Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԿԴ/2336/02/17
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԿԴ/2336/02/17

Վճռաբեկ դատարանԵԿԴ/2336/02/1722 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հաշտարարի, երրորդ անձ Տիգրան Բոշյանի՝ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվակ

Ամբողջ Տեքստ

Մանան Ա Վ

(Թա

Գտ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2336/02/17 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2336/02/17

Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Ս. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի օգոստոսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հաշտարարի, երրորդ անձ Տիգրան Բոշյանի՝ որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է' Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել՝ հայցը մերժվել է:

2

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.01.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 19.01.2023 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել՝ Ընկերության հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը (ներկայացուցիչ Ահարոն Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի Լին մասը, 379-րդ հոդվածի Էին ու 5-րդ մասերը, 380-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետը, 414-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ մեկնաբանելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, գտել է, որ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն այլնս չէր կարող անդրադառնալ նույն նորմի մեկնաբանման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին՝ տալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ՝ սպասարկման վճարները, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ենթակա է համամասնորեն նվազեցման ինչպես վարկի ամբողջական վաղաժամկետ մարում կատարելու, այնպես էլ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքերում:

3

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 19.01.2023 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Ընկերության` որպես կրեդիտավորողի ն Տիգրան Բոշյանի՝ որպես վարկառուի միջն 21.04.2016 թվականին կնքվել է սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագիրը (այսուհետ նան Պայմանագիր), որի 1.1-ին կետի համաձայն՝ կրեդիտավորողը վարկառուին տրամադրել է 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ՝ սպառողական նպատակով:

Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ վարկը տրվել է տարեկան 2476 դրույքով, 18 ամսով մինչն 09.10.2017 թվականը:

Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` վարկառուն պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս` նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում նշված ժամանակացույցի համաձայն: Նուն ժամանակացույցով վճարվում են նան տոկոսագումարները:

Պայմանագրի 1.8-րդ կետի համաձայն՝ վարկի սպասարկման համար վարկառուն պարտավորվել է կրեդիտավորողին վճարել ամսական վճար վարկի գումարի 1,1 տոկոսի չափով, որը վճարվում է «Հավելված 1ի ժամանակացույցի համաձայն: (...) (հատոր 1-ին, գ.թ. 19, 20).

2) 13.02.2017 թվականին բողոք-պահանջով դիմելով Ընկերությանը՝ Տիգրան Բոշյանը խնդրել է իրեն վերադարձնել ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նան վճարել 300.000 ՀՀ դրամ՝ նկատի ունենալով, որ ինքը վճարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կատարել է վաղաժամկետ, ն իր վարկի գումարը համամասնորեն նվազել է:

Ընկերությունը 24.02.2017 թվականի թիվ Ե-180 գրությամբ Տիգրան Բոշյանի պահանջը մերժել է այն հիմնավորմամբ, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու պահանջի հիմքով Պայմանագրով սահմանված սպասարկման վճարը նվազեցնելու հարցին Ընկերությունն անդրադառնում է միայն վարկային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները վարկառուի կողմից կատարելու, վարկի գումարն ամբողջապես մարելու պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 16, 17, 25-27).

3) Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ Տիգրան Բոշյանի պահանջն ընդդեմ Ընկերության՝ ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու ն 300.000 ՀՀ դրամ տուժանքի գումար բռնագանձելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 316.387,5 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 3Է43):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը

4

կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարպտավորությունները սպառողի կողմից ժամկետից շուտ կատարելու պայմաններում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը նվազեցնելու առանեձնահատկություններին:

Լ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն Ա այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն նուն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝

պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել ժամկետից շուտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ չի բխում պարտավորության էությունից:

Վերը նշված նորմերի վերլուծությունից, ի թիվս այլի, բխում է, որ պայմանագրի հիմքով ծագող պարտավորության ուժով պարտապանը նան պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այդ թվում վճարել դրամ: Ընդ որում, պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Միննույն ժամանակ պարտապանը, կրելով որոշված օրը կամ որոշված ժամանակահատվածի ցանկացած պահին պարտավորությունը կատարելու պարտականություն, զրկված չէ պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու իրավական հնարավորությունից:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը բոլոր տոկոսներն ու այլ վճարումներն են, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած

5

պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սպառողի՝ նույն հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով նախատեսված իրավունքը սահմանափակող, ինչպես նան նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպառողի՝ նույն հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով նախատեսված իրավունքն իրականացնելու դեպքում կրեդիտավորողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները պարտապանի կողմից ժամկետից շուտ կատարելու (մարելու) յուրաքանչյուր դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման: Ընդ որում, կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ` վարկի սպասարկման վճարը, նվազեցվում է այն համամասնությամբ, որով նվազել է վարկի մայր գումարը՝ պարտավորությունն սպառողի կողմից ժամկետից շուտ կատարելու արդյունքում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` սպառողը, կրեդիտավորման պայմանագրի շրջանակներում գտնվելով պարտավորաիրավական հարաբերությունների մեջ, կրում է պայմանագրով ունեցած յուրաքանչյուր պարտավորության՝ ներառյալ որոշված օրը ն սահմանված չափի գումարի վճարման պատշաճ կատարման պարտականություն: Նշվածից, ըստ էության, հետնում է, որ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ներառում են ոչ միայն պայմանագրի ամբողջական կատարում ենթադրող պարտավորությունները, այլ նան՝ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունների կատարմանն ուղղված՝ ժամանակացույցով սահմանված օրը ն սահմանված չափով կատարման ենթակա յուրաքանչյուր պարտավորություն: Հետնաբար՝ կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման ինչպես կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները սպառողի կողմից ժամկետից շուտ ն ամբողջապես մարելու դեպքում, այնպես էլ պայմանագրի մարման ժամանակացույցով նախատեսված վճարման (հերթական վճարում) ամսաթվի ու (կամ) տվյալ պահին վճարման ենթակա գումարի չափի հետ չհամընկնող վճարում կատարելու պայմաններում: Միննույն ժամանակ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ՝ վարկի սպասարկման վճարը, պարտավորության վաղաժամկետ կատարման հիմքով ենթակա է համամասնորեն նվազեցման յուրաքանչյուր դեպքում, երբ վաղաժամկետ վճարման նպատակը ոչ թե ժամանակացույցով սահմանված հաջորդող հերթական մարումն է, այլ հերթական վճարման ամսաթվի ն (կամ) վճարման ենթակա գումարից ավել չափով կատարված վճարման միջոցով վարկի մայր գումարը նվազեցնելը:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 414-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի խախտման վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

6

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներ, պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություներվ ն

եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների ն եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի ն դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետնության ն դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տես, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտեերի կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն ընդդեմ անհար ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴՅ/0011//05//0 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեն նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն այն հավասարապես կիրառելի է նան քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետնության ն դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

Բողոքարկվող դատական ակտը բեկանելու Ա գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նան ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորություն, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ 0ամրագրված՝ վերաքննի դատարանի որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը ն :պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություներվ ն

եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նան նպատակ է հետապնդում

7

ապահովել դատական ատյանների միջն գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ ն առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը (ե'ս, Սոֆիա Մոսիեյանի ընդդեմ Տիգրան Կիրակոսյանի ն Սոֆա Շահվերդյանի թիվ ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության ն Տիգրան Բոշյանի միջն 21.04.2016 թվականին կնքված սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագրով Ընկերությունը վարկառուին տրամադրել է 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ՝ սպառողական նպատակով: Վարկը տրվել է տարեկան 2476 դրույքով, 18 ամսով՝ մինչն 09.10.2017 թվականը: Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն՝ վարկառուն պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս՝ նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1- ում նշված ժամանակացույցի համաձայն: Նույն ժամանակացույցով վճարվում են նան տոկոսագումարները: Պայմանագրի 1.8-րդ կետի համաձայն՝ վարկի սպասարկման համար վարկառուն պարտավորվել է կրեդիտավորողին վճարել ամսական վճար, վարկի գումարի 1,1 տոկոսի չափով, որը վճարվում է Հավելված 1-ի ժամանակացույցի համաձայն:

13.02.2017 թվականին բողոք-պահանջով դիմելով Ընկերությանը՝ Տիգրան Բոշյանը խնդրել է իրեն վերադարձնել ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նան վճարել 300.000 ՀՀ դրամ՝ նկատի ունենալով, որ ինքը վճարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կատարել է վաղաժամկետ ն իր վարկի գումարը համամասնորեն նվազել է:

Ընկերությունը 24.02.2017 թվականի թիվ Ե-180 գրությամբ Տիգրան Բոշյանի պահանջը մերժել է այն հիմնավորմամբ, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու պահանջի հիմքով Պայմանագրով սահմանված սպասարկման վճարը նվազեցնելու հարցին Ընկերությունն անդրադառնում է միայն վարկային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները վարկառուի կողմից կատարելու, վարկի գումարն ամբողջապես մարելու պայմաններում:

Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509//7 որոշմամբ Տիգրան Բոշյանի պահանջն ընդդեմ Ընկերության՝ ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու ն 300.000 ՀՀ դրամ տուժանքի գումար բռնագանձելու մասին, բավարարվել է մասնակիորեն՝ 316.387,15 ՀՀ դրամի չափով:

Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել՝ հայցը մերժվել է:

8

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության՝ արձանագրելով, որ. «(...) դատարանը, որպես ժամկետից շուտ կատարված պարտավորություն դիտարկելով միայն վարկե ամբողջությամբ ն վաղաժամկետ վերադարձնելու դեպքը, վերաբերելիության, .թույլլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից գնահատման առարկա չի դարձրել նան ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվարկը «Սպառողական կրեդիտավորման մասին» 10 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանելու հանգամանքը, որպիսիք էական եշանակություն ունեն վեճի լուծման համար: Վերաքնեիչ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից նյութական ն դատավարական իրավունքի նորմերի վերոնշյալ խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման, հետնաբար պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380 հոդվածի Լին մասի Յրդ կետով նախատեսված լիազորությունը' բեկանել վճիռը ն գործե ուղարկել եույե դատարան' վերը եշված ծավալով եոր քննության»:

Նշված որոշմամբ վերաքննիչ դատարանն արձանագրել է նան հետնյալը. « (.) Վերաքենիչ դատարանե ընդգծում է, որ սպասարկման վճարը կրեդիտավորման ընդհանուր ծախսի բաղադրիչ տարր է, ինչը նշանակում է, որ վարկի հերթական մասերը վերադարձնելու պարտավորություը ժամկետից շուր կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը կարող է համամասնորեն նվազել միայն այն դեպքում, երբ նվազում են դրա բոլոր բաղադրատարրերը, այդ թվում' տոկոսագումարները, սպասարկման վճարը, քանի որ հակառակ դեպքում, դրանցից մեկի' վարկի մեացորդին հաշվարկված տոկոսագումարները նվազելու իսկ մյուսի' սպասարկման վճարի չափե անփոփոխ մնալու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն չի եվազի:

Այսպիսով վերաքենիչ դատարանը գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարպտավիորությունները ժամկետից շուր կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն կարող է նվազել միայն այն դեպքում, եթե նվազում են դրանում ներառված բոլոր բաղադրիչները, այդ թվում' սպասարկման ամսական վճարը:

Նման պայմաններում վերաքենիչ դատարանը գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Էին մասի 7-րդ կետը ն 10-րդ հոդվածի 2-րդ մասը խախտելու մասին բողոքաբերի փաստարկները հիմնավորված են»:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը 19.01.2023 թվականի որոշմամբ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(.) վարկային պարտավորությունը վաղաժամկետ մարելու դեպքում օրենսդիրը կրեդիտավորողնեերի համար սահմանել է պարտադիր պայման' կատարել սպառողի ընդհանուր ծախսի համամասեորեն եվազեցում: Իրավական եորմի ձնակերպումից ակնհայտ է, որ պարտավորությունների ժամկետից շուր կատարում ասելով եկատի է ունեցվում ոչ միայն ամբողջ վարկային պարտավորության կատարումը, այե ժամանակացույցով սահմանված հերթական վճարման ենթակա գումարից ավել կատարված վճարումը, իսկ համամասնորեն բառը

9

նշանակում է վճարած գումարին համարժեք համապատասխան: Հեւտնաբար, դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների ժամկետից շուր կատարումը կարող է վերաբերվել նան հերթական վճարումից ավել կատարված վճարումը, ն այդ դեպքում նս կրեդիտավորողը պարտավոր է իրականացնել սպասարկման վճարի նվազեցում: (.): Անդրադառնալով սպասարկման բանաձնի կիրառման հարցին, դատարանը գտնում է, որ հայցվորը պարտավոր էր իրականացնել օրենքով նախատեսված սպասարկման վճարի նվազեցում, որը Տիգրան Բոշյանի համար իրավաչափ ակեկալիք է հանդիսանում: Դատարանը գտնում է, որ օրենքի վերը հիշատակված ձնակերպումը օրենքի որակի ն կանխատեսելիության հարցում որնէ խնդիր չի առաջացնում, քանի որ օրենսդիրը սահմանել է պարտավորության վաղաժամկետ կատարելու դեպքում սպասարկման վճարի համամասեորեն եվազեցում: Նախ, հայցվորը գտել է, որ նվազեցումն ընդհանրապես ենթակա չէ կիրառման, հետնաբար չի էլ անդրադարձել բանաձնի հարցիե, իսկ ինչ վերաբերում կիրառված բանաձնին, ապա դատարանը գտեում է, որ օրենսդիրը սահմանել է ելակետային դրույթները, որոնց գործարկմամբ հայցվորը պարտավոր էր մաթեմատիկական հաշվարկի տեսք տալ: Հետփնաբար, դատարանը չի կարող համաձայեվել հայցվորի այն պեդման հետ, պատասխանողի կիրառած բանաձնը օրենքի սահմաններից դուրս է եկել: Դատարանը գփնում է նան, որ պատասխանողի կիրառած բանաձնը համապատասխանում է օրենքի կարգավորմանը ն իրենից ներկայացնում է մի գործողություն, որը սովորաբար կատարվում է մայր գումարի նվազեցման հիմքով տոկոսների նվազեցման համար, որի նպատակով օրենքը որնէ բանաձն չի սահմանում, հետնաբար եման անհրաժեշտություն չկա նան սպասարկման վճարը եվազեցնելու համար»:

Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 19.01.2023 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2րդ մասի դիսպոզիցիայում ներառված «Ժամկետից շուտ» եզրույթը միանշանակորեն ենթակա է դատական մեկեաբանության ն Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ մեկնաբանությունը պետք է կատարվի հաշվի առնելով եան կողմերի միջն ծագած իրավահարաբերության տետեսագիտական բաղադրիչը' ելակետ ունենալով ապահովելու իրավահարաբերության կողմերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը: Մասնավորապես, վարկային իրավահարաբերությունների ծագման պահից' բանկը, վարկային կազմակերպությունը ստանձնում են եան վարկային ռիսկեր, որը, ընդհանուր կանոնի համաձայն, ավելի բարձր է սպառողական վարկավորման ժամանակ: (...) Նշված տեսանկյունից հարցը դիտարկելիս, եթե, օրինակ 1մլն դրամ գումարով 1 տարի մարման վերջնաժամկեր ն ամսական հավասարաչափ մարումներ նախատեսող վարկային պայմանագրով վարկառուն 2-րդ ամսում մարում է 600.000 դրամ, ապա դա վստահաբար երաշխիք չէ ն որնէ մեկը չի կարող հաստատապես պնդել, որ մեացած 400.000 դրամը նույնպես պատշաճ կմարվի: Նշվածի համատեքստում առաջանում է հետնյալ հարցը. արդյոք արդարացված է նկարագրված դեպքում վարկառուից պահանջել 2րդ ամսում համամասնորեն նվազեցնել սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, երբ պարզ չէ վարկային պարտավորությունը հետագայում պատշաճ կկատարվի թե ոչ' չհաշված որ պայմանականորեն 2-րդ ամսում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու, սակայն հաջորդիվ վերջինիս կողմից վարկային պարտավորությունների կատարման հնարավոր խախտումների դեպքում ինքեըստինքյան առաջ է գալու որոշակի վերահաշվարկի անհրաժեշտություն, որպիսի հնարավորությունը, նույն օրենքով կանոնակարգված չլինելու

10

պայմաններում, առաջացնելու է խառնաշփոթ՝ ուղղակիորեն ոչ շահեկան վիճակի մեջ դնելով վարկառուին: Հեփնաբար, Վերաքննիչ դատարանը վերը եշված նկատառումներից ելեելով, գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմաեված' սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավիորությունները ժամկետից շուր կատարելու (մարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն եվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորություել»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը:

Սույն գործի փաստերից բխում է, որ վարկառու Տիգրան Բոշյանի կողմից կատարվել են 21.04.2016 թվականին կնքված` սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագրով ստանձնած պարտավորությունների վաղաժամկետ մարումներ (անվիճելի փաստ), ինչը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների իմաստով հիմք է կրեդիտավորման ընդհանուր ծախսի, ներառյալ՝ վարկի սպասարկման վճարի համամասնորեն նվազեցման համար: Մասնավորապես՝ վարկառուն, Պայմանագրի 1.2-րդ կետի ուժով ստանձնելով Պայմանագրով ստանձնած պարտավորությունները մինչն 09.10.2017 թվականը կատարելու պարտականություն, միննուն ժամանակ նույն Պայմանագրի 1.3-րդ կետի իմաստով պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս՝ Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում նշված ժամանակացույցին համապատասխան: Այսինքն՝ Պայմանագրով ունեցած պարտավորությունների մարմանն ուղղված՝ ժամանակացույցով սահմանված օրերին ն սահմանված չափերով վճարումները սուն դեպքում նս ենթադրում են պարտավորական իրավահարաբերությունների շրջանակներում վարկառուի կողմից կատարման ենթակա պարտավորություններ: Նման պայմաններում նկատի ունենալով, որ նշված պարտավորությունները Տիգրան Բոշյանի կողմից վաղաժամկետ կատարելու արդյունքում համապատասխանաբար նվազել է վարկի մայր գումարը, այսինքն կատարված վաղաժամկետ վճարումների նպատակը ժամանակացույցով սահմանված հաջորդող հերթական մարումը չի եղել` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ՝ վարկի սպասարկման վճարը, ենթակա է եղել համամասնորեն նվազեցման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած ապարպտավորությունները ժամկետից շուր կատարելու (մարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորությունը», չի կարնորել Պայմանագրով ունեցած պարտավորությունները վարկառուի կողմից վաղաժամկետ կատարելու, համապատասխանաբար՝ վարկի մայր գումարի նվազման հանգամանքները` որպես վարկի սպասարկման վճարի նվազեցման հիմք բացառապես դիտարկելով պարտավորությունները վարկառուի կողմից վաղաժամկետ ն ամբողջապես կատարելը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված գումարները վարկառուին վերադարձնելու պահանջն Ընկերության կողմից մերժելն իրավաչափ չի կարող համարվել՝ սույն գործի փաստերի հաշվառմամբ՝ նկատի ունենալով սպասարկման

11

վճարների նվազեցման ենթակա լինելու հանգամանքը, ինչն իրավմամբ արձանագրվել է Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ ն Դատարանի 19.01.2023 թվականի վճռով:

Այս պայմաններոմ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ արձանագրել էր, որ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման, հետնաբար նույն գործով Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշմամբ կատարված եզրահանգումներն այն մասին, որ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորությունը, անհիմն է՝ հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն կարող է նվազել միայն այն դեպքում, եթե նվազում են դրանում ներառված բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ սպասարկման ամսական վճարը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով ՛Դատարանը, իրականացնելով վերադաս ատյանի սահմանած ծավալին հետնելու ստորադաս դատարանի պարտականությունը, քննության է առել Ընկերության ներկայացրած պահանջը, գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելով, գնահատման առարկա դարձնելով ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվարկը «Սպառողական կրեդիտավորման մասին» 10-րդ հոդվածի 2րդ մասի պահանջներին համապատասխանելու հանգամանքը, արդյունքում, ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ, Ընկերության պահանջը մերժել է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու Ա առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի

12

անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ 3կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:

Վճռաբեկ բողոքը բավարարելու Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշումը բեկանելու Աո Դատարանի 19.01.2023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 19.01.2023 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու, ինչպես նան Վերաքննիչ դատարանում Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասերով պետք է համարել լուծված: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Հաշտարարը վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվում է Ա օրինական ուժ է տրվում Դատարանի 19.01.2023 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Հաշտարարի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

13

Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի վճռին:

2. «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ից հօգուտ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ն վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ԵԿԴ/2336/02/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել