Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/13512/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/13512/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/13512/05/2111 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ՝ Նախարարությանը թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու ն դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը

Ամբողջ Տեքստ

5-2

2-4 ֆ

Ն712-1Չ

Մութ

Մ ՌՈՏ 7 Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/13512/05/21

Նախագահող դատավոր՝ Հ. Խաչատրյան

Դատավորներ՝ Է. Նահապետյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի հունիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ՝ Նախարարությանը թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու ն դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու ն դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 14.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.11.2023 թվականի որոշմամբ Նախարարության ն երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքները բավարարվել են՝ Դատարանի 14.06.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Արսեն (Թավադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐ, ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ԳՓԲԸն (ներկայացուցիչ: Արթուր Բարսեղյան ն Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Լուսինե Դանոյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 144-րդ հոդվածի Լին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով թիվ ՎԴ/7404/05/20 գործով դատական ակտերին, եզրահանգել է, որ հայցվորին տրվելու է ոչ իրավաչափ իրավունք, քանի որ Նախարարության 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը ոչ թե առ ոչինչ է ճանաչվել, այլ վերացվել է որպես անվավեր վարչական ակտ, մինչդեռ Նախարարության Ա երրորդ անձ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքներում այդպիսի հիմք առկա չէր: Ավելին, Վերաքննիչ դատարանը ցույց չի տվել իր պատճառաբանությունների Ա հիմնավորումների պատճառահետնանքային կապը սույն գործով կատարած եզրահանգման հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2023 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

2.. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմքերը ն հիմնավորումները.

Հայցվորի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/9652/05/16 ն թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործերով կայացրած որոշումներին, սակայն բողոքում որնէ կերպ չի հիմնավորվել այդ հակասության

Յ

առկայությունը: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանը վերանայել է թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականին կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ՝ պայմանավորված ՀՀ. Ազգային ժողովի կողմից 25.10.2017 թվականի ««Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193-Ն օրենքի ընդունմամբ:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացրել է այն իրավաչափ հիմնավորմամբ, որ առկա է հայցվող վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը, հետնաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի հակասում «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով տրված մեկնաբանությանը:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման չհիմնավորված ն չպատճառաբանված լինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկը նս անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում հստակ ցույց է տվել հայցը բավարարող դատական ակտի ուժի մեջ մնալու դեպքում հայցվորին տրամադրված իրավունքի ոչ միայն ակնհայտ ոչ իրավաչափությունը, այլն իրավունքի կարգավորման շրջանակներից դուրս հայտնվելը:

22. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմքերը ն հիմնավորումները.

ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանի ուժով սուն գործով հայցվորը չի հանդիսացել ընդերքօգտագործող, 06.11.2012 թվականի թիվ ՇԱ/ԹՎ-29/74 օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը հանդիսացել է ուժը կորցրած վարչական ակտ, իսկ նշված հրամանի վիճարկումը վարչական դատավարության կարգով չի կասեցրել դրա կատարումը: Այսինքն` մինչն թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այն է՝ 20.09.2023 թվականը, սույն գործով հայցվոր Ընկերությունը չի հանդիսացել ընդերքօգտագործող:

Հայցվորը պահանջում է ընդունված համարել վարչական ակտ, որը տրամադրվելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերից մեկում՝ ընդերքօգտագործման թույլտվության մեջ, օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքը կսահմանվի 12 տարի ժամկետով այն պայմաններում, երբ ընդերքօգտագործման իրավունքը հավաստող մյուս փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ հայցվորին տրվում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք 9 տարի 2 ամիս ժամկետով:

4

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարության 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությամբ Ընկերությունն ստացել է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրից պղնձի ն մոլիբդենի արդյունահանման թույլտվություն (հատոր 1, գ.թ. 12):

2) ՀՀ տարածքային կառավարման Ա ենթակառուցվածքների նախարարի կողմից 28.07.2020 թվականին ընդունվել է ««Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին» թիվ 1008-Ա հրամանը, որով որոշվել է Ընկերության Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնել, ուժը կորցրած ճանաչել 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/174 թույլտվությունը, լեռնահատկացման թիվ Լ-174 ակտը ն լուծել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման թիվ Պ-Հ/74 պայմանագիրը (հիմք՝ «Շուռ» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործ):

3) Դիմելով դատարան Ընկերություւը պահանջել է առ ոչինչ ճանաչել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանը, առ ոչինչ չճանաչելու դեպքում վերացնել (անվավեր ճանաչել) նշված հրամանը (վարչական գործ թիվ ՎԴ/7404/05/20): (Թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 02.06.2021 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն. ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 28.07.2020 թվականի թիվ 1008-Ա հրամանն անվավեր է ճանաչվել, մնացած մասով հայցը մերժվել է (հիմք՝ «ԾոէճԼօ»» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/7404/05/20 վարչական գործ):

4) Ընկերության ներկայացուցիչը ՀՀ տարածքային 0կառավարան ն ենթակառուցվածքների նախարարին ուղղված 23.09.2021 թվականի դիմումով խնդրել է կատարել 06.11.2012 թվականի օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության մեջ առկա տեխնիկական վրիպակի ուղղում Ա օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության գործողության ժամկետը սահմանել 12 տարի (հատոր 1, գ.թ. 15-16):

5) ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 30.09.2021 թվականի թիվ ՔԴ/261/25215-2021 պատասխան գրությամբ հայտնվել է, որ Ընկերությանը Նախարարության կողմից 2019 թվականին տրվել էր գրավոր զգուշացում՝ ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ չիրականացնելու վերաբերյալ: Ընկերությունը սահմանված ժամկետում չի վերացրել զգուշացմամբ տրված խախտումները, ինչի արդյունքում նախարարի 28.07.2020 թվականի Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Ընկերությունը բողոքարկել է ՀՀ վարչական դատարան: Ներկայումս ընթանում է դատական գործընթաց, որի վերջնական ավարտից հետո Նախարարությունը կանդրադառնա վերոգրյալ գրությամբ բարձրացված հարցին (հատոր Ն գթ. 17-18):

5

6) Ընկերության ներկայացուցչի կողմից ՀՀ մտարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարին ուղղված դիմումով խնդրվել է տեղեկացնել՝ արդյոք Նախարարությունն Ընկերության կողմից 24.09.2021 թվականին ներկայացված դիմումի հիման վրա հարուցել է վարչական վարույթ, ն արդյոք այդ վարույթը կասեցվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա (հատոր 1, գ.թ. 19-20):

7 ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 16.12.2021 թվականի թիվ ՀՀ/261/32172-2021 գրության համաձայն՝ ի պատասխան Ընկերության ներկայացուցչի գրության, ի թիվս այլնի, հայտնվել է, որ 24.09.2021 թվականի դիմումի հիման վրա Նախարարությունում վարչական վարույթ հարուցված լինելու Ա կասեցնելու վերաբերյալ որնէ տեղեկատվություն առկա չէ (հատոր 1, գ.թ. 21-22):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի խախտման արդյունքում թուլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում հստակեցնել օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանները:

ՀՀ Սահմանադրության 50րդ հոդվածը, ամրագրելով անձի 0, պատշաճ վարչարարության իրավունքը որպես սահմանադրական իրավունք, առանձնացրել է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝

- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),

- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),

- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 2-րդ մաս):

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախնառաջ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 36-րդ

6

հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը: Այդ նպատակով օրենսդիրը նան «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ. Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ:

Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երնակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետնանքները:

Այսպես, 13.12.2004 թվականին ընդունված ն 29.01.2005 թվականին ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն սկզբնապես գործել է հետնյալ խմբագրությամբ. «Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում՝

ա) վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.

բ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որնէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որնէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից Ա այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար»:

Օրենքի՝ վերը նշված խմբագությամբ 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը մեկնաբանվել են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից առանձին որոշումներում: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նան հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետնաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նան հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի Ա դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը» (լես, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Օրենքի 48-րդ հոդվածն էական բովանդակային փոփոխության է ենթարկվել 25.10.2017 թվականին ընդունված ն 02.02.2018 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու

7

մասին» ՀՕ-193 ՀՀ օրենքով: Նշված օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքի 48-րդ հոդվածը շարադրվել է հետնյալ խմբագրությամբ (մինչե օրս գործում է այս խմբագրությամբ). «1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է (-»:

Նշված օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու, իրավունքի զարգացմանը նպաստելու իրեն վերապահված գործառույթները վերանայելէ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված Ա հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումները՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից Օրենքի՝ ներկայումս գործող խմբագրությամբ 48-րդ հոդվածը մեկնաբանվել է հետնյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում: Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ՝ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավել խիստ պահանջներ ներկայացնելուն: Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, ն նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների Աե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից

8

բացառություն է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման (տես, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22042021 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, պայմանավորված Օրենքի 48-րդ հոդվածի բովանդակային էական փոփոխությամբ, վերանայել է նշված հոդվածի մեկնաբանության առնչությամբ իր իրավական դիրքորոշումները, որոնք նս էապես տարբերվում են նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներից:

Անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ ժամանակի ընթացքում գործողության խնդրին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը ենթադրում է ոչ միայն Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության հարցում միասնական դիրքորոշման ձնավորում մասնավորապես, իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում, որն իրավաչափորեն կարող է հանգեցնել Վճռաբեկ դատարանի կողմից արդեն իսկ մեկնաբանված նորմի նոր մեկնաբանման: Նման իրավիճակներում կարնորվում է Վճռաբեկ դատարանի որոշման՝ որպես իրավական ակտի, ժամանակի ընթացքում գործողության, ինչպես նան նախորդ որոշումներում արտահայտած դիրքորոշումների կիրառելիության հարցերի հստակեցումը:

Իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթի նպատակից ն բովանդակությունից տրամաբանորեն բխում է, որ իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար: Այլապես կիմաստազրկվի իրավունքի զարգացմանը նպաստելու գործառույթը» (տես, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ ժամանակի ընթացքում գործողության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վերն արտահայտած իրավական

9

դիրքորոշումները, ինչպես նան նկատի ունենալով, որ Օրենքի 48-րդ հոդվածը 25.10.2017 թվականին ընդունված ն 02.02.2018 թվականին ուժի մեջ մտած ««Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193 ՀՀ օրենքով ենթարկվել է էական բովանդակային փոփոխության՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված ն հետագա որոշումներով վերահաստատված իրավական դիրքորոշումներն այլնս կիրառելի չեն, ե իրավակիրառ պրակտիկայում հիմք պետք է ընդունվեն թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմամբ արտահայտված Ա հետագայում վերահաստատված ու զարգացված իրավական դիրքորոշումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով ն ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը ժ6 )սո6 համարվում է ընդունված: Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանության կանոններին համապատասխան մեկնաբանելով գործող խմբագրությամբ Օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված է համարվում հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

9 բարենպաստ. վարչական ակտ հայցելու վերաբերյալ՝`։ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին, այն է դիմումը 6պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). այս պայմանի օրենսդրական ամրագրումը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում: Նշված պայմանի սահմանումը նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում` այնպիսի վարչական ակտի գոյությունը, որից պարզ չէ, թե որոշակիորեն ում է հասցեագրված ն (կամ) ինչ հարց է կարգավորում,

2) անձի դիմումը հասցեագրված է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված վարչական մարմնին. այս պայմանը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է

10

այն վարչական ակտը, որն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը: Նշված պայմանի սահմանումը նս նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որն ընդունել է ոչ իրավասու մարմինը,

3) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում դրսնորում է անգործություն՝ չընդունելով դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում,

4) բացակայում է վարչական ակտի՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պայմաններից որնէ մեկի բացակայությունը բացառում է օրենքի ուժով ընդունված վարչական ակտի գոյությունը:

Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նույն հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի Ա ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որնէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն» Ա «ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» եզրույթների բովանդակությունը հարկ է ընկալել Ա բացահայտել նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն կարգավորումների համատեքստում, որոնք թույլ են տալիս չկատարել առ ոչինչ վարչական ակտը, իսկ կատարելու կամ կիրառելու համար նախատեսում են համապատասխան իրավական հետնանքներ՝ օրենքով սահմանված պատասխանատվության տեսքով:

Առ ոչինչ վարչական ակտին բնորոշ հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանը: Մասնավորապես, ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը: Ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը ն դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի առնելով նան այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված 0պատասխանատվություն (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 04.02.2014 թվականի թիվ ՍԴՈՌ-1137 որոշումը):

11

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռես բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսիեվեստ» ՍՊԸ-ի' թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիրեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Անեա Զոհրաբյանի, երրորդ անեձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայեքի թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առ ոչինչ վարչական ակտի պարագայում վերջինիս ոչ իրավաչափությունն անվիճելի է այն աստիճանի, որ նման ոչ իրավաչափությունը տեսանելի ն ընկալելի է յուրաքանչյուրի ու ցանկացած վարչական մարմնի համար, ն վերջիններս պարտավոր են ձեռնպահ մնալ այն կիրառելուց կամ կատարելուց:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նան օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»:

Հիմք ընդունելով օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ վերը թվարկված պայմանների

12

համակցությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք.

- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),

- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,

-. վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում տվյալ դիմումով հայցվող պահանջի առնչությամբ,

- հայցվող բարենպաստ վարչական ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվող իրավունքն ակնհայտ ոչ իրավաչափ Հէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվող վարչական ակտով անձին տրամադրված իրավունքը կարող է համարվել ակնհայտ ոչ իրավաչափ, եթե նման ոչ իրավաչափությունն անվիճելի է՝ առանց տվյալ վարչական ակտի հիմքում ընկած այս կամ այն փաստական հանգամանքի հավաստիություն պարզելու, այդ նպատակով ապացույցների հետազոտման ու գնահատման, կիրառված նորմերի կիրառելիության կամ մեկնաբանության ստուգման անհրաժեշտության:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը տրամադրել թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության վրիպակն ուղղելու Ա դրա գործողության ժամկետը 12 տարի սահմանելու մասին հրաման:

Դատարանը 14.06.2023 թվականի վճռով հայցը բավարարել է՝ գտնելով, որ. «(..) տվյալ դեպքում հայցվոր Ընկերության դիմումով հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, քանի որ առկա են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախապտեսված' օրենքի ուժով վարչական ակտե ընդունված համարվելու համար հիմք հանդիսացող պայմանները, որպիսի պայմաններում դիմող Ընկերությունը կարող էր ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:

Մասնավորապես, Ընկերությունը դիմել է վարչական մարմեիե' հայցելով բարենպաստ վարչական ակտ, այսիեքե' վարչական վարույթը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որպիսի դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի Էին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջեերին. բացակայոմ է հայցվող գբարենպասր վարչական ակտի' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ

13

հոդվածի 1-ին մասի «դ» կերով նախատեսված առոչնչության հիմքը. Նախարարությունն օժտված է եղել հայցվող բարենպաստ վարչական ակտը փրամադրելու իրավասությամբ. Նախարարությունն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը փրամադրելու կամ դիմումը մերժելու մասին որոշում»:

Վերաքննիչ դատարանը, 30.11.2023 թվականի որոշմամբ վկայակոչելով թիվ ՎԴ/5557/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է. «(..) հայցվող վարչական ակտը, ինչպես նան հայցվող իրավունքը պետք է հիմեված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նան պարտադիր պայման է հանդիսանում «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի Էին մասի «դ» կերով նախատեսված առոչնչության հիմքի բացակայությունը»:

Վկայակոչելով սուն վարչական գործով «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին» որոշման բողոքարկման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 14.12.2022 թվականին կայացված որոշումը՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ. «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատվել է «ԷՆ ԷՌ ԷՄ (ՆԵՅՉՐԼ ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» փակ բաժնետիրական ըեկերության'՝ սույն վարչական գործով շահագրգիռ անձ հանդիսանալու հանգամանքը, ինչպես նան ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՇԱԹԺՎ-29/174 թույլտվությունը «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊ ընկերությանը 06.11.2012 թվականին փրվել է 9 փարի 2 ամիս ժամկետով (..), որե օրենքի ուժով ավարտվել է 06.01.2022 թվականին»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ «հայցվորի կողմից հայցվող վարչական ակտով շոշափվում, ինչպես նան խախտվում են երրորդ անձի իրավունքները, քանի որ 2022 թվականի հոկտեմբերի 7ին ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարութան ն «ԷՆ էՌ ԷՄ (ՆԵՅՉՐ, ՌԻՍՈՐՍ ՄԵՆԵՋՄԵՆԹ)» փակ բաժնետիրական ընկերության միջն կեքվել է թիվ Պ-342 ընդերքօգտագործման պայմանագիրը»:

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է. «(..) օգտակար հանածոյի արդյունահանման 06.11.2012 թվականի թիվ ՇԱԹ-29/174 թույլտվությունը հայցվորին տրվել է 9 փարի 2 ամիս ժամկետով, որի գործողության սկիզբն այն տրամադրելու օրն է, իսկ ավարտը' 06.01.2022 թվականը: Այսինքե, 06.11.2012 թվականի ՇԱԹ-29/174 թույլտվության մեջ առկա չէ վրիպակ, քանի որ 06.11.2012 թվականի ՇԱԹ-29/74 թույլտվության գործողության ժամկետը տվյալ թույլտվության էական պայմաններից է ն տվյալ դեպքում ժամկետը վերցվել է աշխատանքային նախագծից, կիրառվել է ընդերքօգտագործման իրավունքը հավաստող բոլոր փաստաթղթերում" ընդերքօգտագործման պայմանագիր, լեռնահատկացման ակտ, արդյունահանման թույլտվություն: (.) եման փաստական տվյալների առկայության պայմաններում որնէ դեպքում չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման 06.11.2012 թվականի թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության ժամկետը որակել որպես վրիպակ, որովհետրն բացակայում է որնէ օբյեկտիվ հիմք եման եզրահանգման գալու համար:

14

Ստացվում է, որ Վարչական դատարանի վճռով հայցվորին տրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, քանի որ Դատարանը հաշվի չի առել վերը նշված հանգամանքները»:

Այսպիսով, վերը նշված փաստարկներով Վերաքննիչ դատարանը Ընկերության հայցն ամբողջությամբ մերժել է՝ գտնելով, որ հայցվող բարենպաստ վարչական ակտով Ընկերությանը տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 23.09.2021 թվականին Նախարարություն է ներկայացրել դիմում հետնյալ բովանդակությամբ. «Համաձայն Ընկերության Դաստակերտի ԼՀԿ նախագծի հատոր 1-ի էջ 17-ի՝ հանքի մշակման ժամանակահատվածը կազմում է 12 տարի, իսկ բացհանքի շահագործման ժամկետը՝ 9.2 տարի: Տվյալ դեպքում հանքավայրի շահագործման ժամկետը կազմում է 12 տարի, որից միայն 9.2 տարին է բացհանքի շահագործման ժամկետը: Սակայն մինչն բացհանքի շահագործումն ընդերքօգատգործողը պետք է .կատարի որոշաի 0`նախապատրաստական գործողություններ, այդ թվում ապարների հեռացում, տեխնիկական կառույցների օգտագործում նե այն: Ակնհայտ է, որ տեխնիկական վրիպակի պատճառով է Թույլտվությունը տրվել ոչ թե հանքավայրի շահագործման ժամկետի, այլ միայն բացհանքի շահագործման ժամկետի համար: Ուստի խնդրում եմ կատարել Թույլտվության մեջ առկա տեխնիկական վրիպակի ուղղում ե օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/174 թույլտվության գործողության ժամկետը սահմանել 12 տարի» (հատոր 1, գ.թ. 15-16):

Ընկերության դիմումի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը պարունակում է դիմողի լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), կից փաստաթղթերի ցանկը:

Նշված դիմումի հասցեատեր Նախարարության կողմից տրվել են հետնյալ պատասխանները.

- ՀՀ տարածքային կառավարմա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/13512/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել