ՎԴ/4556/05/20
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Վան Ատամնաբուժարան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 14.07.2020 թվականի թիվ 4124518 ակտը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.07.2020 թվականի թիվ 4124518 ակտը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 08.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վ
Ամբողջ Տեքստ
Աա Ան,
//7 1 ՏԱՅՐ
(ՈՀ Ն
ՊԱՊՆ ՅՈԹ ՀՈՎ
ՀՏ ՐԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/20
Նախագահող դատավոր` Լ. Հակոբյան
Դատավորներ՝ Է. Նահապետյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հունիսի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Վան Ատամնաբուժարան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 14.07.2020 թվականի թիվ 4124518 ակտը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.07.2020 թվականի թիվ 4124518 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 08.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 08.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասը, 412-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 28.09.2017 թվականի թիվ 1214-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ եկել է ոչ իրավաչափ եզրահանգման այն մասին, որ սույն գործի շրջանակներում չի ապացուցվել պատասխանողի կողմից ՀՀ կառավարության թիվ 1214Ն որոշման Կարգի 4-րդ կետով սահմանված պարտականությունները ստուգողների կողմից փաստացի կատարված լինելու փաստը: Վերաքննիչ դատարանը սխալ է հետազոտել գործում առկա ապացույցները, մասնավորապես, հաշվի չի առել, որ 12.06.2020 թվականին տնտեսվարող սուբյեկտին է հանձնվել գրություն, որով պահանջվել է ներկայացնել ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը: Նույն գրությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին տեղեկացվել է նան հայտարարություն տալուց հրաժարվելու իր իրավունքի մասին: Նշված գրությունը ստորագրվել է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կողմից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը նման պայմաններում կատարել է ոչ ճիշտ եզրահանգումներ:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել համապատասխան դատարանհ՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
ՉՖ Կոմիտեի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 15.05.2020 թվականի թիվ 4124518 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպելու ն (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 31-32):
2) Համաձայն 12.06.2020 թվականին Կոմիտեի այցելության ժամանակ Վարդուհի Ղազարյանի անվամբ կազմված հայտարարության՝ «Ես՝ Վարդուհի Ղազարյանի Հարությունի, բացատրված եմ հայտարարություն տալուց հրաժարվելու իմ իրավունքի վերաբերյալ ն իմ համաձայնությամբ տալիս եմ սույն հայտարարությունը այն մասին, որ ես՝ Վարդուհի Ղազարյան Հարությունի (.) «Վան Ատամեաբուժարան» ՍՊԸ աշխատում եմ 2020 թ-ից, որպես` բուժքույր: Ինձ հեր աշխ պայմանագիր չի կեքվել, շաբաթական աշխափում եմ 5 օր, օրը 8 ժամ, 70.000»:
Հայտարարությունը ստորագրված Հէ (հատոր 1-ին, գ.թ. 18, 43):
3
3) Կոմիտեի ստուգող տեսուչների կողմից Ընկերության տնօրեն Հայկ Վանցյանին ուղղված 12.06.2020 թվականի գրությամբ պահանջվել է Կոմիտեի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 15.05.2020 թվականի թիվ 4124518 հանձնարարագրի համաձայն իրականացվող ստուգման նպատակներից ելնելով անհապաղ տրամադրել փաստացի աշխատանք կատարող, ինչպես նան ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով՝ աշխատանքային հարաբերություների մեջ նախկինում գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը: Տեղեկացվել է նան հայտարարություն տալուց հրաժարվելու տնտեսվարող սուբյեկտի իրավունքի մասին: Գրությունը ստորագրվել է Կոմիտեի ստուգող տեսուչների կողմից, ինչպես նան դրա մեկ օրինակը ստացվել ն ստորագրվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 44):
4) Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 25.06.2020 թվականին կազմվել է արձանագրություն, որում նշվել է, որ Կոմիտեի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի 15.05.2020 թվականի թիվ 4124518 հանձնարարագրի համաձայն՝ 12.06.2020 թվականին այցելություն է կատարվել Ընկերություն: Համեմատելով տվյալ պահին փաստացի գործունեություն իրականացնող աշխատողների անհատական տվյալներն Ընկերության կողմից նախապես ներկայացված վարձու աշխատողի ն պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտերի հետ՝ պարզ է դարձել, որ տվյալ պահին փաստացի գործունեություն իրականացնող բուժքույր Վարդուհի Ղազարյանի համար Ըկերության կողմից վարձու աշխատողի ն պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի տվյալների գրանցման հայտ նախապես չէր ներկայացվել, ինչպես նան Վարդուհի Ղազարյանի աշխատանքային գործունեությունը հիմնավորող որնէ փաստաթուղթ ստուգող տեսուչներին չի ներկայացվել: Նույն օրը՝ 12.06.2020 թվականին, Ընկերության կողմից ուղարկվել է Վարդուհի Ղազարյանի համար վարձու աշխատողի ն պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտ՝ աշխատանքային հարաբերությունների սկիզբը նշելով 13.06.2020 թվականը:
Արձանագրվել է նան, որ 12.06.2020 թվականին այցելության ժամանակ Վարդուհի Ղազարյանը տվել է գրավոր հայտարարություն` Ընկերությունում իր աշխատանքային գործունեության վերաբերյալ, սակայն տնօրենի ցուցումով այն չի ստորագրել:
Ստուգման ընթացքում հարկ վճարողը ստուգող տեսուչներին ներկայացրել է Ընկերութան ն Վարդուհի Ղազարյանի միջե կնքված ուսումնական պրակտիկայի պայմանագիր, ինչպես նան 13.06.2020 թվականին կնքված աշխատանքային պայմանագիր:
Ակտը ստորագրվել է Կոմիտեի ստուգողների կողմից (հատոր 1-ին, գ.թ. 16-17):
5) Կոմիտեի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ստուգող տեսուչների կողմից 15.05.2020 թվականի թիվ 4124518 հանձնարարագրի համաձայն` 12.06.2020 թվականից մինչն 25.06.2020 թվականն Ընկերությունում իրականացված աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպելու ն (կամ) աշխատողի համար գրանցման հայտ
4
ներկայացնելու ճշտության ստուգման վերաբերյալ 26.06.2020 թվականին կազմվել է թիվ 4124518 ակտի նախագիծը, որը, ըստ դրանում առկա ձեռագիր գրության, «ուղարկվել է փոստային ծառայության միջոցով տնօրենի բացակայության պատճառով»:
Գործում առկա չէ ապացույց այն մասին, որ նշված ակտի նախագծի վերաբերյալ Ընկերության տնօրենը ներկայացրել է առարկություն (հատոր 1-ին, գ.թ. 38-42):
6'՞ Կոմիտի Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 14.07.2020 թվականի թիվ 4124518 ակտով արձանագրվել է հետնյալը. «.. 12.06.2020թ-ից 25.06.2020թ-ին ք. Երնան, (Թումանյան 23 հասցեում գործունեություն իրականացնող «ՎԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ» ՍՊԸ-ում փաստացի աշխատանքային գործունեություն իրականացնող անձանց տվյալների ն մինչն ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը հարկային մարմին ներկայացված գրանցման հայտերի տվյալների Ա առկա աշխատանքային պայմանագրերի համադրումից պարզվեց, որ փաստացի աշխատանքային գործունեություն իրականացնող թվով 1 (մեկ) աշխատակցի՝ բուժքույր Վարդուհի Հարությունի Ղազարյանի (անձնագիր ՃՔ 0494911) համար բացակայում էր ՀՀ օրենդրությամբ սահմանված ժամկետում ներկայացվող գրանցման հայտը, գրավոր աշխատանքային պայմանագիրը Ա (կամ) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը:
Նշված փաստի վերաբերյալ 25.06.2020 թվականին ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28ի Կ 1214Ն որոշմամբ սահմանված կարգով կազմվեց արձանագրություն (արձանագրությունը կցվում է):
Խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասի ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ ն 85-րդ հոդվածների պահանջները:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ն գրավոր պայմանագրի բացակայության) ն (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիի կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից յուրաքանչյուր չձնակերպված վարձու աշխատողի համար գանձվում է տուգանք՝ 250000 դրամի չափով:
Ընդամենը ենթակա է վճարման պետ. բյուջե 250000 դրամ ...»:
Ակտը ստորագրվել է Կոմիտեի ստուգողների կողմից, սակայն հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավար) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից այն չի ստորագրվել (հատոր 1-ին, գ.թ. 11-15, 33-37):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թուլ է տրվել ՀՀ
5
կառավարության իրավահարաբերությաան ծագման պահին գործող խմբագրությամբ «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ն գրավոր պայմանագրի բացակայության) ն (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու կարգը ն արձանագրության ձնը սահմանելու մասին» 28.09.2017 թվականի թիվ 1214-Ն որոշման հավելված 1-ով սահմանված «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ն գրավոր պայմանագրի բացակայության) ն (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու» կարգի (այսուհետ` Կարգ) 4-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու համար լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի իրավաչափությանը' ՀՀ կառավարության կողմից սահմաեված կարգի պարտադիր պահպանման տեսանկյունից:
Իրավահարաբերութան ծագման պահին գործող լ խմբագրութամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ն գրավոր պայմանագրի բացակայության) ն (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ա ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված ն արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական
6
անձանցից) գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չձնեակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետնյալ պահանջները վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական ն իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (..) ստուգող մարմինը կազմում է ակտը ն դրա մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, (..) ներկայացնում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայե՝ (...) ակտում նշվում են՝
1) ակտի անվանումը, համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը Ան վայրը.
2) ստուգում իրականացնող պետական մարմնի անվանումը.
3) ստուգում նշանակելու մասին հրամանի կամ հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.
4) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.
5) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը ն հարկ վճարողի հաշվառման համարը (համարները), ինչպես նան վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.
6) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը Ա ժամանակահատվածը.
7) փորձագիտական եզրակացությունը ստուգման ընթացքում փորձաքենություն անցկացնելու դեպքում: Փորձագիտական եզրակացությունը կցվում է ակտին ն կազմում է դրա անբաժանելի մասը.
8) ստուգաթերթի անվանումը, ընդունման ամսաթիվը, հերթական համարը, որում ընդգրկված հարցերի շրջանակներում իրականացվել է ստուգումը, ինչպես նան ստուգաթերթի այն հարցերը, որոնց պատասխանները հիմք են հանդիսացել խախտումն արձանագրելու համար, բացառությամբ հարկային Ա մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի
7
կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության ն օրինականության նկատմամբ հսկողության դեպքերի.
9) ստուգմամբ բացահայտված խախտումները, խախտումների նկարագրությունը, խախտման ժամկետը (եթե հնարավոր է որոշել) նե այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
10) պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը.
11) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Կարգի 4-րդ կետի համաձայն աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն` աշխատանքի ընդուսմման մասին անհատական իրավական ակտի ն գրավոր ։պայմանագրի բացակայության) ն (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք կատարում են հետնյալ քայլերը՝
1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, իսկ նույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նան ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի իմաստով՝ նախկինում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության ն առկայության դեպքում՝ նան գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.
2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող այն անձանց ցանկը, որոնց մասով եկամտային հարկի Աո սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների հիման վրա նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել (բացառությամբ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների ն քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նան այն անձանց, որոնց գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն).
3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, իսկ նույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքում` նան ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ն գրավոր պայմանագիր՝ բացառությամբ՝
ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի ն ուսումնական հաստատության միջն գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատու մոտ գործուղված պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),
8
բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն),
գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),
դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց.
4) գործատուին տեղեկացնում են բացատրություն տալուց հրաժարվելու: նրա իրավունքի մասին ն, նրա համաձայնությամբ, վերցնում են գրավոր բացատրություն: Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզում են նույն կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.
5) նույն կետի 3-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին ն, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (բացառությամբ նուն կարգի 3-րդ կետով նախատեսված այն դեպքերի, երբ ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած անձն այլնս տվյալ գործատուի մոտ չի աշխատում), որտեղ նշվում են՝
ա. հայտարարություն տվող անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
բ. հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը,
գ. տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը:
Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծությունից հետնում է, որ աշխատողի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձնակերպված չլինելու փաստը ստուգում իրականացնող անձանց կողմից սահմանված կարգով արձանագրվելու դեպքում գործատուն, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, ենթարկվում է համապատասխան պատասխանատվության: Այսինքն, օրենսդրի կողմից գործատուին ուղղված` հարկային մարմնին նոր աշխատողի գրանցման հայտ ներկայացնելու պահանջը, կրում է իմպերատիվ բնույթ: Հակառակ պարագայում, ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1ին մասի իմաստով իրավախախտման առկայության դեպքում, ստուգումն իրականացնող անձինք ՀՀ կառավարության կողմից հաստատված Կարգի 4-րդ կետի դրույթների պահպանմամբ արձանագրում են նշված փաստը, որե էլ հիմք է հանդիսանում գործատուին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: Նման պայմաններում կարնորվում է այն հանգամանքը, որ ստուգումն իրականացնող անձինք գործատուի մոտ աշխատողի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձնակերպված չլինելու փաստն արձանագրելիս, պահպանեն Կարգի 4-րդ կետով սահմանված հերթական քայլերը: Ընդ որում, Կարգի 4-րդ կետով սահմանված քայլերից թեկուզ մեկը պահպանած չլինելը կարող է հիմք հանդիսանալ ստուգումն իրականացնող անձանց կողմից կազմված ակտի իրավաչափությունը վիճարկելու, հետագայում նան՝ այն անվավեր ճանաչելու համար:
9
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ աշխատողի` աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձնակերպված չլինելու փաստն արձանագրելիս՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի դրույթների պահպանման, գործատուի կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու համար լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի կազմման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներով հայտնել է այնպիսի դիրքորոշումներ, որոնք կիրառելի են նան ներկայում գործող իրավակարգավորումների պայմաններում` նկատի ունենալով, որ թե' նախկին, թե' ներկայում գործող նորմատիվ իրավական ակտերով ամրագրված դրույթները, ըստ էության, նույնական են ն կարգավորում են միննույն իրավահարաբերությունները:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճելի իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ ն 102-րդ հոդվածների բովանդակությունից հետնում է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունների ծագման համար օրենսդիրը նախատեսել է հետնյալ հիմքերը. (1) գրավոր աշխատանքային պայմանագիր կամ (2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունների ծագման վերոգրյալ հիմքերի միաժամանակյա բացակայության դեպքում իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական: Փաստորեն, օրենսդրի տեսանկյունից` առանց ։աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի իրականացվող աշխատանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում որակվում է որպես անօրինական աշխատանք, որը գործատուի համար առաջացնում է վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անբարենպաստ հետնանքները (րես, անհատ ձեռնարկատեր Կարիեե Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/1264/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավական նորմի բովանդակային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստի առկայության դեպքում գործատուն պարտավոր է յուրաքանչյուր չձնակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել ն վճարել եկամտային հարկ, որի չափը պայմանավորված է չձնակերպված վարձու աշխատողների քանակով: Ընդ որում, գործատուի համար նշված անբարենպաստ հետնանքը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե իրավասու մարմինը տվյալ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի
10
25-րդ հոդվածի 5-րդ մասը, վիճելի իրավահարաբերության պահին գործող՝ 25.07.2013 թվականի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրելու կարգը ն. արձանագրության ձնը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման 1-ին կետով սահմանել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը (այսուհետ` Կարգ)՝ համաձայն թիվ 1 հավելվածի, ն աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (...) փաստի վերաբերյալ արձանագրության ձնը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
Կարգի 2-րդ կետի համաձայն՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (...) փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նան հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (նուն կարգի իմաստով՝ ստուգում) շրջանակներում: Նույն կարգի իմաստով՝ աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:
Վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստը հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից կարող է արձանագրվել տվյալ գործատուի՝ որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ իրականացվող օրենքով նախատեսված հետնյալ ընթացակարգերի միջոցով.
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում,
2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգում,
3) առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգում,
4) օպերատիվ հետախուզական միջոցառում:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված նշված ընթացակարգերի շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի խնդիրը, ի թիվս այլնի, տվյալ գործատուի՝ որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ աշխատանք կատարող այնպիսի անձանց բացահայտումն է, որոնց վերաբերյալ առկա չէ աշխատանքի ընդունման մասին գրավոր պայմանագիր կամ անհատական իրավական
11
ակտ: Նշված փաստի բացահայտումը հիմք է հանդիսանում գործատուի նկատմամբ վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված անբարենպաստ հետնանքների կիրառման համար: Սակայն վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ ոչ միայն սահմանված են աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստի արձանագրմանն ուղղված միջոցառումները ն այդ միջոցառումների շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից բացահայտման ենթակա փաստերի էությունը, այլ նան մանրամասն շարադրված են այն ընթացակարգային կանոնները, որոնք պետք է հաջորդաբար կատարվեն իրավասու մարմնի կողմից իր առջն դրված խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար:
Այսպես, Կարգի 4-րդ կետի համաձայն աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (..) փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետնյալ գործողությունները՝
3 գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող (..) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության ն առկայության դեպքում՝ նան գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.
2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող (...) այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր (...).
3) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով պարզում են նուն կետի 2-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.
4) նույն կետի 2-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին ն, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (.), որտեղ նշվում են՝ հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.
5) նուն կետի 4-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (...) փաստի վերաբերյալ կազմվող՝ վիճելի իրավահարաբերության պահին գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված արձանագրության (...) անբաժանելի մասն է:
Կարգի 5-րդ կետի համաձայն՝ արձանագրության մեջ պարտադիր նշվում են նույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց)
12
անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (...):
Կարգի 6-րդ կետի համաձայն՝ արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:
Փաստորեն, այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրելիս իրավասու մարմնի պաշտոնատար անձինք պետք է հաջորդաբար իրականացնեն Կարգի 4-րդ կետում նկարագրված քայլերը: Այնուհետն իրավասու մարմնի պաշտոնատար անձանց կողմից պետք է կազմվի վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձնի արձանագրություն, որում պետք է նշվեն, /ութո Յիճ, փաստացի աշխատանք կատարած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները), նրանց կողմից կատարվող աշխատանքային սպարտականությունների բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը), իսկ փաստացի աշխատանք կատարած անձանցից հայտարարություններ վերցված լինելու դեպքում այդ հայտարարությունները պետք է կցվեն նշված արձանագրությանը: Եթե աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրվել է օրենքով նախատեսված դեպքերում ն կարգով իրականացվող ստուգումների արդյունքում, ապա նշված արձանագրությունը պետք է կցվի ստուգման ակտին՝ որպես դրա անբաժանելի մաս:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձնակերպելու փաստը վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրելու օրենսդրական պահանջը հետապնդում է գործի փաստերի բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ քննարկումն ու բոլոր հանգամանքների բացահայտումն ապահովելու նպատակ, որը հետագայում, մասնավորապես՝ վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում հնարավորություն կտա պարզելու այդ վարչական ակտի իրավաչափությունը: Հետնաբար աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտի վիճարկման դեպքում վարչական դատարանը պետք է նախնառաջ պարզի այն հարցը, թե տվյալ վարչական ակտը կայացրած իրավասու մարմինը պահպանել է արդյոք վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգի պահանջները, թե՝ ոչ (տես, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/6872/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ընդգծել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ ն 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից
13
բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները ն իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտը հիմնավորելու վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների ն. ազատությունների գործնականում արդյունավետ "պաշտպանությունը (տես, Գիթա Հեյդարիմարանջեհն ըեդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ ն 10-րդ կետերով ստուգման ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջների իրավական վերլուծությանը՝ արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ այդ իրավադրույթների ուժով ստուգման ակտը պետք է ամբողջական ն հստակ տեղեկություններ պարունակի ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրության, խախտված իրավական նորմերի ե պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերի վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստուգման ակտի բովանդակությանն ուղղված նշված օրենսդրական պահանջների պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի պարզել տվյալ ստուգման ակտի իրավաչափության հարցը (տես, «Արթիկի «Ստեկլոմաշ»» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչության թիվ ՎԴՏ/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անհատ ձեռնարկատեր Մարտին Զարոյանն ընդդեմ ՀՀ ֆինաեսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/6872/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով վարչական ակտերի հիմնավորվածության պահանջի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումները, գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու համար տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը (մասնավորապես` ստուգման ակտը) պետք է պարունակի հիմնավորում, ուր ճիճ, աշխատողի աշխատանքի ընդունումը գրավոր չձնակերպելու փաստը վիճելի իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ սահմանված Կարգին համապատասխան արձանագրված լինելու վերաբերյալ, քանի որ նշվածն այն էական փաստական ն իրավաբանական հանգամանքներից մեկն է, որը հիմք է հանդիսանում վիճելի իրավահարաբերության պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու համար:
14
Այսպիսով, վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել նան, որ թեն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները ձնավորվել են տվյալ իրավահարաբերությունների ծագման պահին գործող նորմատիվ իրավական ակտերի՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի ն ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների կիրառման արդյունքում, այդուհանդերձ դրանք իրենց արդիականությունը չեն կ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/4556/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
