Օհանյան — ԵԱՔԴ/0001/11/10
Ամփոփում
քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010թ. փետրվարի 24-ի որոշման դեմ դիմող Ալբերտ Օհանյանի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2009 թվականի նոյեմբերի 4-ին Ալբերտ Օհանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` հայտնելով, որ 1995 թվականի օգոստոսի 29-ին քաղաքացի Արմենակ Ավետիսյանին տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր նա բնակվում է Րաֆֆու փողոցի 7-րդ տանը և այնտեղ ուրիշ անձինք գրանցված չեն և չեն բնակվում, այնինչ տեղեկանքը տալու պահին Ա.Ավետիսյանը մահացած է եղել, իսկ Րաֆֆու փողոցի 7-րդ տանը գրանցված են ինքը` Ա.Օհանյանը և իր ամբողջ ը
Ամբողջ Տեքստ
ԵԱՔԴ/0001/11/10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի
ԵԱՔԴ/0001/11/10 որոշում
Նախագահող դատավոր Մ.Ռեհանյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ`
դիմող
Ա.ՕՀԱՆՅԱՆԻ
2010 թվականի հուլիսի 23-ին
Երևանում
ք.
2
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010թ. փետրվարի 24-ի որոշման դեմ դիմող Ալբերտ Օհանյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի նոյեմբերի 4-ին Ալբերտ Օհանյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` հայտնելով, որ 1995 թվականի օգոստոսի 29-ին քաղաքացի Արմենակ Ավետիսյանին տրվել է կեղծ տեղեկանք այն մասին, որ իբր նա բնակվում է Րաֆֆու փողոցի 7-րդ տանը և այնտեղ ուրիշ անձինք գրանցված չեն և չեն բնակվում, այնինչ տեղեկանքը տալու պահին Ա.Ավետիսյանը մահացած է եղել, իսկ Րաֆֆու փողոցի 7-րդ տանը գրանցված են ինքը` Ա.Օհանյանը և իր ամբողջ ընտանիքը: Հիշյալ կեղծ տեղեկանքը ներկայացվել է այն ժամանակվա ինվենտարիզացիոն բյուրո, ինչի հիման վրա Ա.Ավետիսյանի դուստրը` ՀՀ զինվորական դատախազության դատախազ Գայանե Ավետիսյանը տիրացել է Րաֆֆու փողոցի 7-րդ տանը, որի մի մասը պատկանել է իրենց:
2. 2009 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված վերոնշյալ դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին` քննության առնելու համար:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի
2009թ.
դեկտեմբերի
15-ի
որոշմամբ
Ա.Օհանյանի
դիմումի
կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
3. 2010 թվականի հունվարի 15-ին Ա.Օհանյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի
Արաբկիր
իրավասության
և
առաջին
Քանաքեռ-Զեյթուն
ատյանի
վարչական
դատարան
շրջանների
(այսուհետ`
ընդհանուր
Առաջին
ատյանի
դատարան)` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա վերացնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու
մասին
2009
թվականի
դեկտեմբերի
15-ի
երկու
որոշումները,
պարտավորեցնել հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով: Իր պահանջը բողոքաբերը պատճառաբանել է նրանով, որ
հետաքննիչի
որոշումները
օրինական
և
հիմնավորված
չեն,
քանի
որ
3
հետաքննությունը կատարվել է թերի, չի նշանակել փորձաքննություն` պարզելու թիվ 15 համարի կնիքը կեղծ է, թե` ոչ, չի հարցաքննվել տեղեկանք տված թաղային լիազորը` պարզելու համար հետևյալը` ա) ինչու տեղեկանքում չի գրված թաղային լիազորի ազգանունը, բ) ստորագրությունը թաղային լիազորինն է, թե` ոչ, գ) ինչու է թաղային լիազորը նման տեղեկանք տվել այն դեպքում, երբ այդ հասցեում ինքը և իր ընտանիքը գրանցված են և բնակվում են 1974 թվականից:
Դատական նիստի ժամանակ դիմող Ա.Օհանյանը և նրա ներկայացուցիչ Լ.Բաղդասարյանը ներակայացրել են լրացուցիչ հիմնավորումներ` մասնավորապես նշելով, որ չնայած այն հանգամանքին, որ հետաքննիչն իր որոշման մեջ նշել է, որ կադաստրից ստացված տեղեկանքի բնօրինակի վրա պարզ երևում է, որ տեղեկանքը տրվել է ոչ թե 1995, այլ 1990 թվականին, այնուամենայնիվ տեղեկանքի վրա նշված տարեթիվը, ըստ իրենց, կարդացվում է ՛1995 թվական: Ա.Օհանյանը նշել է նաև, որ հետաքննիչի երկրորդ որոշումն իրեն է հանձնվել 2009 թվականի դեկտեմբերի 29-ին: ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ Ս.Սարդարյանը և հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանը Առաջին ատյանի դատարանին խնդրել են մերժել բողոքը` նշելով, որ Ա.Օհանյանի դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով երկու որոշում չի կայացվել, պարզապես որոշման պարբերություններից մեկը չի տպվել տպագրական խոտանի պատճառով:
4. Առաջին ատյանի դատարանը 2010թ. փետրվարի 1-ի որոշմամբ Ա.Օհանյանի բողոքը
մերժել
է`
պատճառաբանելով,
որ
այն
բերվել
է
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթօրյա ժամկետի խախտումով:
Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ հայտնած հետևությունը հիմնավորել է հետևյալ պատճառաբանությամբ. ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է ընդհանուր նորմ, որն անձին տալիս է որոշումը յոթօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք` չմատնանշելով այն մարմինը, որին պետք է բողոքը ներկայացվի: Իսկ նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում համապատասխանաբար սահմանված են վերադաս դատախազի և դատարանի գործողությունները քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոք ներկայացնելու դեպքում: Նշված նորմերի վերլուծությունը դատարանին հիմք է տալիս գալու այն հետևության, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը բողոքարկելու յոթօրյա ժամկետը կիրառելի է թե վերադաս դատախազին, թե դատարանին բողոք ներկայացնելու դեպքերում:
5. Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Ա.Օհանյանը` նշելով, որ դատարանի որոշումն օրինական
4
և հիմնավորված չէ, դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի
185-րդ
հոդվածը,
ինքը
բողոք
է
ներկայացրել
ՀՀ
քրեական
դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա` նույն ամսաթվով հետաքննության մարմնի կայացրած երկու անօրինական և անհիմն որոշումների դեմ: Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանում ծանոթանալով դատարան ներկայացված նյութերին` համոզվել է, որ իրականում նույն ամսաթվով երկու որոշում է կայացվել, այլ ոչ թե տպագրական խոտանն է պատճառը, որ իրեն երկու որոշում է տրվել, ինչպես դատարանում պնդել է հետաքննիչը: Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը Վերաքննիչ դատարանին խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշումը և ՀՀ ոստիկանության
Արաբկիրի
բաժնի
հետաքննության
բաժանմունքին
պարտավորեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցել:
6. Վերաքննիչ դատարանը 2010թ. փետրվարի 24-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Որոշման նկարագրական-պատճառաբանական մասում դատարանը նշել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը Ա.Օհանյանը չի բողոքարկել դատախազին, ՛հետևաբար նրա կողմից չի պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը բխում է ՀՀ գործող օրենսդրության պահանջներից և այն բեկանելու հիմքեր չկան:
7. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Ա.Օհանյանը: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ ներկայացված բողոքը չի բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի որևէ կետի հիմնավորում, 2010թ. ապրիլի 19-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է թերությունները վերացնելու համար սահմանելով հնգօրյա ժամկետ` որոշումը ստանալու պահից:
Ա.Օհանյանը վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելուց հետո 2010թ. ապրիլի 26-ին կրկին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: 2010թ. մայիսի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի հիմքով ՜՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար․:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
5
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8.
Վերաքննիչ
դատարանի
2010թ.
փետրվարի
24-ի
որոշման
ուսումնասիրությունից ակնհայտ է հետևյալը.
ա) Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ա.Օհանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման է ենթարկվում Երևան քաղաքի Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 2-ի որոշումը:
Մինչդեռ Ա.Օհանյանը բողոքարկել է իր վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշումը:
բ) Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ, 290-րդ, 393-394-րդ հոդվածներով, որոշել է ՛Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. հունվարի 26-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, Արթուր Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մերժել:
Այսինքն` Ա.Օհանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի որոշման եզրափակիչ մասը որևէ առնչություն չունի դիմող Ա.Օհանյանի և նրա կողմից բողոքարկված դատական ակտի հետ:
9. 2010թ. մարտի 29-ին Վճռաբեկ դատարանի գրասենյակ է մուտքագրվել ՛Անհստակությունը լուծելու մասին Վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 23-ի որոշումը, ըստ որի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական
դատավարության
օրենսգրքի
430-րդ
հոդվածով,
որոշել
է`
՛Անհստակությունը լուծել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 24-ի որոշման եզրափակիչ /որոշեց/ մասն ընթերցել` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 01-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, Ալբերտ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժել:
10. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Ռ.Ղարիբյանի կողմից 2009թ. դեկտեմբերի 15-ի ամսաթվով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին տարբեր բովանդակության երկու որոշում. մեկը` հանցակազմի բացակայության, իսկ մյուսը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ
6
քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ընդ որում` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի կազմած նյութերում ընդհանրապես բացակայում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, իսկ դատարանում ստացված նյութերում առկա հիշյալ որոշման պատճենները ներկայացվել են դիմող Ա.Օհանյանի կողմից և հանդիսանում են նրան ուղարկված որոշման պատճենները:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
11. Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ իր վերաբերյալ Վերաքննիչ դատարանի
2010թ.
փետրվարի
24-ի
դատական
ակտն
անօրինական
է
և
չհիմնավորված, դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում` սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը: Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշում է, որ հետաքննության մարմինը նույն ամսաթվով երկու որոշում է կայացրել, որոնցից մեկում նշված է, որ քրեական գործի հարուցումը ենթակա է մերժման հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ մյուսում նշված է, որ բացակայում է հանցագործության դեպքը: Վերոնշյալ որոշումների դեմ ինքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ
հոդվածի պահանջներից բխող բողոք է ներկայացրել դատարան, իսկ
դատարանը ոչ իրավացիորեն մերժել է իր բողոքը` հղում անելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի վրա:
12. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասում նշված փաստական հանգամանքները իր հետ ոչ մի կապ չունեն:
13. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրում է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի և Վերաքննիչ դատարանի 2010թ. փետրվարի 24-ի դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ, որով հետաքննության մարմինը կպարտավորեցվի նյութերով քրեական գործ հարուցել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I.
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
430-րդ
հոդվածի
բարձրացված
առաջին
կիրառելիությունը
14.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը մինչև իր կողմից կայացված
7
դատական ակտն ուժի մեջ մտնելն իրավասու էր արդյոք ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի
430-րդ
հոդվածի
անհստակությունը լուծելու մասին որոշում:
հիման
վրա
կայացնել
15. ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել
դրա
ի
կատար
ածման
ընթացքում
ծագած
կասկածները
և
անհստակությունները, մասնավորապես` հստակ որոշել հաշվարկվող պատժի չափը, եթե դատարանի դատավճռում այն սահմանված չէ. լուծել խափանման միջոցների, դատական ծախսերը վերաբաշխելու և իրեղեն ապացույցների ճակատագրի հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ. մեկնաբանել իր որոշումների անհստակությունները:
16. ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական
ակտը
մեկնաբանվում
արտահայտությունների
տառացի
է
դրանում
պարունակվող
նշանակությամբ`
հաշվի
բառերի
առնելով
և
օրենքի
պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Սույն որոշման 15-րդ կետում շարադրված իրավական դրույթների տառացի մեկնաբանությունից երևում է, որ դատարանը կարող է անհստակությունը լուծելու մասին
որոշում
կայացնել
միայն
հետևյալ
պայմանների
միաժամանակյա
առկայության դեպքում`
ա) եթե տվյալ դատավճիռը կամ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և գտնվում է ի կատար ածման փուլում, և
բ) անհստակությունը պայմանավորված է ոչ հստակ որոշված պատժի չափի հետ կամ ոչ հստակ լուծված կամ ընդհանրապես չլուծված խափանման միջոցների,
դատական
ճակատագրի
հարցերի
մեկնաբանման հետ:
ծախսերը
հետ
կամ
վերաբաշխելու
և
իրեղեն
դատական
ակտի
ապացույցների
անհստակությունների
Այսինքն, օրենսդիրը հստակ սահմանել է
այն պայմաններն ու հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը լիազորված է կայացնելու անհստակությունը լուծելու մասին որոշում:
8
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանն անհստակությունը լուծելու մասին որոշում է կայացրել այն ժամանակ, երբ իր կողմից 2010թ. փետրվարի 24-ին կայացրած որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չէր մտել, քանզի բողոքաբերի կողմից 2010թ. մարտի 17-ին այդ որոշման դեմ արդեն վճռաբեկ բողոք էր բերվել, ինչը կասեցրել էր վերաքննիչ դատարանի դատական ակտի ուժի մեջ մտնելու գործընթացը: Բացի այդ, վերաքննիչ դատարանն այդ որոշումը կայացրել է այնպիսի հիմքով, որը նշված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի որևէ կետով:
18. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` ՛Պետական և տեղական ինքնակառավարման
մարմիններն
ու
պաշտոնատար
անձինք
իրավասու
են
կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
եվրոպական
կոնվենցիայի
6-րդ
հոդվածի
1-ին
կետի
համաձայն`
՛Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները
կամ
նրան
ներկայացված
ցանկացած
քրեական
մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի
կողմից
ողջամիտ
ժամկետում
արդարացի
և
հրապարակային
դատաքննության իրավունք: (…):
6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ՛օրենքի հիման վրա ստեղծված դատարան արտահայտությունը մեկնաբանելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ Ուկրաինայի գործով 2006 թվականի հուլիսի 20-ի ՄԻԵԴ վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29465/04):
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի
7-րդ
հոդվածի
1-ին
մասի
համաձայն` ՛Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև
քրեական դատավարությանը մասնակցող այլ
անձինք
պարտավոր
են
պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:
19. Սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով սույն որոշման 16-րդ կետում սահմանված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մինչև իր կողմից կայացված դատական ակտն ուժի մեջ մտնելն իրավունք չուներ ՀՀ
9
քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի հիման վրա կայացնել անհստակությունը լուծելու մասին որոշում: Վերոնշյալ որոշումը կայացնելով` Վերաքննիչ դատարանը չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով ՛օրենքի հիման վրա ստեղծված դատարան:
II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների կիրառելիությունը.
20.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
բարձրացված
երկրորդ
իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, այլ ոչ թե 290-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետում:
21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով որոշման պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ՛Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010թ. փետրվարի 1-ի որոշմամբ Ա.Օհանյանի բողոքը մերժվել է` այն օրենքով սահմանված յոթօրյա ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):
Դիմող Ա.Օհանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը` վերաքննիչ դատարանն իր 2010թ. փետրվարի 24-ի որոշմամբ դատարան ներկայացված բողոքը մերժել է` նշելով, որ Ա.Օհանյանի կողմից ՛չի պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
23. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածների միջև առկա է ուղղակի հակասություն. առաջին դրույթը սահմանում է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման յոթնօրյա ժամկետ, իսկ երկրորդը` մեկամսյա:
10
Նշված հակասության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել Հ.Աթոյանի բողոքի կապակցությամբ կայացված որոշման մեջ և սահմանել, որ ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը գործում է օրենսգրքի սկզբնական խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 1999թ. հունվարի 12-ին), մինչդեռ 185-րդ հոդվածի 3-րդ մասը ՛ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ
ՀՕ-93-Ն օրենքի
խմբագրությամբ (ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ին): ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված կոլիզիոն կանոնի կիրառմամբ
Վճռաբեկ
դատարանը
գտնում
է,
որ
քննության
առարկա
հարաբերությունների նկատմամբ պետք է գործի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կանոնը որպես ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտ:
Վերը շարադրված Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը բխում է նաև ՛Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կոլիզիոն կանոնից, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի
3-րդ
մասով
նախատեսված
բողոքարկման
մեկամսյա
ժամկետը
քաղաքացիների համար ավելի նախընտրելի է, քան 185-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթնօրյա ժամկետը: (տե՛ս Հայարփի Աթոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ/0014/11/09 որոշման 28-29-րդ կետերը):
24. Սույն որոշման 23-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումները (սահմանվել են Հ.Աթոյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշմամբ) կիրառելով սույն որոշման 22-րդ կետում շարադրված փաստական հանգամանքերի նկատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների եզրահանգումն այն մասին, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված յոթնօրյա ժամկետում, իրավաչափ չէ:
25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ստուգման ենթարկելով
Առաջին
ատյանի
դատարանի
որոշման
օրինականությունը
և
հիմնավորվածությունը, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել և գնահատական չի տվել Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններին, այլ նշել է բողոքը մերժելու նոր հիմք` որոշումը դատախազին բողոքարկված չլինելը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը, տալով օրենքի կամայական մեկնաբանություն, գտել է որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը պահանջում է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը նախ բողոքարկել
11
դատախազին, ապա դատարան: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածը նման պահանջ չի բովանդակում:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշման մեջ նշել է, որ Ա.Օհանյանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով սահմանված
ընթացակարգերը:
Մինչդեռ
խնդրո
առարկա
ընթացակարգերը
սահմանված են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ և 290-րդ հոդվածներով:
26. Հիմք ընդունելով սույն որոշման 14-25-րդ կետերի հիմնավորումները և իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն հիմք են վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
27. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ, 290-րդ և 430-րդ հոդվածների միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ելնելով
վերոգրյալից
և
ղեկավարվելով
Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության
օրենսգրքի
403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով
Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ալբերտ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. փետրվարի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
12
Դատավորներ`
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2010 թ.
- Գործի #:
- ԵԱՔԴ/0001/11/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
