Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-5917 մայիսի, 2000 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2000 թվականի մայիսի 17-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում և նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ: «Փ ոքր » օբյեկտները և վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը Գնահատված արժեքը (դրամով) Առաջին վճարի չափը (գնահատված արժեքի տոկոսով) Վճարման ժամկետը (տարիներով) Վճարումների թիվը (անգամ) Մինչև 500.000 100 - - 500.001-1 000.000 50 1 2 1.000.001-1.500.000 40 2 3 1.500.001-2.000.000 35 3 4 2.000.001-3.000.000 30 4 5 3.000.001-4.000.000 25 5 6 4.000.001-5.000.000 25 6 7 5.000.001-6.000.000 25 7 8 6.000.001-7.000.000 20 8 9 7.000.001-8.000.000 20 9 10 8.000.001-9.000.000 20 10 11 9.000.001-10.000.000 20 11 12 10.000.001-11.000.000 20 12 13 11.000.001-12.000.000 20 13 14 12.000.001-13.000.000 20 14 15 13.000.001-14.000.000 20 15 16 14.000.001-15.000.000 20 16 17 15.000.001-16.000.000 20 17 18 16.000.001-18.000.000 20 18 19 18.000.001-20.000.000 20 19 20 20.000.001-ից ավելի 20 20 21 Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Օբյեկտի գնահատված արժեքի առաջին վճարը կատարելուց հետո վճարման ենթակա տարաժամկետ մնացած գումարները միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի` Վճարման ենթակա գումարը (դրամով) Զեղչված գումարը (դրամով) մինչև 1.000.000 Վճարման ենթակա գումարի 10 տոկոսը 1.000.000-2.000.000 100.000+1 միլիոնը գերազանցող գումարի 14 տոկոսը 2.000.001-4.000.000 240.000+2 միլիոնը գերազանցող գումարի 16 տոկոսը 4.000.001-6.000.000 560.000+4 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը 6.000.001-8.000.000 960.000+6 միլիոնը գերազանցող գումարի 24 տոկոսը 8.000.001-10.000.000 1.440.000+8 միլիոնը գերազանցող գումարի 28 տոկոսը 10.000.001-12.000.000 2.000.000+10 միլիոնը գերազանցող գումարի 44 տոկոսը 12.000.001-14.000.000 2.880.000+12 միլիոնը գերազանցող գումարի 52 տոկոսը 14.000.001-16.000.000 3.920.000+14 միլիոնը գերազանցող գումարի 60 տոկոսը 16.000.001-18.000.000 5.120.000+16 միլիոնը գերազանցող գումարի 68 տոկոսը 18.000.001-20.000.000 6.480.000+18 միլիոնը գերազանցող գումարի 76 տոկոսը 20.000.001-ից ավելի Վճարման ենթակա գումարի 50 տոկոսը Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված (սեփականաշնորհված) օբյեկտի գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 2. Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած և հերթական վճարումներ չկատարած սուբյեկտները կատարում են դրանք վերոհիշյալ սանդղակին համապատասխան մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը` առանց կետանցի համար հաշվարկվող տուգանքների: 2000 թվականի դեկտեմբերի 31-ից հետո տարաժամկետ հերթական վճարում չկատարած սուբյեկտների նկատմամբ հաշվարկվում է տույժ` յուրաքանչյուր բաց թողած օրվա համար վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 օրվա հաշվարկից: Դատարանների վարույթում գտնվող տարաժամկետ հերթական վճարումներ չկատարելու հիմքով հարուցված քաղաքացիական հայցերը կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում` պատասխանողի հետ կնքվում է պարտքերի մարման ժամկետների փոփոխման մասին հաշտության համաձայնագիր` առանց վճռով արձանագրված կետանցի համար հաշվարկված տուգանքի: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 9 հունիսի 2000 թ. ՀՕ-59 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-59 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.06.2000-31.12.2000) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2000.06.15/12(110) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.05.2000 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2000 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.06.2000 Ուժը կորցրել է 31.12.2000 Հիմնական ակտ 17.05.2000, ՀՕ-59 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.1997, ՀՕ-192 26.12.1997, ՀՕ-192 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2000 թ.
Գործի #:
ՀՕ-59
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել