Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-239-Ն17 դեկտեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին « ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45-րդ կետով․ «45) տեխնոլոգիական օժանդակ միջոց՝ ցանկացած նյութ (բացառությամբ սարքավորումների և սպասքի,), որը, չլինելով սննդային բաղադրիչ, տեխնոլոգիական նպատակներով նախատեսված է օգտագործելու հումքի վերամշակման և սննդամթերքի արտադրությունում։»։ Հոդված 2 ․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների հաստատումը.».

2) 9-րդ կետի «ցանկի» բառը փոխարինել «և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջների» բառերով.

3) 11-րդ կետը «հսկողության» բառից հետո լրացնել «(վերահսկողության)» բառով.

4) 14-րդ կետը «առանձնակի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սննդային արժեքին ներկայացվող» բառերով.

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «15) սննդամթերքի սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի ձևի և տրման կարգի, պետական գրանցման վկայականների ռեեստրի վարման կարգի հաստատումը.».

6) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «21) սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված արտադրանքին և նյութերին ներկայացվող պահանջների հաստատումը.». 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ կետերով. «22) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջների հաստատումը. 23) սույն օրենքից բխող այլ իրավական ակտերի ընդունումը:»: Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների,» բառերը: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հանել «կամ արտահանող երկրի համարժեք իրավական ակտերով սահմանված պահանջներին» բառերը: Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 4-րդ կետից հանել «կամ մաքուր» բառերը.

2) 6-րդ կետից հանել «հնարավորության սահմաններում» բառերը: Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «բուսասանիտարական» բառից հետո «սերտիֆիկատ» բառը փոխարինել «հավաստագիր» բառով, և նույն մասը «կամ հայտարարագիր» բառերից հետո լրացնել «համապատասխանության գնահատման» բառերով.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը, 3-րդ մասը, 12-րդ հոդվածի 6-րդ մասը և 16-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:»: Հոդված 8. Օրենքի ամբողջ տեքստում «վերահսկող մարմին» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2014 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-239-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-239-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.01.2015-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2014.12.30/76(1089).1 Հոդ.1253.28 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2014 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2014 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.01.2015 Հիմնական ակտ 17.12.2014, ՀՕ-239-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.06.2014, ՀՕ-135-Ն 21.06.2014, ՀՕ-135-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՀՕ-239-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել