ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի մարտի 3-ին «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ կետով. «6. Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 20 տոկոսը և 50 տոկոսը:»: Հ ՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով` «ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ.»: Հ ՈԴՎԱԾ 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «Կանոնադրական հիմնադրամի» բառերը փոխարինել «ընդհանուր կապիտալի» բառերով: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածը «ներկայացուցչությունները գրանցելու» բառերից հետո լրացնել «, բանկի ղեկավարներին որակավորման վկայականներ տրամադրելու» բառերով: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 35-րդ հոդվածում` ա) հանել 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը. բ) 2-րդ մասի երկրորդ պարբերության վերջում ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասություն. «Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 1 -րդ գլխով սահմանված կարգով:». գ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Օտարերկրյա պետությունում գործող բանկում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող բանկում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ բանկ ստեղծելը չի համապատասխանում սույն կետի պահանջներին ու պայմաններին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:»: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում` ա) «դ» ենթակետը «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով. բ) «ե» ենթակետը «անձանց» բառից հետո լրացնել «, անձի» բառով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով: Հ ՈԴՎԱԾ 8. Օրենքի 49-րդ հոդվածում` ա) վերնագիրը «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով. բ) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո ավելացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը. գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն` «Բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, ընդ որում, խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»: Հ ՈԴՎԱԾ 9. Օրենքի 50-րդ հոդվածում` ա) վերնագիրը «անձանց» բառից հետո լրացնել «անձի» բառով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով. բ) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո ավելացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը. գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն` «Բանկի հետ կապված անձի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի:»: Հ ՈԴՎԱԾ 10. Օրենքի 57-րդ հոդվածում` ա) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 1 գլխով սահմանված կարգով:». բ) նույն հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հ ՈԴՎԱԾ 11. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի «վեցամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով: Հ ՈԴՎԱԾ 12. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի «վեցամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. մարտի 30 Երևան ՀՕ-46-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-46-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (24.04.2004-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.04.14/21(320) Հոդ.479 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.03.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.03.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 24.04.2004 Հիմնական ակտ 03.03.2004, ՀՕ-46-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.06.1996, ՀՕ-68 30.06.1996, ՀՕ-68 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2004 թ.
- Գործի #:
- ՀՕ-46-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
