Մխիթարյան — ՍնԴ/1246/04/21
Ամփոփում
քննելով Էռնեստ Ղազարյանի վճռաբեկ բողոքը սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կորյուն Մխիթարյանի՝ «Ասիամեգաստոոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կորյուն Մխիթարյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: 2 ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 22.11.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 30.03.2022 թվականի որոշմամբ հաս
Ամբողջ Տեքստ
ՍԱՀ-Ր 28
ՊԱՆ»)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/1246/04/21 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1246/04/21
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ՝ Ն. Բարսեղյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունվարի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Էռնեստ Ղազարյանի վճռաբեկ բողոքը սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կորյուն Մխիթարյանի՝ «Ասիամեգաստոոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կորյուն Մխիթարյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
2
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 22.11.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 30.03.2022 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության պահանջների վերջնական ցուցակը, ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.06.2022 թվականի որոշմամբ Էռնեստ Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Արմեն Սինանյանի, Նիկոլայ Մուսոյանի, Հայկ Դանիելյանի, Լյուդվիգ Գզողյանի, Արտյոմ Մելքոնյանի, Դիանա Ենոքյանի, Ռաֆայել Տեր-Վարդանյանի, Վահագն Ղազարյանի, Տաթնիկ Սաֆարյանի, Նազիկ Հովհաննիսյանի, Նորայր Կարապետյանի, Ռադիկ Գնորգյանի, Ավետիք Մարտիրոսյանի, Արտակ Ավետյանի, Ալբերտ Հովհաննիսյանի, Սերգեյ Քոչարյանի, Կարապետ Ղազարյանի, Պետիկ Հովակիմյանի, Գայանե Սարգսյանի, Գրենիկ Միրզոյանի, Անահիտ Սարգսյանի, Տիգրան Գրիգորյանի, Կարեն Ստեփանյանի, Արտյոմ Հակոբյանի, Աղասի Խաչատրյանի, Լիլիթ Հարությունյանի, Էդմոնդ Գրիգորյանի, Ապրես Մարտիրոսյանի, Մարգարիտ Մարգարյանի, Վրեժ Վարդանյանի, Ցոլակ (Թորոսյանի, Կոլյա Խաչիկյանի, Էդգար Հովակիմյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի «Սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ե պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 30.03.2022 թվականի որոշումը մասնակի՝ բողոքը ներկայացրած անձանց պահանջների գրանցումը մերժելու մասով, վերացվել է, Ա այդ մասով հարցն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էռնեստ Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, սխալ է մեկեաբանվել «Սեանկության մասինե» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածը, չի կիրառել «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «թ» կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Բողոքաբերը նշել է, որ Դատարանի 30.03.2022 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որով Էռնեստ Ղազարյանի պահանջը գրանցվել է որպես «թ» հերթի պահանջ: Նույն որոշմամբ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ընկերության 100 տոկոս բաժնետերը հանդիսանում է «Էռնեստ Կո» ՍՊԸ-ն, Էռնեստ Ղազարյանի պահանջը՝ 696.474.155 ՀՀ դրամի չափով, գրանցել է որպես «թ» հերթի պահանջ: Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ «Էռնեստ Ապրեսի Ղազարյանը հանդիսանում է «Էռնեստ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ն «Ասիամեգաստոոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեօրենը ն սեփականատերը: Վերաքննիչ դատարանը Դատարանի' Էռնեստ Ղազարյանի' 696.474.155 ՀՀ դրամի չափով պահանջը' «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ուժով Ընկերության պարտատերերի ցուցակի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կերով նախատեսված հերթում գրանցելու վերաբերյալ հետնությունը գնահավել է իրավաչափ ն սույն գործի փաստական հանգամանքներից բխող»:
Վերաքննիչ դատարանը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ առանց գործում առկա ապացույցների, գործի նյութերի պատշաճ ուսումնասիրության՝ եկել է գործի նյութերից ն օրենսդրությունից ակնհայտորեն չբխող եզրահանգման՝ պահանջի
Յ
գրանցման հերթի վերաբերյալ՝ այդկերպ խախտելով սահմանված արդար դատաքննության իրավունքն այն աստիճան, որ Էռնեստ Ղազարյանը, գտնվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով նախատեսված ամենավերջին հերթում, փաստացի զրկվելու է սնանկության վարույթով իրեն հասանելիք գումարների ստացումից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.06.2022 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ Էռնեստ Ղազարյանի պահանջը գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» կետի հիմքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
Ծ Դիմելով դատարան՝ Կորյուն Մխիթարյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 22.11.2021 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, հատոր 1, գ.թ. 3-9, 13-25):
2) Էռնեստ Ղազարյանը դատարան է ներկայացրել Ընկերության հանդեպ ունեցած պահանջը, որի հիմքում դրել է իր ն Ընկերության միջն 13.08.2020 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագիրը, 13.05.2020 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագիրը, 04.05.2020 թվականին կնքված թիվ 050 նպատակային փոխառության պայմանագիրը ն խնդրել է գրանցել իր պահանջը Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում՝ 696.474.150 ՀՀ դրամի չափով, որից 676.188.500 ՀՀ դրամը՝ պարտավորության մայր գումար, իսկ 20.285.655 ՀՀ դրամը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ (հավելված, հատոր 1, գ. թ. 29-36)
3) 04.08.2020 թվականին ՀՀ Երնան նոտարական տարածքում Ընկերության բաժնետերեր Ռադիկ Գնորգյանի, Գուլզանա Ամանշինայի ն «Էռնեստ Կո» ՍՊԸ-ի միջն կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի» պայմանագիր, ըստ որի՝ Ընկերության բաժնետերեր Ռադիկ Գնորգյանը ն Գուլզանա Ամանշինան Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել են «Էռնեստ Կո» ՍՊԸ-ին 145.700.500 ՀՀ դրամով:
4) Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է «Էռնեստ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերոնշյալ փոփոխությունը ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 18.08.2020 թվականին:
5) Էռնեստ Ղազարյանը հանդիսանում է «Էռնեստ Կո» ՍՊԸ-ի տնօրենը ն սեփականատերը ն Ընկերության տնօրենը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում` այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ե որի առկայությունը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.
4
Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարաեը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցին. արդյոք սեանկ ճանաչված պարտապանի հիմեադիր հանդիսացող իրավաբանական անձի մասեակից ֆիզիկական անձի պահանջը ենթակա է գրանցման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի Լին մասի «թ» կետով նախատեսված հերթում, եթե վերջինս հանդիսանում է նան պարտապան ընկերության տեօրեն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվւմ է Հայաստանի 0Հանրապետութան քաղաքացիական դատավարության օրենսգրքով ն սույն օրենքով սահմանված կարգով: Եթե սույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կանոններով:
Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
1.1. Նույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված միջնորդության առկայության ն պարտատիրոջ կողմից սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով պահանջ ներկայացվելու դեպքում դատարանը դիտարկում է միայն այդ պահանջը:
2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն՝
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ՝
- իրավաբանական անձի համար՝ անվանումը ն գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար՝ անունը ն բնակության վայրը.
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նան կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) ջափերը՝ համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Պահանջը ն նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:
2... Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
3. Պահանջը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում գրանցվում է դատարանում:
4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի ն նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին՝ դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:
5. Նույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նուն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:
6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին ն հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:
5
Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ): (..)
8. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որնէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, այպպահովվածություն ն որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետնյալ հերթականությամբ՝
(..)
է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ: պարտադիր սոցիալական վճարները ն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ն համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած հարկերի ն (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
(..)
թ) պարտապանի հիմնադիրների (մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները (...):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի Ան արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վերլուծելով վերոգրյալ իրավադրույթները ն հաշվի առնելով օրենսդրի նպատակը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը նախատեսելով սնանկության վարույթում պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման որոշակի ընթացակարգ, միաժամանակ սահմանել է այդ պահանջների ցուցակը հաստատելու հստակ կառուցակարգ՝ այն եզրափակելով դատարանի կողմից պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ լիազորության իրացմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը՝ մասնավորապես նշելով, որ սնանկության վարույթում օրենսդիրը, ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակ ունենալով, այնպես էլ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է հնարավորություն տալ բարեխիղճ ն պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է տպարտատերերի կողմից պահանջների ներկայացման ն դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում
6
պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նան պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացնելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ ն նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջներ ընդգրկելը, քանի որ այդպիսիք կհանգեցնեն ինչպես այն պարտատերերի իրավունքների Ա օրինական շահերի խախտման, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի ն նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների ն օրինական շահերի խախտման:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության ն չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, ն յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը: Հետնաբար, առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը՝ դրանով իսկ ապահովելով .։պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս ըստ դիմումի «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի' Սարգիս Գասպարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նշված դրույթով ամրագրված հերթում ընդգրկել է չապահովված պարտատերերի պահանջները, այդ թվում պարտադիր սոցիալական վճարները նե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ն համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած հարկերի ն (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները՝ դրանց շարքից բացառելով ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները (դրանք ընդգրկված են այլ հերթում): Միննույն ժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի վերլուծությունից հետնում է, որ նշված դրույթով ամրագրված հերթում կարող են գրանցվել բացառապես պարտապան իրավաբանական անձի հիմնադիրների, ինչպես նան մասնակիցների, բաժնետերերի, անդամների կամ գործընկերների պահանջները:
Սուն որոշմամբ առաջադրված իրավական հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական վերլուծություննեերի ամփոփման արդյունքում արձանագրում է, որ սնանկ ճանաչված պարտապանի հիմնադիր հանդիսացող իրավաբանական անձի մասնակից ֆիզիկական անձը, որը նան պարտապան ընկերության տնօրեն է, չի հանդիսանում դրա հիմնադիր, մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր, հետնաբար պարտապանի հանդեպ նրա ունեցած պահանջը ենթակա չէ գրանցման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի հերթում:
7
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Էռնեստ Ղազարյանը դատարան ներկայացրած դիմումով խնդրել է Ընկերության պարտատերերի պահանջների ցուցակում գրանցել Ընկերության նկատմամբ ունեցած իր պահանջը` 696.474.150 ՀՀ դրամի չափով, որից՝ 676.188. 500 ՀՀ դրամը՝ պարտավորության մայր գումար, իսկ 20.285.655 ՀՀ դրամը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ հիմքում դնելով իր ն Ընկերության միջն 13.08.2020 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագիրը, 13.05.2020 թվականին կնքված նպատակային փոխառության պայմանագիրը, 04.05.2020 թվականին կնքված թիվ 050 նպատակային փոխառության պայմանագիրը:
04.08.2020 թվականին Երնան նոտարական տարածքում Ընկերության բաժնետերեր Ռադիկ Գնորգյանի, Գուլզանա Ամանշինաի ն «Էռնեստ Կո» ՍՊԸ-ի միջե կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի» պայմանագիր, ըստ որի՝ Ընկերության բաժնետերեր Ռադիկ Գնորգյանը ն Գուլզանա Ամանշինան Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել են «Էռնեստ Կո» ՍՊԸ-ին 145.700.500 ՀՀ դրամով:
Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է «Էռնեստ Կո» ՍՊԸ-ին. նշված փոփոխությունը ՀՀ Արդարադատության նախարադարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 18.08.2020 թվականին: Էռնեստ Ղազարյանը հանդիսանում է «Էռնեստ Կո» ՍՊԸ-ի տնօրենը ն սեփականատերը ն միաժամանակ Ընկերության տնօրենը:
Դատարանը 30.03.2022 թվականի «Սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմամբ նշել է, որ «՛..) էռնեսր Ապրեսի Ղազարյանը հանդիսանում է «էռնեստ Կո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ն «Ասիամեգաստռոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեօրենը ն սեփականատերը:
Հետնաբար, Դատարանը գտնում է, որ Էռնեստ Ղազարյանի' 696 474 155 ՀՀ դրամի չափով պահաեջը, «Էռնեստ Կո» սահմանափակ պատասխանապտվությամբ ըեկերության' 145 701 000 ՀՀ դրամի ն 123 732 000 ՀՀ դրամի պահանջները' «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ուժվ ենթաաա ենե գրանցման «Ասիամեգաստփոո» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերության պարտատերերի ցուցակի' «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի Լին մասի «թ» կերով նախատեսված հերթում»:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Էռնեստ Ղազարյանի վերաքննիչ բողոքը՝ վերահաստատելով Դատարանի 0պատճառաբանությունները ն վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը («Պարտապանի հետ փոխկապակցված անձինք») իրավաչափ գնահատելով Էռնեստ ՛Ղազարյանի՝ 696.474.155 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ուժով 6«Ասիամեգաստող» սահմանափակ 0պատասխանատվությամբ ընկերության պարտատերերի ցուցակի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հերթում գրանցելու վերաբերյալ Դատարանի հետնությունը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը:
Դատարանի որոշմամբ Էռնեստ Ղազարյանի պահանջը գրանցվել է «թ» հերթում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պարտապան Ընկերության 100 տոկոս բաժնետերը «Էռնեստ Կո» ՍՊԸ-ն է, ինչպես նան հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Էռնեստ
8
Ղազարյանը հանդիսանում է «Էռնեստ Կո» ՍՊԸ-ի տնօրենը ն սեփականատերը ն Ընկերության տնօրենը:
Վերաքննիչ դատարանը Էռնեստ Ղազարյանի պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի ուժով Ընկերության պարտատերերի ցուցակի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հերթում գրանցելու վերաբերյալ Դատարանի հետնությունը գնահատել է իրավաչափ՝ վկայակոչելով պարտապանի հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ իրավական նորմեր:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի հետ փոխկապակցված են համարվում՝
ա) քթպարտապանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական, դուստր կամ կախյալ իրավաբանական անձը.
բ) պարտապանի ղեկավարը, ինչպես նան տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) անդամը, պարտապանի կոլեգիալ գործադիր մարմնի անդամը, գլխավոր հաշվապահը (հաշվապահը), ինչպես նան սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու պահից վերջին մեկ տարվա ընթացքում նշված պաշտոններից ազատված անձը.
գ) պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 20 ն ավելի տոկոսին տիրապետող անձը.
դ) պարտապանին կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմնի անդամը:
Պարտապանի նկատմամբ փոխկապակցված է համարվում նան անձը, որը սույն մասում նշված ֆիզիկական անձանց հետ գտնվում է սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված հարաբերությունների մեջ, իսկ սույն մասի «գ» կամ «դ» կետերի հիմքով իրավաբանական անձի փոխկապակցվածության դեպքում` նան այդ անձի՝ սույն մասի «բ» կետում նշված պաշտոն զբաղեցնող ֆիզիկական անձը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով փոխկապակցված անձանց պահանջները առանձնահատուկ հերթով չի նախատեսել նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում:
Տվյալ դեպքում Էռնեստ Ղազարյանի պահանջի հիմքում դրված փոխառության պայմանագրերի կողմերն են ֆիզիկական անձ Էռնեստ Ղազարյանը ն սույն գործով պարտապան Ընկերությունը, ե պարտավորական հարաբերություններ ծագել են վերջինների միջն: Այլ կերպ ասած `փոխառության պայմանագրերը փոխադարձ իրավունքներ ն պարտականություններ են առաջացել բացառապես Էռնեստ Ղազարյանի ն Ընկերության համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ «Էռնեստ Կո» ՍՊԸ-ն իրավաբանական անձ է ն որնէ կերպ չի կարող նույնանալ Էռնեստ Ղազարյան ֆիզիկական անձի հետ:
Սույն գործի ուսումնասիրությունից ն վերոգրյալ պատճառաբանություններից ակնհայտ է, որ Էռնեստ Ղազարյանը՝ որպես ֆիզիկական անձ, ոչ իրավահարաբերության ծագման պահին ն ոչ էլ դրանից հետո չի հանդիսացել Ընկերության հիմնադիր (մասնակից, բաժնետեր, անդամ կամ գործընկեր): Հետնաբար, Ընկերության նկատմամբ Էռնեստ Ղազարյանի պահանջը չէր կարող գրանցվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետով նախատեսված հերթում:
Ինչ վերաբերում է պարտապանի հետ փոխկապակցված անձ լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիտարկմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը ընդամենը վկայակոչել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը՝ չկատարելով նշված իրավանորմի ն սույն գործի փաստերի համադրում:
9
Վերոգրյալից հետնում է, որ Էռնեստ Ղազարյանի 696.474.150 ՀՀ դրամ չապահովված պահանջը պետք է ներառվի Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակի «է» հերթում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի՝ նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ գործի նյութերում, ինչպես նան բողոքին կից ներկայացված չէ Էռնեստ Ղազարյանի ն փաստաբան Արսեն Սախոյանի ինչպես նան փաստաբան Արթուր Մանուկյանի միջն կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ համապատասխան վճարումը կատարելու փաստը հավաստող ապացույց, իսկ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները ներկայացվել են Էռնեստ Ղազարյանի կողմից, հետնաբար Վճռաբեկ դատարանը Էռնեստ Ղազարյանի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցման մասով գտնում է դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
10
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.06.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն հետնյալ կերպ. Էռնեստ Ղազարյանի 696.474.150 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցել ՀՀ սնանկության դատարանի 30.03.2022 թվականի «Սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշման մեջ՝ որպես «է» հերթի չապահովված պահանջ: Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող - ԸՍ ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/1246/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
