Պատասխանող — ԿԴ1/1347/02/17
Ամփոփում
քննելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի (այսուհետ` Կառավարիչ) ն «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Անելիք բանկ» (իրավահաջորդ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), երրորդ անձ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1..Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.854.810.729 ՀՀ դրամ գումար: 19.01.2018 թվականին
Ամբողջ Տեքստ
ՅՅ Ճ2ՏՅ-
ՄԱՔ-- ՊԵ
ԱՐԻՆՏՎՆՀ
18 ՐՋ
ՀԵԳտ րա ՏԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴԼ/1347/02/17 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴԼ/1347/02/17
Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի (այսուհետ` Կառավարիչ) ն «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կառավարչի ընդդեմ «Անելիք բանկ» (իրավահաջորդ «Այ Դի Բանկ») ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), երրորդ անձ Ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1..Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է Բանկից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.854.810.729 ՀՀ դրամ գումար: 19.01.2018 թվականին հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ դիմումով հայցվորը խնդրել է Բանկից բռնագանձել 5.531.482.256 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի շուկայական արժեքի՝ 7.227.000.000 ՀՀ դրամի ն 08.04.2016 թվականի գործարքով վճարման ենթակա գումարի հաշվարկի՝ 1.695.517.744 ՀՀ դրամի տարբերության գումար:
2
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 30.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2019 թվականի որոշմամբ Կառավարչի ն Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 30.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վ. Աֆանդյան) ն Կառավարիչը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա. Մելիքյան):
2. Կառավարչի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված ն 01011999 թվականին ուժի մե. մրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) (այսուհետ' Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերը, 53-րդ հոդվածի Լին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում արտահայտված այն դիրքորոշմանը, որ Դատարանը սխալմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում ամրագրված դրույթները ն չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի իրավական հիմքում դրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգավորումը, որի բովանդակությունից բխում է, որ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն ուղղվում է գրավով ապահովված պահանջի բավարարմանը, իսկ գույքի արժեքն ավել լինելու դեպքում դրա իրացման գնի ն պարտավորության չափի դրական տարբերությունը պետք է վերադարձվի գրավատուին:
Դատարանը վճռի պատճառաբանական մասում ոչ միայն չի անդրադարձել վկայակոչված իրավական նորմի մեկնաբանությանը, դրանով կարգավորվող հարաբերությունների ։առանձնահատկություններին ն սուն գործի շրջանակներում քննության առարկա հանդիսացող վիճելի իրավահարաբերության բնույթին, այլն կիրառել է նորմեր, որոնք, բողոք բերած անձի համոզմամբ, կիրառելի չեն սույն գործի շրջանակներում: Մասնավորապես, վիճելի 6իրավահարաբերության նկատմամբ Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերը վերաբերում են գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգին, գրավառուի իրավունքներին, դրանց իրացման եղանակներին, ժամկետին Ա ընթացակարգային կանոններին, մինչդեռ սույն գործի շրջանակներում քննության առարկա պետք է հանդիսանար բռնագանձման գործընթացում գրավի առարկայի արժեքի որոշման, այդ արժեքին համապատասխան իրացման ն իրացումից հետո գործարանի արժեքի ն պարտավորության չափի դրական տարբերությունը գրավատուին վերադարձնելու հարցը:
Ստորադաս դատարանները խախտել լ թեն 0ատպացույցների գնահատմանը ներկայացվող բոլոր պահանջները՝ ընդհանրապես չեն անդրադարձել Ընկերության
Յ
կողմից ներկայացված ն նրա պահանջները հիմնավորող գրավոր ապացույցներին ն չեն գնահատել դրանք:
Դատարանը վճռի կայացման համար որպես ելակետ է ընդունել փորձագետի եզրակացությունը միայն մի հարցի վերաբերյալ արված հետնության մասով՝ առանց որնէ հիմնավորման դրան տալով ավելի բարձր ապացուցողական նշանակություն գործում առկա մյուս գրավոր ապացույցների համեմատությամբ: Այս հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն նշելով, որ գործում առկա են եղել մի քանի իրարամերժ տվյալներով գրավոր ապացույցներ, ուստի Դատարանը «իրավացիորեն» հիմք է ընդունել փորձագետի եզրակացությունը:
Թե' Դատարանը, թե' Վերաքննիչ դատարանը չեն բացահայտել հայցի հիմքում դրված իրավանորմի, այն է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կիրառման համար անհրաժետ համարվող պայմանները, այդ հոդվածում կիրառվող հասկացությունների բովանդակությունը:
Գրավի առարկայի արժեքի որոշումը դրա իրացման պահին հնարավոր էր կատարել միայն անկախ գնահատողի կողմից կատարված գնահատմամբ, ինչը Բանկի կողմից չի արվել: Տվյալ դեպքում նման գնահատման բացակայության պայմաններում Բանկը պարտավոր էր առնվազն հիմք ընդունել պայմանագրով կողմերի համաձայնությամբ ամրագրված 2.000.000.000 ՀՀ դրամ գինը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանը որնէ կերպ չի գնահատել Բանկի նման ոչ իրավաչափ վարքագիծը ն դրանից բխող իրավական հետնանքները: Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, թե ինչ չափանիշից ելնելով է Բանկը որոշել իրացման գինը ն գործարանն իրացրել պայմանագրով կողմերի ամրագրած գնից մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար նվազ արժեքով:
Գործարանի գնի վերաբերյալ տեղեկություն պարունակող միակ գրավոր ապացույցը, որը քիչ թե շատ տեղեկություն է պարունակում գործարանի իրական գնի վերաբերյալ, հանդիսանում է «Հ- փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության 18.07.2018 թվականի փորձագիտական եզրակացությունը, որում ի պատասխան դատարանի կողմից առաջադրված հարցի փորձագետը տվել է եզրակացություն այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում ներկայացված գործարանի իրական արժեքի որոշման համար էական նշանակություն ունեցող չափանիշներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.Լ Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Բողոք բերած անձը օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ
4
բողոքում առկա իրավական դիրքորոշումը, քանի որ դիրքորոշումն ամբողջությամբ կառուցված է վճռի կայացումից հետո օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա: Ընկերությունը վերաքննիչ բողոքում հայտնել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը օբյեկտիվորեն չէր կարող հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում:
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հարցը, թե բողոքում ներկայացված դիրքորոշումը որքանով է վերաբերելի տվյալ գործի արդարացի ն ճիշտ լուծման համար, ն արդյոք այդ տեսանկյունից ողջամիտ է սահմանափակում կիրառելը: Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, թե որքանով է հնարավոր տվյալ դիրքորոշման հայտնումը առաջին ատյանի դատարանում բողոք բերող անձի կողմից:
Վերաքննի: դատարանի կողմից կատարված դատավարական իրավունքի խախտումներն էական ազդեցություն են ունեցել որոշման կայացման վրա ն հանգեցրել են գործի սխալ լուծման: Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ ն միջազգային իրավական մի շարք ակտերով ճանաչված ն երաշխավորված արդար դատաքննության, արդյունավետ միջոցներով դատական պաշտպանության իրավունքներից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարան 27.02.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.2. Կառավարչի վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը վերլուծել է առաջացած իրավահարաբերության բնույթը, ն պարզել է, որ բողոքաբերի վկայակոչած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածը ստորադաս դատարանի կողմից իրավացիորեն չի կիրառվել, հետնաբար բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը այդ մասին իր կողմից կայացված որոշման պատճառաբանական մասում որնէ անդրադարձ չի կատարել, ակնհայտ անհիմն է:
Վերաքննիչ դատարանը հանգամանորեն անդրադարձել է բողոքաբերի բոլոր փաստարկներին ն ապացույցներին, ինչը նշանակում է որ դատավարական ն նյութական իրավունքների նորմերի խախտումները բացակայում են, ըստ այդմ առկա չէ դատական ակտը բեկանելու որնէ հիմք:
2.3. Ընկերության վճռաբեկ բողոքի դեմ Բանկի կողմից բերված պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է, ն բողոք բերած անձի վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը վճռաբեկ բողոքում ճիշտ չի մեկնաբանվել:
Ընկերությունն իր բողոքում թերի է ներկայացրել իրավիճակը, Ա իր պնդումն այն մասին, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայտնել իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա իրավական դիրքորոշումը, չի համապատասխանում իրականությանը: Ընկերության վերաքննիչ բողոքում վկայակոչած իրավական նորմերը, մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը ն նույն հոդվածի 3-րդ մասի դրույթները գործում էին նան առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, ավելին, թիվ ԿԴԼ/1293/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում, որտեղ բողոք բերող
5
անձը նույնպես հանդես էր գալիս երրորդ անձի կարգավիճակում, այդ փաստարկները հնչեցվել են նան այդ գործով Բանկի ներկայացուցիչների կողմից: (Թիվ ԿԴ1/293/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը ոչ մի նոր կամ այնպիսի բան չի ասել, որի մասին տեղեկացված չէր բողոք բերած անձը ն չէր կարող վկայակոչել իր առարկությունների մեջ առաջին ատյանում գործի քննության ժամանակ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Բանկի ն «Բյուրակն» ՍՊԸ-ի միջն 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում «Բյուրակն» ՍՊԸ ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով կնքվել է թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագիրը, որի համաձայն` գրավադրվել է ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող գործարանը.
2) Բանկի կողմից 17.03.2015 թվականին բռնագանձման ծանուցում է հանձնվել «Բյուրակն» ՍՊԸ-ին ն «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին: Բռնագանձման ծանուցման մեջ նշված են վարկային ն գրավի պայմանագրերը, ինչպես նան պարտավորության ընդհանուր գումարը՝ 4.372.771,27 ԱՄՆ դոլար:
Բռնագանձման ծանուցման մեջ առկա է նան հետնյալ տեղեկացումը. «/(...) սույնով տեղեկացնում եմ, որ Բանկը պատրաստվում է «Բյուրակն» ՍՊԸ կողմից վերը եշված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունեերի համապատասխան չափի դիմաց առանց դատարան դիմելու բռնագանձում տարածել գրավի առարկա ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, ինչպես նան մյուս գրավային պայմանագրերով գրավադրված շարժական գույքերի վրալ...)».
3) Բանկի 30.07.2015 թվականի թիվ 435-Ա որոշման համաձայն՝ 10.06.2010 թվականին կնքված թիվ ՀԳ3Յ088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված՝ «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը (մակ.՝ 13568,8. քառ.մ), հողամասը (մակ.՝ 2,7600 հա), ծածկարանները (մակ.՝ 1073,6 քառ.մ, 112,5 քառ.մ, 91,6 քառ.մ) ընդունվել են Բանկի կողմից ի սեփականություն՝ բռնագանձման մեջ նշված արժեքին համապատասխան.
4) 24.03.2016 թվականին Բանկն իր թիվ 143-Ա որոշմամբ փոփոխություն է կատարել թիվ 435-Ա որոշման մեջ՝ նշելով. 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088 գլխավոր վարկային պայմանագրով «Բյուրակն» ՍՊԸ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար 2010 թվականի հունիսի 10-ին կնքված թիվ ՀԳ3088-3 գրավի պայմանագրով գրավադրված «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 12 հասցեում գտնվող անշարժ գույքը, թիվ ՀԳ3088-4 գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը ն 03.10.2012թ. կնքված թիվ ՀԳ3088-6 կոշտ գրավի պայմանագրով գրավադրված ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Արզնու հանքային ջրերի գործարանում տեղակայված շարժական գույքը «Բյուրակն» ՍՊԸ ընդհանուր ։պլարտավորությունների դիմաց ընդունել բանկին ի սեփականություն՝ պարտավորության դիմաց գրավադրված ն ի սեփականություն անցնող գույքերի արժեքի համամասնությունը սահմանելով համապատասխանաբար 7076 անշարժ գույքի ն 15-ական 75 շարժական գույքի համար.
6
5) ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 08.04.2016 թվականին Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ն տրվել է սեփականության իրավունքի գրանցման թիվ 08042016- 07-0038 վկայականը.
6) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴ1/0036/04/16 գործով կայացված վճռով «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ.
7) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2016 թվականի թիվ ԿԴԼ/0036/04/16 գործով կայացված որոշմամբ Հակոբ Ասոյանը նշանակվել է «Բ.Մ.Լ Արզնի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ.
8) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 18.07.2018 թվականին կազմված թիվ 46681807 եզրակացության համաձայն` Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաք, Կոտայքի փողոց, թիվ 1/2 հասցեում գտնվող գույքի` որպես գործող բիզնեսում շահագործվող գործարանի շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 7.227.000.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) հավանական շուկայական արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 939.450.000 ՀՀ դրամ, ՀՀ Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող արտադրական նշանակության անշարժ գույքի (Արզնու հանքային ջրերի գործարան) լիկվիդային արժեքը 08.04.2016 թվականի դրությամբ կարող էր կազմել 751.560.000 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ «՝Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի ն Նախկին օրենսգրքի 48-րդ, 53-րդ ն 60-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հերքվում է ստորն շարադրվող պատճառաբանությամբ.
Քննելով Կառավարչի վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
3) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (..) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների՝ իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից:
Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի 6առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն՝ գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է
7
բավարարման նախապատվության իրավունքով (տե՛ս «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների՝ ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջներ, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, ն այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված
պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե՝
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ՝
2) առկա է գրավառուի ն գրավատուի միջն կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նան վերջինիս գրավոր համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձնով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սուն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար (...):
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն ն գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի՝ գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին:
8
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը ն իրացնելն իր մեջ ներառում է նան գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` գրավի նպատակը գրավառուի՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետնաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի առանցքային գործառույթը ապահովման գործառույթն է, որի ուժով պարտատերը հնարավորություն է ունենում գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով ստանալ իր պահանջի բավարարում: Գրավի իրավունքի այս գործառույթը հիմք ընդունելով՝ օրենսդիրը սահմանել է գրավ դրված գույքի բռնագանձման ն իրացման դեպքում գրավատուի ն գրավառուի միջն փոխհաշվարկի կատարման պահանջ: Մասնավորապես՝ օրենսդիրը գրավառուին հնարավորություն է տվել գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից պահել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարները ն բավարարել իր պահանջները, իսկ այդ գումարների նվազեցման արդյունքում մնացած գումարը ենթակա է տրման գրավատուին: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ գրավը չի կարող ծառայել որպես կողմերից որնէ մեկի (գրավատուի կամ գրավառուի) հարստացման միջոց. այն կոչված է ողջամիտ հավասարակշռություն ապահովելու՝ մի կողմից՝ գրավառուի՝ գրավի առարկայի արժեքի հաշվին նախապատվության իրավունքով իր պահանջի բավարարում ստանալու իրավունքի, մյուս կողմից՝ գրավատուի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացնելու համար ծախսերը ն գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մնացած մասը հետ ստանալու օրինական շահի միջն (տե՛ս «Էվոկաբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ «Արտադրա-Տպագրական» ՓԲԸ-ի ն հակընդդեմ հայցով «Արտադրա-ջպագրական» ՓԲԸն ըեդդեմ «Էվոկաբանկ» ՓԲԸի թիվ ԵՄԴ/1206/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2020 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 09.03.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1583 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետի (մինչե 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-233ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ մասնավորապես նշելով. «(...) Վճռաբեկ դատարանը, ելնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական գործառույթից, իր դիրքորոշմամբ վերացրել է նշված օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը' ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով 30.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այե, որ գրավադրված գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը կարգավորող Օրենսգրքի 251-րդ հոդվածի՝' մինչն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
9
օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող դրույթեերը տարածվել են նան գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքերի վրա, քանի որ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելը նս համարվում է գրավի իրացում: Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նան իրավական դիրքորոշում առ այն, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելը համարվում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գուքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքե՝ ի վերջո գրավի եպատակը գրավառուի" գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետնաբար" գրավառուի կողմից Օրենսգրքի 249-րդ հոդվածի Լին կետին համապատասխան" գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:
Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հետագայում 23.06.2011թ. ընդունված ՀՕ-233Ն օրենքով Օրենսգրքի 25-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով օրենսդիրն արդեն ուղղակիորեն կարգավորել է ի սեփականություն հանձեված գույքի ն այդ գույքի' հիմեական պարտավորության համապատասխան չափը գերազանցող գումարի տեօրինման հեր կապված հարաբերությունները' այդպիսով օրենսդրական մակարդակում վերացնելով դիտարկվող օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշությունը (...):
Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը գպտեում է, որ վիճարկվող նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է երան, որ գրավադրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնելը համարվում է այդ գույքի իրացում, ն այդ պահից ծագում է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու ն իրացեելու համար ծախսեր, ն գրավով ապահովված, չկատարված (ոչ պատշաճ կատարված) պարտավորության գումարը գերազանցող գրավի առարկայի արժեքի մեացած մասը գրավատուին վերադարձեելու' գրավառուի պարտականությունը:
Այդ առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթը, հաշվի առնելով նան այդ դրույթի իրացման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ԵԿԴ/0384/02/3 քաղաքացիական գործով 130.04.2015թ. կայացված որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «գրավատուն նս չպետք է զրկվի պարտավիրությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի ն պարտավորության պարբերություն, հեր պահանջելու իրավունքից» ն «օրենսդիրը երկուստեք երաշխիքներ է նախատեսել ինչպես գրավառուի, այնպես էլ գրավատուի համար' հավասարակշռելով վերջիններիս իրավունքները ն օրինական շահերը», միտված է ապահովելու Սահմանադրությամբ նախատեսված" անձի սեփականության իրավունքի արդյունավետ իրացումը»:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված՝ «պարտավորության համապատասխան չափի դիմաց» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորութան չափը նե գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի
10
առարկա, զրկված կլինի պարտապանից տարբերություն պահանջելու իրավունքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետ): Մյուս կողմից` գրավատուն նս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի ն պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գինը կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը, այսինքն՝ լիկվիդացիոն արժեքը, քանի որ միայն նման ձնով է հնարավոր ապահովել գրավի առարկայի արագ իրացումն ու գրավառուի պահանջների բավարարումը (տես «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գնորգ Նիկոլյանի ն մյուսների թիվ ԵԱՆԴ/0399/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը, տես եան Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալը Ա նախկինում հայտնած դիրքորոշումները, գտել է, որ երբ առանց դատարան դիմելու գրավատուն գրավ դրված գուքի վրա բռնագանձում է տարածում ն իրականացնում է գույքի վաճառք՝ հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի ձնով, ապա այդ փուլում գրավ դրված գույքը պետք է իրացվի շուկայում գործող ողջամիտ գնով, այսինքն՝ գույքի արագ վաճառքի գնով՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգավորումները ե ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները:
Այն դեպքում, երբ ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով գույքը չի իրացվում, Ա գրավատու բանկը գույքը վերցնում է ի սեփականություն, ապա ի սեփականություն վերցնելուց հետո կարող է առաջանալ երկու իրավիճակ՝
1. գրավատուն գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելուց հետո 6 ամսվա ընթացքում այն իրացնում է, ընդ որում՝ իրացման գինը չպետք է լինի ողջամիտ չհամարվող ցածր գին, հակառակ դեպքում՝ օրենքի ուժով գույքն իրացված կհամարվի շուկայական գնով:
2. Գրավատուի կողմից գույքն ի սեփականություն վերցնելուց հետո, երբ 6 ամսվա ընթացքում գրավատուն չի կարողացել այն իրացնել, գրավ դրված գույքն ամեն դեպքում համարվում է իրացված, սակայն արդեն շուկայական գնով:
Երբ գրավատուի առջն դրված է գրավ դրված գույքն իրացնելու խնդիր, ապա՝
1. մինչն գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելը բանկը կարող է այդ գույքն իրացնել լիկվիդացիոն արժեքով, իսկ
2. ի սեփականություն վերցնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, գույքը կարող է իրացնել այն արժեքով, որը շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր չէ, այսինքն՝ եթե իրացվի շուկայական գնից ոչ ողջամիտ ցածր գնով, ապա հիմք կընդունվի շուկայական գինը (տես Հայկ Մովսիսյանն ընդդեմ «Պրոմեթել| Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանեկ» ՓԲԸ-ի ն երրորդ անձ «Չիլինգարյան Դիզայն .Քնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյանի թիվ ԵԿԴ/3288/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը):
2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նուն օրենսգրքով ն այ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այ հանգամանքների առկայությունը կամ
11
բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (..) փորձագետների եզրակացություններով (...):
Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ամպացուց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Համանման կարգավորում է նախատեսում նան 09.02.2018 թվականին ընդունված Ա 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով՝ դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքենություն նշանակել:
Նուն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1ին կետի համաձայն փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի՝
1) նշում՝ կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետնությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում ն գնահատվում մյուս ապացույցների հետ: Դատարանը կարող է հրավիրել գրավոր եզրակացություն ներկայացրած փորձագետին դրա վերաբերյալ բանավոր բացատրություններ տալու համար, եթե գործի հանգամանքներից բխում է դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն՝ իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը ն բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները ն առարկությունները հիմնավորող, ինչպես նան վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն՝ փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ ն չի կարող կրել ձնական բնույթ (տե՛ս «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի ն մյուսների թիվ ԱՎԴԼ0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ դատարանը փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծի' ելնելով դատավարության մրցակցութան ն կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից, ապացույցների թույլատրելիութան ն վերաբերելիության վերաբերյալ օրենսդրական պահանջներից, հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակց ն արդարադատության արդյունավետության շահերի ասպահովման առաջնահերթությունից:
12
Փորձագետի եզրակացությունը գնահատվում է ընդհանուր հիմունքներով ն, ինչպես գործով ձեռք բերված ցանկացած այլ ապացույց, այն ենթակա է գնահատման գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն փորձագետի եզրակացության տրամաբանությունը, այլ նան կատարված հետազոտության գիտական հիմնավորվածության աստիճանն ու կատարված հետնությունների լրիվությունն ու հավաստիությունը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածում սահմանված ապացույցներից որնէ մեկը, այդ թվում նան՝ փորձագետի եզրակացությունը որնէ առավելություն չունի գործում առկա մյուս ապացույցների նկատմամբ ն ենթակա է գնահատման ընդհանուր կարգով' վերաբերելիության, թույլատրելության, արժանահավատության տեսանկյունից: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով արտահայտման ձնով ն այլ գործոններով: Հետնաբար, անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ (տե՛ս Սամվել Փրաեգուլյանն ընդդեմ Հենրիկ Ֆրանգույանի թիվ ԵԷԴ/1089/02//5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (ե՛ս Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր ն Անժելա Վարդանյանների թիվ ԿԴՅ/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության՝ որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին՝ առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության նե արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ վերաբերելիության առումով փորձագետի եզրակացությունը գնահատելիս նախնառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին: Ընդ որում, հարցադրումների բովանդակությունը ոչ միայն էական նշանակություն ունի փորձագետի եզրակացության վերաբերելիության գնահատման տեսանկյունից, այլե կարնորվում է երկու ն ա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԿԴ1/1347/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
