Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հակոբյան — ԵԴ/22520/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հակոբյան — ԵԴ/22520/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/22520/02/208 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Էլմիրա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01112021 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էլմիրա Հակոբյանի ընդդեմ Նաիրա Հովսեփյանի, Քրիստինե Շավարշյանի, Աննա Ասատրյանի զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ ԼԳործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Էլմիրա Հակոբյանը պահանջել է Նաիրա Հովսեփյանից, Քրիստինե Շավարշյանից, Աննա Ասատրյանից բռնագանձել, որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում 2.000.000 ՀՀ դրամ գումար: 2 Երնան քաղաքի ընդհան

Ամբողջ Տեքստ

2ՊԱ» Ֆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22520/02/20 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22520/02/20

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

Դատավորներ՝ Ա. Խառատյան

Դ. Սերոբյան

ՈՐՈՇՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էլմիրա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01112021 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Էլմիրա Հակոբյանի ընդդեմ Նաիրա Հովսեփյանի, Քրիստինե Շավարշյանի, Աննա Ասատրյանի զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

ԼԳործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Էլմիրա Հակոբյանը պահանջել է Նաիրա Հովսեփյանից, Քրիստինե Շավարշյանից, Աննա Ասատրյանից բռնագանձել, որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում 2.000.000 ՀՀ դրամ գումար:

2

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 15.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ Էլմիրա Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու ն այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01112021 թվականի որոշմամբ Էլմիրա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Հակոբյանը (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Նաիրա Հովսեփյանը, -Քրիստինե Շավարշյանտ, Աննա Ասատրյանը (ներկայացուցիչ Ռոբերտ Դավթյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6էրդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 7րդ, 8-րդ, 9-րդ, 360-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ փոստային առաքման անդորրագրի վրա պատասխանող Աննա Ասատրյանի հասցեի ուղղումը կատարվել է անհայտ անձի կողմից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ հայցվորը նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է ն դրսնորելով բարեխղճություն «Հայփոստի» «ՓԲԸ-ն աշխատակցին (խնդրել է լրացնել թիվ ԾԼԷՕ100607167ՃՄ7 կոդով ստացականում տպագիր նշված Աննա Ասատրյանի հասցեն, մասնավորապես՝ «ԵՐԵՎԱՆ Ք. ԵՐԵՎԱՆ, Փ. Ն.ՆՈՐՔ 9 ԶՆԳՎ, 25» տվյալներին ավելացվել է «42 բ» տվյալը: Նման լրացում/ավելացում կատարելու փաստը «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից կատարված լինելու հանգամանքը արձանագրելու համար աշխատակիցը ստորագրել է ստացականը ն կնիքել այն:

Բացի այդ, 12.11.2021 թվականին Էլմիրա Հակոբյանի ներկայացուցչի կողմից դիմում էր ներկայացվել «Հայփոստ» ՓԲԸ-ին, որին ի պատասխան ստացվել է 18.11.2021 թվականի գրությունը, հետնյալ՝։ բովանդակությամբ. «Ձեր կողմից պատվիրված նամակ քլԼԷ01006071674// հասցեագրված Աննա Ասատրյանին՝ ՀՀ ք. Երնան, Նոր Նորքի 9 զնգվ, 25 2., 42բն. հասցեով, 19.10.2021թ. ընդունվել է «ՀայՓոստ» ՓԲԸ Երնանի 0008 փոստային բաժանմունք: Նշված նամակը հասցեատիրոջ հասցեն սպասարկող «Հայփոստ» ՓԲԸ Երնանի 0059 փոստային բաժանմունքում ստացվել է 20.10.2021թ. ն 26.10.2021թ. հանձնվել հասցեատիրոջը: Հավելենք, որ «Հայփոստ» ՓԲԸ նոր ծրագրի ներդրմամբ պայմանավորված, սկզբնական շրջանում հասցեների մուտքագրման հետ կապված ծրագրում եղել են տեխնիկական որոշակի սահմանափակումներ:

Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան քայլեր առաջացած խնդրի շուտափույթ կարգավորման համար: Հավելենք նան, որ նամակների առաքումը կատարվում է ոչ թե կտրոնների վրա առկա, այլ փաստացի հաճախորդի կողմից նամակի վրա նշված հասցեատիրոջ տվյալներով»:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01112021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Էլմիրա Հակոբյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

Սուն գործով ոչ վերաքննիչ բողոքը, ոչ էլ վճռաբեկ բողոքը չի ուղարկվել պատասխանողների ծանուցման հասցեով, ավելին, պատասխանողների ներկայացուցիչը այն ստացել է հայցվորի ներկայացուցչից էլեկտրոնային փոստի միջոցով: Այսինքն ամբողջությամբ առարկայազուրկ է ներկայացված վճռաբեկ բողոքը դրանում նշված հիմքերով, քանի որ հայցվորը միայն Դատարանում քննության ժամանակ է պահպանել ծանուցման կանոնները ն համապատասխան գրություններ ուղակել պատասխանողների ծանուցման հասցեներով, հատկանշական է նան, որ պատասխանող Աննա Ասատրյանը երբնէ որնէ դատարանի չի հայտնել նոր ծանուցման հասցե, սակայն հացվորը որոշել է բողոքն ուղարկել նրա նախկին ծանուցման հասցեով:

Այսպիսով Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է ն ենթակա չէ բեկանման:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ (95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ո) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

4

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք ն արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին ն այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:

Անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. անձի՝ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե' նորմաստեղծ, թե իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական ապաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով՝ արդարադատության պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքների ն ազատություննեի գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է՝ 25.112008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական ն էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով ն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից ն արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական

5

լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6- րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցնեի ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 4տելոցմճոծ չ. Լհ՞ Սողօմ Խոջմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիոր, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Խիճլաօսմ յ. էՒռոօօ, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նան, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատութան "պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, Զատուս Շիշօոջիօ մ. Խօտճուռ գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիոր, կետ 28):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652.

ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-Ց73, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-

1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-Ա27, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220,

ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1269) կարնորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նան արձանագրել է, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռեվի ավելորդ ձնական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ

6

նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բողոքարկման իրավունքի ն այդ համատեքսում նան դատարանի մատճելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361Էրդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումներրի դեմ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի Էին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը ն դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (..) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարանին ուղարկելու մասին ապացույցները (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37Է-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի Լին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371- րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող անձանց պատշաճ ձնով ուղարկել բողոքի ն դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ բողոքի ն դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց՝"ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք ն արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին ն դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):

Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու՝ արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, ն արդյոք

7

այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության ն իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձն ըստ էության կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջը, ն բողոքն ուղարկվել է գործին մասնակցող անձանց թեկուզն որնէ թերությամբ նշված հասցեով կամ անվանվամբ, սակայն թերությունն այնպիսին չէր, որ խոչընդոտեր փոստային առաքանու հանձնումը հասցեատիրոջը, ապա միայն այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելը գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականության դրսնորում է ն կհանգեցնի անձի՝ դատարանի մատչելության իրավունքի անհարկի սահմանափակման:

Սույն գործով Էլմիրա Հակոբյանը Դատարանի 15.07.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել ն վերականգնել (հատոր 2-րդ, գ.թ. 4-13):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ Էլմիրա Հակոբյանի` միջեորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չէ վերաքննիչ բողոքը պատասխանող Աննա Ասատրյանին ուղարկելու մասին ապացույցը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ սահմանվել է `ժամկետ՝ արձանագրված խախտումը վերացնելու ն որոշումը ստանալուց հետո 125-օիյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 19-21:

Էլմիրա Հակոբյանը, Դատարանի 15.07.2021 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլի, կցել է թիվ ԾԼԷՕ100607167խ| կոդով (առաքանի թիվ 1269303) փոստային անդորրագիրը՝ վերաքննիչ բողոքը 19.10.2021 թվականին հետնյալ անձին ն հասցեով ուղարկելու մասին, այն է՝ «Հայաստան, Երնան, Ն. Նորքի 9 զանգ. 25 Աննա Ասատրյանին» տպագիր բովանդակությամբ, իսկ ձեռագիր ավելացված է « 42 բ» ն ստորագրություն (հատոր 2-րդ, գ.թ. 54):

Վերաքննիչ դատարանն իր 01112021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. « Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի՝ վերաքննիչ բողոքին կրկին կցված չէ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձին՝ տվյալ դեպքում պատասխանող Աննա Ասատրյանին ուղարկելու մասին ապացույցը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Աննա Ասատրյանին հասցեագրված փոստային անդորրագրին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն չի կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու փաստը հաստատող՝

. վերաբերելի ապացույց այն հիմնավորմամբ, որ հասցեագրված է թերի հասցեով. անդորրագրում վերջինիս հասցե տպագիր գրառված է՝ ք.Երնան, Նոր Նորք 9 զանգ., 25, մինչդեռ Աննա Ասատրյանի հասցեն է՝ ք.Երնան, Նոր Նորքի 9-րդ զանգված, շենք 25, բն. 42,

.. թույլատրելի ապացույց այն հիմնավորմամբ, որ գործին մասնակցող անձի հասցեի ձեռագիր ուղղումը կատարված է անհայտ անձի կողմից,

. հիմք չէ հետնություն անելու, որ առաքանին հասցեատիրոջը ուղարկված է ճիշտ՝ ձեռագիր ուղղված հասցեով:»:

8

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը 01112021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ մատնանշված խախտումը բողոք ներկայացրած անձի կողմից չի վերացվել (հատոր 2-րդ, գ-թ. 56-57):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ըստ գործում առկա հայցադիմումի՝ պատասխանող Աննա Ասատրյանի հասցեն է՝ «ք. Երնան, Նոր Նորքի 9-րդ զանգվ. 252. բն.42» (հատոր 1-ին, գ-թ. 4):

Դատարանի Ն5Ծ.07.2021 թվականի վճռի դեմ Էլմիրա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքի օրինակը 19.10.2021 թվականին ուղարկվել է՝ «Հայաստան, Երնան, Ն. Նորքի 9 զանգ, 25 Աննա Ասատրյանին» տպագիր բովանդակությամբ, իսկ ձեռագիր ավելացված է «42 բ» հասցեով:

«Հայփոստ» ՓԲԸ-ն 18.11.2021 թվականի Էլմիրա Հակոբյանի ներկայացուցչին ուղղված գրությամբ հայտնվել է, որ. «Ձեր կողմից պատվիրված նամակ ՕԼԷՕ1006071678Մ հասցեագրված Աննա Ասատրյանին՝ ՀՀ ք. Երնան, Նոր Նորքի 9 զեգվ, 25 2., 42բն. հասցեով, 19.10.2021թ. ընդունվել է «ՀայՓոստ» ՓԲԸ Երնանի 0008 փոստային բաժանմունք: Նշված նամակը հասցեատիրոջ հասցեն սպասարկող «ՀայՓոստ» ՓԲԸ Երնանի 0059 փոստային բաժանմունքում ստացվել է 20.10.2021լթ. ն 26.10.2021թ. հանձնվել հասցեատիրոջը: Հավելենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ նոր ծրագրի ներդրմամբ պայմանավորված, սկզբնական շրջանում հասցեների մուտքագրման հետ կապված ծրագրում եղել են տեխնիկական որոշակի սահմանափակումներ:

Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան քայլեր առաջացած խնդրի շուտափույթ կարգավորման համար: Հավելենք նան, որ նամակների առաքումը կատարվում է ոչ թե կտրոնների վրա առկա, այ| փաստացի հաճախորդի կողմից նամակի վրա նշված հասցեատիրոջ տվյալներով» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01112021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին, ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ օբյեկտիվ իրականության մեջ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա է եղել միայն փոստային անդորրագիրը՝ դրանում առկա «42 բ» ձեռագիր ուղղումով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զիկված է եղել հետագայում վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցը հետազոտելու հնարավորությունից:

Մինչդեռ՝ վերը նշված ապացույցի ուսումնասիրության արդյունքոմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով փոստային ադորրագրի վրա կատարված ձեռագիր ուղղումը կատարվել է փոստի աշխատակցի կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նոր ծրագրի ներդրմամբ պայմանավորված, սկզբնական շրջանում հասցեների մուտքագրման հետ կապված ծրագրում եղել են տեխնիկական որոշակի սահմանափակումներ:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես

9

ժողովրդավարական ինստիտուտների ն կոնկրետ անձի շահերի միջն հավասարակշոության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ն բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարնորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկն էլ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին ն պարտականություններին վերաբերող դատական ակտի բողոքարկման վերաբերյալ: Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետնում է, որ Էլմիրա Հակոբյանը վերաքննիչ բողոքարկման իր իրավունքն իրացնելիս, կատարել է օրենսդրի կողմից իր վրա դրված պարտականությունը՝ վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձ՝ Աննա Ասատրյանին ուղարկելով, որպիսի պարագայում Էլմիրա Հակոբյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձնական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի ն հետապնդվող նպատակի միջն, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նան՝ վերադաս ատյաններում, ինչպես ՄԻԵԴ-ի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են բողոքաբերից անկախ պատճառներով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն նոր ծրագրի ներդրմամբ պայմանավորված տեխնիկական սահմանափակումներ, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը, մերժելով Էլմիրա Հակոբյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով Ա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 01112021 թվականի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01112021 թվականի «Վերաքենիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող 2 ՕՕ Ո Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՕՕ, Հ« ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

ՕՏ: Գ- ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ԵԴ/22520/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել