ՎԴ/1206/05/21
Ամփոփում
քննելով «ՄուշՄէդա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երնան համայնքի՝ ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը ապատճառված վնասը հատուցելուն Երնան համայնքին պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Երնան համայնքին հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը պատճառված վնասը՝ 723.194.113,4
Ամբողջ Տեքստ
/2ԹԱ ՑԱՆԿ ուի
ՄՐՏ ՄԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1206/05/21
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ//1206/05/21
Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ա. Առաքելյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հոկտեմբերի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՄուշՄէդա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.02.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երնան համայնքի՝ ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը ապատճառված վնասը հատուցելուն Երնան համայնքին պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Երնան համայնքին հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը պատճառված վնասը՝ 723.194.113,4 կամ 675.872.378 ՀՀ դրամ գումարը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ պարտավորեցվել է Երնան համայնքին (քաղաքապետարանին) «ՄուշՄէդա» ՍՊԸ-ին հատուցել 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2023 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.07.2022 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Տ. Խուրշուդյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լ. Հարությունյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասը ն 63-րդ հոդվածի Էին մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ, 48-րդ ն 102-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1Լին մասը, 26-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի Էին մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սուն վարչական գործում առկա գրավոր ապացույցներով հիմնավորված է Ընկերությանը պատճառված իրական վնասի փաստացի չափը, ն Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ Դատարանը չի պարզել իրական վնասի փաստացի չափը, անհիմն է, քանի որ հայցվոր կողմը Դատարանին ներկայացրել է համապատասխան միջնորդություն՝ փորձաքննություն նշանակելու մասին: Դատարանը, 01.10.2021 թվականի որոշմամբ, բավարարելով Ընկերության կողմից ներկայացված գրավոր միջնորդությունը, նշանակել է դատաշինարարատեխնիկական Աե դատաապրանքագիտական համալիր փորձաքենություն:
Արդյունքում «Գնահատման ն փորձաքննությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 26.01.2022 թվականին տրվել է թիվ ԱԳ-01/ՎԴ/22 փորձագետի եզրակացությունը (այսուհետ` Եզրակացություն), որին ծանոթանալով Ընկերությունը 04.05.2022 թվականին Դատարան է ներկայացրել հայցապահանջը հստակեցնելու մասին դիմում, որը 03.05.2022 թվականին ուղարկվել է նան պատասխանողին: Երնանի քաղաքապետարանը հայցվող փոխհատուցման ենթակա գումարի չափի ն վնասի տեսակի՝ իրական ն բաց թողնված օգուտի վերաբերյալ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր կարգով Դատարանում որնէ առարկություն Օ:կամ դիրքորոշում չի հայտնել ն չի վիճարկել վերջինիս արժանահավատությունը, սակայն վերաքննիչ բողոքը բավարարվել է հենց այդ փաստարկների հիմքով:
«Տիգրիս» ՍՊ ընկերության կողմից տրված հաշվետվությամբ փաստացի արտացոլված է գույքի՝ մինչն այն քանդելը եղած (առկա) վիճակը ն տրվել է վերջինիս շուկայական արժեքի գնահատումը: Նշված հաշվետվության բացակայության պարագայում գրեթե անհնարին կարող էր դառնալ փոխհատուցման գումարի հաշվարկը, քանի որ Երնան համայնքը նման իրավիճակում կարող էր անգամ պնդել, որ տարածքը կառուցապատված չի էլ եղել, Ընկերությունը որնէ ներդրում չի կատարել, հետնաբար հայցվորին որնէ վնաս չի պատճառվել:
Վերաքննիչ դատարանը համակցության մեջ պատշաճ չի գնահատել «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 05.12.2010 թվականին տրված գույքի շուկայական արժեքի վերաբերյալ հաշվետվությունը, փորձագիտական Եզրակացությունը, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից 06.10.2020 թվականին տրված թիվ 720 ն 07.02.2023 թվականին տրված թիվ 4-234
Յ
տեղեկանքները, սույն վարչական գործում առկա գրավոր մյուս ապացույցները: Ընդ որում, Վերաքննի: դատարանը հաշվի չի առել իրադարձությունների՝ քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման ժամանակահատվածը, կառուցապատման աշխատանքների նե վարկի տրամադրման ժամանակահատվածները,, կատարված աշխատանքների գնահատումն ու տրամադրված վարկի գումարի չափերի մոտավոր համընկնումները, որոնց համակցության մեջ գնահատման դեպքում կարելի է եզրակացնել, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված վարկային միջոցների ձեռք բերման նպատակը եղել է հիմնական միջոցների համալրումը, որոնք օգտագործվել են բացառապես
ք. Երնան, Աբովյան փող., թիվ 26/3 հասցեում ստորգետնյա հասարակական զուգարանի Ա բացօթյա սրճարան կառուցելու նպատակով:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից փորձագիտական եզրակացության՝ «ապրանքագիտական» մասի վերաբերյալ պատճառաբանությանը ն փորձագետի կողմից նշված այն հանգամանքին, որ արտացոլված գնահատման արդյունքը փորձագետի կարծիքն է գույքի հավանական շուկայական արժեքի վերաբերյալ ն չի կարող հանդիսանալ երաշխիք, որ անշարժ գույքն ազատ շուկայում կտրվի վարձով նույն եզրակացությամբ հաշվարկված արժեքով ապա այդ մասով Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել փորձագիտական Եզրակացությունը, հակառակ դեպքում նման եզրահանգում չէր կատարի, քանի որ ցանկացած եզրակացություն՝ ըստ իր բնույթի, ունի այդ բաժինը, որն ունի հստակ մշակված ձնաչափ: Այսինքն՝ դա Եզրակացության բովանդակության մի մասն է կազմում:
Տվյալ դեպքում պահպանված են բոլոր պայմանները հայցվող բարենպաստ վարչական ակտը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված համարելու համար, հետնյալ հիմքերով.
Երնանի քաղաքապետին Ընկերության կողմից ներկայացված վնասի հատուցման մասին դիմումով նե կից ներկայացված փաստաթղթերով հաստատվում է այն փաստաիրավական հանգամանքը, որ պահպանված են «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի պահանջները, ինչպես նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջները: Հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը՝ Ընկերությանը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, քանի որ օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ հաստատված է, որ Ընկերության վնասը պատճառվել է պատասխանողի կողմից դրսնորած վարչարարության արդյունքում, հետնաբար «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի հիմքով՝ այն ենթակա է հատուցման վերջինիս կողմից: Այսինքն՝ հայցվող վնասի հատուցում տրամադրելու մասին վարչական ակտն ընդունելու իրավասությամբ տվյալ դեպքում օժտված է բացառապես Երնանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երնանի քաղաքապետի: Ինչպես նան վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է ոչ իրավաչափ անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.02.2023 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 12.07.2022 թվականի վճռին:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Դատարանը ապացույցները չի հետազոտել ամբողջությամբ, մի դեպքում նշանակված փորձաքննությամբ փորձագետին առաջադրել է վնասի չափը հաշվարկելու հարց՝
4
հաստատված համարելով վնասի առկայությունը, իսկ մյուս դեպքում վնասի առկայությունը հիմնավորել է փորձագետի եզրակացությամբ:
Վնասի առկայությունն իրավական գնահատման ենթակա հասկացություն է, այնինչ Դատարանի կողմից վնասի առկայությունը գնահատելու հարցը դիտարկվել է որպես հատուկ գիտելիք պահանջող:
Դատարանի կողմից չի հստակեցվել, թե որ գործողության արդյունքում է պատճառվել վնասը, առկա է արդյոք պատճառահետնանքային կապ, թե՝ ոչ:
Դատարանը չի պարզել՝ արդյոք Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանած ն Ընկերության կողմից կառուցված շինությունները նույնանում են, թե՝ ոչ:
Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման՝ արձանագրելով, որ Դատարանի կողմից թույլ են տրվել նյութական ն դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
39 ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10942/05/18 վարչական գործով 27.05.2019 թվականին կայացված վճռով Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից Երնան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26/3 հասցեում Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանած շինությունների քանդմանն ուղղված գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ (հատոր 1-ին, գ.թ. 6-18):
2) Ընկերությունը 01.12.2020 թվականին Երնանի քաղաքապետարանին ուղղված դիմումով խնդրել է հատուցել թիվ ՎԴ/10942/05//8 վարչական գործով ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը պատճառված նյութական վնասը (608.296.344 ՀՀ դրամ, որից՝ 254.482.062 ՀՀ դրամ գումարը կազմում է իրական վնասը ն 353.814.282 ՀՀ դրամը՝ չստացված եկամուտները (բաց թողնված օգուտ)) (հատոր 1-ին, գ.թ. 45-48):
3) «Գնահատման ն փորձաքենությունների ազգային կենտրոն» ՍՊԸ-ի կողմից սույն վարչական գործով տրվել է թիվ ԱԳ-01/ՎԴ/22 փորձագետի եզրակացությունը, որով Երնան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26/3 հասցեում Ընկերության կողմից կառուցված շինությունը Երնանի քաղաքապետարանի կողմից ոչ իրավաչափորեն քանդելու արդյունքում Ընկերությանը պատճառված վնասը հաշվարկվել է երկու տարբերակով. տարբերակ առաջին՝ Ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 723.194.143 (յոթ հարյուր քսաներեք միլիոն հարյուր իննսունչորս հազար հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, որից՝ 232.903.682 (երկու հարյուր երեսուներկու միլիոն ինը հարյուր երեք հազար վեց հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ իրական վնաս ն 490.290.461 (չորս հարյուր իննսուն միլիոն երկու հարյուր իննսուն հազար չորս հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ բաց թողնված օգուտ, տարբերակ երկրորդ Ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ, որից՝ 184.080.635 (հարյուր ութսունչորս միլիոն ութսուն հազար վեց հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ իրական վնաս ն 491.791.743 (չորս հարյուր իննսունմեկ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ բաց թողնված օգուտ (հատոր 2-րդ, գ.թ. 2-64):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների
5
ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի քենարկման ն լուծման առանձնահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները.
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչարարությունը՝ վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որն անձանց` համար առաջացնում է փաստական հետնանքներ: «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նուն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության (.) հետնանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է'(ա) Հայաստանի Հանրապետությունը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ն «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. (բ) համապատասխան համայնքը՝ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետնանքով պատճառվել է դա: Վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում ն լուծվում է դիմումի քննարկման համար՝ նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար՝ նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Անդրադառնալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքի էությանը ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետութան ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նան այդպիսի գործողության կամ անգործության հետնանքով առաջացած վնասը կհատուցվի: Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նան իրավաչափ վարչարարության հետնանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն՝ սահմանելով վարչական մարմինների
6
պատասխանատվությանը վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետնանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով՝ օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նան՝ այդ գործողությունների հետնանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու ն օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն (տե՛ս, Աշոր Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինների կողմից ընդունված ոչ իրավաչափ վարչական ակտերի, նրանց կատարած ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության հետնանքով, ց այսինքն՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ բաժնով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հիշյալ օրենքի համապատասխան իրավադրույթներով սահմանված ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձնավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետնանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ըեդդեմ Երեանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքով սահմանված նախապայմանների առկայության դեպքում վնասի հատուցման պահանջը ներկայացվում է այն իրավասու վարչական մարմնին դիմելու միջոցով, որի վարչարարության հետնանքով պատճառվել է այդ վնասը: Ընդ որում` տվյալ դիմումի, ինչպես նան դիմումով հայցվող պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքերի նկատմամբ կիրառվում են դիմումի քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոնները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու պարտականությունը կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, որոնք այդ պարտականությունը կատարում են համապատասխան վարչական մարմնին ներկայացված ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը հատուցելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված դիմումը քննարկելու ն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այն բավարարելու մասին որոշում ընդունելու միջոցով (ե'ս, Աիդա Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն
7
ապահովող ծառայության թիվ ՎԴ/0832/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ ն 102-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետնում է, որ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի նկատմամբ կիրառելի են օրենքով վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումի ձնին ն բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը վարչական մարմինը քննարկում ն լուծում է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումների քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Փաստորեն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը՝ ուղղված իրավասու վարչական մարմնին (այն վարչական մարմնին, որի վարչարարության հետնանքով պատճառվել է այդ վնասը), «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է (տես էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները, նս մեկ անգամ արձանագրում է, որ իրավասու վարչական մարմնին ուղղված՝ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին դիմումը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է: Ըստ այդմ՝ այդ վարույթի նկատմամբ կիրառվում են օրենքով սահմանված ընդհանուր կանոնները: Ուստի վարչական մարմինը, ստանալով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ դիմումը, պարտավոր է նախաձեռնել համապատասխան վարչական վարույթ՝ լուծելով հատուցում տրամադրելու կամ այն մերժելու հարցը: Հետնաբար այն դեպքում, երբ վնասի հատուցման դիմումին ի պատասխան՝ վարչական մարմինը դրսնորում է անգործություն Ա օրենքով սահմանված ժամկետում չի կայացնում վնասի հատուցման պահանջը բավարարելու կամ մերժելու մասին համապատասխան ակտ, վրա է հասնում «Վարչարարության հիմունքների նե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավական հետնանքը:
Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ՝ 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար՝ նախաձեռնության օրվանից (...):
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
8
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձնի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից չքննարկվելու պարագայում առաջանում է օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիան, որի ուժով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը՝ վնասի հատուցում տրամադրելու մասին, կարող է համարվել ընդունված, եթե առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդ որում, նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը (տես էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վնասի հատուցման պահանջի ներկայացման կարգին, արձանագրել է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետնյալ ընթացակարգով.
3 նախնառաջ վնաս պատճառած պետական Աե տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,
2) այնուհետն շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսնորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին՝ վնասի հատուցման պահանջով,
3) վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսնորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,
4) վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված
9
իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում) (տես, Սիմոնե Հովեանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/11507/05/1/7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.03.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նան իրավաբանական ֆիկցիայի գործողության պայմանների առկայությանը:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման (ե'ս Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երնան համայնքի, երրորդ անձիեք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ն Դարյա Տուրիֆի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալով պայմանավորված, անհրաժեշտ է համարում անդրադարձ կատարել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի ։առկայությանը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոջ իրավաչափ իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի ն ենթակա չէ կատարման կամ կիրառման, իսկ 3-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈՂՆՅ7 որոշմամբ, մասնավորապես, արտահայտելով այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն
10
գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն՝ անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն՝ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր, այլ այն կարող է ճանաչվել րլ թանվավեր (տես, ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի' թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ//757/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴ3/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դատական կարգով հաստատվի անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ հայցվող վարչական ակտի առոչնչությունը պայմանավորվում է այնպիսի հանգամանքներով, որոնց ազդեցությունը վարչական ակտի իրավաչափության վրա ենթակա է ստուգման ն գնահատման հատուկ ընթացակարգով, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ:
Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջով դիմելով համապատասխան վարչական մարմնին` շահագրգիռ անձը հայցում է իր պահանջի բավարարման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունում, ն այն պարագայում, երբ վարչական մարմինը վնասի հատուցման դիմումի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, վրա է հասնում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավական հետնանքը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված:
11
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Երնան համայնքի՝ պահանջելով պարտավորեցնել Երնան համայնքին հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում Ընկերությանը պատճառված վնասը:
Դատարանը, բավարարել է Ընկերության հայցը արձանագրելով, որ «(..) Ըեկերությունը պահպանել է վեասի հատուցման պահանջ ներկայացնելու օրենքով սահմանված ընթացակարգը, մասնավորապես, 01.12.2020 թվականին դիմում է ներկայացրել Երնանեի քաղաքապետարան՝ թիվ ՎԴ/10942/05/8 վարչական գործով ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին պատճառված նյութական վեասը փոխհատուցելու պահանջով, որը, թեն գրավոր որոշմամբ չի մերժվել, սակայն, դրա վերաբերյալ որնէ պատասխան չի ստացվել, այսինքն Ընկերության ներկայացված պահանջը վարչական մարմեի կողմից լուծման չի արժանացել:
Ներկայացված դիմումի վերաբերյալ որնէ պատասխան չստանալով' հայցվորն իր պահանջի վերջեական լուծումն ստանալու նպատակով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան" վարչական մարմեի ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում պատճառված վեասի հատուցման պահանջով:
(-.) վնասը, որի գոյության փաստը ն չափը հաստատվել են սույն վարչական գործով իրականացված փորձաքննության արդյունքում, հանդիսացել է վարչական մարմեի իրականացրած վարչարարության հետնանք կամ այլ կերպ ասած. վարչական մարմեի գործողության ն առաջացած վեասի միջն առկա է պափճառահետնանքային կապ:
Ողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ առկա են ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վեասը հատուցելու բոլոր պայմանները, մասնավորապես, «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին պատճառվել է վեաս, այն պատճառվել է Երնան համայնքի (քաղաքապետարանի) իրականացրած վարչարարության հետնանքով, վարչարարությունը դատական կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, հայցվորը դիմել է վարչական մարմեին' ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վեասը հատուցելու պահանջով, սակայն դիմումի պատասխան այդպես էլ չի ստացել: Հետնաբար Դատարաեը գտնում է, որ հայցը հիմնավոր է: (...):
«Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին պատճառված վեասը հաշվարկվել է երկու տարբերակով. տարբերակ առաջին՝ «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 723.194.143 (ոթ հարյուր քսաներեք միլիոն հարյուր իննսունչորս հազար հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, որից' 232.903.682 (երկու հարյուր երեսուներկու միլիոն ինը հարյուր երեք հազար վեց հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ իրական վնաս ն 490.290.461 (չորս հարյուր իննսուն միլիոն երկու հարյուր իննսուն հազար չորս հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ բաց թողեված օգուտ, որում եվազեցումներ է կատարվել միայն բացօթյա եստատեղերի, կահույքի, փակ սրճարանի բարձրակարգ նստարանների ն սպասարկման սպասքի ձեռքբերման շուկայական արժեքների մասով, ն տարբերակ երկրորդ' «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ, որից' 184.080.635 (հարյուր ութսունչորս միլիոն ութսուն հազար վեց հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ իրական վեաս ն 491791773 (չորս հարյուր ինեսունմեկ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ բաց թողնված օգուտ, որում նվազեցումներ է կատարվել բացօթյա նստատեղերի, կահույքի, փակ սրճարանի բարձրակարգ նստարանների ն սպասարկման սպասքի ձեռքբերման, լուսային ն ձայնային տարբեր բարձրակարգ համակարգերի, հեռուստատեսային սարքերի նե սարքավորումների, ինչպես նան
12
գովազդային սարքերի ձեռքբերման ն տեղադրման շուկայական արժեքների մասով ն հովացման ու ջեռուցման «Չիլեր» համակարգի տեղադրման արժեքի մասով:
Դատարանը, (..) գտնում է, որ կատարված ապամոնտաժման հետնանքով հետազոտման ենթակա շինությունը բնության մեջ գոյություն չունենալու պայմաններում օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ ն ամբողջական կերպով որոշել նշված սարքերի ն գույքերի տեղադրման ն (կամ) ձեռքբերման արժեքները, դրանց հետագա տեսքն ու պիտանելիությունը ն դրանք ամբողջությամբ հաշվարկել պատճառած վնասի չափի մեջ: Միաժամանակ հաշվի առնելով հայցվոր ընկերության կողմից ներկայացված դիմումը, որով վերջիես խնդրել է Երնան համայեքին պարտավորեցնել հատուցել ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում պատճառված վնասները' 723.194.1413 (յոթ հարյուր քսաներեք միլիոն հարյուր ինեսունչորս հազար հարյուր քառասուներեք) ՀՀ դրամի կամ 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամի չափով, Դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ ճանաչված գործողությունների արդյունքում հայցվորին պատճառված վեասը ենթակա է հատուցման 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամի չափով:
(-.) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10942/05/18 վարչական գործով 27.05.2019 թվականին կայացված վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ ք.Երնան, Աբովյան փողոց, թիվ 26/3 հասցեում «Մուշ-Մէդա» ՍՊԸ-ի կողմից կառուցված շինության քանդման գործընթացը նախաձեռնվել է հենց Երնանի քաղաքապետարանի կողմից ն նույնիսկ եթե շինություւը չի քանդվել 9Երնանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, վարչական մարմնի կողմից նախաձեռնվել են այն քանդելուն ուղղված գործողություններ, այսինքն այդ շինությունը քանդվել է վարչական մարմեի կարգադրության արդյունքում: Նշված վճիռը սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ ն դարձել անբողոքարկելի»:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(..) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ առկա է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վեասի հատուցման առաջին նախադրյալը, մասեավորապես՝ Պատասխանողի կողմից ոչ իրավաչափ վարչարարության իրականացումը:
Վերաքննիչ դատարանը գալիս է հետնության, որ որպես իրական վնաս գնահատված գումարը չի կարող համարվել որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս, հիմեավորմամբ առ այե, որ Դատարանի կողմից եշանակված
դատաշինարարատեխնիկական ն դատաապրանքագիտական համալիր փորձաքննության արդյունքում փորձագետը պատշաճ քեեություն չի իրականացրել' պարզելու փաստացի պատճառված իրական վնասի չափը, այլ հիմք է ընդունել շուրջ փասը տարի առաջ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/1206/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
