ՎԴ/10869/05/19
Ամփոփում
քննելով «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հեռուստատեսության ն ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), երրորդ անձինք «Արմենիա (Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերություն, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերություն, «ԱրմենԱկոբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԱՐ հեռուստաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերու
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10869/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10869/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Գնորգյան
Դատավորներ՝ Լ. Հակոբյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
Նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի նոյեմբերի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մելտեքս» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հեռուստատեսության ն ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով), երրորդ անձինք «Արմենիա (Թի-Վի» փակ բաժնետիրական ընկերություն, «Մո Թիվի Մեդիա Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերություն, «ԱրմենԱկոբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԱՐ հեռուստաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ն «Հուսաբեր» փակ բաժնետիրական ընկերություն՝ Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա ն 24.12.2003 թվականի թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» փակ բաժնետիրական ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջների մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի կողմից կայացված 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումը ն 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 06.04.2021 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 06.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դավիթ Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը ն 63-րդ հոդվածի Էին մասը, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի ին մասի «դ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն հիմքին, որը վերաբերում է միջանկյալ՝։ դատական ակտի հետաձգված կարգով բողոքարկմանը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում սահմանված «տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» ձնակերպման հետ կապված հիմքին, ինչպես նան չի անդրադարձել այն հիմքին, որը վերաբերում է պատասխանողի՝ հայցադիմումի պատասխան, ապացույցներ ն վարչական վարույթի նյութեր չներկայացնելու դատավարական հետնանքներին: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նան այն հիմքին, որի համաձայն բողոքաբերը պնդում է, որ Դատարանը պատշաճ չի պատճառաբանել դատական ակտը:
Վերաքննիչ դատարանն անդրադարձ է կատարել միայն վարչական ակտերի առոչնչության տեսական վերլուծություններին՝ նշելով, որ Հանձնաժողովը դրանց ընդունման պահի դրությամբ գործող խմբագրությամբ «Հեռուստատեսության ն ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի ուժով իրավասու է եղել ընդունելու բողոքարկվող վարչական ակտերը:
Բողոքաբերը պնդում է, որ ներկայացրել է բավարար փաստեր ն թվով 60 ապացույցներ, որոնց հիման վրա ապացուցվում է վիճարկվող որոշումները խտրականության
Յ
հիմքով կայացված լինելու ն, հետնաբար՝ առ ոչինչ հանդիսանալու հանգամանքը: Ո՛չ Դատարանը, ո՛չ Վերաքննիչ դատարանը չեն անդրադարձել հայցադիմումի ն վերաքննիչ բողոքի գլխավոր հիմքին՝ խտրականությանը, ն չեն գնահատել այն հանգամանքը՝ արդյո՞ք խտրականության հիմքով տրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք ն հանգեցնել վարչական ակտի առոչնչության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշման համաձայն՝ «Արմենիա ԹԻ- ՎԻ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 60):
2) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշման համաձայն՝ «Արմենակոբ-Թիվի» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 31-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող Ա տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 25):
3) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշման համաձայն՝ «Թի Վի Ֆայֆ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 39-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 18):
4) Հանձնաժողովի 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշման համաձայն՝ «Երնան» հեռուստաընկերություն ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 51-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 51):
5) Հանձնաժողովի 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշման համաձայն՝ «ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 3-րդ մետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 32):
6) Հանձնաժողովի 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշման համաձայն՝ «ՍԻՆԵՄԱՔՍ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է Երեան քաղաքի տարածքում 63-րդ դեցիմետրային կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա (հատոր 1-ին, գ. թ. 46):
7) Հանձնաժողովի 24.12.2003 թվականի թիվ 99-Ա որոշման համաձայն՝ «Հուսաբեր» ՓԲ ընկերությունը ճանաչվել է Երնան քաղաքի տարածքում 56-րդ դեցիմետրային կապուղիով
4
հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող ն տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
1) արդյո՛ք Վերաքենիչ դատարանը վերաքենիչ բողոքի քենության արդյունքներով կայացվող դատական ակտում պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրին.
2) արդյո՛ք դատական կարգով կարող է ճանաչվել վարչական ակտի առոչինչ լինելն այն դեպքում, երբ վարչական ակտի իրավաչափության հիմքում դրված փաստարկները ենթակա են գնահատման հատուկ ընթացակարգով:
1) Անդրադառնալով առաջին հարցադրմանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Դատական պաշտպանության իրավունքն իրենում ներառում է նան վերադաս ատյանի կողմից ստորադամ ատյանի կայացրած դատական ակտերի բողոքարկման հնարավորությունը: Բողոքարկման իրավունքի իրացմամբ շահագրգիռ սուբյեկտը հնարավորություն է ստանում բողոքի միջոցով արտահայտելու ստորադաս ատյանի կողմից կայացված դատական ակտի հետ իր անհամաձայնությունը՝ ակնկալելով իր կողմից ներկայացված հիմքերի պատշաճ կարգով քննություն իրավասու դատարանի կողմից:
Նշված իրավունքն իր ամրագրումն է ստացել նան միջազգային մի շարք ակտերում: Մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ Ք (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողություն պետք է իրականացվի այնպես, որ հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան:: Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս նան
5
Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոեյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի 6Հանրապետությունոմ երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, օրինակ, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքըօ/օ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություներով նռն առարկությունեով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ ն 6-րդ կետերի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4. Որոշման պատճառաբանական մասը բովանդակում է՝
(..)
2) եզրահանգում՝ բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետնյալ հարցերին.
ա. արդյո՞ք հիմնավոր է տվյալ պահանջը՝ բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում կամ անկախ դրանցից,
բ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ, ապա ի՞նչ պատճառաբանմամբ՝ հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի ն այլ իրավական ակտի նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր չէ,
6
գ. եթե վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է, ապա ի՞նչ հիմնավորմամբ՝ հղում կատարելով միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի այն նորմերին, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը համարում է, որ բողոքի հիմքում դրված պահանջը հիմնավոր է,
դ. վերաքննիչ բողոքի հիմքում դրված պահանջի հիմնավորվածության դեպքում արդյո՞ք վերաքննիչ բողոքում նշված դատարանի թուլ տված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա՝ պատճառաբանելով համապատասխան եզրահանգումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("624 օքՈՇլօ") պարզելու՝ վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: `Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական Ան իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տես, Ալեքսաեդը Կարալովե ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (" օքոօօ") պարզելու սկզբունքը դրսնորվում է նան վերաքննության փուլում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օքոօլօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օքոօլօ") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի
7
առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնե նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը այս ։պլարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("5 օքոօլօ") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից ն կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված ն վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով (տե՛ս, Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ ն 144րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը՝ ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով Ա չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետնաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, Ա դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում ն վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, ն այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քնեչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05//5 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ ն 146-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում, վկայակոչված դիրքորոշումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում ն որոշման
8
պատճառաբանական մասում պետք է կատարի եզրահանգում` բողոքում առաջադրված յուրաքանչյուր պահանջի վերաբերյալ՝ գնահատելով դրա հիմնավորվածությունը բողոքում դրա վերաբերյալ նշված հիմքերի սահմաններում: Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին Ա հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունը բխում է հենց վերաքննիչ բողոքում ներկայացված յուրաքանչյուր 25պահանջի հիմնավորվածությունը գնահատելու Վերաքննիչ դատարանի ։պարտականությունից: Գնահատել բողոքում ներկայացված յուրաքանչյուր պահանջի հիմնավորվածությունը բողոքում դրա վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում նշանակում է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին ն հիմնավորումներին, հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ բողոքում ներկայացված պահանջների հիմնավորվածության վերաբերյալ, կլինի թերի ն ոչ ամբողջական:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին ն քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները` որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքի այդ հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ:
2) Անդրադառնալով երկրորդ հարցադրմանը" Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր:
Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ճանաչման հայցը, որի 2-րդ մասով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առոչինչ լինելը:
Այսպիսով, վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն, իսկ ճանաչման հայցն ուղղված է օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքում վարչական ակտի դատական կարգով առոչինչ լինելու փաստը հաստատելուն:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առոչնչության ն անվավերության հիմքերը սահմանված են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համապատասխանաբար 62-րդ ն 63-րդ հոդվածներով:
9
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները.
(..)
դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի ն ենթակա չէ կատարման կամ կիրառման, իսկ 3-րդ մասի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ն «բ» կետերի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է.
- օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով,
- կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նան դատական կարգով:
ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով վարչական ակտի առոչնչության հիմքերին, իր 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈ-1137 որոշմամբ, մասնավորապես, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերին, եզրահանգել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը կարող են հանդես գալ երկու ձնով' որպես օրենքին (գերակայող իրավունքին) հակասող ն որպես առոչինչ ակտեր:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրելով վիճարկման ն ճանաչման հայցատեսակները՝ օրենսդիրը սահմանել է անվավեր Ա առ ոչինչ վարչական ակտերի ոչ իրավաչափ լինելը դատական կարգով հաստատելու երկու եղանակ: Ընդ որում, վիճարկման հայցը քննելիս դատարանը պարտավոր է նախնառաջ անդրադառնալ վարչական ակտի առոչնչության հիմքերի առկայությանը կամ բացակայությանը, քանի որ վարչական ակտի անվավերության նյութաիրավական հիմքերով պայմանավորված` անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Այսինքն՝ առ ոչինչ վարչական ակտի վերացման պահանջը չի կարող լինել վիճարկման հայցի առարկա, քանի որ անվավերության հիմքերի պարզման անհրաժեշտությունն առ ոչինչ վարչական ակտի պարագայում բացակայում է: Ավելին, եթե առկա է վարչական ակտի առոչինչ լինելու՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական
10
վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որնէ մեկը, ապա այդ վարչական ակտը չի կարող ճանաչվել անվավեր (տե'ս, Գառնիկ Վերմիշյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0150/05/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019 թվականի որոշումը):
Նմանատիպ դիրքորոշում է արտահայտել ՀՀ վճռաբեկ դատարանը նան մեկ այլ վարչական գործով՝ մասնավորապես նշելով, որ նշված հայցատեսակներն իրենց մեջ ներառում են միմյանց բացառող տարրեր: Մասնավորապես վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն այն վարչական ակտը, որն առ ոչինչ չէ: Այլ կերպ ասած՝ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքն ինքնին բացառում է վիճարկման հայցի հարուցումը նե հետագա քննությունը: Համապատասխանաբար վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերի առկայության պարագայում վարչական ակտի օրենքին համապատասխանությունը չի կարող քննարկման առարկա դառնալ վիճարկման հայցի շրջանակներում, քանի որ ընդունման պահից իրավաբանական ուժ չունեցող ն կատարման կամ կիրառման ոչ ենթակա վարչական ակտի օրենքին համապատասխանելն այլնս որնէ նշանակություն չի կարող ունենալ (տե'ս, Հովհաննես Եղյան ՆորքՄար Սուիթ կոոպերատիվի սնանկության գործերով կառավարիչն ըեդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿԻ թիվ ՎԴ/10906/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն՝ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ըեդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի' թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով նան «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի վերլուծությանը՝ ՀՀ
11
վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետնանքով, կամ եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Այսինքն՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է առկա լինի հետնյալ հիմքերից որնէ մեկը, այն է՝
«ա» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, կամ
«բ» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ, կամ
«գ» ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, վարչական ակտի ոչ իրավաչափ՝ անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կամո Պեփրոսյանի, «Դինո Գոլդ Մայնիեգ Քամփնի» ՓԲԸ-ի թիվ ՎԴԼՕ0143/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը): Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դատական կարգով հաստատվի «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված պայմաններից որնէ մեկի առկայությունը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող վարչական ակտի առոչնչությունը պայմանավորվում է այնպիսի հանգամանքներով, որոնց ազդեցությունը վարչական ակտի իրավաչափության վրա ենթակա է ստուգման ն գնահատման հատուկ ընթացակարգով, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի կողմից կայացված 11.06.2003 թվականի թիվ 18-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա որոշումը, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա որոշումը, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա որոշումը ն 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումը:
Դատարանը մերժել է Ընկերության հայցը՝ արձանագրելով, որ «(...) երնան քաղաքի տարածքում 25-րդ, 51-րդ, 39-րդ, 3-րդ, 63-րդ ն 56 դեցիմետրային կապուղիներով, ինչպես նան 3-րդ մետրային կապուղիով վիճարկվող որոշումներում եշված ընկերություններին հեռուստահաղորդումեների հեռարձակման լիցենզավորման մրցույթների հաղթող ճանաչելու ե, ըստ դրա՝ հայցվոր «Մելտեքս» ՍՊ ըեկերության' հեռուսրահաղորդումների հեռարձակման արտոնագիր (լիցենզիա) ստանալու թվով 7 հայտերը փաստացի մերժելու իրավաչափության հարցը հնարավոր է պարզել միայն վիճարկվող որոշումների ն անցկացված մրցույթների հիմքում ընկած փաստաթղթերի, ապացույցների, որոշակի հանգամանքների մանրամասն ուսումեասիրության արդյունքում' պարզելով Հեռուստատեսության ն ռադիոյի հանձեաժողովի կողմից վիճելի իրավահարաբերության ժամանակահատվածում գործող իրավական եորմերի սխալ կիրառումը կամ դրանց սխալ մեկեաբանումը, այդ թվում' վիճարկվող որոշումների պատճառաբանված ն հիմեավորված լինելու համատեքստում, ինչպես նան վիճարկվող որոշումները Հեռուստատեսության ն ռադիոյի հանձնաժողովի կողմից խտրական հիմքով
12
ընդունված լինելու համատեքստում: Այլ կերպ ասած' տվյալ դեպքում «Մելտեքս» ՍՊ ընկերության կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի հիմքում վկայակոչված փաստարկներն ու հիմեավորումեերը, մասնավորապես վիճարկվող որոշումների պատճառաբանված ն հիմնավորված չլինելը խպտրականության հիմքով ընդունված լինելը, վերաբերում են բացառապես վիճարկվող' Հեռուստատեսության ն ռադիոյի հանձեաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 3ՅԼԱ, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75Ա ն 24122003 թվականի թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու (29.12.2003 թվականի թիվ 99-Ա որոշում) որոշումների անվավերության (ոչ իրավաչափ լինելու) հարցին, այսինքն' դրանք կարող են գնահատվել ոչ թե «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, այլ եույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի տիրույթում' եշված վարչական ակտերե անվավեր ճանաչելու կամ, այլես իրավաբանական ուժ չունենալու դեպքում, ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(...) Հանձնաժողովի որոշումների ոչ իրավաչափության հիմքերը, որոնք մատնանշվել են հայցվորի կողմից, վերաբերում են դրանց ենթադրյալ անվավերությաեը, այլ ոչ թե առոչնչությանը:
Անդրադառնալով վարչական ակտն առ ոչիեչ լինելու օրենքով նախատեսված մյուս հիմքերին" Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ ՅԼԱ, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա ն 24.12.2005 թվականի 56-րդ դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու որոշումները կայացվել են Հանձնաժողովի կողմից, որը դրաեց ըեդունման պահի դրությամբ գործած խմբագրությամբ «Հեռուստատեսության ն ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի ուժով իրավասու է եղել ընդունելու այդպիսի վարչական ակտեր, իեչպես նան պարզ է, թե ում են դրանք հասցեագրված ն ինչ հարց են կարգավորում:
Նման պարագայում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Լին մասով սահմաեված' վարչական ակտն առ ոչինչ լինելու մյուս հիմքերը եույնպես բացակայում են»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետնությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության կողմից 19.06.2020 թվականին միջնորդություն է ներկայացվել Դատարան «Հայցի առարկան ն հիմքը լրացնելը թույլատրելու մասին»:
Դատարանը 16.03.2021 թվականի դատական նիստում կայացված որոշմամբ մերժել է հայցի հիմքը ն առարկան լրացնելու մասին միջնորդությունը:
Ընկերությունը, բողոքարկելով Դատարանի 06.04.2021 թվականին կայացրած վճիռը, վերաքննիչ բողոքում ներառել է հետնյալ հիմքերը՝ մասնավորապես՝ 1) բողոքարկվել է հայցի
13
հիմքը Ա առարկան լրացնելու միջնորդությունը մերժելու մասին 16.03.2021 թվականին դատական նիստում կայացված որոշումը, 2) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմքումքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը,
3) Դատարանն անտեսել է այն դատավարական հետնանքները, որոնք առաջացել են պատասխանողի կողմից դատական նիստերին ներկա չլինելու, հայցադիմումի պատասխան չներկայացնելու, պատասխանողների կողմից Դատարան ապացույցներ չներկայացնելու հետնանքով:
Վերաքննիչ դատարանը, սակայն, սույն գործով 01.06.2022 թվականին կայացված որոշմամբ միայն անդրադարձ է կատարել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի կիրառելիությանը՝ քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքում նշված մյուս հիմքերը:
Վերոգրյալ փաստական ն իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին ն քննության առարկա դարձնել բողոք բերած անձի համապատասխան հիմնավորումները որոշման պատճառաբանական մասում եզրահանգման գալով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով վերաքննիչ բողոքում ներկայացված բոլոր հիմքերին ն չներկայացնելով համապատասխան եզրահանգումներ բողոքում ներկայացված հիմնավորումների վերաբերյալ, բողոքաբերին զրկել է իր նկատմամբ կայացված դատական ակտի լիարժեք վերանայման հնարավորությունից, ինչի արդյունքում այդ իրավունքը կրել է ձնական բնույթ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ բողոքն ըստ էության քննելու համար, ն քննության առարկա չի դարձրել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը ն հիմնավորումները: Արդյունքում Վերաքննիչ դատարանը 01.06.2022 թվականի որոշման մեջ ամբողջությամբ չի գնահատել բողոքում առաջադրված պահանջի հիմնավորվածությունը, ն նման պայմաններում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ բողոքում առաջադրված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ թերի է ն ոչ ամբողջական:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու, վերաքննիչ բողոքը դրանում ներկայացված պահանջի սահմաններում ըստ էության քննելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով սույն գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երկրորդ հարցադրմանը, փաստում է հետնյալը.
Ընկերությունը, դիմելով Դատարան, խնդրել էր առ ոչինչ ճանաչել Հանձնաժողովի 11.06.2003 թվականի թիվ 18-Ա, 18.07.2003 թվականի թիվ 29-Ա, 18.07.2003 թվականի թիվ 30-Ա, 18.07.2003 թվականի թիվ 31-Ա, 13.10.2003 թվականի թիվ 74-Ա, 13.10.2003 թվականի թիվ 75-Ա ն 24.12.2003 թվականի թիվ 56-րդ դեցիմետրային
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/10869/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
