ՀԿԴ/0297/11/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը · Հոդված 196. Հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կարգը · Հոդված 207. Նախաքննության ավարտը քրեական վարույթը կարճելովԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՇ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաճեռնվել է թիվ Էվ քրեական վարույթը: 1.1 2023 թվականի նոյեմբերի 12-ի աաա ըը: է տուժող: Լ2. 2023 թվականի նոյեմբերի 18-ին թիվ նն սս վարույթը քննչական ենթակայության հիմքով փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: 13. 2024 թվականի հուլիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ՀՇ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0297/11/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Խ.Ղազարյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Մ.Մակյան
2026 թվականի ապրիլի 16-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշման դեմ
և լիազոր
ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2023 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը։ 1.1. 2023 թվականի նոյեմբերի 12-ին [անընթեռնելի] ճանաչվել է տուժող։
1.2. 2023 թվականի նոյեմբերի 18-ին թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը քննչական ենթակայության հիմքով փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 1.3. 2024 թվականի հուլիսի 19-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ [անընթեռնելի] մեկ քրեական վարույթին։ 1.4. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կ.Ղազարյանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին որոշում է կայացրել թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճելու մասին, և այդ որոշումը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին հաստատվել է հսկող դատախազի կողմից։
1.5. Քննիչի վերոնշյալ որոշման դեմ [անընթեռնելի]
և լիազոր ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի բողոքը ՀՀ գլխավոր
դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է։
2. Քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ [անընթեռնելի] լիազոր ներկայացուցիչ
Ա.Աբրահամյանի բողոքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշմամբ բավարարվել է։
3. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում
3
Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշումը բեկանել է և լիազոր ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի բողոքը մերժել է։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ
և լիազոր ներկայացուցիչ Ա.Աբրահամյանը բերել
են հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոքաբերները փաստարկել են, որ վիճարկվող դատական ակտը հիմնավոր չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, ըստ բողոքաբերների՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի դրույթները, ինչի արդյունքում հանգել է անհիմն հետևության առ այն, որ քրեական վարույթը կարող է կարճվել առանց դրա հիմք հանդիսացող՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու։ Բողոքաբերների պնդմամբ՝ վիճարկվող դատական ակտը հակասում է արդյունավետ դատական պաշտպանության սկզբունքին նաև այն բանի հաշվառմամբ, որ քրեական վարույթի հնարավոր բազմակի կարճումը, նորոգումը և վերստին կարճումը կբերի ավելորդ դատավարական գործընթացի։
Բողոքաբերների գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշման
տրամաբանությունը նաև հանգեցնում է քրեադատավարական օրենքի տարաբնույթ ու անհամաչափ կիրառման` խախտելով օրենքի կանխատեսելիության պահանջը, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն ապահովում է դատավարական կայունություն ու կանխում հնարավոր իրավական անորոշությունը։
4
Վերոգրյալի հաշվառմամբ բողոքաբերները նաև գտել են, որ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
5.1. Բողոքաբերները միաժամանակ նշել են, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը, չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչպես նաև չի անդրադարձել Առաջին ատյանի դատարանի արձանագրած նախաքննության թերություններին, խորությամբ չի ուսումնասիրել վկաների ցուցմունքները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ քրեական վարույթի հանգուցալուծման համար, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևությունների։
Բողոքաբերները նշել են նաև, որ նախաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքների մասին տուժող կողմը տեղեկացել է միայն հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարերելու մասին որոշումը ստանալու ժամանակ, ինչի հետևանքով քրեական վարույթի ընթացքում զրկվել է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից՝ չիրացնելով արդար դատաքննության իրավունքը։
Բողոքաբերների գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական վարույթի լուծման համար անհրաժեշտ ու բավարար տեղեկություններ, և սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու օբյեկտիվ հնարավորությունները, հանգել է առարկայազուրկ ու չպատճառաբանված հետևության, ինչպես նաև անտեսել է քրեական վարույթի մի շարք հանգամանքներ։
Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերների՝ Առաջին ատյանի դատարանը մանրամասն վերլուծության է ենթարկել քրեական վարույթի հանգամանքները և կատարել է իրավաչափ եզրահանգումներ։
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշմանը։
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2024 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել թիվ
քրեական վարույթով քննիչի միջնորդությունը
բավարարելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով
նկատմամբ ՀՀ
քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին'։
7.1. Վերը նշված որոշմումը
և լիազոր ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի կողմից բողոքարկվել է վերադաս դատախազին, և վերջինիս՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը մերժվել է, իսկ այնուհետև
ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի կողմից այն բողոքարկվել է դատարան?: լիազոր
8. Քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ «(…) 2024 թվականի օգոստոսի 27-ին նկատմամբ իրենց մեղսագրվող
արարքները չկատարելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը 2024 թվականի օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ բավարարվել է հսկող դատախազի կողմից։ (...)
Հիմք ընդունելով վերագրյալը և նկատի ունենալով, որ սույն քրեական վարույթով
նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է և համապատասխան որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ուստի անհրաժեշտ է սույն քրեական վարույթը կարճել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ 1
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 28-33։
2
Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 34-39, 45-58։
6
հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքերով: (…)»։
9. Նախորդ կետում նշված որոշման դեմ
և լիազոր ներկայացուցիչ Ա.Աբրահամյանի բողոքը քննության
առնելու մասին 2024 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանը նշել է. «(...) [Ն]ախաքննությամբ ձեռք բերված պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ չի ապացուցվել
կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հանգամանքը, ինչն անմեղության կանխավարկածի հիմնարար բաղադրատարրերից մեկի ուժով նույնն է, թե՝ ապացուցվել է նրանց կողմից այդ արարքները չկատարելը, որպիսի պայմաններում հսկող դատախազի կողմից կայացվել է վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում, իսկ այնուհետև վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կարճելու մասին։
Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով սույն քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները՝ պետք է նշել, որ տվյալ դեպքում բողոքում չեն ներկայացվել քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու բավարար հիմնավորումներ: (…)»*։
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական վարույթի կարճման հիմքում դրվում է [անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 40-44։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 119-121։
7
մասին] որոշումը, ապա քրեական վարույթի կարճումը չպետք է անջատված կամ առանձին դիտարկվի։ Այսինքն` եթե քրեական հետապնդումը չդադարեցվի կամ քրեական հետապնդում հարուցվի, ապա քրեական վարույթը կարճելու մասին որոշում չի կայացվելու, հետևաբար քրեական վարույթի կարճումը քրեական հետապնդումը դադարեցնելու կամ այն չհարուցելու վերաբերյալ որոշման տրամաբանական շարունակությունն է։
Ստացվում է, որ այս որոշման կայացման համար վարույթն իրականացնող մարմինը նախ պետք է քրեական հետապնդում հարուցի և դադարեցնի այն, կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացնի: Ուստի, եթե այդ որոշումները (դրանում ներկայացված փաստերը) համարվում են քրեական վարույթի կարճման իրավական հիմքը, ապա դրանք պետք է պատշաճ ընթացակարգով հաստատված լինեն, կամ, այլ կերպ ասած՝ պետք է օրինական ուժ ստացած լինեն։ Դատարանի նման դատողության հիմքում ընկած է ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 12-րդ մասը, ըստ որի` քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից: Հետևապես քանի դեռ նշված որոշումներն օրինական ուժ չեն ստացել, նրանցում տեղ գտած փաստական հանգամանքները չեն կարող հաստատված համարվել և, ըստ էության, մեկ այլ որոշման կայացման հիմք հանդիսանալ։ Այլ կերպ ասած՝ եթե քրեական վարույթի կարճման հիմքում դրվում է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներից որևէ մեկը, ապա ողջամտորեն ենթադրվում է, որ դրանք օրինական ուժի մեջ են մտել, որպիսի դիտարկումն ուղղակիորեն բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 12-րդ մասի ձևակերպումից։
Ավելին՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կայացվում է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հետազոտման, համադրման ու գնահատման արդյունքում, ինչի շրջանակներում հաստատվում է որևէ անձի առնչություն չունենալը վիճարկվող իրադարձություններին, որպիսի պայմաններում նման որոշումը նախքան օրինական
8
ուժ ստանալը, ըստ էության, չի կարող անառարկելիորեն պայմանավորել քրեական վարույթի եզրափակումը` վարույթի կարճումը։
Ընդ որում, Դատարանն էական է համարում նաև այն հանգամանքը, որ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միայն օրինական ուժ ստացած որոշման առկայության պայմաններում նախաքննական մարմինը կարող է քննարկման առարկա դարձնել վարույթը շարունակելու այլ հնարավորությունների բացակայության հարցը և արդյունքում նաև դիտարկել քրեական վարույթը կարճելու անհրաժեշտությունը։
Հակառակ մոտեցման դեպքում կարող է առաջանալ այնպիսի իրադրություն, երբ քննիչը, հսկող դատախազի կողմից կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը ստանալով, անմիջապես կարճի քրեական վարույթը՝ անտեսելով, որ հսկող դատախազի կողմից կայացված որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին և վերացվել, կամ բողոքարկվել դատարան և ոչ իրավաչափ ճանաչվել, կամ անփոփոխ թողնվել, սակայն բեկանվել ու փոփոխվել վերադաս ատյաններում, որպիսի պարագայում ստեղծվելու է մի իրավիճակ, երբ քրեական վարույթը պետք է անընդհատ վերսկսվի և կրկին կարճվի՝ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ կմտնի, ինչը կարող է հանգեցնել քրեական վարույթի եզրափակման ու վերսկսման անթույլատրելի շրջապտույտի։
Սույն դեպքում 2024 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում` մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանը, քննության առնելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կ.Ղազարյանի միջնորդությունը՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին, որոշել է բավարարել այն
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ
հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չհարուցել՝ վերջիններիս կողմից իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։
9
Նշյալ որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդ.Արսենյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կայացված՝ «Բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ մնացել է անփոփոխ։ Ընդ որում, սույն որոշումը կայացնելու օրվա դրությամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին դատախազի որոշման դեմ բերված բողոքը քննվում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում (դատավոր՝ Ս.Դադոյան)։ Այսինքն՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը դեռևս օրինական ուժ չի ստացել:
Մինչդեռ, 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կ.Ղազարյանի որոշմամբ թիվ
քրեական վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները), սակայն Դատարանը գտնում է, որ բողոքարկվող որոշումը կայացվել է վաղաժամ և այն, ըստ էության, հիմնվել է այնպիսի որոշման վրա, որը դեռևս օրինական ուժ չի ունեցել։ Այս համատեքստում հատկանշական է այն դիտարկումը, որ եթե քրեական հետապնդում չհարուցելու մասին վերը նշված որոշումը, որն էլ պայմանավորել է քրեական վարույթի կարճումը, դեռևս բողոքարկվում է, ապա հավանական է, որ այն կարող է նաև ոչ իրավաչափ ճանաչվել, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է վարույթը կարճելու մասին սույն բողոքի շրջանակներում վիճարկվող որոշման վերացմանը:
Ինչ վերաբերում է հնարավոր այն մոտեցմանը, որ ՀՀ քրեական
դատավարության օրենսգիրքը քրեական վարույթը կարճելու համար ուղղակիորեն պարտադիր չի համարում քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման օրինական ուժ ստացած լինելը, ապա Դատարանը գտնում է, որ նման եզրահանգումը կարող է բարդություններ առաջացնել: Մասնավորապես՝ ինչպես պետք է [վ]արվել այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը բողոքարկման արդյունքում
10
որևէ փուլում վերացվում է, իսկ վարույթը կարճելու մասին որոշումը՝ ոչ, այսինքն՝ վիճարկվող հանգամանքների տարբեր դիրքորոշումներ են արտահայտում: Վերագրյալից զատ, Դատարանը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ բավարար չափով փաստարկված չէ, թե հատկապես ինչու
են
քրեական վարույթը շարունակելու
բոլոր
հնարավորությունները սպառվել:
Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել այնպիսի տեղեկություններ, որոնք պարզելու ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել: Խոսքն առաջին հերթին վերաբերում է վկա, Վերը նշված տեղեկատվության առկայության պայմաններում բավարար միջոցներ չեն գործադրվել պարզելու, թե հատկապես ում թերացման, անփութության պատճառով
11
Բացի այդ, Վարչական դատարանը 2021 թվականի օգոստոսի 13-ին կայացրած վճռով բավարարել է
հայցը
պարտավորեցրել տրամադրել
Ընդ
որում, նշյալ որոշումը բողոքարկվել է և մնացել անփոփոխ։
Մինչդեռ քրեական վարույթի ընթացքում չի պարզվել, թե տրվել է արդյոք , իսկ եթե չի տրվել, ապա հատկապես
ինչ պատճառաբանությամբ կամ ում պատճառով:
Բացի այդ, Դատարանը գտնում է, որ բավարար չափով ուշադրության չեն արժանացվել նաև
Այս համատեքստում Դատարանը գտնում է, որ
տուժող կողմին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու բոլոր այն փաստական տվյալները, որոնք, ըստ տուժող կողմի դիրքորոշման, կարող են նշանակություն ունենալ վիճարկվող հանգամանքների պարզաբանման հարցում։ Ամբողջացնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավարարման, քանի որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ` Կ.Ղազարյանի` 2024 թվականի սեպտեմբերի 26-ի քրեական վարույթը կարճելու մասին որոշմամբ թույլ է տրվել տուժողի իրավունքների խախտում, որը պետք է վերացվի: (…)»։
11. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է․ «(…) Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեադատավարական նորմին տրված մեկնաբանմանը և ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 133-158։
12
հոդվածի 1-ին մասի [3-րդ կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելը Օրենսդիրը չի պայմանավորել քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշման օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքով, հետևաբար, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ Առաջին ատյանի դատարանի նշված հետևությունը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից և դրանց վերաբերյալ դատական ստուգումը կարող է իրականացվել միմյանցից անջատ, ինչը որևէ կերպ չի խախտում ինչպես քրեադատավարական օրենքի՝ այս առումով ամրագրված տրամաբանությունը, այնպես էլ՝ վարույթի մասնավոր մասնակիցների որևէ իրավունք։ Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի [3-րդ] կետով նախատեսված հիմքով վարույթը կարճելու համար պարտադիր չէ, որպեսզի քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումն օրինական ուժի մեջ մտած լինի, քանի որ օրենքով նման պայման ամրագրված չէ։
Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ունի հստակ կարգավորումներ առ այն, թե ինչ դատավարական գործիքակազմ է առկա այն դեպքում, երբ դատարանը մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում վերացնում է քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն այն պայմաններում, երբ առկա է արդեն վարույթն իրականացնող նախաքննական մարմինների կողմից կայացված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշում։ Հիշյալ իրավակարգավորումները տեղ են գտել օրենսգրքի 196-րդ հոդվածում և այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած՝ վարույթը կարճելու մասին որոշում, որից հետո, դատական ստուգման արդյունքում վերացվում է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը՝ օրենքի ուժով քրեական վարույթը նորոգվում է, իսկ դրա նախաքննությունը՝ շարունակվում։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը համակարծիք չէ Առաջին ատյանի դատարանի այն մոտեցման հետ, ըստ որի՝ այդ պարագայում ստեղծվելու է իրավիճակ, երբ քրեական վարույթը պետք է անընդհատ
վերսկսվի և կրկին կարճվի` մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ կմտնի, ինչը կարող է հանգեցնել քրեական վարույթի եզրափակման ու վերսկսման անթույլատրելի շրջապտույտի։
Նույնը նաև այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը բողոքարկման արդյունքում որևէ փուլում վերացվում է, իսկ վարույթը կարճելու մասին որոշումը՝ ոչ։ Հարկ է արձանագրել, որ սույն դեպքում կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի իրավակարգավորումը: Ավելին, նշված հիմքով վերադաս դատախազը գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի
անօրինական որոշումը կարող է վերացնել նաև այն դեպքում, երբ բողոքարկվել և դատական ստուգման է ենթարկված հիշյալ որոշումը, և այն դատարանի կողմից համարվել է ոչ իրավաչափ:
Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հիշյալ պայմաններում առկա չէ իրավական փակուղի, որը բացառելու համար՝ կայացված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը դատարանի կողմից աներկբա ենթակա էր վերացման այն հիմքով, որ մինչ այդ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը դեռևս դատական ստուգման ենթարկված և օրինական ուժ ստացած չի եղել: Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հետևությանն առ այն, որ «(...) քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել այնպիսի տեղեկություններ, որոնք պարզելու ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել: (...)», Վերաքննիչ դատարանը փաստում է, որ յուրաքանչյուր քրեական վարույթով վարութային գործողությունների կատարման նպատակը ապացուցման ենթակա հանգամանքները պարզելն է, ինչի համար կարևոր նշանակություն ունի, թե որն է կոնկրետ գործով ապացուցման առարկան: Սույն գործով Առաջին ատյանի դատարան բողոք ներկայացրած անձի կողմից ամբողջությամբ նկարագրվել են ենթադրյալ հանցավոր արարքի հանգամանքները և, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում կատարված
վարութային գործողությունները բավարար են եղել նախաքննական մարմնի կողմից համապատասխան՝ հիմնավորված որոշում կայացնելու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվող որոշմամբ վկայակոչված վարութային գործողությունների կատարման արդյունքում չէին կարող ստացվել այնպիսի տեղեկություններ, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն պարզված չեն եղել կամ որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ կայացված որոշման համար։ (…)»։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր է արդյոք քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթը կարճելու իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե՝
(...)
3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։
(...)
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 85-126։
15
4. Որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու իրավական հիմքերը և հիմնավորումները, կիրառված խափանման միջոցի վերացման, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:
(...)
6. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը։ Նշված անձանց քննիչը բացատրում է նաև սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված` վարույթի նյութերին ծանոթանալու կարգը:
7. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին:
8. Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը և իրավիճակից թելադրվող անհրաժեշտ
հանձնարարություններ տալիս հսկող դատախազին։ Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները:
9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը` նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին:
16
10. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել դատարան:
11. Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում իրավասու դատախազը հարուցում է քրեական հետապնդում կամ նորոգում է այն։ (…):
12. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը։ Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար: (...)
5. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքերը և հիմնավորումները, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: (...)
11. Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից։
17
12. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել։ Այդ դեպքում վարույթը նորոգվում է։ (...)»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը. (...)
3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը.
4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը
դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը.
(...)»:
14. Մեջբերված իրավադրույթների վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշմամբ արձանագրել է, որ քրեական վարույթի կարճումը և հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ այն դադարեցնելն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ և ըստ այդմ՝ ունեն կիրառման տարբեր հիմքեր։ Մասնավորապես, ի տարբերություն հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու՝ քրեական վարույթի կարճումը հանդիսանում է վարույթի ավարտման եղանակներից մեկը, և վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդիրը հստակ տարանջատել է դրա կիրառման հիմքերը։ Միաժամանակ, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
տարանջատվել են վերոգրյալ ինստիտուտների կիրառման հիմքերը, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով որպես վարույթի կարճման հիմք, ի թիվս այլնի, նախատեսվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, երբ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։
Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ վերը նշված հիմքով վարույթը կարճելիս անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի
18
նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է հենց պայմանավորում քրեական վարույթի ավարտը։ Այլ կերպ՝ վերոնշյալ երկու որոշումները միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի մեջ, և դրանք առանձին- առանձին դիտարկելը չի բխում օրենսգրքի տրամաբանությունից։ Հետևաբար այն դեպքում, երբ վարույթը կարճվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով, պետք է հաստատապես փաստվի նշված հիմքի առկայությունը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում նույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից։ Հետևաբար անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, որպիսի մոտեցումը միտված է այդ որոշման վկայակոչմամբ ընդունվող վարութային ակտերի հիմնավորվածության ապահովմանը:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակառակ մեկնաբանության դեպքում կխաթարվի ողջամիտ ժամկետում նախաքննության իրականացման պահանջը՝ նկատի ունենալով այդ որոշումների բողոքարկման արդյունքում իրավունքների խախտման փաստի արձանագրման հնարավորությունը, և ըստ այդմ՝ քրեական վարույթի ավարտման և վերսկսման շրջապտույտը, ինչը չի բխում ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր շահերի պաշտպանությունից։
15. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ինչպես քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, այնպես էլ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հանդիսանում են դատական 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշման 16-րդ կետը:
բողոքարկման ենթակա մինչդատական ակտեր, հետևաբար այդ որոշումների բողոքարկման արդյունքում հնարավոր է միմյանց հակասող դատական ակտերի առկայություն։ Մինչդեռ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի բավարարման դեպքում դատական ստուգման ենթարկված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավասություն վերադաս դատախազին վերապահված չէ։ Մասնավորապես,
քրեական դատավարության
օրենսգիրքը թեև նախատեսել է, որ քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերադաս դատախազի որոշմամբ վերացվել, սակայն վերոգրյալ լիազորության գործադրման համար սահմանել է հատուկ նախապայման, այն է՝ վարույթը կարճելու մասին որոշումը պետք է դատական ստուգման ենթարկված չլինի։ Այսինքն՝ շահագրգիռ անձի բողոքի քննության արդյունքում դատարանը չպետք է հաստատած լինի վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը։ Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելու մեխանիզմ, ինչը ենթադրում է, որ վարույթը վերոնշյալ հիմքով կարող է կարճվել այն դեպքում, երբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ՞։
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- 2024 թվականի օգոստոսի 30-ին թիվ
քրեական վարույթով հսկող
դատախազի կողմից որոշում է կայացվել քննիչի միջնորդությունը բավարարելու և նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի
1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ մեղսագրվող արարքները նրանց կողմից կատարված չլինելու հիմքով,
- 2024 թվականի սեպտեմբերի 26-ին քննիչը որոշում է կայացրել թիվ հայի քրեական վարույթը կարճելու մասին այն հիմնավորմամբ, որ քրեական վարույթով որոշում է կայացվել
նկատմամբ քրեական հետապնդում
կետը:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 9-ի թիվ ՀԿԴ/0317/11/24 որոշման 16.1-ին 9 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
չհարուցելու մասին, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները՞,
- վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական վարույթը կարճելու մասին վերը նշված որոշման կայացման պահին
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չի եղել",
- Առաջին ատյանի դատարանը, բավարարելով քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ ներկայացված բողոքը, արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քրեական վարույթի կարճման հիմքում դրվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը, ապա քրեական վարույթի կարճումը չպետք է անջատված կամ առանձին դիտարկվի, քանի որ տվյալ դեպքում քրեական վարույթի կարճումը քրեական հետապնդումը դադարեցնելու կամ այն չհարուցելու վերաբերյալ որոշման տրամաբանական շարունակությունն է։
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 12-րդ մասը, հետևության է հանգել առ այն, որ եթե քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումները (դրանցում ներկայացված փաստերը) հանդիսանում են քրեական վարույթի կարճման իրավական հիմքը, ապա դրանք պետք է պատշաճ ընթացակարգով հաստատված, այլ կերպ՝ օրինական ուժ ստացած լինեն, և քանի դեռ նշված որոշումներն օրինական ուժ չեն ստացել, դրանցում տեղ գտած փաստական հանգամանքները չեն կարող հաստատված համարվել և, ըստ էության, մեկ այլ որոշման կայացման հիմք հանդիսանալ։
Վերոգրյալի արդյունքում Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը կայացվել է վաղաժամ և այն, ըստ էության, հիմնվել է այնպիսի որոշման վրա, որը դեռևս օրինական ուժ չի ունեցել:
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 7.1-ին կետը։
21
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ քննիչի բողոքարկվող որոշմամբ բավարար չափով չի փաստարկվել, թե ինչու են քրեական վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառվել, մասնավորապես, քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել այնպիսի տեղեկություններ, որոնք պարզելու ուղղությամբ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել12: Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով քրեական վարույթը կարճելու համար պարտադիր չէ, որպեսզի քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը բավարարելու մասին հսկող դատախազի որոշումն օրինական ուժի մեջ մտած լինի, քանի որ օրենքով նման պայման ամրագրված չէ։ Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշմամբ վկայակոչված վարութային գործողությունների կատարման արդյունքում չէին կարող ստացվել այնպիսի տեղեկություններ, որոնք քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից արդեն պարզված չեն եղել կամ որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ կայացված որոշման համար13:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում իրավաչափ համարելով քննիչի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի կարգավորումները՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի էական խախտում։
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի` 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճվել է այն պայմաններում, երբ այդ որոշման կայացման համար հիմք հանդիսացած՝ 12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
22
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի
1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը գտնվել է բողոքարկման փուլում և դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, հետևաբար այն դեպքում, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և գտնվել է բողոքարկման փուլում, վերը նշված հիմքով քրեական վարույթի կարճումը չի կարող համարվել իրավաչափ և ապահովել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կարող է հանգեցնել իրավական անորոշության՝ հաշվի առնելով նաև, որ վերադաս դատախազն իրավասու է վերացնել քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը միայն այն դեպքում, երբ այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել։
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթի կարճման իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։ 19․ Միևնույն ժամանակ, վերը նշվածի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերների՝ սույն որոշման 5.1-ին կետում շարադրված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, թույլ է տվել դատական սխալ՝ մասնավորապես քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի
23
խախտման, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0297/11/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
