Պատասխանող — ՎԴ/0585/05/19
Ամփոփում
քննելով Արտյոմ Ա Գոհար Գասպարյանների, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտյոմ ն Գոհար Գասպարյանների, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Եպրաքսյա Սահակյան, Կարեն Վարդանյան՝ Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք, քաղաք Երնան, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 3 շենք, 15-րդ շինություն հասցեում գտնվո
Ամբողջ Տեքստ
ւ Հար 22275
ՆԵՑ
ՀԱՏԵԼ ԱՀՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0585/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0585/05/19
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Հ. Բեդնյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հունիսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտյոմ Ա Գոհար Գասպարյանների, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արտյոմ ն Գոհար Գասպարյանների, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Եպրաքսյա Սահակյան, Կարեն Վարդանյան՝ Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումն անվավեր ճանաչելու ն որպես հետնանք, քաղաք Երնան, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 3 շենք, 15-րդ շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Եպրաքսյա Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի 03.10.2017 թվականի թիվ 03102017-01-0313 վկայական, կադաստրային ծածկագիրը 01-006-0208-0087-001-018) անվավեր ճանաչելու, Երնանի քաղաքապետի 01.09.2017 թվականի թիվ 2998-Ա որոշման հավելվածի 11-րդ՝ Երեանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 շենքում Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7քմ մակերեսով կառույցին (նկուղ) տրամադրել
2
հասցե՝ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 շենք, շինություն 15-րդ տողն անվավեր ճանաչելու ն 25.10.2018 թվականի Եպրաքսյա Սահակյանի ն Կարեն Վարդանյանի միջն կնքված քաղաք Երնան Տիգրան Մեծի պողոտա, թիվ 3 շենք, 15-րդ շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Կարեն Վարդանյանի անունով 31.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի 31.10.2018 թվականի թիվ 31102018-01-0496 վկայական, կադաստրային ծածկագիր 01-006-0208-0087-001-018) անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտյոմ ն Գոհար Գասպարյանները, Մարինե Գրիգորյանը, Գեղեցիկ Սարգսյանը, Անի Ամիրգուլյանը պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումը, անվավեր ճանաչել քաղաք Երնան, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 3 շենք, 15-րդ շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Եպրաքսյա Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի 03.10.2017 թվականի թիվ 03102017-01-0313 վկայական, կադաստրային ծածկագիրը 01-006-0208-0087-001-018), վերացնել Երեանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշման ն քաղաք Երնան Տիգրան Մեծի պողոտա, թիվ 3 շենքի 15-րդ շինության նկատմամբ Եպրաքսյա Երանոսյանի իրավունքի պետական գրանցման որոշման հետնանքները ն անվավեր ճանաչել 01.09.2017 թվականի թիվ 2998-Ա որոշման հավելվածի 11-րդ Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի հ. 2766-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 շենքում Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7քմ մակերեսով կառույցին (նկուղ) տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 շենք, շինություն. 15-րդ տողը, ն անվավեր ճանաչել 25.10.2018 թվականի Եպրաքսյա Սահակյանի Ա Կարեն Վարդանյանի միջն կնքված քաղաք Երնան, Տիգրան Մեծի պողոտա, 3-րդ շենք, 15-րդ շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Կարեն Վարդանյանի անունով 31.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի 31.10.2018 թվականի թիվ 31102018-01-0496 վկայական, կադաստրային ծածկագիր 01-006-0208-0087-001-018):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2019 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.12.2020 թվականի որոշմամբ Արտյոմ ն Գոհար Գասպարյանների, Մարինե Գրիգորյանի, Գեղեցիկ Սարգսյանի, Անի Ամիրգուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.09.2019 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտյոմ ն Գոհար Գասպարյանները, Մարինե Գրիգորյանը, Գեղեցիկ Սարգսյանը, Անի Ամիրգուլյանը (ներկայացուցիչներ՝ Մուշեղ Առաքելյան, Վարդան Ջիլավյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Եպրաքսյա Սահակյանը:
3
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հայցվորները տեղեկացված են եղել վիճարկվող որոշման մասին 10.09.2018 թվականին Երնանի քաղաքապետարան ներկայացված դիմումից՝ անտեսելով, որ դիմումում նշված «Տիգրան Մեծի 3 շենքի բնակիչներից» բառակապակցությամբ չի կարող հաստատվել նշված շենքի բոլոր սեփականատերերի, մասնավորապես՝ բոլոր հայցվորների կողմից վիճարկվող որոշման մասին տեղեկանալու հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պարզել՝ Մարինե Գրիգորյանը շենքի բնակիչների անունից հանդես գալու լիազորություն ունեցել է, թե ոչ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է բողոքում ներկայացված մի շարք փաստարկներ առ այն, որ թեն Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումն առնչվել է հայցվորների իրավունքներին, սակայն նրանք օրենքով սահմանված կարգով չեն իրազեկվել համապատասխան վարչական վարույթի ն դրա արդյունքում կայացված որոշման մասին, այլ իրազեկվել են փաստաբանի միջոցով հարցում կատարելու ն այն ստանալու արդյունքում, ուստի նրանց համար միայն այդ պահից որոշումը կարող է օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած համարվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ Եպրաքսյա Սահակյանի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված է, կայացվել է արդար դատաքննության ն դատարանի մատչելիության բոլոր պահանջների պահպանմամբ՝ որնէ կերպ չսահամանափակելով հայցվորների դատական պաշտպանության իրավունքը:
Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ վճռաբեկ բողոքում բերված դատավարական իրավունքի նորմերին ն այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, ապա Դատարանն այդ հարցերին արդեն իսկ անդրադարձել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշմամբ: Ընդ որում` Դատարանի կողմից գործի վարույթի կարճման հիմքում դրվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը հնարավորություն է տալիս գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե այդ փուլում պարզվում է, որ հայցադիմում ներկայացնելու պահին լրացած է եղել հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը:
4
Անդրադառնալով վարչական ակտի մասին հայցվորների կողմից իրազեկվելու ժամանակի վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատճառաբանությանը՝ նշել է, որ այն նույնպես անհիմն է ն չի կարող հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու համար, քանի որ «հայցվորներն իրենց նախաձեռնությամբ վարչական ակտի մասին իրազեկվելուն ուղղված քայլեր ձեռնարկել են» ոչ թե փաստաբանի միջոցով հարցում կատարելու պահից, ինչպես նշվել է վճռաբեկ բողոքում, այլ շատ ավելի վաղ: Նշված եզրահանգման համար հիմք են հանդիսանում սույն վարչական գործում առկա հայցվորների՝ Երնանի քաղաքապետի պաշտոնակատարին հասցեագրված 09.08.2018 թվականի դիմումները, Ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված 19.09.2018 թվականի դիմումը, որոնցից ակնհայտորեն հետնում է, որ հայցվորները դեռնս մինչն նշված դիմումները ներկայացնելն իրենց տիրապետման ներքո ունեցել են վիճարկվող վարչական ակտերը, ավելին՝ դրանք բողոքարկել են վարչական կարգով, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց այդ ակտերի առկայության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
13) Արտյոմ Գասպարյանը, Գոհար Գասպարյանը, Մարինե Գրիգորյանը, Գեղեցիկ Սարգսյանը, Անի Ամիրգուլյանը 31.01.2019 թվականին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Եպրաքսյա Սահակյանի՝ խնդրելով անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումը, ք. Երնան, Տիգրան Մեծի պողոտա 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Եպրաքսյա Սահակի Սահակյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (սեփականության իրավունքի 03.10.2017թ. թիվ 03102017-01-0313 վկայական, կադաստրային ծածկագիրը 01-006-0208-0087-001-018) Ա որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 01.09.2017 թվականի թիվ 2998-Ա որոշման հավելվածի 11-րդ Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի հ. 2766-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենքում Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7 քառ. մետր մակերեսով կառույցին /նկուղ/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտայի հ. 3 շենք, շինություն հ. 15 տողը ն անվավեր ճանաչել Եպրաքսյա Սահակյանի ն Կարեն Վարդանյանի միջն 25.10.2018 թվականին կնքված ք. Երնան Տիգրան Մեծի պողոտա 3 շենք, 15 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն դրա հիման վրա Կարեն Վարդանյանի անունով 31.10.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը /սեփականության իրավունքի 31.10.2018 թվականի թիվ 31102018-01-0496 վկայական, կադաստրային ծածկագիր 01-006-0208-0087-001-018/:
Միաժամանակ հայցվորները ներկայացրել են բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն՝ հայտնելով, որ վիճարկվող ակտերի մասին տեղեկացել են Երեանի քաղաքապետարանի ն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից փաստաբանական հարցումներին 14.01.2019 թվականին ն 23.01.2019 թվականին տրամադրված գրություններին կցված փաստաթղթերից (հատոր 1-ին, գ.թ. 3-14):
5
Զ) Դատարանի 07.02.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումը մասով ընդունվել է վարույթ, մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:
3) Երրորդ անձ Եպրաքսյա Սահակյանի ներկայացուցիչը 26.06.2019 թվականի դատական նիստում միջնորդել է կարճել գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ հայցվորները սույն գործով վիճարկվող որոշման մասին իրազեկվել են ավելի վաղ, քան ներկայացված է հայցադիմումում (հատոր 2-րդ, գ.թ. 23-28):
4) Դատարանի 24.09.2019 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը Ա որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հստակեցնել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտման հիմքով գործի վարույթը կարճելու դատարանի լիազորության իրացման անհրաժեշտ պայմանեերը Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. կարո՛ղ է արդյոք վարչական դատարանը կարճել գործի վարույթը հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի լրացած լինելու պապտճառաբանությամբ այն պայմաններում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով բաց թողնված ժամկետը վերակաեգեելու վերաբերյալ միջնորդությունը, վերակաեգնել է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմաեված երկամսյա ժամկետը:
Դատարանի մատճելիության իրավունքի իրավաչափ սահմանափակման դրսնորում է դատարան հայց ներկայացնելու համար որոշակի ողջամիտ ժամկետների սահմանումը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 15.12.2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» Քօշ(2004)20 հանձնարարականի 2.Շ կետի համաձայն՝ ֆիզիկական ն իրավաբանական անձանց պետք է տրամադրվի ողջամիտ ժամկետ վարչական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Պետություններից պահանջում է սահմանել ողջամիտ ժամկետներ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու համար՝ դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակի համար: Հանձնարարականը չի սահմանում որնէ կոնկրետ ժամկետ վարչական ակտի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու համար՝ նման ժամկետի սահմանումը թողնելով պետությունների հայեցողությանը:
6
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (րե ՛ս, 4տհլոջմռոծ մ. հօ Սուօժ Խոցժօո, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Տեսեելոջջ գոմ օէիծտջ չ. հօ Սուօմ Խոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Զայս Շհջօրցջիծ մ. Թօտզուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք), վերը նշված դիրքորոշումներին ու չափանիշներին համապատասխան, սահմանել է ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, այդ թվում՝ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու ողջամիտ ժամկետներ ապահովելով իրավական որոշակիության ն կանխատեսելիության սկզբունքի իրացումը: Միաժամանակ, ժամկետների սահմանմամբ հետապնդվող նշված իրավաչափ նպատակի հետ հավասարակշռելով դատական
7
պաշտպանության իրավունքի իրացման շահը, որպես դատական պաշտպանության երաշխավորման կառուցակարգ՝ սահմանվել է բաց թողնված ժամկետի վերականգնման ինստիտուտը:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում ն հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում:
Օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է դատարան հայց ներկայացնելու առանձին ժամկետներ յուրաքանչյուր հայցատեսակի համար: Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 6Տրդ կետի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե լրացել է հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետը, ն չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին:
Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:
Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե (..) 2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը. (..) 9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված՝ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը:
Օրենսգրքի 131-րդ հոդվածը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շարքին է դասում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումները:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Եթե վարչական դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հիմքով որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը համարվում է վերացված, իսկ հայցադիմումի ընդունումը՝ մերժված»:
Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.
8
- արդարադատության իրականացումը հայցվորին չի կարող մերժվել, քանի դեռ վերջինիս հնարավորություն չի տրվել օգտվելու դատարան դիմելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու օրենքով ամրագրված իրավունքից,
-` օրենսդիրը, հայցվորի՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման շահի հետ հավասարակշռելով դատավարության մյուս մասնակիցների պատասխանողի ն երրորդ անձի շահը, վերջիններիս համար երաշխավորել է դատարան դիմելու համար օրենքով սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունը,
- հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտման հանգամանքը կարող է դատարանին հայտնի լինել ինչպես հայցադիմումի ընդունելիության փուլում, այնպես էլ կարող է ի հայտ գալ գործի քննության ցանկացած փուլում. այն դեպքում, երբ նշված հանգամանքն ի հայտ է գալիս գործի քննության ընթացքում, դատարանին վերապահված է գործի վարույթը կարճելու լիազորություն, որպիսի լիազորությունը կարող է իրացվել միայն այն դեպքում, երբ հայցվորին հնարավորություն է տրվել օգտվել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով դատավարական ժամկետները վերականգնելու գործնական խնդիրներին, արտահայտել է հետնյալ ելակետային իրավական դիրքորոշումները. (...) դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նան վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում: Իսկ նշված հանգամանքի վիճելի լինելու դեպքում հայցվորը պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին:
(... երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել Ա գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետե այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետնանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլնս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած
9
հիմնավորումները քննարկելու ե համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, ինչպես նան 72-րդ հոդվածը պետք է մեկնաբանվեն ն կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված՝ հիմնարար իրավունքների ն ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ//268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` դատավարական ժամկետները բաց թողնելու ն վերականգնելու մասին իրավակարգավորումները վերաբերում են ոչ միայն հայցադիմումի ընդունելիության, այլն վարչական դատավարության մյուս փուլերին: Ըստ այդմ, վարչական դատավարության բոլոր փուլերում վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի իրավակարգավորմանը համապատասխան պարտավոր է կատարել մատնանշման իր պարտականությունը, այդ թվում նան՝ մատնանշելով կողմերին դատավարական ժամկետների բացթողնման դեպքում դրանք վերականգնելու նպատակով միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե դատավարության որոշակի փուլում վարչական դատարանը մատնանշման իր պարտականությունը չի կատարել, ապա նա զրկված չէ իր այդ պարտականությունը կատարելու հնարավորությունից դատավարության հետագա փուլերում՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունների ն ներկայացրած նոր ապացույցների հիման վրա, իսկ այդ պարտականության կատարման պարագայում դատավարության մասնակցի կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու դեպքում կիրառվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական հետնանքը, այն է` դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե՛ս, Աշոտ Ուլիխանյանն ընդդեմ Երնան համայեքի, երրորդ անձինք Լուսիկ Պետրոսյանի, «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/2731/05//3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներ կիրառելուց առաջ դատարանները պարտավոր են ապահովել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրական (ռեալ) հնարավորություն: Միննույն ժամանակ դատարանները պարտավոր են քննարկման առարկա դարձնել վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու միջնորդությունը ն դրա վերաբերյալ կայացնել համապատասխան դատական ակտ: Հակառակ պարագայում, այսինքն՝ բաց թողնված .6դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորություն չընձեռելով հանդերձ դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներ կիրառելով՝ կարող է խաթարվել արդարադատության
10
բուն էությունը (տե'ս, Մհեր Մեացականյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3194/05/1/6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21072020 թվականի որոշումը):
Հաշվի առնելով օրենքով դատարան հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետներ սահմանելու, ինչպես նան բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու ինստիտուտի նպատակը ն վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի խախտման հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության իրացումը պետք է ենթարկվի հետնյալ կանոններին: Պատասխանողի կամ երրորդ անձի կողմից՝ հայցը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում, եթե դատարանը նս գտնում է, որ հայցը ներկայացված է ժամկետի խախտմամբ, մինչ այդ հիմքով գործի վարույթը կարճելու լիազորությունն իրացնելը դատարանից պահանջվում է կատարել հետնյալ հաջորդական դատավարական գործողությունները.
- առաջարկել հայցվորին դատարան ներկայացնել միջնորդություն բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ՝ սահմանելով ողջամիտ ժամկետ միջնորդությունը ներկայացնելու համար,
- քննարկել ներկայացված միջնորդությունը,
- միջնորդությունը մերժելու դեպքում հնարավորություն տալ հայցվորին իրացնել ժամկետի վերականգնումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքը:
Նշված հաջորդական դատավարական գործողությունները կատարելուց հետո միայն դատարանն իրավասու է կարճել գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով՝ համակցված նույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հետ, եթե կամ հայցվորը չի իրացրել բաց թողնված ժամկետի վերականգնումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու իր իրավունքը կամ բողոքարկման արդյունքում նշված որոշումը թողնվել է անփոփոխ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ հայցվոր կողմը դատարանի սահմանած ժամկետում չի ներկայացնում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Այս դեպքում, դատարանն իրավասու է կարճելու գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հաշվի առնելով, որ հայցվորը ձեռնպահ է մնացել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն ներկայացնելու իր իրավունքի իրացումից:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վերը նշվածը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ ի սկզբանե հայցադիմումի ընդունելիության փուլում բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդություն չի քննարկվել, Ա ըստ այդմ` առկա չէ հայցադիմումի ընդունելիության փուլում կայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի բողոքարկման ենթակա որոշում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ առկա է դատարանի բողոքարկման ենթակա որոշում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, դատավարության մասնակիցներն իրենց շահերի պաշտպանությունը կարող են իրականացնել միայն այդ որոշումը բողոքարկելու միջոցով:
11
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ դատարանը, հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով հայցվորի ներկայացրած` հայց ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, բավարարել է այն՝ հայցադիմումն ընդունելով վարույթ, սակայն գործի քննության ընթացքում դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացվել են փաստեր ու փաստարկներ՝ հայցադիմումը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու փաստի վերաբերյալ, ն այդ հիմքով՝' գործի վարույթը կարճելու միջնորդություն, դատարանը կաշկանդված է հայցադիմումի ընդունելիության փուլում կայացված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին բողոքարկման ենթակա որոշման առկայության փաստով: Ըստ այդմ հավասարակշռելով հայցվոր կողմի ն դատավարության մյուս մասնակիցների շահերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության պայմաններում պատասխանողի կամ երրորդ անձի շահերի իրավական պաշտպանության պատշաճ միջոց` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկումն է: Հետնաբար, խնդրո առարկա իրավիճակում գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից քննարկման է ենթակա պատասխանողի կամ երրորդ անձի կողմից` հայցադիմումի ընդունելիության փուլում կայացված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման բողոքարկման արդյունքում այդ որոշումը վերացվելուց հետո միայն: Նշված որոշման բողոքարկման արդյունքում որոշումը վերացվելու դեպքում դատարանն իրավասու է կարճել գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա՝ համակցված նույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հետ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ եթե վարչական դատարանը հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, վերականգնել է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը ն հայցադիմումն ընդունել վարույթ, ապա չի կարող կարճել գործի վարույթը, քանի դեռ պատասխանողը կամ երրորդ անձը չի բողոքարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշումը, ն բողոքարկման արդյունքում այդ որոշումը չի վերացվել:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով հայցվորները, դիմելով Դատարան, պահանջել են անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումը, որով օրինական է ճանաչվել սույն գործով երրորդ անձ Եպրաքսյա Սահակյանի կողմից ինքնակամ իրականացված 35.7 քառ. մետր մակերեսով կառույցը (նկուղը) Տիգրան Մեծի պողոտայի
հ. 3 շենքում:
Դատարանը 24.092019 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հետնյալ ապլատճառաբանությամբ. «..իրավական պետության կարնոր բաղադրիչ հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունից չի բխում, այն հանգամանքը, որ միայն բաց թողնված դատավարական ժամկետը
12
վերականգնելու վերաբերյալ դատական ակտի առկայությունը կարող է հնարավոր դարձնել ժամկետանց հայցերով հարուցված գործերի հետագա քննությունը, եթե գործի քննության ընթացքում պարզվում է, որ հայցվորը վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվել է ավելի վաղ, քան այն ամսաթիվը, որը ներկայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, Ա որը դրվել է դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտի հիմքում: Այս պայմաններում Դատարանի գնահատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հնարավորություն է տալիս ՀՀ վարչական դատարանին գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե այդ փուլում պարզվում է, որ հայցադիմում ներկայացնելու պահին լրացած է եղել հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը:
Դատարանի գնահատմամբ որնէ այլ մեկնաբանության դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը կիմաստազրկվի (..):
Տվյալ դեպքում սույն վարչական գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից Դատարանը պարզեց, որ հայցվորները դեռնս 09.08.2018 թվականին Երնանի քաղաքապետարան հասցեագրած դիմումով (մուտքի համար 2501) պահանջել են Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա ն 01.09.2017 թվականի թիվ 2998/Ա որոշումները չեղյալ համարել ն բնակիչներին բաժնեմաս հատկացնել:
Հետնաբար Դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող՝ Երնանի քաղաքապետի 14.08.2017 թվականի թիվ 2766-Ա որոշումը հայցվորները բողոքարկել են վարչական կարգով, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետը սկսում է հոսել բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո, այն է՝ 10.09.2018 թվականից, հետնաբար, հայցվորները կարող էին սույն գործով հայցադիմումը ՀՀ վարչական դատարան ներկայացնել մինչն 10.11.2018 թվականը, մինչդեռ հայցադիմումը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 31.01.2019 թվականին: (.) Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ միջնորդության հիմքում հայցվորների ներկայացուցիչները դրել են ոչ հավաստի տեղեկություններ՝ արհեստականորեն վերականգնելով դատարան հայց ներկայացնելու համար նախատեսված ժամկետները»:
Վերաքննիչ դատարանը, 16.12.2020 թվականի որոշմամբ անփոփոխ թողնելով Դատարանի 24.09.2019 թվականի որոշումը, արձանագրել է. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն իրավունք է վերապահում Դատարանին գործի քննության ցանկացած փուլում կարճել գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը: Այսինքն՝ օրենսդիրը որպես գործի վարույթի կարճման հիմք է սահմանել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետի լրացած լինելը, ընդ որում, Դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը դատավարության ցանկացած փուլում: Այսինքն՝ օրենսդիրը սահմանելով գործի վարույթի կարճման նման հիմք, ըստ էության, կանխել է ժամկետանց հայցերի քննությունը:
ՀՀ վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված նորմի առկայությամբ պայմանավորված՝ դատարանը պարտավոր է գործի ողջ քննության ընթացքում միջոցներ ձեռնարկել հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բաց թողնված լինելու հանգամանքը բացահայտելու ուղղությամբ Ա նշված հանգամանքի
13
բացահայտման դեպքում վրա է հասնում գործի վարույթը կարճելու դատավարական հետնանքը:
(...) վարչական դատարանը կաշկանդված չէ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելով, քանի որ վարույթ ընդունելուց հետո դատավարության ցանկացած փուլում վարչական դատարանը կարող է բացահայտել հայց ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետի բացթողումը ն կիրառի համապատասխան դատավարական հետնանքներ՝ վարչական գործի վարույթը կարճել: Սույն դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելիս, Դատարանը հիմնվելով բացառապես հայցվորների կողմից ներկայացված պնդումների վրա ն համարելով, որ ժամկետի բացթողնումը պայմանավորված է եղել օբյեկտիվ հանգամանքներով, այն վերականգնել է, սակայն գործի քննության ընթացքում երրորդ անձի կողմից ներկայացվել է գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն, որի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ հայցվորներն իրազեկ են եղել վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին ավելի վաղ:»
Վերաքննիչ դատարանը փաստել է նան, որ հայցվորի կողմից վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի խախտմամբ հայցը ներկայացված լինելու պայմաններում, անկախ այն հանգամանքից, առկա է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարելու որոշում թե՝ ոչ, վարչական գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, համաձայն որի՝ գործի քննության ցանկացած փուլում դատարանը կարճում է գործի վարույթը, եթե լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը Ա Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, քանի որ բացահայտվում է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքը, այն է դատարանը հայցադիմումի ընդունումը մերժում է, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագորւմ է հետնյալը.
Սույն գործի փաստական հանգամանքները հանգում են հետնյալին. վիճարկման հայցատեսակով հայցադիմումի ընդունելիության փուլում Դատարանը 07.02.2019 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայցվորները, ըստ հայցվորների ներկայացրած փաստերի ու փաստարկների, հայցադիմումը ներկայացրել են երրորդ անձի վերաբերյալ կայացված որոշմանն իրազեկվելուց հետո երկամսյա ժ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/0585/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
