Գևորգյան — ԿԴ3/0481/02/19
Ամփոփում
քննելով ըստ հայցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ընդդեմ Մելիք «Գնորգյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2020 թվականի որոշման դեմ Մելիք Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պահանջել է Մելիք Գնորգյանից բռնագանձել 1.017.115 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) (այսուհետ՝ Դատարան) 20.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել
Ամբողջ Տեքստ
Ն «ե ի
ՀՈ2Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0481/02/19 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ ԿԴՅ/0481/02/19
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2022 թվականի սեպտեմբերի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ընդդեմ Մելիք «Գնորգյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2020 թվականի որոշման դեմ Մելիք Գնորգյանի բերած վճռաբեկ բողոքը
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պահանջել է Մելիք Գնորգյանից բռնագանձել 1.017.115 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Արզումանյան) (այսուհետ՝ Դատարան) 20.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.06.2020 թվականի որոշմամբ Մելիք Գնորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 20.12.2019 թվականի վճիռը թողնվել անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մելիք Գնորգյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-րդ, 13-րդ, 2-րդ, 93-րդ հոդվածները, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը անհիմն արձանագրել է, որ բողոք բերողի փաստարկները հիմնավոր Ա բավարար չեն դատական ակտը բեկանելու համար, քանի որ չի ներկայացրել որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց այն մասին, որ դատարանի կողմից Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկված ծանուցագրերը ստացվել են ոչ թե պատասխանողի կամ նրա ընտանիքի որնէ անդամի կողմից, այլ ստորագրվել ն ստացվել են այլ անձի կողմից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայցադիմումում որպես Մելիք Գնորգյանի հասցե նշել է՝ գ. ԱՐԱԳՅՈՒՂ (հատոր 1-ին, գ.թ. 3).
2. Գործում առկա է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանող Մելիք Գնորգյանին Կոտայքի մարզի գյուղ Արագյուղ հասցեով ուղարկելու մասին գրության պատճենը: Ծրարը հետ է վերադարձվել՝ «Թերի հասցե» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 34-37).
Յ. Դատարանը պատասխանողի ծանուցումը փորձել է ապահովել Եղվարդ համայնքի ղեկավարի միջոցով, սակայն համայնքի ղեկավարը 28.10.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում Մելիք Գնորգյանը հաշվառված չէ ն չի բնակվում (հատոր 1-ին, գ.թ. 39-40, 43).
4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ն Մելիք Գնորգյանի միջն 14.03.2008 թվականին կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով որպես էլեկտրաէներգիայի սպառման հասցե նշվել է՝ Կոտայքի մարզի գյուղ Զորավան (գ.թ. 15-18).
5. Գործում առկա են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը ն վերջնական դատական ակտը Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկելու մասին գրությունների պատճենները (գ.թ. 45-46, 48-52).
6. Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, Եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.03.2020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն` Մելիք Գնորգյանը Զորավան գյուղում ունի այգի ն չի բնակվում Զորավան գյուղում (գ.թ. 89):
3
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 21-րդ, 93-րդ հոդվածները, 95-րդ հոդվածի 2-րդ մասը, 365-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ դատական նիստերի ժամանակի ն վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի Ա դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի ն վայրի, ինչպես նան նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի Ա վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
4
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի ն վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատական ծանուցագիրը՝
1) ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ նուն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ 1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով ն անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նան այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նան այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ ,դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջն «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է ն պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես, Անկերլե ըեդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի Ա ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի ն վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը ն դատարանի՝ նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն
5
կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջն բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի Ա դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության ն կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու ն դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տես, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ (Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների ապահովման կարնոր պայմանը: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարնոր նախապայման է (տես, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի ն Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015. թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի ն վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ ն պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները ն եղանակները: (..) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (ե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա ն Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաճայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայցադիմումում որպես Մելիք Գնորգյանի հասցե նշել է՝ գ. ԱՐԱԳՅՈՒՂ: Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկել է պատասխանող Մելիք Գնորգյանին՝ Կոտայքի մարզի գյուղ Արագյուղ հասցեով: Ծրարը հետ է վերադարձվել՝ «(Թերի հասցե» նշումով: Դատարանը պատասխանողի ծանուցումը փորձել է ապահովել Եղվարդ համայնքի ղեկավարի միջոցով, սակայն համայնքի ղեկավարը 28.10.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում Մելիք Գնորգյանը հաշվառված չէ Ա չի բնակվում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ն Մելիք Գնորգյանի միջն 14.03.2008 թվականին կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրով որպես էլեկտրաէներգիայի սպառման հասցե նշվել է՝ Կոտայքի մարզի գյուղ Զորավան: Գործում առկա են գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը ն վերջնական դատական ակտը Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկելու մասին գրությունների պատճենները: Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, Եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.03.2020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն՝ Մելիք Գնորգյանը Զորավան գյուղում ունի այգի ն չի բնակվում Զորավան գյուղում:
6
Դատարանը 20.12.2019 թվականի վճռով հայցը բավարարել է: Մելիք Գնորգյանի կողմից 06.04.2020 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ հայցադիմումի պատասխան ն որնէ միջնորդություն չի ներկայացրել, քանի որ ինչպես հայցադիմումի պատճենը, այնպես էլ դատարանի կողմից իրեն ուղարկված որնէ փաստաթուղթ չի ստացել ն ընդհանրապես սույն գործի մասին տեղյակ չի եղել: Դատարանի կողմից իրեն հասցեագրված ոչ մի փաստաթուղթ չի ստացել, ծանուցման հետադարձ կտրոնների վրա առկա ստորագրություններն իրենը չեն Ա դա ակնհայտորեն կարող է երնալ ստորագրությունները համեմատելով: Ծանուցված չլինելով սույն գործի մասին՝ զրկվել է դատաքննությանը մասնակցելու, օրենքով սահմանված իր իրավունքները պաշտպանելու հնարավորություններից:
Վերաքննիչ բողոքին կից ներկայացված, եղվարդ համայնքի Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.03.2020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքի համաձայն՝ Մելիք Գնորգյանը Զորավան գյուղում ունի այգի ն չի բնակվում Զորավան գյուղում:
Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «բողոք բերողի փաստարկները հիմեավոր ն բավարար չեն դատական ակտը բեկանելու համար, քանի որ բողոք բերողը չի ներկայացրել որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց այն մասին, որ դատարանի կողմից Կոտայքի մարզի գյուղ Զորավան հասցեով ուղարկված ծանուցագրերը ստացվել են ոչ թե պատասխանողի կամ երա ընտանիքի որնէ անդամի կողմից, այլ ստորագրվել ն ստացվել են այլ անձի կողմից: Դատարանը ստանալով հետծանուցման հավաստագրերը ն չունենալով որնէ պարտականություն ստուգելու, թե ում ստորագրութունն է ծանուցագրի վրա, համարել է, որ պատասխանողը պատշաճ ծանուցված է` թույլ չտալով որնէ դատավարական խախտում: Հեւրնաբար բողոք բերողե ինքը պետք է հիմեավորեր, որ ծանուցումները ստացվել են այլ անձի կողմից, որպեսզի փաստը կարող էր հաստատվել թե՛ այդ անձի հայտարարությամբ, ն թե՛ փոստային ծառայության միջոցով փոստատարի բացատրությամբ, որ ծանուցագրերը հանձեվել են այլ անձի' եշելով այդ անձի անունը: Անհիմե են դատարանին վերագրվող խախտումները նան այե պատճառով, որ Դատարանը սույն գործով այլ հասցեով ուղարկելու վերաբերյալ ապացույցներ չի ունեցել, իսկ բողոք բերողն էլ չի ապացուցել, որ ծանուցագրերը ստացվել ն ստորագրվել են այլ անձի կողմից: Հերնաբար դատարանի կողմից որնէ դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու փաստը մեում է չապացուցված, որի բացասական հետնանքը պետք է կրի այդ փաստը վկայակոչող անձը՝ բողոք բերողը:»:
Սույն գործի փաստերի համադրությամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառներով.
Նախ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցադիմումում որպես Մելիք Գնորգյանի հասցե նշվել է՝ գ. Արագյուղ, հետնաբար վերջինիս ծանուցման հասցե հանդիսացել է այդ հասցեն, Ա նրա հողամասի գտնվեու վայրը՝ Կոտայքի մարզի Զորավան գյուղը, չի կարող համարվել վերջինիս ծանուցման հասցե: Այդ հանգամանքը հաստատվել է Զորավան գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.03.2020 թվականին տրված թիվ 949 տեղեկանքով այն մասին, որ Մելիք Գնորգյանը չի բնակվում Զորավան գյուղում: Նման պայմաններում, երբ ծանուցման հասցեն պատշաճ չէ, ծանուցումները ստացված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները որնէ նշանակություն չունեն ծանուցումը պատշաճ համարելու տեսանկյունից, քանի որ արդեն իսկ առկա է Դատարանի կողմից թուլ տրված ծանուցումը ոչ պատշաճ հասցեով կատարելու խախտումը: Միաժամանակ գործի քննության ժամանակ տեղեկություն ստանալով այն մասին, որ Մելիք
7
Գնորգյանը Եղվարդ համայնքի Արագյուղ գյուղում հաշվառված չէ ն չի բնակվում, Դատարանը որնէ միջոց չի ձեռնարկել պատասխանողի պատշաճ ծանուցման հասցեն ճշտելու ուղղությամբ: Նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ Դատարանի ձեռնարկած միջոցները պատասխանողին պատշաճ ծանուցելու ուղղությամբ բավարար չեն եղել, ինչի արդյունքում գործում առկա չեն հավաստի ապացույցներ այն մասին, որ Դատարանում գործի քննության ընթացքում Մելիք Գնորգյանը պատշաճ ծանուցվել է գործի քննության մասին, ինչպես նան ստացել է դատավարական փաստաթղթերը:
Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը Ա վերջինս պատշաճ չի ծանուցվել իր օրինական շահերին առնչվող գործի, դատավարական փաստաթղթերի ն գործընթացների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի ն վայրի մասին:
Սույն գործով հաստատված փաստերի առկայության պայմաններում Դատարանի վճիռը անվերապահորեն ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու Ա գործը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանություննեը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1ին մասի համաձայն դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
8
ՈՐՈՇԵՑ
1Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԿԴ3/0481/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
