Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավագումյան — ՎԴ/10054/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ավագումյան — ՎԴ/10054/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/10054/05/201 փետրվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության Ա Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կամո Ավագումյանի ընդդեմ ՀՀ կառավարության, Երնան համայնքի՝ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կամո Ավագումյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումը: ՀՀ վարչական

Ամբողջ Տեքստ

(Աթ Ն

| / Տ 2

ՀՏ ՅՈՐ ՏԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10054/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10054/05/20

Նախագահող դատավոր Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի փետրվարի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության Ա Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կամո Ավագումյանի ընդդեմ ՀՀ կառավարության, Երնան համայնքի՝ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կամո Ավագումյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2022 թվականի որոշմամբ Կամո Ավագումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ե Դատարանի 19.10.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է. Կամո Ավագումյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երնան համայնքի՝ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ

2

2454Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին բավարարվել է, ն Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումը ճանաջվել է առ ոչինչ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության (ներկայացուցիչ՝ Լուսինե Դանոյան) ն Երեանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Նարիմանյան):

Վճռաբեկ բողոքների պատասխան չեն ներկայացվել:

2. ՀՀ կառավարության ի դեմս ՀՀ տարածքային կառավարման ն

ենթակառուցվածքների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Լին մասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խնդրո առարկա որոշման կայացման իրավասություն Երնանի քաղաքապետն առերնույթ ունեցել է: Այսինքն` տվյալ դեպքում վիճարկվող որոշումն ընդունվել է քաղաքաշինության բնագավառում, որում Երնանի քաղաքապետին վերապահված են եղել քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, կառուցապատման աշխատանքները հաստատելու ն կառուցապատումը կազմակերպելու իրավասությունները, որպիսի պարագայում՝ ակնհայտ է, որ Երեանի քաղաքապետն առերնույթ՝ արտաքուստ, խնդրո առարկա որոշումն ընդունել է նշված իրավասությունների շրջանակներում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից նշված նորմերի մեկնաբանման արդյունքում գուցե հնարավոր էր հանգել հետնության, որ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն ընդունվել է դրանց պահանջների խախտմամբ, ինչը կարող է հանգեցնել այդ որոշման անվավերության, բայց ոչ առ ոչինչ լինելուն: Նման պայմաններում բացակայում են Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն առ ոչինչ ճանաչելու «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված ակնառու կոպիտ սխալները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2022 թվականի որոշումը՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

2.. Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 2-րդ, 7-րդ ն 107-րդ հոդվածները, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 19-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի Լին մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Երնան քաղաքում պետական

3

կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին) 1.2-րդ ն 1.13-րդ կետերը:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն անվավեր ճանաչելու հիմքում դրել է 31.12.2004 թվականին ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, մինչդեռ վիճարկվող որոշումը կայացվել է դեռնս 27.12.2004 թվականին, իսկ նույն օրենքն ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը, այսինքն՝ դրա իրավական ուժն ու ըստ այդմ դրանից բխող համապատասխան հետնանքները տարածվում են ն կարող են կիրառվել բացառապես տվյալ ակտի՝ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո: Այսինքն` այդպիսի կանոն սահմանող նորմը չի կարող տարածվել դրա ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, որնէ կերպ չի կարող ազդել դրանց վրա:

Քննարկվող պարագայում Երնանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցված վարույթն ավարտվել է 27.12.2004 թվականին կայացված որոշմամբ, որի նկատմամբ կիրառելի են մինչն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության նորմերը:

Տվյալ դեպքում վիճարկվող որոշումն ընդունվել է քաղաքաշինության բնագավառում, որում Երեանի քաղաքապետին վերապահված են եղել քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, կառուցապատման աշխատանքները հաստատելու ն կառուցապատումը կազմակերպելու իրավասությունները, որպիսի պարագայում՝ ակնհայտ է, որ Երնանի քաղաքապետն առերնույթ ունեցել է վիճարկվող որոշումը կայացնելու իրավասություն, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից գործի թերի քննության ն սխալ մեկնաբանություններ կատարելու արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2022 թվականի որոշումը՝ հայցն ամբողջությամբ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստը.

3 Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշման համաձայն՝ «Հաշվի առնելով Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի բարդ ռելիեֆային դիրքը ն տարածքին հարող հատվածում գտեվող Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հյուրերի ընդունելությունների տան անվտանգության ապահովման հարցը, ինչպես նան Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության 22.12.2004 թվականի հ. 18-11/403 եզրակացությունը.

Լ Սահմանվել է կառուցապատման հատուկ ռեժիմ, Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված եախագծային թաղամասի համար' համաձայն կից սխեմայի:

2. Հանձեարարվել է Երնաի քաղաքապետարանի աշխատակազմի

ճարտարապետության ն քաղաքաշինության վարչությանը Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցեեով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասում հետագա

4

հողհատկացման, կառուցապատողեերին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների մշակման ն կառույցների նախագծերը համաձայնեցնելիս առաջնորդվել սխեմայում եշված պայմաններով: (...)

«Կ. Ուլնեցու Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին սխեմա» հավելվածի համաձայե'

«ա» հատվածում ընդհանրապես բացառվել է հերագա հողահատկացումը ն կառուցապատումը,

«բ» հատվածում կառույցի թույլատրելի բարձրությունը նախատեսվել է միեչն 2 հարկ ն մանսարդ, իսկ նախագիծը համաձայնեցեել| միայն ՀՀ ԱԱԾի համապատասխան եզրակացությունից հետո» (հատոր 1-ին, գ.թ. 48-49):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. կիրառելի՞ է արդյոք «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը դրա ուժի մեջ մտնելուց առաջ ընդունված անհատական իրավական ակտերի եկատմամբ:

Մինեույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցեերով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշման իրավական բնույթը ն ըստ այդմ' գնահատել դրա իրավաչափությունը:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել ն 31.12.2004 թվականին ուժի մեջ է մտել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները.

ա) ակտից հստակ չի երնում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել.

5

բ) ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը.

գ) ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում.

դ)|)ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի «Անցումային դրույթներ» վերտառությամբ 112-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ հարուցված, սակայն նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դեռնս չավարտված վարչական վարույթներն իրականացվում են մինչն նույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության համաձայն, եթե դիմողը, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի դեպքում՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը, գրավոր չեն պահանջում, որ վարույթի չավարտված մասն իրականացվի նույն օրենքին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 03.04.2002 թվականին ընդունված, 31.05.2002 թվականին ուժի մեջ մտած ն 07.04.2018 թվականին ուժը կորցրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նան՝ Օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի տեսակները ն ստորադասությունը, դրանց մշակման, փորձաքենության, ընդունման, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, գործողության 6դադարեցման, մեկնաբանման, ապարզաբանման ու համակարգման ընդհանուր կարգը:

Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն՝ ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով Ա այլ օրենքներով, ինչպես նան տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Վերը վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետնում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը որպես կանոն տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այլ կերպ ասած` նորմատիվ իրավական ակտի ուժը ն դրանից բխող իրավական հետնանքները տարածվում են բացառապես տվյալ ակտի՝ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին ն կիրառելի է դրանից հետո ծագող իրավահարաբերությունների նկատմամբ՝ հաշվի առնելով նան նույն օրենքի անցումային դրույթով նախատեսված կարգավորումները:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նան իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների՝ օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ՝ վարքագծի կանոններ):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ):

6

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում ն կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը:

Իրավական ակտը համարվում է նորմատիվ, եթե պարունակում է թեկուզ մեկ իրավական նորմ (...):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական ակտ է նույն հոդվածի առաջին մասում նշված մարմինների՝ իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական այն ակտը, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ ն սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ ։տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների (այսուհետ՝ անձ) համար:

Անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն ն դրա սահմանած շրջանակում:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ կամ անհատական իրավական ակտերի վրա, եթե նույն օրենքով այլ բան նախատեսված Հէ:

Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում դա ընդունող մարմինը նշում է կատարում դրա բնույթի մասին «Ն» (նորմատիվ), «Ա» (անհատական) ն «Լ» (ներքին, լոկալ) տառերով: Նույն նշումները կատարվում են իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո (...):

Անհատական իրավական ակտի նշումով ընդունված իրավական ակտերի՝ նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն:

Օրենքի 611-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են ն ենթակա չեն կատարման կամ կիրառման:

Վերը նշված նորմերի բովանդակությունից հետնում է, որ օրենսդիրը սահմանել է ՀՀ իրավական համակարգում գործող հնարավոր իրավական ակտերի երեք տեսակ, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է տվյալ իրավական ակտի բնույթին համապատասխանող որոշակի հատկանիշներով: Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի իրավական ակտի բնույթի մասին նշումը, որը կատարվում է իրավական ակտն ընդունող մարմնի կողմից իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո: Այդ նշումը հանդիսանում է այն հատկանիշը, որով իրավական ակտ ընդունած մարմինը որակում է տալիս իր կողմից ընդունված իրավական ակտին: Այսինքն՝ նշում կատարելով իրավական ակտ ընդունած մարմինը սահանում է իրավական ակտի բնույթը՝ այն որակելով նորմատիվ, անհատական կամ ներքին իրավական ակտ:

Այսպես` իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքով նորմատիվ իրավական ակտը բնորոշվում է որպես օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,

7

օրենքով սահմանված դեպքերում ն կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր փաստաթուղթ, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը կամ գործողության դադարեցմանը, իսկ անհատական իրավական ակտը՝ Հայաստանի 60Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետութան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների, ինչպես նան իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների՝ իրենց լիազորությունների շրջանակում ընդունած իրավական ակտն է, որն ունի ժամանակավոր կամ մշտական բնույթ, նախատեսված է մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար, չի պարունակում իրավական նորմ Ա սահմանում է վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պետական կամ համայնքային հիմնարկների համար:

Հատկանշական է, որ անհատական իրավական ակտի մասով օրենսդիրը սահմանել է կանոն առ այն, որ դրանցում նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն (Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս):

Փաստորեն, մի կողմից օրենսդրի կողմից սահմանվել է կանոն առ այն, որ իրավական ակտի բնույթի վերաբերյալ նշումը պետք է կատարվի այն ընդունող մարմնի կողմից, մյուս կողմից սահմանվել է իրավական ակտի բնույթին հակասող դրույթների իրավաբանական ուժ չունենալու կարգավորում, որպիսի պայմաններում ակներն է, որ իրավական ակտի դրույթները պետք է համապատասխանեն այն ընդունող մարմնի կողմից սահմանված իրավական ակտի բնույթին: Այլ կերպ ասած, իրավական ակտն ընդունող մարմինը հստակ պետք է որոշի իր կողմից ընդունվող իրավական ակտի բնույթը՝ ըստ այդմ սահմանելով այդ իրավական ակտի բնույթին համապատասխան դրույթներ՝ դուրս չգալով դրա կարգավորման շրջանակից, ն կատարի իրավական ակտի բնույթին համապատասխան նշում:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ իրավական ակտերի բնույթի հատկորոշումը չի կարող իրականացվել դրա դրույթների վերլուծությամբ: Այսպես՝ Օրենքի կարգավորումների համակարգային վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի բնույթն ուղղակիորեն կախված է այն ընդունող մարմնի որակումից, այլ կերպ ասած՝ իրավական ակտի բնույթը մատնանշող համապատասխան տառի նշումից, քանի որ այդ ակտի բնույթին չհամապատասխանող դրույթներն իրավաբանական ուժ չունեն: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան ընդգծել, որ նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ իրավական ակտի բնույթի պարզման կառուցակարգը էականորեն տարբերվում է գործող 21.03.2018 թվականին ընդունված ն 07.04.2018 թվականին ուժի մեջ մտած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կառուցակարգից:

Վերոգրյալից բխում է, որ իրավական ակտն ընդունող մարմնի կողմից «Ա» (անհատական) նշումով ընդունված իրավական ակտերի՝ նորմատիվ բնույթ ունեցող դրույթներն իրավաբանական ուժ չունեն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ընդգծել է, որ նորմատիվ իրավական ակտի հիմնական բնութագրիչը դրանով սահմանված վարքագծի պարտադիր կանոնների՝ անորոշ թվով անձանց հասցեավորված լինելու հատկանիշն է, այսինքն՝ իրավական նորմ բովանդակելու հատկանիշը (տե'ս, ««Հայ փոքրիկ երգիչեեր» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/0518/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2022 թվականի որոշումը): Ուստի այն պայմաններում, երբ «Ա»

8

(անհատական) նշումով ընդունված իրավական ակտերի դրույթները սահմանում են վարքագծի պարտադիր կանոններ, որոնք հասցեավորված են անորոշ թվով անձանց, իրավաբանական ուժ չունեն ն առոչինչ են՝ համաձայն նախկինում գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը կիրառելի են նույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված վարչական ակտերի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Կամո Ավագումյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումը:

Դատարանը մերժել է Կամո Ավագումյանի հայցը՝ պատճառաբանելով, որ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու համար դրանում պետք է առկա լինեն ակնառու կոպիտ սխալներ, իսկ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշման մեջ բացակայում են ակնառու կոպիտ սխալները: Մասնավորապես, անդրադառնալով Երնանի քաղաքապետի՝ նման ակտ ընդունելու իրավասություն չունենալու հանգամանքին, Դատարանն արձանագրել է, որ այդպիսի իրավասության բացակայությունը պետք է լինի բավականաչափ ակնառու, ակնհայտ, Ա ոչ թե պարզվի որոշակի հանգամանքների ն (կամ) կիրառելի նորմերի վերլուծության կամ մեկնաբանության արդյունքում:

Դատարանն արձանագրել է, որ խնդրո առարկա որոշման կայացման իրավասություն Երնանի քաղաքապետն առերնույթ ունեցել է: Այսպես` որոշումն ընդունվել է քաղաքաշինության բնագավառում, որում Երեանի քաղաքապետին վերապահված են եղել քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողության իրականացման, կառուցապատման աշխատանքները հաստատելու ն կառուցապատումը կազմակերպելու իրավասություն: Եվ առերնույթ՝ արտաքուստ, խնդրո առարկա որոշումն ընդունվել է նշված իրավասությունների շրջանակներում: Այլ է խնդիրը, որ հայցվորի կողմից նշված նորմերի մեկնաբանման արդյունքում գուցե հնարավոր է հանգել հետնության, որ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումն ընդունվել է դրանց պահանջների խախտմամբ, ինչը Դատարանի գնահատմամբ կարող է հանգեցնել այդ որոշման անվավերության, բայց ոչ՝ առ ոչինչ լինելուն:

Վերաքննիչ դատարանի 30.11.2022 թվականի որոշմամբ բավարարվել է Կամո Ավագումյանի վերաքննիչ բողոքը, ն Դատարանի 19.10.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է: Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումը ճանաչվել է առ ոչինչ այն պատճառաբանությամբ, որ վարչական մարմնի՝ որնէ հարց կարգավորելու լիազորությունը հստակորեն ենթակա է բացահայտման, քանզի վարչական մարմինների լիազորությունները սպառիչ սահմանված են օրենքով, ն այդ շրջանակից դուրս վարչական մարմինը չի կարող որնէ գործողություն իրականացնել: Ուստի վարչական մարմնի՝ այս կամ այն հարցի լուծման համար լիազորություն ունենալու հարցը չի կարող բացահայտվել մոտավոր կերպով, այլ համապատասխան իրավական ակտերի ուսումնասիրության ն վերլուծության արդյունքում միանշանակ պետք է հաստատվի կամ հերքվի վարչական մարմնի կոնկրետ հարցի առնչությամբ լիազորություն ունենալու հանգամանքը:

9

Ընդ որում, այդ հանգամանքի բացահայտումից ուղղակիորեն կախված է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հարցը, քանզի, եթե վարչական մարմնի լիազորությունների բացահայտման արդյունքում պարզվի, որ վարչական մարմինն իրավասու չէր կարգավորելու ընդունած վարչական ակտով կարգավորվող հարցը, այդ վարչական ակտը կհամարվի առ ոչինչ:

Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Երնան քաղաքում պետական կառավարման մասին ՀՀ նախագահի 1997 թվականի թիվ ՆՀ-/27 հրամանագրում, որով սահմանվել են Երնանի քաղաքապետի լիազորությունները, բացակայում է Երնանի քաղաքապետին տրված որնէ լիազորություն ՀՀ հողային պաշարների պետական կառավարումն իրականացնելու հետ կապված, այդ թվում՝ առանձին նպատակային նշանակության հողերի համար հատուկ իրավական ռեժիմի ն օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանման հետ կապված: Մինչդեռ ինչպես նշվեց վերը, 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշմամբ Երնան քաղաքի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում, ի թիվս այլնի, սահմանվել են հողահատկացման որոշ սահմանափակումներ, որպիսի լիազորությամբ Երնանի քաղաքապետն օժտված չի եղել:

Անդրադառնալով քաղաքաշինության ոլորտում վերջինիս լիազորությանը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երեանի քաղաքապետը կազմում է Երնան քաղաքի գլխավոր հատակագիծը Ա հողերի օգտագործման սխեման ու ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Այսինքն՝ Երնան քաղաքի քաղաքաշինական փաստաթուղթը` Երնանի գլխավոր հատակագիծը հաստատել է ՀՀ. կառավարությունը, իսկ Երնանի քաղաքապետի լիազորությունը սահմանափակվել է բացառապես հատակագծի ն հողերի օգտագործման սխեմաներ կազմելով ն ՀՀ կառավարությանը ներկայացնելով:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Երնանի քաղաքապետը չի ունեցել լիազորություն՝ սահմանելու կառուցապատման հատուկ ռեժիմ կամ հողահատկացման սահմանափակումներ, որպիսի պայմաններում Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշումը հանդիսանում է առ ոչինչ վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը ն Վերաքենիչ դատարանի դիրքորոշումները' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Երնանի քաղաքապետը 27.12.2004 թվականին ընդունել է «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով Ա երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումը, որի համաձայն՝

1. Սահմանվել է կառուցապատման հատուկ ռեժիմ, Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայանփողոցներով ն երկաթգծով պարփակված նխագծային թաղամասի համար՝ համաձայն կից սխեմայի:

2. Հանձնարարվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի

ճարտարապետության ն. քաղաքաշինության վարչությանը Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասում հետագա հողահատկացման, կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների մշակման ն կառույցների նախագծերը համաձայնեցնելիս առաջնորդվել սխեմայում նշված պայմաններով: (...)

10

«Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով Ա երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին սխեմա» հավելվածի համաձայն՝

«ա» հատվածում ընդհանրապես բացառել լթհետագա հողահատկացումը ն կառուցապատումը,

«բ» հատվածում կառույցի թույլատրելի բարձրությունը նախատեսել մինչն 2 հարկ ն մանսարդ, իսկ նախագիծը համաձայնեցնել միայն ՀՀ ԱԱԾի համապատասխան եզրակացությունից հետո:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ Երեանի քաղաքապետի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով Ա երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումն ընդունվել է 27.12.2004 թվականին, իսկ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել 31.12.2004 թվականին: Նման պայմաններում «Վարչարարության հիմունքների նե վարչական վարութի մասին» ՀՀ «օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերը, մինչն նույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա չեն տարածվում: Ուստի վիճարկվող ակտի իրավական բնույթը ն իրավաչափությունը ենթակա են գնահատման իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումներին համապատասխան:

Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումն ընդունվել է 03.04.2002 թվականին ընդունված, 31.05.2002 թվականին ուժի մեջ մտած ն 07.04.2018 թվականին ուժը կորցրած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի գործողության պայմաններում, ուստի վիճարկվող ակտի բնութը պետք է որոշել նշված օրենքի կարգավորումներին համապատասխան:

Տվյալ դեպքում Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումը ընդունող մարմնի կողմից որակվել է որպես անհատական իրավական ակտ, քանի որ ակտի հերթական համարից հետո կատարվել է «Ա» (անհատական) նշումը: Մինչդեռ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավական ակտը ընդունվել է «Ա» (անհատական) նշումով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ իրավական ակտը պարունակում է նորմատիվ բնույթ ունեցող դրույթներ: Մասնավորապես` Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի թիվ 2454-Ա որոշմամբ Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի համար սահմանվել է կառուցապատման հատուկ ռեժիմ, որն ուղղված է չորոշակիացված ու չանհատականացված հասցեատերերի: Նույն որոշման բաղկացուցիչ մասը կազմող «Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին սխեմա» հավելվածի համաձայն՝ «ա» հատվածում ընդհանրապես բացառվել է հետագա հողահատկացումը ն կառուցապատումը, իսկ «բ» հատվածում կառույցի թույլատրելի բարձրությունը նախատեսվել է մինչն 2 հարկ Ա մանսարդ, իսկ նախագիծը համաձայնեցնել միայն ՀՀ ԱԱԾ-ի համապատասխան եզրակացությունից հետո:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ

11

սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումը, չնայած «Ա» (անհատական) նշումով ընդունված լինելու հանգամանքին, պարունակում է նորմատիվ բնույթ ունեցող դրույթներ, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն իրավաբանական ուժ չունեն ն առ ոչինչ են:

Ընդ որում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Երեանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով ն երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշումը առ ոչինչ է իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների ուժով, իսկ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն:

Հետնաբար Վերաքննիչ դատարանը, 30.11.2022 թվականի որոշմամբ ճանաչելով Երնանի քաղաքապետի 27.12.2004 թվականի «Երնանի Կ. Ուլնեցու, Բաբայան փողոցներով նե երկաթգծով պարփակված նախագծային թաղամասի որոշ հատվածներում կառուցապատման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» թիվ 2454-Ա որոշման առ ոչինչ լինելը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն կիրառել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, որը տվյալ դեպքում կիրառելի չէ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի թերի կամ սխալ պատճառաբանված դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայաց նելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, Ա առկա ապացույցները ն հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքների հիմքերը բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքները ենթակա են մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝՝ սույն որոշման պատճառաբանություններով:

12

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության ն Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքների համար պետական տուրքերը վճարված լինելու պարագայում պետական տուրքերի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջիններիս բողոքները ենթակա են մերժման:

Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ, ՀԱԿՈԲՅԱՆ

ՕՕ Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 փետրվարի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/10054/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել