Ղազարյան — ԿԴ/0092/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի հունիսի 7-ին ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.Լրդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 20107322 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով կասկածյալ Սասուն Նաիրիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, ն ստորագրություն չհեռանալու մասին: Նա
Ամբողջ Տեքստ
յ ԿԴ/0092/01/23
Հլ
Մ» 08
ՀԵՑ բլրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Հ.Ավագյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ.Մխիթարյան
դատավորներ՝ Գ.Ստեփանյան
Ն.Շովակիմյան
21 փետրվարի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Սասուն Նաիրիկի Ղազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.Լրդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 20107322 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով կասկածյալ Սասուն Նաիրիկի Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, ն ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության մարմնի 2022 թվականի հունիսի 14ի որոշմամբ
Ս.Ղազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
2023 թվականի ապրիլի 7-ին Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.Լ-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում ն նրան մեղադրանք է ներկայացվել:
2023 թվականի ապրիլի 20-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճռով Ս.Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 (երկու) տարի ժամկետով: Ս.Ղազարյանը մեղավոր է ճանաչվել նան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
3
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով՝ Ս.Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել` ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով ն տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Վճռվել է նան քաղաքացիական հայցը բավարարել ն Սասուն Նաիրիկի Ղազարյանից հօգուտ տուժող Անի Գառնիկի Ստեփանյանի բռնագանձել 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Մեղադրյալ Ս.Ղազարյանի պաշտպան Ա.Մխիթարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտում:
Ըստ բողոքաբերի՝ ստորադաս դատարանները հաշվի չեն առել մեղադրյալ Ս.Ղազարյանի կողմից տուժողին անմիջապես օգնություն ցույց տալու, նրա կյանքը փրկելուն ուղղված գործողություններ կատարելու, մեղայականով ներկայանալու, ինքնախոստովանական ցուցմունքներ տալու, տուժողին պատճառված վնասը հատուցելու, հուղարկավորության ծախսերը հոգալու, մինչն Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը տուժողին նս 200.000 ՀՀ դրամի չափով
4
օժանդակություն ցույց տալու, դրական բնութագրվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նան այն, որ մեղադրյալ Ս.Ղազարյանը 2020 թվականին որպես կամավորական մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ն մինչն 2021 թվականը ծառայության մեջ է գտնվել:
5.. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանը հաշվի չի առել իր կատարած արարքի նկատմամբ Ս.Ղազարյանի դրսնորած հոգեբանական վերաբերմունքը, որը փաստում է, որ վերջինս ստեղծված իրավիճակում որնէ կերպ չր կարող պատկերացնել ավտովթարի հետնանքով նման վնաս պատճառելու հավանական հետնանքների առաջացման հնարավորությունը, ինչն էլ վկայում է մեղադրյալ Ս.Ղազարյան՝։ Օ։`կատարած արարքի նվազ հասարարական վտանգավորության մասին:
Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ արարքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով որակելու համար անհրաժեշտ է, որ անձը ճանապարհային երթնեկության կանոններ խախտման նկատմամբ դրսնորի դիտավորություն, Օ:իսկ վրա հասած հետնանքի նկատմամբ` անզգուշություն: Հետնաբար, ինքնավստահությամբ ճանապարհային երթնեկության կանոնները խախտելը, ըստ բողոքաբերի, չի կարող հիմք հանդիսանալ մեղադրյալ Ս.Ղազարյանի արարքը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցակազմով որակելու համար:
5.2. Բողոք բերած անձը նշել է նան, որ տուժողը քաղաքացիական հայց է ներկայացրել ն որպես Գոռ Գնորգյանի հուղարկավորության ծախսերի պատճառով կրած վնաս պահանջել է 2.100.000 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալ Ս.Ղազարյանը հատուցել է 1500.000 ՀՀ դրամը, ինչից հետո, հայցապահանջը նվազեցնելով, տուժողը կրկին պահանջել է հուղարկավորության հետ կապված գումար` առանց որնէ ապացույց ներկայացնելու, որ 1.500.000 ՀՀ դրամը փոխհատուցելուց հետո, դեռնս առկա են հուղարկավորության հետ կապված, չփոխհատուցված ծախսեր:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննի, ։6դատարանի որոշումը, մեղմացնել Ս.Ղազարյանի նկատմամբ
5
ազատազրկման ձնով նշանակված պատիժը ն պայմանականորեն չկիրառել այն՝ սահմանելով փորձաշրջան:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Սասուն Ղազարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2- րդ մասով ն 243.1Լրդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(...) նա, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ն գտնվելով հարբած (ոչ սթափ) վիճակում, վարել է տփրանսպորվային միջոց ու խախտել է ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները ն ճանապարհային երթնեկության կանոնները, որն անզգուշությաւմը առաջացրել է մարդու մահ:
Այսպես.
Սասուն Նախրիկի Ղազարյանը, չունենալով փրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ն գտնվելով ոչ սթափ վիճակում, (արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել է 1092 մգ/լ, իսկ համաձայն թիվ 060897 արուգաչափման վկայականի հնարավոր 104: սխալանքը հաշվի առնելով` Սասուն Ղազարյանի մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է 09828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախվաւմների վերաբերյալ օրենսգրքի 126րդ հոդվածի 9Զրդ մասի համաձայն` համարվում է ոչ սթափ վիճակ) վարելով փաստացի իրեն պատկանող «ՑԱՌ/ 55 4.4 1» մակնիշի 85 ՇԻ885 հաշվառման համարանիշի ավվտմեքենան, 2022 թվականի հունիսի 7ին՝ ժամի 03:30ի սահմաններում, Երնան-Սնան ավտոճանապարհի 26,8 կմ հատվածում՝ դեպի Երնան տանող ուղեմասում, 70-ից 80 կմ/ժամ: արագությամբ երթնեկելիս, նկատել է իր աջ կողքով երթնեկող «ԲՕԻք 1445 2.0 19» մակնիշի 91 ԽՍ 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որից հետո երթնեկության անվտանգությունն ապահովելու համեւր պետք է հետներ երթնեկության ուղղությամբ տիրող ճանապարհատրանսպորտային իրադրությանն ուիր վարած ավտոմեքենայի աոջնից համինթաց՝ զուգահեռ կուլսային ուլղությամի, ընթացքի ավելի դանդաղ արագությաւմըբ երթնեկող «ԻՕԽԶ 1Տ4ԵՏԻԻ 20 10»
6
մակնիշի 91 ԽՍ 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առկայության վվյալ պայմաններում, երթնեկության անվտանգություն ապահովելու վթարային իրադրություն չարեղծելու ն այդ ավտոմեքենայի հետ ընդհարման առաջացումը բացառելու համալ, պեվք է իր վարած ավտոմեքենայի ընթացքի արագությունը հավասարեցներ «ԷՕԽՁ 1Խ4ԽՏԻ 20 10» մակնիշի 91 ՃՍ 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ընթացքի արագության մեծությանը ն իր վարած ավտոմեքենայի ու «ԻՕԽ0 1Խ4751Ի 20 109» մակնիշի 91 ԵՍ 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի միջն պահպաներ անվտանգությունն ապահովող այնպիսի միջտարածություն, (դիստանցիա), որպեսզի հնարավորություն ունենար խուսափել այդ ավտոմեքենայի հեւր բախումից, կամ էլ՝ առանց դրա, երթնեկության մյուս մասնակիցների համար անվփտաւեզ մաւննրումով շրջաւնցեր «ԷՕԽՍ ՂՋ4ԽՏԻԼ 2.0 79» մակնիշի 91 ԹՍ 091 հաշվառման համարանիշի ավտոմեքենային` վերջինի ենկատմամի պահպանելով անվտանգությունն ապահովող միջկողային տարածություն, ինչի տեխնիկական հնարավորությունը ունեցել է, ինչը կատարելով, կխուսափեր փվյալ պատահարի առաջացումից: Դրա փոխարեն, իր վարած ավտոմեքենայի աոջնից համինթաց` զուգահեռ կուրսային ուլղությամի, ընթացքի ավելի դանդաղ արագությամը երթնեկող «ՕԽՍ 1Խ4ԽՏՒԻՒ 2.0 15» մակնիշի 91 ԻՍ 091 հաշվառման հաւմարանիշի ավտոմեքենայի առկայության տվյալ պայմաններում, ժամանակին կատարված համապատասխան միջոցներ չձեռնարկելով՝ այդ ավտոմեքենայի նկատմամբ անվտանգությունն Օ ապահովող միջտարածություն (դիատանցիա) պահպանելու համար կամ այդ ավվտմնքենային անվտանգ մաներումով շրջանցելու համար, իրաւկանացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ ն ոչ անվտանգ կառավարում, փեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն ն հանցավոր ինքնավարահությամը թույլ է տվել «ձանապարհային երթնեկության կանոնները ե տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների ն պայմանների ցանկը հաարավելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության /Բ 955-Ն որոշման 62-րդ ն 67-րդ կետերի ու «ձանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3րդ մասի պահանջներին հակասող
7
գործողություններ, իր այդ գործողություններով էլ պայմանավորել է տվյալ ճանապարհատրանսպորվփային պափահարի առաջացումն՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, որից հետո բախվել է իր աջ կողքով ընթացող Գոո Նորիկի Գնորգյանի կողմից վարած ՕՍ ՛ԼԵՃԿՏԻԻ2.0 10» մակնիշի 9 ԽՍ 091 հաշվառման հաւմաւլրեւնիշի ավտոմեքենային, որը դուրս է եկել երթնեկելի մասից, բախվել է արգելապատնեշին ն րնկել շուրջ 300 մեր խորությամբ ձորը, ինչի հետնանքով «ԷՕԽն 1Խ4ԽՏՒԼ 2.0:10» մակնիշի 9ԼԽՍ 09Լհաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գոռ Նորիկի Գնորգյանը տեղում մահացել է, այն է՝ նրա մահը վրա է հասել տրավմատիկ ն հեմոռագիկ շոկից՝ համակցված գանգուղեղային բաց բութ ն կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ ապաւնալու հետնանքով (...)»':
8. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, մեղադրյալ Ս.Ղազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.Լրդ հոդվածի 2-րդ մասով, արձանագրել է հետնյալը. «/...) Մեղադրյալ Սասուն Ղազարյանի նկատմամի պատժի տեսեւկ ն չափ ընտրելիս Դափարանը հաշվի է առնում կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աարիճանն ու բնույթը:
(-.)
ԻՔ/ննարկելով Սասուն Ղազարյանի արարքները, հաշվի առնելով քրեական օրենադրությամի պահպանվող հասարակական հարարբերությունների՝ հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը, մեղքի ձեր ն տեսակը, հանցագործության շարժառիթը, դրա կատարման եղանակը ն հետնանքները՝ Դատարանը փաստում է, որ Սատւն Ղազարյանի կատարած
հանցագործություններն օժտված են հանրությաւն համար վտանգավորության բաւրձր աստիճանով:
Որպես Սատոն Ղազարյանի անձը դրականորեն բնութագրող փվյալ
Դատարանը հաշվի է առնում այն, որ վերջինը նախկինում դատապարվպված չի եղել, բնութագրվում է դրականորեն:
1Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 251253:
8
Դատարանը մեղադրյալ Սասուն Ղազարյանի պատաեւսխանաւտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամաւնք է գնահատում այն, որ կատարած հանցանքների համար զղջացել է, փաստացի ընդունել է իր մեղքը ն միջնորդել վարույթը քննել արագացված կարգով, դավաւկան քննության փուլում 150000 ՀՀ դրամ գումար է փոխանցել տուժողի իրավահաջորդին ն հայտարարել է, որ քաղաքացիական հայցի մնացած մասր ես ընդունում է:
Դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 242իդ հոդվածի 2րդ մասով
նախատեսված հանցագործության մասով մեղադրյալ Սասուն Ղազարյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտարկում հանցանքն ալկոհոլի ազդեցության փակ կատարելը:
(-.)
Սասուն Ղազարյանի նկատմամբ պավզժի տեսակ ն չափ ընտրելիս, ինչպես նաւն այն կրելու նպատակահարմարությաւն հարցը լուծելիս Դատարանը հաշվի է առնում նրա կողմից կատարված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության հանգամանքները, հանցագործության կատարման մեջ Սասուն Ղազարյանի մեղավորություն աստիճաւնը, տեղի ունեցած ճանապարհատրասնպորփային պատահարին հանգեցրած՝ մեղադրյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթնեկության կանոնների խախտման բնույթը, հանցանքի կատարումից հեվտ դրսնորած վարքագիծը, ինչպես նան հանրորեն վտանգավոր արարքի են դրա հետնանքների նկատմամբ նրա դրսնորած հոզերանական վերաբերմունքը:
Տվյալ դեպքում, անհրաժեշտ Լ հաշվի առնել, որ Սատսն Ղազարյանը ավտոմեքենան վարել է հարբած վիճակում, չունենալով փրեսւնսպորտային միջոցներ վարելու իրավունք, գործել է հանցավոր ինքնավավզաւհությամի (ինչն արձանագրված է նան նրա մեղադրանքի նկարագրության մեջ ն ինչի հետ վերջինը համաձայնել է` միջնորդելով կիրառել արագացված դատական քննության կարգ), այսինքն՝ նախատեսել է կամ առնվազն պարտավոր էր նախատեսել իր գործողությունների արդյունքում հանրության համար վտանգավոր հետնանքների առաջացման
9
հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի հույս է ունեցել, որ դրանք չեն առաջանա կամ կկանխվեն:
(։-.) Սասուն Ղազարյանի նկատմամը վերջնական պատիժ պետք է սահմանել ազափազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկեվտվ՝ զիկելով տրանսպորվեային միջոցներ վարելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով ն տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ինչն անհրաժեշտ ն բավարար է պատժի նպավզաւկների իրագործումն ապահովելու համար:
(-.)
Տվյալ դեպքում, հաշվի առնելով Սասուն Ղազարյանի կատարած արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, նրա անձր բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունը, ինչպես նան պավժի՝ սոցիալական արդարության վերականգնման ն պատժի ենթարկված անձի ուղղվելունպափտակների իրացման հարցը՝ Դատարանը գտնում է, որ Սասուն Ղազարյանը պարք է կրի իր նկատմաեւմը նշանակված պատիժը, այն պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են ն միայն ազատազրկման ձնով նշանակված պատիժը ոնալ կրելու պայմաններում է հնարավոր ապահովել պավժի նպատակները:
(-.)
Դատարանն արձանագրում է նան, որ նախնական դատական լսումների ընթացքում տուժողի իրավահաջորդ Անի Ստեփանյանի կողմից ներկայացվել է քաղաքացիական հայց, որով խնդրել է Սասուն Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 21006000 ՀՀ դրամ՝ որպես Գոռ Գնորգյանի հուղարկավության հետ կապված ծախս:
Դատական քննության ընթացքում Սասուն Ղազարյանի կողմից Անի Ստեփանյանին է փոխանցվել 12500000 ՀՀ դրամ ն մեղադրյալը հայտարարել է, որ քաղաքացիական հայցի մնացած մասր ես ընդունում է ու պատրասկ է հետագայում այն վճարել, իսկ Անի Ստեփանյանը հայտարարկ է, որ համապատասխան մասով նվազեցնում է իր հայցապահանջը:
10
Առկա պայմաններում, Դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցը պետք է բավարարել ն Սասուն Ղազարյանից հօգուտ Անի Ստնփաւնյաւնի բռնագանձել 600.000 ՀՀ դրամ (...)»-:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) (Անդրադառնալով հանցավոր ինքնավստահության բացակայություն վերաբերյալ բողոքաբերի պնեդմանը՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փասպել, որ այն ոչ միայն հիմնազուրկ է, այլ նան զուրկ է իրավական արժեքից, քանի որ ԱՂազարյանին մեղսագրվող արարքի՝ հանցավոր :ինքնավարահությամը դրսնորված լինելու հանգամանքը ներառված է հենց նրան ներկայացված մեղադրանքի փաստական նկարագրության մեջ, ե տվյալ դեպքում կիրառվել է արագացված վարույթ:
Միննույն ժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Առաջի, Օ0ատյանն դատարան ներկայացված հայցադիմումով տուժող ԱՍտեփանյանը մեղադրյալ ԱՂազարյանի դեմ ներկայացրել է 2.100.000 ՀՀ դրամի պահանջ, որից 1500000 ՀՀ դրամը դատական քննության ընթացքում մեղադրյալը փոխանցել է տուժողին ն հայտարարել, որ քաղաքացիական հայցի մնացած մասր նես ընդունում է ու պատրատր է հեվփագայում այն վճարել: Իսկ տուժող ԱՍտեփանյանը հայտեւրարել է, որ համապատասխան մասով նվազեցնում է իր հայցապահանջը, որի արդյունքում էլ տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցրի՝ մեղադրյալ ԱՂազարյանից 600.000 ՀՀ դրամ բոնագաւնձելու պահանջով, Առաջին ատյեւնի դատարանը բավարարել է:
(-.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ ԱՂազարյանի կատարած հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի, բնույթի, ճանապարհային երթնեկության կանոնների խախտման նկատմամը նրա դրսնորած հոզերանական վերաբերմունքի, հանցանքի կատարման կոնկրետ եղանակի, խախտված հասարակական հարաբերության կարնորությաւն, տվյալ ոլորտներում պետության կողմից իրականացվող քրեական քաղաքականության, մեղադրյալի հեվտանցավոր վարքագծի, երա, անձր բնութագրող տվյալների,
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 128-140:
1
պատասխանաւտվություն Օ ու պատիժը մաղմացնող հանգամանքների ն պատասխանաւտվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայության փաստի համադրված վերլուծությունը հիմք չի տալիս հերնություն անելու աո այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ ԱՂազարյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի Լին մասի իմաստով հանդիսանում է ակնհայվ, խիա լինելու հիմքով անարդարացի:
Նույն կերպ, վերը նշվածն իրական ու օբյեկտիվ հիմք չի տալիս նաւն հանգելու այն հետրնության, որ նշանակված պատիժը մեղադրյալ ԱՂազարյանի կողմից ոնալ (իրական) կրելու նպատակահարմարության, ինչպես նան տուժողի` մեղադրյալից 600.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով քաղաքացիական հայցը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի հետրնությունները հիմնազուրկ ու այնպիսին են, որ կայացված դատական ակտր դարձրել են ոչ ինավաչաւփ:
Ինչ վերաբերում է 44օրյա պատերազմին մեղադրյալի մասնակցության վերաբերյալ բողոքաբերի փաարարկին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անկախ դրա իրական կամ ոչ իրական լինելու հանգամանքից, վերը շարադրվածի պայմաններում այն ինքնին չի կարող իրավաչափ հիմք հանդիսանալ հանգելու համար հետնության, որ տվյալ դեպքում պատժի նպատակների իրացվելիությունը հնարավոր է ապահովել մեղադրյալի նկատմամբ արորադաս դատարանի կողմից նշանակվածից առավել մեղմ պատիժ նշանակելու կամ նրա կողմից առանց իրական պատիժ կրելու:
Վերաքննիչ դատարանը փատրում է, որ Առաջին ատյանի դատարանը համակցության մեջ պատշաճ արուգման ն գնահատման է ենթարկել ինչպես մեղադրյալի անձր բնութագրող փվյալները, պարասխանավվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, այդպիսիք ծանրացնող հանգամանքի առկայության փաստը, այնպես էլ կափարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճաւնը, բնույթը, ճանապարհային երթնեկության կանոնների խախտման նկատմամի նրա դիսնորած հոգերանական վերաբերմունքը, հանցանքի կատարման կոնկրեր եղանակը, խախտված հասարակական հարաբերության կարնորությունն
12
ու տվալ ոլորվում պետության կողմից իրականացվող քրեական
քաղաքականությունը, որի արդյունքում` արդարության ն պատասխանատվության անհատականացման ակզրունքի երաշխավորմուն տեսանկյունից հիմնավորված ու իրավաչափ հետնության է հանգել մեղադրյալի նկատմամբ կոնկրեվ պապտժապտեսակի ն պատժաչափի ընտրության, ինչպես նան նշանակված պատիժը երա կողմից ոնալ կրելու միջոցով ասյն գործով պատժի նպատակների իրացվելիությունն ապահովելու հարցում (...)»::
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է Ս.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի արդարացիության ն այն պայմանականորեն չկիրառելու հարցերը, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակելուց հետո առերնույթ առաջացել է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, ն ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցնելու հարցը:
1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի 1Լին մասի համաձայն՝ «Քրեական հերապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապեղումը ենթակա է դադարեցման, եթն՝
3Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 102-119:
13
(-.)
12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից (...)»:
ՀՇնախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազատազիկումը (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75րդ հոդվածի համաձայն «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետեյալ ժամկետները.
1) երկու փարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համալրելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինակաւն ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.Լրդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Տրանապոլսրային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վփրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կաւմ փրեւնսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը՝
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապաւտիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազիկմամըբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երկու փարի ժամկետով»:
«Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Ս-Ղազարյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին զործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` վաղեմության ժամկետն անցնելու հետեանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
14
12. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
Թ. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2022 թվականի հունիսի 7-ին»: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Ս.Ղազարյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի ապրիլի 22-ին»: Նշված որոշման դեմ պաշտպան Ա.Մխիթարյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՛:
14 Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երնում է, որ Ս.Ղազարյանին մեղսագրվող՝ ոչ մեծ ծանրության հանցանք հանդիսացող արարքի համար, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել: Հետնաբար, անհրաժեշտ է Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
15. Ինչ վերաբերում է Ս.Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի ն այն պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունների՝ ոչ հիմնավոր լինելու 5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:
7 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
15
մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասվ տպատիժ նշանակլի ն ան ապայմանականորեն չկիրառելու
սպատակահարմարությաան հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության ն իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նան՝ մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքը, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության արդյունքում վրա հասած հետնանքը, նրա նկատմամբ նշանակել են համաչափ պատիժ ն հանգել են հիմնավոր հետնության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձնով պատիժ նշանակելու ն այն ռեալ (իրական) կրելու միջոցով:
16. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.Լ-րդ կետում մեջբերված փաստարկներին, հաշվի առնելով սույն քրեական գործի` արագացված վարույթի կիրառմամբ քննութան հանգամանքը ն ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.5-րդ հոդվածով նախատեսված
իրավակարգավորմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը զրկված է այդ հիմքով ստորադաս դատարանների դատական ակտերը բողոքարկելու հնարավորությունից:
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում մեջբերված փաստարկին Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ
Ս.Ղազարյանից 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով գույքային հայցը վերջինիս կողմից ընդունելու պայմաններում ստորադաս դատարանները հանգել են ճիշտ հետնության՝` գույքային հայցը բավարարելու ն Հ Տես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասը ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը:
16
Ս.Ղազարյանից հօգուտ Ա.Ստեփանյանի 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է Ս.Ղազարյանի վերաբերյալ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել, Ս.Ղազարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.Լրդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:
Միննույն ժամանակ, Ս.Ղազարյանին պետք է թողնել կրելու ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը ն 2 (երկու) տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը:
Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով անհրաժեշտ է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385- 387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Սասուն Նաիրիկի Ղազարյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 5-ի դատավճիոը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի
17
որոշումը մասնակիորեն՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1րդ հոդվածի 2-րդ մասով, բեկանել:
2. Սասուն Նաիրիկի Ղազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Սասուն Նաիրիկի Ղազարյանին թողնել կրելու 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը ն 2 (երկու) տարի ժամկետով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ԿԴ/0092/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
