ ներկայացված վերաքենիչ բողոքը ենթակա է մերժման»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննի: դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, ի թիվս այլնի, Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռի վկայակոչումն ու կիրառումն իրավաչափ չէ, հետնյալ պատճառաբանությամբ.

Նախ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես գործին մասնակից չդարձած անձ Վերսանդիկ Հակոբյանը (ներկայացուցիչներ՝ Դավիթ Ասատրյան, Արայիկ Ղազարյան) Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 26.11.2018 թվականին, որի ընդունումը մերժվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան, դատավորներ Կ. Չիլինգարյան, Ա. Խաառատյան) 28.12.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.12.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Մ. Հարթենյան, դատավորներ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 20.02.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռի վկայակոչմամբ վերաքննիչ բողոքը մերժելով՝ դուրս է եկել վերաքննիչ բողոքը` ներկայացված հիմքերի ն հիմնավորումների շրջանակում քննելու լիազորության շրջանակից, քանի որ Հակոբյանը ն Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը հրապարկվել է 17.10.2019 թվականին, իսկ Դատարանի 16.01.2007 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել ավելի վաղ՝ 26.11.2018 թվականին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Եվրոպական դատարանը Վերսանդիկ Հակոբյանի ն Հեղինե Ամիրխանյանի ներկայացրած գանգատի շրջանակներում որոշում չէր կայացրել: Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Վերսանդիկ Հակոբյանը վերաքննիչ բողոքում թեն նշել է, որ մեկ այլ քաղաքացիական գործով գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, այդուհանդերձ փաստել է նան, որ Եվրոպական դատարանը 09.03.2009 թվականին վերոնշյալ գանգատն

11

ընդունել է վարույթ, սակայն վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին նշված գանգատի շրջանակներում ըստ էության որոշում չի կայացրել:

Ավելին, Վերաքննիչ դատարանը դուրս գալով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների շրջանակում վերաքննիչ բողոքը քննելու լիազորության շրջանակից, ոչ իրավաչափորեն գտել է, որ «(...) Առավել կարնոր հանգամանք է այե, որ անձը իր սեփականության իրավունքից զրկելու համար ստացել է ամբողջական փոխատուցում, որը հատկացնելիս Եվրոպական դատարաեհը հաշվի է առել ն ընդունել է, որ բնեղենով իրավունքի վերականգնումը եպատակահարմար չէ»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբյանը նե Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 17.10.2019 թվականի վճռի հիման Հայաստանի Հանրապետությունից փոխատուցում ստացած լինելու մասին վերոնշյալ եզրահանգումները իրավաչափ չեն, քանի որ սույն գործի նյութերում առկա չէ որնէ տեղեկություն Եվրոպական դատարանի նշված վճռի հիման վրա փոխհատուցում ստանալու փաստի մասին:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության համար էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության Եվրոպական դատարանի վճռով որոշված նյութական վնասի ն դիմումատուների կրած ծախսերի ու ծախքերի գումարները ստացված լինելու վերաբերյալ հարցերը պարզելու նպատակով: Նշվածը հիմնավորվում է այն հանգամանքով, որ սույն գործով Կազմակերպությունն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել՝ հիմնվելով թիվ 06-2165 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2006 թվականի վճռի հիման վրա, որը բեկանվել է վերոնշյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.10.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ:

Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները ն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը բեկանելու համար:

' Նշված ժամանակահատվածում նույն քաղաքացիական գործը տարբեր ատյաններում ստացել է առանձին գործի համարներ, այդ իսկ պատճառով վերանայման վարույթի ընթացքում, որպես նույն քաղաքացիական գործի համար նշվել է 3-2028(ՎԴ) համարը (քանի որ վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 28.09.2006 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը), իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում քաղաքացիական գործի համար նշվել է՝ 06-2165 համարը:

12

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքի ներկայացված հիմքերի ն հիմնավորումների շրջանակում քննություն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2020 թվականի որոշումը ն գործին մասնակից չդարձված անձ Վերսանդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը ըստ էության քննելու նպատակով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության: Նկատի ունենալով, որ սուն քաղաքացիական գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ամբողջ ծավալով նոր քննության, Վճռաբեկ դատարանն անդրադարձ չի կատարում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական 1դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին: Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

13

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2020 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել