Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մելոյան — ԵԴ/0008/09/22
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մելոյան — ԵԴ/0008/09/22

Վճռաբեկ դատարանԵԴ/0008/09/2228 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2019 թվականի ապրիլի 1-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ 2 քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին ն 2րդ կետերով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 17184419 քրեական գործը: 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՇ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 17184419 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 1

Ամբողջ Տեքստ

8 ՀՆ Է:8 ԵԴ/0008/09/22

225 րԱ լե ենն Ն. Հ.

ՏԵՑ: Ց)

Ց

ՀՅ ԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

նախագահող դատավոր՝ Մ.Հարությունյան

28 նոյեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2019 թվականի ապրիլի 1-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ

2

քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1ին ն 2րդ կետերով ն 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 17184419 քրեական գործը:

2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 17184419 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերի, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 2-րդ կետերի ն 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով քննված գործն անջատվել է, որին շնորհվել է 11116420 հերթական համարը:

2. 2022 թվականի փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Ավան ն Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարնոր գործերով քննիչ Գ.Շովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) թիվ 11116420 քրեական գործով մեկ ամիս ժամանակով՝ 2022 թվականի փետրվարի 2Լից մինչն 2022 թվականի մարտի 2-ը ներառյալ ժամանակահատվածում, Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունների լսում ն ձայնագրառում կատարելու թույլտվություն ստանալու համար:

Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 16-ի որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ԱԱֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022

3

թվականի սեպտեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքեր ն հիմնավորումների սահմաններում.

5. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումն օրինական ն հիմնավորված չէ, այն ենթակա է բեկանման, քանի որ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, անդրադարձել է նախաքննության որոշակի ժամանակահատվածում կոնկրետ քննչական գործողության (կատարման անհրաժեշտությանն ու նպատակահարմարությանը՝ դրանով դուրս գալով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ նախնական դատական վերահսկողության սահմաններից: Բացի այդ, բողոք բերած անձի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն սահմանափակել է քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խնդիրների իրագործման՝` քրեական հետապնդման մարմնի պարտականության կատարումը, խոչընդոտել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտմանը:

5.. Բողոքի հեղինակը փաստել է, որ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություննեՂ պարունակվել, միջնորդություն է ներկայացրե դատարան հեռախոսային խոսակցություններ գաղտնիության սահմանափակման թույլտվություն ստանալու վերաբերյալ: Ընդ որում, միջնորդության մեջ նշվել ն դրան կից ներկայացվել են քրեադատավարական օրենսգրքով պահանջվող բոլոր տեղեկությունները:

(Համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4

5.2. Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ դատարան են ներկայացվել նան փաստական տվյալներ առ այն, որ Սարգիս Հարությունյանին ն Արթուր Գրիգորյանին սույն գործով մեղադրանքներ են առաջադրվել 2022 թվականի փետրվարի Լին ն 2022 թվականի փետրվարի 15-ին, որով պայմանավորված անհրաժեշտ է նան վերջինների մասնակցությամբ կատարել համապատասխան քննչական ն այլ դատավարական գործողություններ: Այդ հանգամանքը նս հաշվի առնելով` վարույթն իրականացնող մարմինը բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ միջնորդութան մեջ՝՞' նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել:

5.3. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանները, քրեական հետապնդման մարմնից ակնկալելով լրացուցիչ Օ։»-փաստական տվյալների տրամադրում դեպքից տնական ժամանակ անց կոնկրետ անձանց հեռախոսային խոսակցություններում գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակելու վերաբերյալ, չեն պատճառաբանել, թե բացի օրենքով պարտադիր համարվող ն վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված փաստական տվյալներից, հատկապես ինչպիսի այլ փաստական տվյալներով կարելի էր ենթադրել, որ միջնորդութան մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու ն ձայնագրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5

7. «Հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» նախաքննության մարմնի որոշման համաձայն՝ «(...) 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Արմաւն Ռոլանդի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրնական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերով, ԹԼրդ հոդվածի 2-րդ մասի Էին ն 2- րդ կերերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամի գործով չպարզված անձանց հետ` 2019 թվականի մարտի 3Լին՝ ժամի 0120-ի սահմաններում, Երնան քաղաքի Ավան, Ծարավ Աղբյուր փողոցի 555-րդ շենքի բակում դիտավորությամբ, կոպիվ, կերպով խախվելով հասարակական կարգը, հասարակության նկատմամը րացահայտ անհարգալից վերաբերմունք դրսնորելով, որպես զենք գործադրվող առարկա հանդիսացող մահակներով ծեծի են ենթարկել նախապես նշված հասցե հրավիրված Գագիկ Ռեմիկի Խանոյանին` վերջինիս առողջությանը պափճառել կյանքին սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հերո Գագիկ Խանոյանի կյանքի ն առողջության նկատմամբ վտանգավոր բոնություն գործադրելով, վերջինիս իր կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավվտմորիլը՝ բացահայտ առնանգել են նրաւն ն տեղափոխել Էրերունի վարչական շրջան:

2022 թվականի փեփրվարի Էին Սարգիս Գարրիի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրնական օրենսգրքի ԹԼրդ հոդվածի 2րդ մասի Լին ն 2-րդ կարերով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Արման Վարդանյանի, Արթուր Գրիգորյանի ն գործով չպարզված անձանց հետ, Գագիկ Խանոյանի կյանքի ն առողջության նկատմամը վտանգավոր բոնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավտոմոբիլը` բացահայվ առնանգել են երան ն տեղափոխել Էրեբունի վարչական շրջան:

2022 թվականի փարրվարի Լին Արթուր Մամիկոնի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ԹԼրդ հոդվածի 2րդ մասի Լին ն 2-րդ կարերով այն բանի համար, որ նա, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ Արման Վարդանյանի, Սարգիս Հարությունյանի ն գործով չպարզված անձանց հետ, Գագիկ Խանոյանի կյանքի ն

6

առողջության նկատմամը վտանգավոր բոնություն գործադրելով, վերջինիս կամքին հակառակ նստեցնելով «Օպել մակնիշի» ավտոմոբիլը` բացահայվ առնանգել են երան ն տեղափոխել Էրեբունի վարչական շրջան:

(-.)

Տուժող Գագիկ Խանոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չգիտի, թն ովքեր են իրեն ծեծի ենթարկել:

Վկա Ռուդոլֆ Մելոյանը հայտարարել է, որ չունի բջջային հեռախոսահամար, (:.) քանի որ ցուցմունքը իր վերաբերյալ է, վերաբերելու է ուրիշ քրեական գործի, որով տուժող է, հարցաքննվել է ն քրեական գործը գտնվում է. դատաքննության մուլում, ուստի տվյալ իրավիճակում ողջամիպ է, որ իրավունք ունի նմանատիպ հանգամանքների համադրության պայմաններում օգվվել իրավունքից ն ցուցմունք չտայ:

Դեռես վկայի կարգավիճակով Սարգիս Գարրիի Հարությունյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 3103.2019 թվականին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ընկերոջ՝ Արթուրի հետ իրեն պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենայով ն ընկերոջ Օպել մակնիշի ավտոմեքենայով զնացել են Արարամյուն Մասիվում գտնվող Արմենիա Դե Լյուքս հյուրաւնոցային համալիրի մոտ ն որպես փաքսի սպասել են հաճախորդի: 00:00-ից 02:00-ն ընկած ժաւմանակահատվածում իրենց են մոզնեցել երկու փղաներ ն հարցրել են իրեն, թե կարո՛ղ Լ 7 հոգու տեղափոխել Սնան քաղաք, իսկ ինքը պատասխանել է, որ իր ավտոմեքենայի մեջ այդքան մարդ չի տեղավորվի, ընկերը նս վարում է տաքսի նե առաջարկել է երկու ավտոմեքենա վերցնել: Նրանք համաձայնել են, ինչից հետո ինքն ու ընկերը ավտոմեքենաները վարել ու հասել են Չարենցի փողոց, որփեղ կանգնել են 5 հոգի, որոնցից 4ր նարել են ընկերոջ ավտոմեքենան, իսկ մեկը՝ իր ավտոմեքենան: Հասել են Աճառյան փողոց, իրեն հրահանգել են թեքվել ն գնացել են Ծարավ Աղբյուր փողոցի բարձրահարկերի մող, որվեղ իջել են ավտոմեքենայից, լսել է վիճաբանության ձայներ, սեւկայն այդ մասին այլ տեղեկություններ չունի: Այնուհետե, իր ավտոմեքենան նաել են նույն անձինք, իսկ նրանց մեջպտելում՝ մեկ նոր անձ, այղ անձր ավտոմեքենան նստել է իր կամքով: Ճանապարհին բարձր խոսել են, սակայն չեն գոռացել, եղել է լարված մթնոլորվ,

7

իրեն ասել են, որ տանի Էրերունի, որտեղ վճարել են 40000 ՀՀ դրամ՝ ասելով, որ 20000 ՀՀ դրամի փա ընկերոջը:

Կատարվել է փեսագրությունների զննություն, որոնցում ֆիքսվել է, որ Սարգիս Հարությունյանի ավտոմնքենայի անմիջապես կողքին է տեղի ունեցել ծեծկոտութը, ն տվյալ անձին պարտադրանքով են նարեցրել Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան:

Լրացուցիչ հարցաքննվել է Սարգիս Հարությունյանը, ն վերջինս ի պատասխան տեսագրության վերաբերյալ հարցին, հայտնել է, որ ուշադիր չի եղել ն չի նկատել:

Արթուր Գրիգորյանը տվել է Սարգիս Հարությունյանի ցուցմունքին նույնաբնույթ ցուցմունք, ինչպես նան հայտնել է, որ ինքը վարել է Օպել մակնիշի (..) ավտոմեքենան:

(-.)

Քննարկվող իրավիճակում առավել քան ակնհայտ է, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթույ Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններն պարունակվել, այդ բջջաւլյին հեռախոսահամարներից կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու դեպքում հնարավոր Լ պարզել դեպքի իրական հանգամանքները, մանրամասն դետալները, որոնք հնարավորություն կտուն վարույթն իրականացնող մարմնի համար հասանելի դարձնել կատարվածի ամբողջական պատկերը ն տալ ճիշվ: իրավական գնահապտաւկաւն յուրաքանչյուր անձի արարքին, պարզել դեպքին մասնակից րոլոր անձանց ինքնությունները, վերջիններիս մասնակցության աստիճանը ն գործողությունների բնույթը, որն ինչպես արդեն նշվեց կնպաստի սույն քրեական գործով դեպքի հանգամանքների ամբողջական բացաւհայվմեւնր ն բոլոր մեղավորներին ի հայտ բերելուն, ինչպես նան քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկություններ, ինչը առկա իրավիճակում՝ արեղծված դատավարական բարդ իրավիճակում, հանդիսանում է ասյն քրեական գործի ընթացքի համար առաջնահերթ անհրաժեշտություն, որի միջոցով հնարավոր կլինի

8

ապահովել քրեական գործի օբյեկտիվությունը, Լրիվությունն, ու րբազմաւկողմանիությունը»-:

8. Առաջին ատյանի դատարանը 2022 փետրվարի 16-ի որոշմամբ արձանագրել

է. «(..) Շարադրված իրավանորմերի համատեքստում, քննարկելով քննիչի միջնորդությունը, դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում ենթադրյալ դեպքերից են համապատասխան անձանց վերարերյալ տվյալներ ստանալուց ն նրանց մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից հեվտ անցել է երկարատն ժամանակ ն վարույթն իրականացնող մարմնի հետնությունը, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուն Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի րջջային հեռախոսահաումարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործ, համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է, են այդ մասով ինչպես քննիչի միջնորդությամըի, այնպես դրան կից Դատարան ներկայացված նյութերով աւոկա չեն բավարար փաստական վվյալներ: Այսինքն, նշված ժամանակահատվածը ինքնին նվազեցնում է վարույթն իրականացնող մարմնի ենթադրությամը նշված հետնությունները, այն Է Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահաւմարներով տեղի ունեցող հեռախոսային

խոսակցություններում գործի համար էաւկան նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ պարունակվելու հավանականությունը:

(:-.) Բացի այդ, հարկ է նշել նան այն, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված փաւսվաւկուն տվյալներում բացակայում է որնէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ ենթադրելու, որ համապատասխան բջջային հեռախոսահաումարներով տարվող

խոսակցություններով տվյալ պահին՝ այսինքն քրեական գործի հարուցումից երկարատն ժամանակ անց հնարավոր է արանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ:

Տեն նյութեր, հատոր | թերթեր 338:

9

Այսինքն, վարույթն իրականացնող մարմնի կողմից Դատարան չեն ներկայացվել բավարար տվյալներ, որոնք ողջամտորեն կարող էին հանգեցնել երան, որ համապատասխան բջջային Օ։-հեռախոսահամարներով վարվող խոսակցություններով, հնարավոր է արանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ ն հեռախոսային խոսակցությունները լսելու հասարակական շահը գերակա է անձանց՝ հեռախոսային խոսակցությունների ազավության ու գաղտնիության օրենքով երաշխավորված իրավունքից, այն արդարացված է, հետապնդում է օրինական նպատակներ ն այդ նպատակներին հասնելը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասալրաւկությունում:

Տվյալ դեպքում, Դատարանը հարկ է համարում որպես հնթացս արված դատողություն արձանագրել, որ Դատարանի վերը նշված հետրնությունները պայմանավորված է ու թե այն հանգամանքով, որ քննիչի միջնորդությունը ժամանակավրեպ է, կամ Դատարանը արձանագրում է ոչ թե այն, թե ինչ քննչական գործողություններ պետք է կատարվեն ն երբ պետք Լ կատարվեն, այլ Դատարանը արձանագրում է, որ առկա փաարական վվյալների պայմաններում, (ենթադրյալ դեպքերից, իրադարձություններից համապատասխան ժամանակ անցած լինելը ն արդեն իսկ կափտարված քննչական գործողությունները) քննիչի միջնորդությաւմը ն կից ներկայացված փաստական տվյալներով չի հիմնավորվում անձանց հեռախոսային խոսակցությունների ազատության ու գաղվնիության օրենքով երաշխավորված իրավունքի ` աահմանափակումը, որպիսի իրավունքի սահմանափակումը առկա պայմաններում կհանգեցնի կամայականության (...)»:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ «(..) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն հետնությանը, որ «րվյալ դեպքում ենթադրյալ դեպքերից ն համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ արանալոց ն նրանց մասնակցությամի կատարված քննչական գործողություններից հեվտ անցել է երկարատն ժամանակ ն վարույթն իրականացնող մարմնի հետնությունը, որ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով «Տեն նյոթեր, հատոր | թերթեր 88-89:

10

տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է ն այդ մասով ինչպես քննիչի միջնորդությամբ, այնպես դրան կից Դատարան ներկայացված նյութերով աոկա չէ բավարար փասվզաւկան տվյալներ»:

Անդրադառնալով վերը նշվածի կապակցությամը վերաքննիչ բողոքում նշված փաստարկներին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 3Լին, քրեական գործր հարուցվել է դեռնս 2019 թվականի ապրիլի Էին ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ն 9-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգիքի 1Լրդ հոդվածի 2-րդ մասի Լին ն 2րդ կետերով ն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հողվածի 4րդ մասի հատկանիշներով, համապավզտաասխաւն անձանց մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ, ն վվյալ դեպքում քննիչի կողմից չի ներկայացվել որեէ փարական տվյալ, որբ կվկայեր այն մասին, որ ենթադրյալ դեպքից տնական ժամանակ անց նշված հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն վփաեղեկություններՂ պարունակվել: Այսինքն քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաարական տվյալներ, որով հնարավոր լինի ենթադրել, թն այդքան ժամանակ հետո նշված անձինք կարող են հաջորդող մեկ ամսվա, ընթացքում խոսել նշված դեպքի հանգամանքների մասին: Եվ միջնորդությամը պահանջված ն րար էության անհետաձգելի քննչական գործողություն համարվող հեռախոսային խատսակցություններ լսելն այն պայմաններում, երբ նոր տեղեկություններ չեն արացվել, չի կարող համարվել հիմնավորված:

(-.)

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հենության, որ փվյալ դեպքում բացակայում է անձանց՝ սույն որոշման նախորդ կետում նշված իրավունքի սահմանափակման իրավաչափ հիմքերը ն պայմանները, հետնաբար վերաքննիչ բողոքում նշված փաատարկներն անհիմն են, իսկ Առաջին ատյանի դատարանի հեվնություններն իրավաչափ են նե բխում են ներկայացված փաստական տվյալներից (-.)»':

«Տես նյութեր, հատոր 2, թերթեր 2935:

11

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններ մեկ ամիս ժամանակով լսելու ն ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

1. ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «41. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ն հաղորդակցության այլ ձների ազատության ն գաղտնիության իրավունք:

2 Հաղորդակցության ազատություւն ն գաղտնիություն կարող են սահմանափակվել միայն օրենքով պետական ց անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտմուն, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Հաղորդակցության գաղտնիություն, կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգութան պաշտպանության համար ն պայմանավորված է

հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:

ՃՇ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի համաձայն՝ «4. Եթե, բավարար հիմքեր կան ննթադրեու որ կասկածյալի, մեղադրյալի ն հանցագործությունների մասին փեղեկություներ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսաւկցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, դատարանի որոշմամը թույլատրվում է փվյալ խոսակցությունների լսում ն ձայնագրառում:

2. Խոսակցությունների լսման ն ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառարանված որոշում, որում նշվում են՝ քրնական գործը ն հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապապտասխուն քննչական գործողությունը, այն անձանց

12

ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման ն ձայնագրառման փեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան (:-.)»:

Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝

«Լ Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկավզմամը հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամվությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությաւմը այն դեպքերի, երը դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շառ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տփետեսական բարեկեցության, ինչպես նան անկարգություննեի կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ն ազավությունների պաշտպանության նպավաւկով»:

12 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նան Եվրոպական դատարան) Կյասսր ն այլոք ընդդեմ Գերմանիայի գործով վճռում նշել է, որ չնայած հեռախոսային խոսակցություններն ուղղակիորեն հիշատակված չեն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի Լին մասում, այդպիսիք ներառվում են «անձնական կյանք» ն «նամակագրություն» հասկացություններում»:

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ պետական մարմինների միջամտությունն անձնական կյանքի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին թույլատրվում է այն դեպքում, երբ «նախատեսված է օրենքով»: Համաձայն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի այս ձնակերպումը ոչ միայն պահանջում է համապատասխանություն ներպետական օրենքին, այլե վերաբերում է օրենքի որակին` պահանջելով դրա համապատասխանությունն իրավական պետությանը: Հասարակական հսկողության բացակայության ն իշխանությունը չարաշահելու 5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /ո55 ճոճ 01675. Օշռոռոչ գործով 1978 թվականի սեպտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 5029/71, կետ 41:

13

վտանգի պատճառով պետական մարմինների կողմից հեռահաղորդակցության հսկողութան ն գաղտնալսման գաղտնի միջոցառումների համատեքստում ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքներին կամայական միջամտությունց անձի 0պաշտպանությունը: Հետնաբար, ներպետական օրենսդրությունը պետք է հստակ լուսաբանի պետական իրավասու մարմինների կողմից նման գաղտնի միջոցառումների կիրառման հանգամանքներն ու պայմանները:: Ընդ որում, Եվրոպական դատարանը գտել է, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը ն վերահսկման այլ ձները լուրջ միջամտություն են անձնական կյանք ն հաղորդակցության նկատմամբ ն համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ «օրենքի» վրա: Կարնոր է խնդրի վերաբերյալ ունենալ հստակ ն մանրամասն կանոններ, հատկապես, երբ կիրառման համար առկա տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են՛:

12.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված` անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի պաշտպանությանը, իսկ ավելի կոնկրետ` հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանն առնչվող` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությանը, արձանագրել է՝

ա) Կոնվենցիայի րդ հողվածի Լին մասի իմասրով՝ հեռախոսային խոսակցությունները ներառվում են «անձնական կյանք» ն «նամակագրություն» հասկացություններում,

բ) միջամտությունը հեռախոսային խոսակցություններին պեվք է լինի օրենքին համապատասխան, անհրաժեշվ լինի ժողովրդավարական հասաւլրակությունում ն հետապնդի իրավաչափ նպավաւկ,

գ) միջամվություն նախավփեսող օրենսդրությունը պետք է պարունակի՝

- վերահսկման համար հիմք հանդիսացող հանցագործությունների բնույթը,

- վերահսկվող անձանց շրջանակը,

5 Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` քմո/թ7մ ,. 1.օ ՍԽ գործով 1997 թվականի հունիսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 20605/92, կետ 49:

7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` /օքք ». Տմշօղռոմ գործով 1998 թվականի մարտի 25-ի վճիոը, գանգատ թիվ 13/1997/797/1000, կետ 72:

14

- գաղտնալսման ժամանակահաւվտվաւծը,

-ձեռք բերված տվյալների ուսումնաւսիրությաւն, օգվագործման ն պահպանման ընթացակարգը,

- նշված տվյալներն այլոց հաղորդելու դեպքում կանխարգելիչ միջոցները,

-ձայնագրությունները, ջնջելու կամ ժապավենները ոչնչացնելու հանգամանքները,

դ) պետությունը պետք է ապահովի իրավական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կերաշխավորեն անձի՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցառումները բողոքարկելու հնարավորությունը::

3. Վճռաբեկ դատարանը, իր նախադեպային իրավունքի շրջանակներում անդրադառնապով այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական ն իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ ն ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել` ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը:

Բնակարանում խուզարկություն կատարելու քննչական գործողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում՝ համապատասխան թույլվվություն արանալու միջնորդությամբ դատարան քրեական զործ հարուցելուց փնական ժամանակ անց դիմելը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործություննեի քննութան մեթոդիկան նե առանձին քննչական գործողություննեի կատարման մարտավարություն, Օդուրս, են քննչական գործողության կատարումը թույլատրելու վերաբերյալ նախաքննության մարմնի Ց Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սատվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի ն Սանասար Գաբրիելյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ԵԿԴ/0189/01/17 որոշման 133-րդ կետը:

15

միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ՝ դատական վերահսկողության առարկայի շրջանակներից:

13.1. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք վերաբերելի մասով կիրառելի են նան հեռախոսային խոսակցությունները լսելու քննչական գործողության նկատմամբ՝ իհարկե հաշվի առնելով յուրաքանչյուր գործի հանգամանքների առանձնահատկություննրը ն գործում առկա փաստական տվյալները:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վարույթն

իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալնե Օ առ այն, որ կասկածյալի մեղադրյալի ն հանցագործություննեի մասին տեղեկություններ ունեցող այլ անձանց, հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում կարող են գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել:

Այսպես՝ օրենսդիրը, հեռախոսային խոսակցությունների լսումը դասելով

դատական վերահսկողության օբյեկտների շարքին, սահմանել է վերոնշյալ քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու համար դատարան միջնորդություն ներկայացնելու հստակ պահանջներ: Ընդ որում, հաշվի առնելով, որ վերոնշյալ քննչական գործողությունն անմիջականորեն կապված է անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի էական սահմանափակման հետ, դրա կատարման փաստական հիմքին պետք է ներկայացվեն խիստ պահանջներ, քանի որ հակառակ մոտեցումը կհանգեցնի կամայականությունների: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշյալ քննչական գործողության կատարման փաստական հիմքը բավարար վվյալների առկայությունն է հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություններում գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվելու վերաբերյալ:

5 Տես, ռաջ ումնոմչ Վճռաբեկ դատարանի` Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19, Հովհաննես Շահինյանի գործով 2023 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԴ/0364/07/20 ն Դավիթ Առաքելյանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ ԿԴ1/0143/07/21 որոշումները:

16

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորանիկն ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու ն ձայնագրառելու թույլտվություն ստանալու համար":

- Առաջին ատյանի դատարանը վերոնշյալ միջնորդությունը մերժել է՝ նշելով, որ ենթադրյալ դեպքերից ն համապատասխան անձանց վերաբերյալ տվյալներ ստանալուց ն նրանց մասնակցությամբ կատարված քննչական գործողություններից հետո անցել է երկարատն ժամանակ, հետնաբար վարույթն իրականացնող մարմնի այն հետնությունը, որ վերոնշյալ անձանց բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում կարող են գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ պարունակվել, անհիմն է: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ինչպես միջնորդությամբ, այնպես էլ միջնորդությանը կից ներկայացված նյութերում բացակայում է որնէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք հանդիսանալ ենթադրելու, որ համապատասխան բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններով տվյալ պահին՝ այսինքն քրեական գործի հարուցումից երկարատն ժամանակ անց, հնարավոր է ստանալ գործի համար էական նշանակություն ունեցող կարնորագույն տեղեկություններ":

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաստական տվյալներ, որով հնարավոր լինի ենթադրել, թե այդքան ժամանակ հետո նշված անձինք կարող են հաջորդող մեկ ամսվա ընթացքում խոսել նշված դեպքի հանգամանքների մասին: Վերաքննիչ դատարանը նշել է նան, որ միջնորդությամբ պահանջված ն ըստ էության անհետաձգելի քննչական գործողություն համարվող օ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

17

հեռախոսային խոսակցություններ լսելն այն պայմաններում, երբ նոր տեղեկություններ չեն ստացվել, չի կարող համարվել հիմնավորված: չ

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1113.1րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Մելոյանի, Ս.Հարությունյանի, ԱԿԳրիգորյանիի ն Ա.Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցությունները մեկ ամիս ժամանակով լսելու ն ճձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս ստորադաս դատարանները եկել են իրավաչափ եզրահանգման:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանների այն հետնությանը, որ ենթադրյալ դեպքից ու համապատասխան անձանց վերաբերյալ տվյալնե ստանալոց ն նրանց մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելուց հետո անցել է երկարատն ժամանակ, իսկ քննիչի կողմից չեն ներկայացվել վերաբերելի փաստական տվյալներ, որ վերոնշյալ անձանց բջջային հեռախոսահամարներով տեղի ունեցող հեռախոսային խոսակցություններում հաջորդող մեկ ամսվա ընթացքում կարող են գործ համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել:

Այսպես՝ սույն գործի փաստական տվյալներից հետնում է, որ ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 31ին, քրեական գործը հարուցվել է 2019 թվականի ապրիլի 1-ին, իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, իսկ հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել 2022 թվականի փետրվարի 16-ին:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեն նախաքննության մարմնի կողմից քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տնական ժամանակ անց դիմելն ինքնին չի ռ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-8:

18

կարող հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար, այնուամենայնիվ, վերոնշյալ հանգամանքները յուրաքանչյուր դեպքում ենթակա են գնահատման՝ կոնկրետ գործի փաստական տվյալների

առանձնահատկությունները հաշվի առնելով:

Սույն գործով ենթադրյալ դեպքից ն քրեական գործի հարուցումից հետո անցել է շուրջ երեք տարի, որպիսի տնական ժամանակահատվածն արդեն իսկ նվազեցնում է հավանականությունը, որ միջնորդության մեջ նշված անձանց հեռախոսային խոսակցություններում կարող են սուն գործի հանգամանքների վերաբերյալ էական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակվել, իսկ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել որնէ փաստական տվյալ, որը հիմք կտար գալու ողջամիտ ենթադրության, որ դեպքից շուրջ երեք տարի անց նշված անձինք իրենց կողմից տարվող հեռախոսային խոսակցություններում հայցվող ժամանակահատվածում հնարավոր է անդրադառնային դեպքի հանգամանքներին ն հայտնեին գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ: Մասնավորապես, քննիչի միջնորդությամբ ներկայացվել են մինչն 2019 թվականի սեպտեմբեր ամիսը կատարված հարցաքննություններով ստացված

տեղեկությունները ն կից ներկայացվել են համապատասխան

արձանագրությունները:, իսկ տեսագրության զննության վերաբերյալ որնէ ապացույց ներկայացված նյութերում առկա չէ: Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը նման հիմնավորում չի պարունակում, ն այն չի կարող լրացվել դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում

ստորադաս դատարանների եզրահանգումն առ այն, որ հայցվող քննչական գործողության կատարման փաստական հիմքը բացակայում է, մասնավորապես՝ առկա չեն բավարար տվյալներ առ այն, որ Ռ.Մելոյանի, Ս.Հարությունյանի, Ա.Գրիգորյանի ն Ա'ԿՎարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող Տես նյութեր, հատոր 1. թերթեր 1618, 21-34:

19

խոսակցություններոմ գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ կարող են պարունակվել:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա այն դատողությանը, որ դատարանը ոչ թե քննիչի միջնորդությունը դիտարկում է ժամանակավրեպ կամ անդրադառնում նախաքննության մարմնի կողմից այս կամ այն քննչական գործողություն Օ կատարելո անհրաժեշտութանը կամ նպատակահարմարությանը, այ փաստում է, որ ենթադրյալ դեպքից համապատասխան ժամանակ անցած լինելու ն արդեն իսկ կատարված քննչական գործողությունների պայմաններում, քննիչի միջնորդությամբ չի ներկայացվել որնէ փաստական տվյալ, որը հիմք կլիներ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը սահմնափակելու համար:

16. Այսպիսով, ընդհանրացնելով սույն որոշման 14-15-րդ կետերում մեջբերված ն վերլուծված փաստական տվյալները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից Ռուդոլֆ Սամվելի Մելոյանի, Սարգիս Գարրիի Հարությունյանի, Արթուր Մամիկոնի Գրիգորյանի ն Արման Ռոլանդի Վարդանյանի բջջային հեռախոսահամարներով տարվող խոսակցություններ մեկ ամիս ժամանակով լսելու ն ձայնագրառելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու մասին ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր են:

Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում, ուստի ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

17. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.Լրդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

20

ՈՐՈՇԵՑ

Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 20-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ ՇԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0008/09/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել