Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/12432/05/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/12432/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/12432/05/1712 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2020 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Ժորա Հարությունյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` Երնանի քաղաքապետին Երնան քաղաքի Արագածի փողոցի 93ա շենքի դիմաց գտնվող, Ժորա Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու մասին որոշում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Վարուժան Հարությունյանը Ա Ժորա Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել Երեանի քաղաքապետին տրամադրել Ե

Ամբողջ Տեքստ

«ՀԱՑՆ 242277

ար,

ՀՏՅՂՆ ԻԸ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/12432/05/17

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/12432/05/17

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Ա. Բաբայան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի ապրիլի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2020 թվականի որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Ժորա Հարությունյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի` Երնանի քաղաքապետին Երնան քաղաքի Արագածի փողոցի 93ա շենքի դիմաց գտնվող, Ժորա Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու մասին որոշում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Վարուժան Հարությունյանը Ա Ժորա Հարությունյանը պահանջել են պարտավորեցնել Երեանի քաղաքապետին տրամադրել Երնան քաղաքի Արագածի

2

փողոցի 93ա շենքի դիմաց գտնվող, Ժորա Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու մասին որոշում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2018 թվականի որոշմամբ հայցվոր Վարուժան Հարությունյանի մասով գործի վարույթը կարճվել է:

Դատարանի 19.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.10.2020 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Անդրանիկ Մուրադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի Յրդ, 5-րդ, 25-27րդ հոդվածները, 29րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, սխալ է մեկեաբանել ն կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 46-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Պետական կամ համայեքային հողամասերում գտնվող իեքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայեքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 73-ԼՆ որոշումը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տեօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման հավելված Լի 33-34-րդ կետերը, սխալ է կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի ՎԴ/0528/05/16 որոշումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է համայնքի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը՝ հաշվի չառնելով, որ ՀՀ. կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ ինքնակամ շինությունն օրինական ճանաչելու իրավունքից օգտվելն օրենսդիրը պայմանավորել է համայնքի ղեկավարի՝ որպես հողամասի սեփականատիրոջ նախաձեռնություն դրսնորելու հետ, որպիսի պայմաններում համայնքի ղեկավարը կաշկանդված չէ տվյալ կառույցն իրականացրած անձի ցանկությամբ կամ մտադրությամբ: Այս տեսակ վարույթը չի հարուցվում Ա չի իրականացվում կառույցն իրականացրած անձի դիմումով, հետնաբար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի դրույթները քննարկվող պարագայում կիրառելի չեն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն հանգամանքը, որ հայցվոր Ժորա Հարությունյանի համար դեռնս չի ծագել ինքնակամ շինությունը գնելու նախապատվության իրավունքը, հետնաբար վերջինս վարչական դատավարության

Յ

օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի հանդիսանում իրավունքը խախտված շահագրգիռ անձ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2020 թվականի որոշումը ն հայցը մերժել կամ բեկանել այն Ա գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Շենգավիթ համայնքի «Նժդեհ» համատիրության (որպես՝ Վարձատու) ն Վարուժան Հարությունյանի (որպես՝ Վարձառու) միջն 20.08.2008 թվականին կնքվել է պայմանագիր, որով Վարձատուն պարտավորվել է իր անձնական օգտագործման ավտոտնակի զբաղեցրած 44.8քմ տարածքի համար կատարել ամսական վճարումներ, իսկ Վարձատուն պարտավորվել է ավտոտնակի հանրային կամ այլ նպատակով հատկացում կատարելու դեպքում ապահովել ավտոտնակի համար այլ տարածք (հատոր 1-ին գ.թ. 13):

2) Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից Վարուժան Հարությունյանին 05.02.2010 թվականին տրված հ 22/01-247 տեղեկանքի համաձայն՝ Արագածի փողոցի թիվ 93ա շենքի բակում առկա քարե ավտոտնակը կառուցվել է 2000 թվականին (հատոր 1-ին գ.թ. 12):

3 17.07204 թվականին Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի

քարտուղարության ընդհանուր բաժին մուտքագրված ն «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրենին ուղղված դիմումով Ժորա Հարությունյանը խնդրել է չափագրել Արագած փողոց, թիվ 93ա շենքի դիմաց գտնվող իր կողմից ինքնակամ կառուցված ավտոտնակը (հատոր 1-ին գթ. 15):

4) Երնանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ տնօրենը 24.07.2014 թվականի թիվ ԷԲ20-459 գրությամբ Ժորա Հարությունյանին տեղեկացրել է, որ չափագրումը կատարվել է ն 23.07.2014 թվականին տրամադրվել է ինքնակամ կառույցների օրինականացման հանձնաժողովին (հատոր 1-ին գ.թ. 19):

5) Փաստաբան Ա. Պողոսյանը 02.05.2017 թվականի փաստաբանական հարցմամբ Երնանի քաղաքապետին խնդրել է տեղեկություն հայտնել Երնան քաղաքի, Արագածի 93ա շենքի դիմաց ինքնակամ կառուցված ավտոտնակի օրինականացման գործընթացի վերաբերյալ ն տրամադրել օրինականացման հանձնաժողովի որոշումը (հատոր 1-ին գթ. 20):

6) Երնանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանի 20.05.2017 թվականի Ի604/25643 գրությամբ Երնանի քաղաքապետին հասցեագրված ք. Երնան, Արագածի փողոց, 93ա շենքի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված շինությունը (ավտոտնակ) ն զբաղեցրած հողամասը ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման շրջանակներում օրինականացնելու դիմումի վերաբերյալ փաստաբան Ա. Պողոսյանը տեղեկացվել է, որ առաջնահերթության նախապատվությունը տրվում է երեք ն

4

ավելի քարե ավտոտնակների շարքին: Տեղազննումից պարզվել է, որ քննարկվող ավտոտնակն իրենից ներկայացնում է առանձին շինություն ւ տարածքում ավտոտնակների շարք առկա չէ (հատոր 1-ին գ.թ. 21):

7) 14.08.2017 թվականին Երնանի քաղաքապետարան ներկայացված դիմումով Ժորա Հարությունյանը խնդրել է ընդունել որոշում Երեան քաղաքի Արագածի 93ա շենքի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակն օրինականացնելու վերաբերյալ (հատոր 1-ին գ.թ. 22-23):

8) Երնանի քաղաքապետի խորհրդականի 21.08.2017 թվականի թիվ 04/50291 գրության համաձայն` տեղազննումից պարզվել է, որ քննարկվող ավտոտնակն իրենից ներկայացնում է առանձին շինություն Ա տարածքում ավտոտնակների շարք առկա չէ (հատոր 1-ին գ.թ. 25):

9 Երնանի քաղաքապետի խորհրդականի 04.07.2018 թվականի ԻՐ04/484762 գրության համաձայն՝ Երնան քաղաքի Արագածի 93ա շենքի դիմաց գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակը սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի 912-Ն որոշման շրջանակներում պատրաստվել է Երնանի քաղաքապետի որոշման նախագիծ (հատոր 2-րդ, գ.թ. 13):

10) Երնանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի տնօրենի առաջին տեղակալի կողմից 16.07.2018 թվականին տրված «Երնան քաղաքի (համայնքի) սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցի մասին» թիվ 18-06/Ա-111 մասնագիտական եզրակացության համաձայն՝ Արագածի փողոց, 93ա շենքի դիմաց Ժորա Հարությունյանի կողմից կառուցված քարե շինությունը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում, ենթակա է օտարման, կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին: Առաջարկվել է ճանաչել շինության նկատմամբ Երնան քաղաքի (համայնք) սեփականության իրավունքը հետագայում օրինական ճանաչելու ն կառուցապատողին օտարելու հնարավորությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 71):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ ն 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33-34-րդ կետերով նախատեսված դրույթների կապակցությանբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

5

Օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթի շրջանակներում վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՛ք պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը կարող է կատարվել բացառապես իրավասու մարմնի նախաձեռնությամբ, ն ինքնակամ շինությունը կառուցած անձը չի կարող իր նախաձեռնությամբ հայցել տվյալ շինության օրինականացում,

- արդյո՛ք «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի նորմերը կիրառելի են այն դեպքում, երբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ շինությունը կառուցած անձն իրավասու մարմեից հայցել է տվյալ շինության օրինականացում:

Ինքնակամ կառույցի օրինականացման իրավական հիմքերն ու «ինքնակամ կառույց» հասկացությունը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածում: Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «ինքնակամ կառույց է համարվում օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը»:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով ն «կամ» շաղկապով բաժանված պայմաններով»:

Օրենսդրական տեխնիկայի նշված կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույց է համարվում՝

- օրենքով ն այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

- առանց թույլտվության կամ քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

-` թույլտվությամբ սահմանված պայմանների խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը,

- քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

6

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է. «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառուցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:(...)»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով օրենսդիրն ինքնակամ կառույցն օրինականացնելու լիազորությունը վերապահել է համայնքների ղեկավարներին, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետներին: Ըստ այդ նորմի՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտեվում է այդ կառույցը:

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է ինքնակամ կառույցի օրինականացումը բացառող հիմքերը, այն է՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, ն դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ն կանոնների էական խախտումներով Ա առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, սահմանելով «ինքնակամ կառույց» հասկացությունը, ինքնակամ կառույցի օրինականացման իրավական հնարավորությունը, օրինականացնելու վերաբերյալ որոշում ընդունելու լիազորությամբ օժտված սուբյեկտների շրջանակը, ինչպե նան ինքնակամ կառուցի օրինականացումը բացառող հանգամանքների սպառիչ շրջանակը` ինքնակամ կառույցի օրինականացման կարգը սահմանելու լիազորությունը պատվիրակել է ՀՀ կառավարությանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածին համապատասխան՝ ընդունվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումը: Նշված որոշմամբ հաստատվել է «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման» կարգը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման (այսուհետ նան՝ «(Թիվ 912-Ն որոշում») 2-րդ կետի համաձայն՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները. «ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

7

բ) որոնք կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»:

Ինքնակամ կառուցի օրինականացումը բացառող նշված հանգամանքները վերարտադրում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված՝ ինքնակամ կառույցի օրինականացումը բացառող հանգամանքները:

Թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգը սահմանում է քաղաքացիների ն իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան ն ստորաբաժանված շենքերում, այդ թվում՝ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքում քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նան պետությանը կամ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է երկու տարբեր իրավական ռեժիմներ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման (Կարգի Բաժին 2) ե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման (Կարգի Բաժին 4) համար:

Կարգի «Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացումը» վերտառությամբ բաժնում զետեղված 8-րդ կետը սահմանում է. «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպես նան անհատական բնակելի տան կառուցման ն սպասարկման համար հողամասեր) գտնվող ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ն սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները»:

Կարգի 9-րդ կետի համաձայն` հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըստ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին:

Կարգի 10-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո՝ նույն Կարգի 8-րդ կետում նշված՝ ինքնակամ կառուցված բնակելի նշանակության կառույցների համար 30-օրյա ժամկետում ընդունում է դրանց օրինականացման կամ մերժման մասին որոշում:

Կարի «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցների տնօրինումը»

8

վերտառությամբ բաժնում զետեղված 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Օրինականացման որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում են օրինականացված կառույցը ն համապատասխան հողամասը՝ տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) կամ նույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում՝ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անելու մասին տվյալները:

Կարգի 34-րդ կետը սահմանում է. «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը՝ սույն կարգի 35-րդ կետով սահմանված գներով (վարձավճարով), ... ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն է արվում կառույցն իրականացրած անձին...»: Օրինականացման մասին որոշման մեջ, ի թիվս այլնի, նշվում են օրինականացված կառույցը Ա համապատասխան հողամասը՝ տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) (...) տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անելու մասին տվյալները (Կարգի 33-րդ կետի (զ) ենթակետ):

Կարգի «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ բաժնի 44-րդ կետը սահմանում է ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու հիմքերը: Ըստ Կարգի 44-րդ կետի «ա» ենթակետի՝ նույն Կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ն նույն Կարգով սահմանված օրինականացման պայմանները: Կարգի 45-րդ կետի համաձայն՝ արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման՝ այլ պատճառներով մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Այսպիսով, ինքնակամ կառույցի օրինականացման համար՝ անկախ նրանից, թե ում սեփականությունը հանդիսացող հողամասի վրա է կառուցված (պետական կամ համայնքային, թե մասնավոր սուբյեկտի), անհրաժեշտ է հետնյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

- տվյալ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը,

- վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,

- ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,

- ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

Ինքնակամ կառույցն օրինականացնելու համար անհրաժեշտ վերը նշված պայմանների միաժամանակյա .առկայութան դեպքում արգելվում է մերժել օրինականացման պահանջը, այդ թվում՝ աննպատակահարմարության

9

պատճառաբանությամբ: Նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցը ենթակա է օրինականացման ն օտարման այն կառուցած անձին (անձանց):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը ն դրա հիման վրա ընդունված (Թիվ 912-ն որոշումն օրինականացման համար անհրաժեշտ վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ճանաչում ն ամրագրում են ինքնակամ կառույցն իրականացրած անձի՝ ինքնակամ կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքը: Հաշվի առնելով, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինությունն օրինականացնելու դեպքում (Թիվ 912-Ն որոշման իմպերատիվ պահանջն է դրանով սահմանված կոնկրետ ժամկետում օրինական ճանաչված կառույցը ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին (օրինականացված շինությունն օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձին)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը տվյալ կառուցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունք ունի նան այն դեպքում, երբ տվյալ շինությունը կառուցված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 08.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների ն իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետնողականորեն ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ «Մարդու իրավունքնեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում պաշտպանության է ենթակա նան օրինական ակնկալիքի իրավունքը՝ ներառվելով նշված արձանագրության մեջ «գույք» հասկացության բովանդակային ծավալում (տես, մասնավորապես, Եվրոպական դատարանի խԿօքօօգ/ չ. ՏԱԹասռոռ գործով 28.09.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 44912/98, կետ 35):

Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ պայմանները բավարարելու դեպքում ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի իրացումը պետք է երաշխավորվի ինչպես այն դեպքում, երբ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով պատկանում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին, այնպես էլ այն

10

դեպքում, երբ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված հողամասը պետական կամ համայնքային սեփականություն է: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարգի 33-րդ կետի դրութն առ այն որ «համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին», չի կարող բացառել ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից նշված հողամասերում կառուցված շինության նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքի իրացման հնարավորությունը, որպիսի հնարավորությունը կարող է իրացվել կառույցն իրականացրած անձի կողմից իր իսկ նախաձեռնությամբ տվյալ կառույցի օրինականացում հայցելու միջոցով:

Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա իրավական վեճն անհրաժեշտ է համարում դիտարկել նան անձի կողմից բարենպաստ վարչական ակտ հայցելու իրավունքի համատեքստում:

Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝

ա) անձի դիմումը, բողոքը,

բ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է .հարուցված՝ համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին)»:

Օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է. «1. Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին:

2. Եթե դիմումում ներկայացված հարցերից մեկը կամ մի քանիսը ենթակա են վարչական այլ մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դիմումն այդ մասով վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին: Դիմումի՝ իրեն վերաբերող մասով, վարչական մարմնում վարույթ է հարուցվում սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված կարգով:

3. Եթե դիմումով առաջադրված պահանջը չի մտնում ինչպես դա ստացած վարչական մարմնի, այնպես էլ որնէ այլ վարչական մարմնի իրավասության մեջ, ապա վարչական մարմինը դիմումը նե դրան կից փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերադարձնում է դիմողին նշելով 6սպլատճառների մասին...»: «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածը սահմանում է դիմումով հարուցված վարչական վարույթը կարճելու հիմքերը:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը սահմանում է բարենպաստ վարչական ակտի հասկացությունը, այն է՝ բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց

11

համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բարենպաստ վարչական ակտի ընդունում հայցող՝ անձի դիմումը վերադարձնելու կամ վերահասցեագրելու օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում՝ իրավասու մարմին դիմում ներկայացնելու փաստի ուժով հարուցվում է վարչական վարույթ, ն հարուցված վարույթը կարճելու: օրենքով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում` վարչական մարմինը կրում է դիմումի ըստ էության քննության պարտականություն՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության արդյունքում պարզելով դիմումով հայցվող բարենպաստ ակտի իրավաչությունը, հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայությունը/ առկայությունը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է իրավասու վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցելու իրավունք: Յուրաքանչյուր անձ իրավասու է տվյալ վարչական մարմնի իրավասության շրջանակներում հայցել ցանկացած բարենպաստ վարչական ակտ, որպիսի իրավունքին հանդիպական՝ իրավասու վարչական մարմինը կրում է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության արդյունքում` հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունն ստուգելու, անձի դիմումը մերժելու հիմքերի առկայությունը/բացակայությունը պարզելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը տվյալ կառույցն իրականացրած անձի համար հանդիսանում է բարենպաստ վարչական ակտ՝ հաշվի առնելով, մասնավորապես, Թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի հետնյալ կարգավորումները: (Թիվ 912-Ն որոշմամբ սահմանված: `պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինականացված ինքնակամ կառույցների տնօրինման կարգի պարտադիր պահանջն է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15. աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը՝ նույն կարգի 35-րդ կետով սահմանված գներով (վարձավճարով), իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը՝ կադաստրային արժեքով, ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն կատարել կառույցն իրականացրած անձին (Կարգի 34-րդ կետ): Կարգի 33-րդ կետի «զ» ենթակետի համաձայն` օրինականացման մասին որոշման մեջ նշվում են, ի թիվս այլնի, օրինականացված կառուցը ե համապատասխան հողամասը՝ տվյալ կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) կամ նույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում` վարձակալության իրավունքով տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անելու մասին տվյալները:

12

Կարգի նշված իրավակարգավորումներից բխում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին համայնքի ղեկավարի որոշմանը պարտադիր կերպով հաջորդում է ինքնակամ կառույցն իրականացրած անձին Թիվ 912-Ն սահմանված գներով՝ տվյալ օրինականացված կառույցը ձեռք բերելու առաջարկը: Ընդ որում, դրա համար սահմանված է կոնկրետ ժամկետ, այն է՝ օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:

Վերոհիշյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ վարչական ակտն ստեղծում է այդ կառույցն իրականացրած անձի իրավական դրությունը բարելավող պայման՝ հիմք հանդիսանալով այդ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի իրավունքն իրացնելու համար:

Գտնելով, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ընդունված որոշումն ինքնակամ կառույց իրականացրած անձի համար հանդիսանում է բարենպաստ վարչական ակտ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ կառուցն օրինականացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելով կառույցն իրականացրած անձն իրացնում է վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցելու իր իրավունքը, որպիսի իրավունքն օրենքի որնէ նորմով սահմանափակված չէ:

Ըստ այդմ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու պահանջով կառույցն իրականացրած անձի դիմումը վարչական մարմնում ստանալու օրվանից վարչական վարույթը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, համարվում է հարուցված: Վարույթի հարուցման փուլին հաջորդող փուլում՝ վարչական վարույթի ընթացիկ փուլում, համայնքի ղեկավարը (մարզպետը), հանդիսանալով ինքնակամ կառույցի օրինականացման կամ մերժման մասին որոշում ընդունելու լիազորությամբ օժտված վարչական մարմին, պարտավոր է իրականացնել դիմումի ըստ էության քննություն պարզելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, այն է՝ ստուգելով ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու Կարգի 44րդ կետով սահմանված հիմքերի առկայությունը/բացակայությունը: Մերժման հիմքերի բացակայության դեպքում համայնքի ղեկավարի կողմից պետք է ընդունվի ինքնակամ կառույցն իրականացրած անձի դիմումը բավարարելու՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինություն օրինականացնելու մասին որոշում, ինչի արդյունքում Կարգի կարգավորումներին համապատասխան տվյալ շինությունը օտարվում է կառույցն իրականացրած անձին:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ կառավարության Թիվ 912-Ն որոշմամբ սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի օրինականացման կարգը,

13

չի կարող մեկնաբանվել այնպես, որ սահմանափակվի անձի՝ իրավասու վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցելու օրենքով երաշխավորված իրավունքը: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է նան, որ Կարգի 33-րդ կետում ամրագրված՝ «համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին» դրույթում «սեփական նախաձեռնությամբ» ձնակերպումը ոչ թե բացառում է ինքնակամ կառույցն իրականացրած անձի դիմումի հիման վրա պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի օրինականացման հարցի քննարկումը, այլ թույլ է տալիս նշված հարցը քննարկել նան սեփական նախաձեռնությամբ՝ անկախ շահագրգիռ անձի դիմումի առկայությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունը համայնքի ղեկավարի (մարզպետի) որոշմամբ կարող է օրինականացվել ոչ միայն վերջինիս նախաձեռնությամբ, այլ նան ինքնակամ կառույցն իրականացրած անձի նախաձեռնությամբ` վերջինիս կողմից նեկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքներով:

Ամփոփելով վերոգրյալը Ա իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը ն այդ առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ ն 4-րդ կետերի, Թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 33-34կետերի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ինքնակամ կառույցն իրականացրած անձը կարող է հայցել այդ կառույցի օրինականացում նան այն դեպքում, երբ տվյալ կառույցը գտնվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ն ըստ այդմ` իրավասու վարչական մարմինը կրում է կառույցն իրականացրած անձի դիմումն ըստ էության քննարկելու ն Թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի 44-րդ կետով նախատեսված՝ օրինականցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում՝ դիմումը բավարարելու պարտականություն:

Ինչ վերաբերում է պետական կամ համայնքային հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ դիմումներով վարչական վարույթների նկատամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառելիության իրավական խնդրին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավական խնդիրն ածանցվում է վերը քննարկված խնդրից ն հետնաբար վերը շարադրված պատճառաբանությունները կանխորոշում ն պայմանավորում են նան Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը այս խնդրի առնչությամբ:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը սահմանում է. «1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի

14

պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է (...)»:

Նշված հոդվածով օրենսդիրը ձնավորել է վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձի պաշտպանության իրավական երաշխիք ընդդեմ վերջինիս դիմումի առնչությամբ վարչական մարմնի դրսնորած անգործության ապահովելով նան իրավական որաշակիությունն ու կանխատեսելիությունը վարչական վարույթում:

Միաժամանակ օրենսդիրը չի սահմանել որնէ բացառություն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման առնչությամբ. դրանով ձնավորված պաշտպանության իրավական երաշխիքը կիրառելի է ցանկացած դեպքում, երբ անձը հայցում է բարենպաստ վարչական ակտի ընդունում: Հետնաբար, հաշվի առնելով, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինության օրինականացման պահանջով համայնքի ղեկավարին (մարզպետին) դիմելիս կառույցն իրականացրած անձն իրացնում է բարենպաստ վարչական ակտ հայցելու իր իրավունքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը հավասարապես կիրառելի է նան այն դիմումների նկատմամբ, որոնցով կառույցն իրականացրած անձը հայցում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ շինության օրինականացում:

Իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությունը ն այդ առումով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ նշված նորմի ուժով կարող է ընդունված համարվել նան պետա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/12432/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել