Դավթյան — 0/2007
Ամփոփում
քննելով ՛Գրանդ ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Դավիթ Դավթյանի, Ալիսա Զոբաբուրյանի ընդդեմ Ընկերության առանց որևէ նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հայցվորները պահանջել են ճանաչել Ընկերությունից առանց նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ստանալու իրավունքը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՜այսուհ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 3940/2007թ.
Նախագահող դատավոր Ն.Հովսեփյան
Դատավորներ`
Տ.Սահակյան
Դ.Խաչատրյան
Քաղաքացիական գործ թիվ 3-356(ՎԴ)
2008թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի մայիսի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՛Գրանդ ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Դավիթ Դավթյանի, Ալիսա Զոբաբուրյանի ընդդեմ Ընկերության առանց որևէ նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վճարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորները պահանջել են ճանաչել Ընկերությունից առանց նախապայմանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ստանալու իրավունքը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ՜այսուհետ Վերաքննիչ դատարան) 19.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 985-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել Ընկերության և ՛Արմավիա Ավիաընկերություն ՍՊԸ-ի (Կազմակերպության) միջև 26.12.2005 թվականին կնքված ապահովագրական վկայագիրը, ինչով հավաստվում է, որ տվյալ պայմանագրով շահառու հանդիսացել է Կազմակերպությունը, այլ ոչ թե Արման Դավթյանը կամ նրա ժառանգները, և տվյալ պայմանագրերով ապահովագրվել են Կազմակերպության գույքային շահերը կապված անձնակազմի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ:
Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
ապացույցների
թույլատրելիության
կանոնը,
այն
է
անձնական
ապահովագրության պայմանագրի բացակայության պայմաններում հիմնավոր է համարել այդպիսի պայմանագրի առկայությունը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռին: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Հայցվորները ավիավթարից տուժված Արման Դավթյանի ծնողներն են, որոնք ՛Գրանդ ապահովագրական ՍՊԸ-ի և Կազմակերպության միջև կնքված՝ վթարված օդաչուների կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի պահանջի իրավունք ունեն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Կազմակերպությանը պատկանող ինքնաթիռը ենթարկվել է ավիավթարի, որի արդյունքում զոհվել է անձնակազմի անդամ Արման Դավթյանը:
2. 26.12.2005 թվականին Ընկերության և Կազմակերպոթյան միջև կնքված թիվ CW000001 ապահովագրության վկայագրի համաձայն (այսուհետ Պայմանագիր) ապահովագրվել են թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներատեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը:
3. Պայմանագրով շահառու է հանդիսացել Ընկերությունը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
3
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ ՛Քնար-88 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջի մասին)): Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով շահառու է հանդիսանում օդաչու Արման Դավթյանը, իսկ ապահովագրության օբյեկտը վերջինիս կյանքն է, չի հիմնավորել այդ եզրահանգումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաu պատճառելու հետևանքով, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված այլ հիմքերից:
Սույն քաղաքացիական գործով Ընկերության և Կազմակերպության միջև կնքված Պայմանագրի համաձայն ապահովագրվել է թռիչքային առաջադրանքի ընթացքում ինքնաթիռի թռիչքային և աշխատանքային պարտականություններ կատարելու ժամանակ ինժեներատեխնիկական անձնակազմերի կյանքին և առողջությանը հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը: Պայմանագրով շահառու է հանդիսացել Կազմակերպությունը:
Վերոնշյալ Պայմանագրից հետևում է, որ ապահովագրության օբյեկտ են ոչ թե Կազմակերպությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմի կյանքը կամ առողջությունը, այլ անձնակազմին հասցված վնասի հետ կապված Կազմակերպության գույքային շահերը: Իսկ Պայմանագրով շահառուն Ընկերությունն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության և Արման Դավթյանի, ինչպես նաև նրա ժառանգների միջև որևէ պարտավորաիրավական հարաբերություններ առկա չեն: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի
4
անհարկի ձգձգումները
տեսանկյունից:
վտանգ
են
պարունակում
նշված
իրավունքի
խախտման
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի
240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.05.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 մայիսի, 2008 թ.
- Գործի #:
- 0/2007
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
